15:24 01.10.2024
Գործող օրենքում բացակայում են մի շարք դրույթներ, որոնք չեն համապատասխանում արդի պահանջներին: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը` հոկտեմբերի 1-ի ԱԺ հերթական նիստում ներկայացնելով «Բուսասանիտարիայի մասին» օրենքում եւ կից օրենքների փաթեթում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը:
Ըստ նրա` նախագծով առաջարկվում է լրացնել հասկացությունների, արտադրող ֆիրմայի, արտադրական տարածքի հոդվածները: Տարանջատվել են եւ արդիականացվել պեստիցիդների ու ագրոքիմիկատների գրանցման հոդվածները` սահմանելով գրանցման պարզեցված ընթացակարգ` առանց կրկնակի փորձարկումների: Նախարարի տեղակալի խոսքով նախատեսվում է նաեւ Կառավարության կողմից դեպքերի սահմանում Եվրամիության եւ այլ զարգացած պետություններում գրանցված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների պարզեցված ընթացակարգով գրանցման համար: «Նախագծով կսահմանվի նաեւ օտարերկրյա պետություններում արտադրված եւ փորձարկված կենսաբանական ծագման պեստիցիդների ու ագրոքիմիկատների ֆերոմոնների համար առանց գրանցող երկրի գրանցման համարի վերաբերյալ տեղեկատվության պահանջի գրանցում»,- նշել է Տաթեւիկ Սարգսյանը:
Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ ընդհանուր գրանցման ընթացակարգով կպահանջվի թունաբանահիգիենիկ փորձարկում, որն իրականացվելու է օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված կազմակերպության կողմից:
Փոխնախարարը, անդրադառնալով ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, նշել է, որ նախատեսվում են իրավական կարգավորումներ, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ցանկում ներառված երկրներում արտադրված կամ գրանցված պեստիցիդներն ու ագրոքիմիկատները ՀՀ կարող են ներմուծվել առանց փորձաքննության` ապահովելով գյուղացիական տնտեսություններին պեստիցիդների ու ագրոքիմիկատների ժամանակին մատակարարումը եւ կայուն բուսասանիտարական վիճակի ստեղծումը:
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունն առաջացել է պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրության ու վաճառքի համար ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար:
Հարակից զեկուցող, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյանը նշել է, որ նախագիծը միջազգային ճանաչում եւ հեղինակություն ունեցող ագրոքիմիկատների եւ պեստիցիդների ընկերությունների արտադրանք է, որը հայ գյուղատնտեսին ավելի դյուրին հասցնելու մասին է: «Եթե մենք ուզում ենք մոտիվացնել գյուղացուն գյուղմթերքը դուրս բերել այլ երկրների շուկա, այս ուղեկցումը պետք է սահմանենք որպես պետական քաղաքականություն»,- նշել է հարակից զեկուցողը:
14:35 24.05.2025
Ինչո՞ւ էր Լավրովը եկել Հայաստան և ի՞նչ տարավ Հայաստանից․ զրույց քաղաքագետ Գոռ Պետրոսյանի հետ«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Գոռ Պետրոսյանին և ամփոփել անցնող շաբաթվա կարևոր քաղաքական իրադարձությունները։ Կարևոր իրադարձություններից են ՌԴ ԱԳՆ-ի և Իրանի ՊՆ-ի այցերը Հայաստան, Մարկո Ռուբիոյի հայտարարույունը, նաև Թուրքիայի ԱԽ-ի հայտարարությունը։ Ինչո՞ւ էր Լավրովը եկել Հայաստան և ի՞նչ տարավ Հայաստանից։ Արդյո՞ք Ռուսաստանը հեռանում է մեր տարածաշրջանից կամ նվազում է դերը, ինչպե՞ս պետք է շարունակել հարաբերվել […] ...
14:20 24.05.2025
Բուֆոնի աստղը տեղադրվել է իտալական սպորտի Փառքի սրահումԻտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի աստղը տեղադրվել է իտալական սպորտի Փառքի սրահում: Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնի մոտակայքում տեղադրված աստղը հարգանքի տուրք է Բուֆոնի ունեցած մեծ ավանդին: 47-ամյա դարպասապահն Իտալիայի պատմության մեջ 11-րդ ֆուտբոլիստն է, որն իր աստղն ունի Փառքի սրահում: Նշենք, որ Բուֆոնը հավաքականի կազմում անցկացրած հանդիպումների քանակով ռեկորդակիր է: View […] ...
14:07 24.05.2025
Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետըՄայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը։ Ֆիլիպ Իվանովիչը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման: Կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ...
14:00 24.05.2025
ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը՝ ԶՖԳ ընդլայնման և Եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրականացվող և պլանավորվող ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Քրիստինե Ղալեչյանը բարձր է գնահատել ֆրանսիական կողմի աջակցությունը Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։ Ֆրանսիական պատվիրակության […] ...
13:47 24.05.2025
ԱՄՆ-ն պետք է շատ ավելի ուժեղ ճնշում գործադրի Ռուսաստանի վրա․ ԶելենսկիԱրևմուտքը պետք է զգալիորեն ավելի մեծ ճնշում գործադրի Ռուսաստանի վրա, Ուկրաինան սպասում է «պատժամիջոցային քայլերի» ԱՄՆ- ից և Եվրոպայից։ Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Telegram-ի ալիքում։ «Ակնհայտ է, որ մենք պետք է շատ ավելի մեծ ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա՝ արդյունքների հասնելու և իրական դիվանագիտություն սկսելու համար։ Մենք սպասում ենք պատժամիջոցային քայլերի ԱՄՆ-ից, […] ...
13:35 24.05.2025
«Ռեալում» խաղալը փոխեց իմ կյանքը. Լուկա ՄոդրիչԽորվաթ լեգենդար ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը սոցցանցերում կատարած գրառմամբ անդրադարձել է Մադրիդի «Ռեալից» հեռանալուն: «Ժամանակը եկել է։ Սա այն պահն է, որը ես երբեք չէի ուզում զգալ, բայց սա ֆուտբոլ է, և կյանքում ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ… Շաբաթ օրը ես կանցկացնեմ իմ վերջին խաղը «Սանտիագո Բեռնաբեուում»։ Ես 2012 թվականին ժամանեցի աշխարհի լավագույն թիմի մարզաշապիկը […] ...