17:37 31.08.2024
Ադրբեջանը փորձում է Հայաստանին մեղադրել սպառազինվելու մեջ՝ քողարկելու իր սպառազինվելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեզ քննադատում են նրա համար, որ մենք, օրինակ, Ֆրանսիայի հետ ունենք ռազմատեխնիկական համագործակցություն, Հնդկաստանի հետ ունենք ռազմատեխնիկական համագործակցություն: Ադրբեջանում կա հետևյալ միտումը՝ խոսում են, թե արտատարածաշրջանային երկրները զինում են Հայաստանին՝ նկատի ունենալով, օրինակ, Ֆրանսիային: […]
17:16 31.08.2024
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Հայաստանում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի հետագա ճակատագրի վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ Երևանը դրա հետ կապված հարցեր չունի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին հայտարարեց մամուլի ասուլիսին՝ պատասխանելով հարցին, թե կա արդյոք հստակ ժամանակացույց, երբ է Հայաստանը դուրս գալու ՀԱՊԿ-ից և ի՞նչ է լինելու Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ճակատագիրը։ […]
14:17 31.08.2024
Բաքուն այս շաբաթ հայտարարեց, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի զգալի մասը համաձայնեցված է, բայց դարձյալ պահանջ ներկայացրեց Սահմանադրության հետ կապված: Այդ մասին հայտարարեց Ադրբեջանի ԱԳ նախարարը Թուրքիայում իր գործընկերոջ հետ հանդիպմանը: Դրան նախորդել էր Ռուսաստանի նախագահի այցը Բաքու: Հենց այնտեղ էլ Վլադիմիր Պուտինը դարձյալ առաջարկել էր Մոսկվայի միջնորդությունը հայ – ադրբեջանական բանակցություններում: Ադրբեջանն էլ […]
13:00 31.08.2024
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ չկան խնդիրներ, որոնք Անկարան և Դամասկոսը չկարողանան լուծել։ Նրա խոսքերը մեջբերում է Hürriyet թերթը։ Միջնորդները՝ ի դեմս Ռուսաստանի , Իրանի և Իրաքի, անկեղծ փորձեր են արել հաշտեցնել Սիրիային և Թուրքիային, սակայն այդ նախաձեռնության հարցում առաջընթաց չկա, ավելի վաղ հայտարարել էր Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը՝ […]
12:25 31.08.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության օրեր են։ ԱԺ փոխնախագահները քաղաքացիներին կընդունեն հետեւյալ ժամկետներում․ Ռուբեն Ռուբինյան 𝟎𝟗.𝟎𝟗.𝟐𝟎𝟐𝟒 թ. – 𝟏𝟒։𝟎𝟎-𝟏𝟔։𝟎𝟎 Հակոբ Արշակյան 𝟐𝟎.𝟎𝟗.𝟐𝟎𝟐𝟒 թ. – 𝟏𝟒։𝟎𝟎-𝟏𝟔։𝟎𝟎 Խորհրդարանի մշտական հանձնաժողովները քաղաքացիներին կընդունեն հետեւյալ ժամանակացույցով․ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով – 𝟎𝟑.𝟎𝟗.𝟐𝟎𝟐𝟒 թ. – 𝟏𝟓:𝟎𝟎-𝟏𝟕:𝟎𝟎 Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով – 𝟎𝟒.𝟎𝟗.𝟐𝟎𝟐𝟒 թ. – 𝟏𝟎:𝟎𝟎-𝟏𝟐:𝟎𝟎 Եվրոպական ինտեգրման հարցերի […]
11:25 31.08.2024
Ուկրաինան սկսել է F-16 ինքնաթիռի կործանման հետաքննությունը, դրան ներգրավված է նաև ԱՄՆ-ը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը։ «ԱՄՆ-ի գործընկերները ստացել են նախնական զեկույց և արդեն միացել են հետաքննությանը»,- նշել է նա։ Օլեշչուկը ասել է, որ ոչ ոք ոչինչ չի թաքցնում ինքնաթիռի կործանման հետ կապված։ Ավելի […]
11:01 31.08.2024
Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին ԱՄՆ-ի ընտրություններից առաջ Հնդկաստանում կոնֆերանս անցկացնել Ուկրաինայի հարցով, հայտնում է Bloomberg-ը՝ հղում իր անելով աղբյուրներին։ «Վլադիմիր Զելենսկին անցյալ շաբաթ վարչապետ Նարենդրա Մոդիի այցի ժամանակ առաջարկել է գագաթնաժողով անցկացնել Հնդկաստանում: Զելենսկին մտադիր է առաջնորդների երկրորդ հանդիպումն անցկացնել նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ»,- ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ […]
