TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փոփոխություններ են նախատեսվում անապահովության գնահատման համակարգում

16:12 30.08.2024

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն օգոստոսի 30-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որի օրակարգում նախորդ օրը հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկված եւ դրական եզրակացություն ստացած «Սոցիալական աջակցության մասին» ու հարակից օրենքներում, «Պետական նպաստների մասին» ու կից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթների դրույթների մանրամասն քննարկումն էր: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի […]

̰
Ալիևն անհասկանալի է համարում Երևանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցում

15:31 30.08.2024

Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացման հարցում անհասկանալի է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի Ազգային ժողովի պատվիրակության հետ հանդիպմանը։ «Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն արդեն անցյալի մասունք է և դրա հետ կապված ինստիտուտները պետք է ամբողջությամբ վերացվեն։ Նա նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը Մինսկի խմբի գոյության պահպանման […]

̰
Արարատ Միրզոյանը Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները

15:13 30.08.2024

Օգոստոսի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահ Անա Օլիվերայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի փոխնախագահ Պեդրո Ֆեդերիկո Խիսդոնյանը: Ի շարունակություն ընթացիկ տարվա մարտին նախարար Միրզոյանի՝ Մոնտեվիդեո կատարած այցի ժամանակ ունեցած քննարկումների՝ Արարատ Միրզոյանը և Անա Օլիվերան անդրադարձել են երկու երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի […]

̰
Հայաստանը միտումնավոր ժամանակ է ձգձգում, շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ․ Ալիև

13:51 30.08.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի Ազգային ժողովի անդամներից կազմված պատվիրակության հետ հանդիպմանը նշել է, որ «Հայաստանը միտումնավոր ժամանակ է ձգձգում», նոր զինատեսակներ գնում Ֆրանսիայից և արևմտյան այլ երկրներից ու իր տարածքում երրորդ երկրների հետ զորավարժություններ է անցկացնում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջները պետք է վերացվեն, Սահմանադրությունը փոխվի, ԵԱՀԿ […]

̰
Ռուսաստանի դեսպանը քննադատել է Հայաստանի կապերը Արևմուտքի հետ

12:49 30.08.2024

Հայաստանի արտաքին քաղաքականությունը մտահոգություն է առաջացնում, անվտանգության ոլորտում Արևմուտքի հետ համագործակցությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնում, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ «Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը մտահոգություն է առաջացնում, անվտանգության ոլորտում Արևմուտքի հետ համագործակցությունը, որպես կանոն, ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Հարավային Կովկասում ցանկացած խնդիր […]

̰
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ

11:58 30.08.2024

Օգոստոսի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը և տարվող աշխատանքները։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։

̰
Հայաստանը և Ադրբեջանը սկսել են ներպետական ընթացակարգերի իրականացումը. ԱԳՆ

11:04 30.08.2024

2024 թվականի ապրիլի 19-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արձանագրությանը համապատասխան՝ Հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ «2024 թվականի օգոստոսի […]

̰
«Երիտասարդ խորհրդարան» ծրագրի շրջանակում գումարվել են հանձնաժողովների նիստեր

10:00 30.08.2024

«Երիտասարդ խորհրդարան» ծրագրի շրջանակում ձեւավորված երեք՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներն օգոստոսի 29-ին հրավիրել են նիստեր: Այս մասին տեղեկացնում են ԱԺ-ից։ «ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ողջունելով «Երիտասարդ խորհրդարանի» պատգամավորներին, կարեւորել է պատանիների ներգրավվածությունը […]

̰
Ինչո՞ւ Հայկ Մարությանն առանձնացավ «Ազգային առաջընթացից», ի՞նչ է առաջիկայում անելու կուսակցությունը

21:53 29.08.2024

Սովորաբար աշնանը Հայաստանում քաղաքական կյանքը սկսում է ակտիվանալ: Ընդդիմությունը նոր գործողությունների է պատրաստվում, քաղաքական դաշտում առհասարակ վերադասավորումներ են տեղի ունենում: Օրերս իր հերթական համագումարն անցկացրեց «Ազգային առաջընթաց» կուսակցությունը: Քաղաքական այս ուժն ընտրեց վարչության և խորհրդի նոր կազմերը։ Կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Երևանի ավագանու անդամ Հայկ Գրիգորյանը: «Հեռանկար» ծրագրում նա է հյուրընկալվել և անդրադարձել մի շարք […]

̰
Եվրոպական մայրաքաղաքները կարող են պատասխանել ԵԽԽՎ պատգամավորներին պերսոնա նոն գրատա հայտարարելու Բաքվի որոշմանը

20:35 29.08.2024

Եվրախորհդի խորհդարանական վեհաժողովի ևս մի քանի պատգամավորներ հաստատաել են, որ հայտնվել են ադրբեջանական սև ցուցակում ու զրկվել են այդ երկիր այցելելու իրավունքից: ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Մարկուս Վիհելը «Արմենպրեսին» ասել է՝ հպարտ է, որ այդ ցուցակում է հայտնվել: Էլ ովքե՞ր են այդ ցուցակում հայտնվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ հունվարին ԵԽԽՎ պատգամավորները […]

̰
Բորելը նշել է, որ ԵՄ-ն և Կիևն արդեն ստացել են 1,4 միլիարդ եվրո ռուսական ակտիվներից

20:18 29.08.2024

Եվրամիությունում սառեցված ռուսական ակտիվներից օտարված եկամուտները կուղղվեն Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրին և ԵՄ երկրներին, որոնք զենք կմատակարարեն Կիևին, արդեն հատկացվել է 1,4 մլրդ եվրո։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ, ուր ժամանել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ միասին։ «Մենք կքննարկենք ռուսական ակտիվներից ստացված եկամուտները, […]

̰
Մակրոնն ասել է, որ Սերբիայի անկախությունը կարող է ապահովել միայն Եվրամիությունը

15:34 29.08.2024

Սերբիան չպետք է վախենա իր ինքնիշխանության համար դեպի ԵՄ ճանապարհին, քանի որ միայն ԵՄ-ն կարող է ապահովել Բալկանյան հանրապետության անկախությունը։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սերբական Politika հրատարակության համար հրապարակված հոդվածում: «Սերբիան չպետք է վախենա իր ինքնիշխանության համար Եվրամիությանն անդամակցելիս: Ֆրանսիայի պես, Սերբիան ձգտում է անկախության և ինքնիշխանության, ինչը միայն ԵՄ-ն կարող […]

̰
Սալիվանը Սի Ծինփինի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը և Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը

15:28 29.08.2024

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ քննարկել է Ուկրաինայում հակամարտությունը և Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը նրանց հանդիպումից հետո։ «Օգոստոսի 29-ին Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ: Նրանք քննարկել են իրավիճակը Թայվանի […]

̰
Բորելը կոչ է արել չսահմանափակել Ուկրաինային Ռուսաստանին հարվածելու համար

14:52 29.08.2024

ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը գործընկեր երկրներին կոչ է անում չսահմանափակել Ուկրաինային տրամադրվող զենքի օգտագործումը։ Դա վերաբերում է Ռուսաստանի դեմ հարվածներին։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` Բրյուսելում ընդունելով Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբային` Եվրամիության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ: «Ուկրաինա տեղափոխված զենքի օգտագործման սահմանափակումները պետք է […]

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերային

14:18 29.08.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 29-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի գլխավորած պատվիրակությանը: Շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար` Ալեն Սիմոնյանն ընդգծել է նման այցերի կարեւորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից եւ նշել, որ հայկական կողմը բարձր է գնահատում Ուրուգվայի` հայ ժողովրդին վերաբերող զգայուն թեմաների շուրջ […]

̰
ՀԱՊԿ-ում լարված են անվանել Անդրկովկասում տիրող իրավիճակը

14:03 29.08.2024

ՀԱՊԿ-ում կարծում են, որ Անդրկովկասում իրավիճակը շարունակում է բարդ մնալ, քանի որ Արևմուտքը ձգտում է մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։ «Իրավիճակը Կովկասյան տարածաշրջանում մնում է ոչ պակաս բարդ։ Հատուկ մտահոգություն է առաջացնում հակասությունների բարձր մակարդակը, որն առաջին հերթին պայմանավորված է չկարգավորված […]