21:50 30.08.2024
Եվրամիությունը խոստացված միլիոնից 700 հազար արկ է պատրաստել Ուկրաինայի համար։ Արդյունաբերությունը շարունակում է թափ հավաքել։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ հղում անելով եվրոպացի գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելի հայտարարությանը։ «Մենք դեռ նպատակային մակարդակի վրա չենք, բայց Արևմուտքը մեծացնում է իր հնարավորությունները։ Եվրամիության երկրների արդյունաբերությունը ավելացնում է կարողությունները և զինամթերքի արտադրությունը շարունակվում է։ Ես պնդում եմ, որ […]
21:35 30.08.2024
Փաստացի Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հետախուզական տվյալներ է հավաքում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ «Վաշինգտոնը և նրա դաշնակիցները պատրաստ են ձեռնարկել ցանկացած քայլ, ներառյալ Ռուսաստանի շուրջ հակամարտությունների խթանումը: Նման միջամտության օրինակներից է Հայաստանում ԵՄ ներկայիս դիտորդական առաքելությունը։ Այն փաստը, որ առաքելությունը հանդիսանում է արևմտյան […]
21:31 30.08.2024
Վաղը Ադրբեջանում լռության օր է: Սեպտեմբերի 1-ին այնտեղ կկայանան խորհրդարանական արտահերթ ընտություններ: Ինչպե՞ս է ընթացել ընտրարշավը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Նախ հիշեցնեմ՝ հունիսի 28-ին Իլհամ Ալիևը ստորագրեց խորհրդարանը լուծարելու մասին իր հրամանագիրը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելով: Ֆորմալ պատճառն այն էր, իբրև թե այդ ընտրությունները, եթե ժամանակին անցկացվեին, այսինքն՝ նոյեմբերին, կխանգարեին հենց այդ […]
21:18 30.08.2024
ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը խոստացել է ընդլայնել ուկրաինացի զինվորների վերապատրաստումը Եվրամիության տարածքում։ Այնտեղ արդեն իսկ վերապատրաստվել է 60 հազար զինծառայող: Նա այդ մասին հայտարարել է համայնքի պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։ «Մենք կքննարկենք, թե ինչպես ընդլայնել ուկրաինացի զինվորականների ուսուցման ծրագիրը։ Նպատակը 60 հազարին վերապատրաստելն էր, կավելացնենք, իսկ թե ինչքան, հետո կասեմ։ Սա Եվրամիության […]
20:54 30.08.2024
Ելիսեյան պալատը հրաժարվել է հաստատել լուրերն այն մասին, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է կիրակի օրը հայտնել երկրի նոր վարչապետի անունը։ Այս մասին հայտնում է Politico թերթը։ «Հրատարակությունը մատնանշում է, որ Ֆրանսիայում լուրեր են պտտվում, թե Մակրոնը կարող է կիրակի օրը հայտարարել նոր վարչապետի անունը, իսկ հետո անմիջապես հայտնվել հեռուստաալիքներից մեկի եթերում։ Այնուամենայնիվ, Ֆրանսիայի […]
20:51 30.08.2024
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հաջորդ ֆինանսական տարվա համար (սկսած 2025 թվականի ապրիլից) պահանջել է ռեկորդային 8,54 տրլն իեն (մոտ 58,9 միլիարդ դոլար ընթացիկ տեմպերով), ինչը 7,4 տոկոսով ավելի է ընթացիկ տարվանից։ Գերատեսչությունը հրապարակել է համապատասխան փաստաթուղթը։ Բացատրություններից երևում է, որ գերատեսչությունը նախատեսում է կենտրոնանալ յոթ հիմնական ոլորտների վրա՝ ներառյալ անօդաչու թռչող սարքերի ակտիվ ներդրումը, մեծ հեռահարության […]
20:43 30.08.2024
Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում. այսպես է կոչվում գիտաժողովը, որն այս օրերին անցկացվում է Հայաստանում: Թե ինչ առաջնահերթություններ են դրված գիտաժողովի օրակարգում և ինչ հարցեր են շոշափվում, քննարկել ենք «Գեղարդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանի հետ:
20:31 30.08.2024
Եվրամիությունը պետք է միջոցներ ունենա իրեն պաշտպանելու և թշնամուն զսպելու համար՝ չնայած Հյուսիսատլանտյան դաշինքի գոյությանը։ Այս մասին Պրահայում անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա ելույթը հեռարձակել են ԵՀ ծառայությունները։ «Թեև ՆԱՏՕ-ն պետք է մնա մեր հավաքական պաշտպանության կենտրոնում, մենք մեր հնարավորությունների կարիքն ունենք՝ պաշտպանվելու և ցանկացած հակառակորդին զսպելու […]
20:23 30.08.2024
Ուկրաինայի հակամարտությունը կարող է վերաճել պատերազմի՝ միջուկային զենքի կիրառմամբ։ Այս մասին Սլովենիայում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։ «Ցավոք, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շարունակվում է արդեն երեք տարի Եվրոպայի կենտրոնում, այն կրում է միջուկային զենքի կիրառմամբ պատերազմի վերածվելու վտանգը»,-ասել է նա։ Ֆիդանի խոսքով, Թուրքիան հանդես է գալիս հրադադարի […]
20:09 30.08.2024
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ հանդիպել է «Գազպրոմ» հոլդինգի ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ և քննարկել երկիր գազի մատակարարումների հարցը։ «Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը չի կարող ապահովվել առանց ռուսական գազի, դա ոչ թե քաղաքականության, այլ ֆիզիկայի և մաթեմատիկայի խնդիր է», – գրել է նա Facebook-ում:
19:51 30.08.2024
Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն կրկնել է, որ երկիրը դեռ պատրաստ չէ բացել Ռուսաստանի հետ սահմանը։ «Կառավարությունը պատրաստ է դա անել, երբ Ռուսաստանը պատրաստ լինի վերադառնալ բնականոն վիճակի, որտեղ երկիրը թույլ չի տալիս անօրինական միգրանտներին կամ նրանց, ովքեր ճանապարհորդական փաստաթղթերը չունեն, հասնել մեր սահմանին: Ըստ իշխանությունների՝ դրա ոչ մի նշան դեռ չկա», – ասել է նա: […]
16:42 30.08.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կրկին ցանկություն է հայտնել պահպանել կառավարության ղեկավարի պաշտոնը։ «Ես սիրում եմ կանցլեր լինել: Իմ նպատակն է, որ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հնարավորինս ուժեղ դառնա և ղեկավարի հաջորդ կառավարությունը»,- ասել է Շոլցը Der Spiegel ամսագրին: Նախկինում նա բազմիցս հայտարարել էր իր կանցլերական հավակնությունների մասին։ Բունդեսթագի ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի սեպտեմբերի 28-ին։ Դրանց […]
16:12 30.08.2024
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն օգոստոսի 30-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որի օրակարգում նախորդ օրը հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկված եւ դրական եզրակացություն ստացած «Սոցիալական աջակցության մասին» ու հարակից օրենքներում, «Պետական նպաստների մասին» ու կից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթների դրույթների մանրամասն քննարկումն էր: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի […]
15:31 30.08.2024
Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացման հարցում անհասկանալի է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի Ազգային ժողովի պատվիրակության հետ հանդիպմանը։ «Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն արդեն անցյալի մասունք է և դրա հետ կապված ինստիտուտները պետք է ամբողջությամբ վերացվեն։ Նա նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը Մինսկի խմբի գոյության պահպանման […]