̰
Հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար հատուցում ստանալու նոր կարգավորումներ են առաջարկվում

13:06 29.08.2024

Կառավարությունը լրացում եւ փոփոխություն է առաջարկում Աշխատանքային օրենսգրքում: Նոր կարգավորումներն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը եւ պարզաբանել, որ նպատակն է հստակեցնել հարկադիր պարապուրդին վերաբերող հատվածները: Փոխնախարարը պարզաբանել է, որ գործող օրենսգրքով հարկադիր պարապուրդը հնարավոր է հաշվարկել մինչեւ դատական կարգով դատական ակտի ուժի […]

̰
Ուսուցիչների վերապատրաստման կարգում փոփոխություններ են մտցվել

12:05 29.08.2024

Ուսուցիչների վերապատրաստման կարգում փոփոխություններ կարվեն. բոլոր ուսուցիչներին մեկ միասնական ծրագրով վերապատրաստման համակարգը փոխարինվել է ըստ գնահատված կարիքի վերապատրաստման համագարկով: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: «Նոր մոտեցմամբ՝ յուրաքանչյուր ուսուցիչ նախ և առաջ ինքն է գնահատում իր մասնագիտական զարգացման կարիքները, այնուհետև, նաև այդ գնահատումն իրականացնում է դպրոցը: Գնահատված կարիքի հիման վրա էլ ուղղորդվում է թե ո՞ր […]

̰
Կառավարության 2024 թվականի օգոստոսի 29–ի հերթական նիստը

11:02 29.08.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ օգոստոսի 29-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 42 հարց, որից 39-ը չի զեկուցվում:

̰
Էմանուել Մակրոնին փորձում են պաշտոնանկ անել․ որքանո՞վ է հավանական, որ իմպիչմենտը հաջողվի

21:35 28.08.2024

Ֆրանսիայի խորհրդարանում սկսվում է նախագահի իմպիչմենթի գործանթացը: Էմանուել Մակրոնին պաշտոնից հեռացնելու նախաձեռնությունը պատկանում է ձախակոմյան «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցությանը: Իմպիչմենթը սկսելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը կուսակցության պատգամավորները ներկայացրել են Ազգային ժողով: Ի՞նչն է պատճառը և որքանո՞ վ է իրական, որ իմպիչմենթը հաջողվի: «Ինչպես հիշում եք, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ոչ մի քաղաքական ուժ չկարողացավ վերահսկողության տակ […]

̰
Հյուսիս-հարավի՝ Գյումրի-Երևան հատվածը 2025-ին ամբողջովին կավարտվի. Գնել Սանոսյան

19:51 28.08.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին: Անդրադարձ է եղել մայիսի 26-ի ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին, սուբվենցիոն ծրագրերին, ընթացիկ տարվա ճանապարհաշինական նախագծերին, ճանապարհաշինական աշխատանքների որակի խնդիրներին, Հյուսիս-հարավ ծրագրի ներկայիս փուլին: Կա՞ վերջնական ժամկետ, հաշվարկ, թե երբ ամբողջությամբ ավարտված կլինի Հյուսիս-հարավ նախագիծը, և ե՞րբ կավարտվի Գյումրի-Երևան հատվածի շինարարությունը: «Գյումրի-Երևան հատվածի շինարարությունը 2025 […]

̰
Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում կատարել Թայվանի վերաբերյալ իր պարտավորությունները

16:55 28.08.2024

Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Թայվանին զինելը և կատարի կղզու հանդեպ ստանձնած պարտավորությունները։ Համապատասխան հայտարարությունն արել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հետ հանդիպմանը։ «Միացյալ Նահանգները պետք է կատարի իր պարտավորությունները, չաջակցի Թայվանի անկախությանը, հետևի «մեկ Չինաստանի» սկզբունքին և երեք համատեղ չին-ամերիկյան կոմյունիկեին, դադարեցնի զինել Թայվանին և աջակցի […]

̰
Չինաստանի արտգործնախարարը կոչ է արել կայուն հարաբերություններ զարգացնել ԱՄՆ-ի հետ

16:27 28.08.2024

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հանդիպմանը կոչ է արել զարգացնել առողջ, կայուն և փոխշահավետ չին-ամերիկյան հարաբերություններ։ «Երկու կողմերը, պահպանելով փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության սկզբունքները, պետք է իրականացնեն երկու երկրների ղեկավարների կողմից ձեռք բերված կոնսենսուսը և նպաստեն Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների կայուն, առողջ և կայուն զարգացմանը»,-մեջբերում […]

̰
ԱՄՆ-ը ցանկանում է դիվանագիտական ​​ճանապարհով լուծել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը

14:08 28.08.2024

Պետդեպարտամենտը կարծում է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման ամենահարմար ճանապարհը դիվանագիտությունն է։ «Մենք բազմիցս բարձրաձայնել ենք մեր սկզբունքային դիրքորոշումը և կարծում ենք, որ դիվանագիտությունը լավագույն միջոցն է Իրանի միջուկային ծրագրի արդյունավետ և կայուն լուծման հասնելու համար: Այնուամենայնիվ, մենք հիմա հեռու ենք դրանից՝ հաշվի առնելով Իրանի էսկալացիան բոլոր ճակատներում, ներառյալ միջուկային լարվածությունը և […]

̰
Պուտինն ու Ալիևը քննարկել են ադրբեջանա-հայկական խաղաղության պայմանագրի նախապատրաստումը

13:38 28.08.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Պուտինը և Ալիևը գոհունակություն են հայտնել Ռուսաստանի նախագահի՝ Ադրբեջան կատարած վերջին պետական ​​այցի «հաջող արդյունքների» կապակցությամբ։ Պուտինը Ալիևի հետ զրույցում հաստատել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման լուծումներ մշակելու հարցում: Պուտինն ու Ալիևը քննարկել են Անդրկովկասում առկա […]

̰
Հայաստանն ու Ղազախստանը խորացնում են գործակցությունն արդարադատության ոլորտում

13:35 28.08.2024

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը: Գրիգոր Մինասյանը ողջունել է դեսպանին և բարձր գնահատել երկու երկրների միջև բարձր մակարդակի համագործակցությունը։ Նախարարը կարևորել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումների օրակարգում վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացման կարևորությունը, հատկապես՝ արբիտրաժի և հաշտարարության ուղղությամբ, և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի […]

̰
Ճապոնիայում թայֆունի պատճառով մոտ 780 հազար քաղաքացու խորհուրդ է տրվել տարհանվել

13:13 28.08.2024

Ճապոնիայի հարավ-արևմտյան շրջանների առնվազն 780 հազար բնակիչներ տարհանման հանձնարարականներ են ստացել հզոր «Շանսան» թայֆունի մոտենալու պատճառով։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Տները լքելու և տարհանման կենտրոններ տեղափոխվելու առաջարկությունները, որոնք սովորաբար տեղակայված են ուսումնական հաստատություններում և հասարակական շենքերում, վերաբերում են Միյաձակի, Կագոսիմա և մի քանի այլ շրջանների քաղաքների բնակիչներին։ Այնտեղ հայտարարված է վտանգի հինգ մակարդակներից […]

̰
Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է

11:57 28.08.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական եւ ուսանող Հայաստանից եւ արտերկրից, 8 պետական եւ 8 միջազգային/մասնավոր բուհեր կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ: Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաեւ ինտելեկտուալ ժամանցի եւ մարզական կյանքի հանրապետական կենտրոն: Ակադեմիական քաղաքի նախագծի մանրամասները առաջիկայում ամենատարբեր առիթներով […]

̰
Մեկ օրում արձանագրվել է 16 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել վնասվածքներ

10:42 28.08.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 27-28-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 117 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 32, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 15, թմրանյութի հայտնաբերման՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու և […]

̰
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

10:24 28.08.2024

Օգոստոսի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կուսակցության 7-րդ հերթական համաժողովը նշանակվել է 2025 թ.-ի սեպտեմբերի 20-ին։ Հաստատվել են Գյումրի, Վանաձոր, Ախուրյան, Քաջարան համայնքների և Երևանի Ավան, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք վարչական շրջանների՝ կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած 187 քաղաքացիների դիմումները։ Քննարկվել են կարգապահական […]

̰
BACK_TO_TOP