15:13 30.08.2024
Օգոստոսի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահ Անա Օլիվերայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի փոխնախագահ Պեդրո Ֆեդերիկո Խիսդոնյանը: Ի շարունակություն ընթացիկ տարվա մարտին նախարար Միրզոյանի՝ Մոնտեվիդեո կատարած այցի ժամանակ ունեցած քննարկումների՝ Արարատ Միրզոյանը և Անա Օլիվերան անդրադարձել են երկու երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի […]
13:51 30.08.2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի Ազգային ժողովի անդամներից կազմված պատվիրակության հետ հանդիպմանը նշել է, որ «Հայաստանը միտումնավոր ժամանակ է ձգձգում», նոր զինատեսակներ գնում Ֆրանսիայից և արևմտյան այլ երկրներից ու իր տարածքում երրորդ երկրների հետ զորավարժություններ է անցկացնում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջները պետք է վերացվեն, Սահմանադրությունը փոխվի, ԵԱՀԿ […]
12:49 30.08.2024
Հայաստանի արտաքին քաղաքականությունը մտահոգություն է առաջացնում, անվտանգության ոլորտում Արևմուտքի հետ համագործակցությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնում, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ «Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը մտահոգություն է առաջացնում, անվտանգության ոլորտում Արևմուտքի հետ համագործակցությունը, որպես կանոն, ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Հարավային Կովկասում ցանկացած խնդիր […]
11:58 30.08.2024
Օգոստոսի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը և տարվող աշխատանքները։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
11:04 30.08.2024
2024 թվականի ապրիլի 19-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արձանագրությանը համապատասխան՝ Հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ «2024 թվականի օգոստոսի […]
10:00 30.08.2024
«Երիտասարդ խորհրդարան» ծրագրի շրջանակում ձեւավորված երեք՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներն օգոստոսի 29-ին հրավիրել են նիստեր: Այս մասին տեղեկացնում են ԱԺ-ից։ «ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ողջունելով «Երիտասարդ խորհրդարանի» պատգամավորներին, կարեւորել է պատանիների ներգրավվածությունը […]
21:53 29.08.2024
Սովորաբար աշնանը Հայաստանում քաղաքական կյանքը սկսում է ակտիվանալ: Ընդդիմությունը նոր գործողությունների է պատրաստվում, քաղաքական դաշտում առհասարակ վերադասավորումներ են տեղի ունենում: Օրերս իր հերթական համագումարն անցկացրեց «Ազգային առաջընթաց» կուսակցությունը: Քաղաքական այս ուժն ընտրեց վարչության և խորհրդի նոր կազմերը։ Կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Երևանի ավագանու անդամ Հայկ Գրիգորյանը: «Հեռանկար» ծրագրում նա է հյուրընկալվել և անդրադարձել մի շարք […]
20:35 29.08.2024
Եվրախորհդի խորհդարանական վեհաժողովի ևս մի քանի պատգամավորներ հաստատաել են, որ հայտնվել են ադրբեջանական սև ցուցակում ու զրկվել են այդ երկիր այցելելու իրավունքից: ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Մարկուս Վիհելը «Արմենպրեսին» ասել է՝ հպարտ է, որ այդ ցուցակում է հայտնվել: Էլ ովքե՞ր են այդ ցուցակում հայտնվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ հունվարին ԵԽԽՎ պատգամավորները […]