10:00 30.08.2024
«Երիտասարդ խորհրդարան» ծրագրի շրջանակում ձեւավորված երեք՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներն օգոստոսի 29-ին հրավիրել են նիստեր: Այս մասին տեղեկացնում են ԱԺ-ից։
«ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ողջունելով «Երիտասարդ խորհրդարանի» պատգամավորներին, կարեւորել է պատանիների ներգրավվածությունը նմանօրինակ միջոցառումներում՝ ընդգծելով, որ թեեւ ապրում ենք խորհրդարանական երկրում, բայց խորհրդարանի նկատմամբ բնակչության վստահությունն ու խորհրդարանի գործունեության վերաբերյալ տեղակատվությունը ցածր մակարդակի վրա են: Բաբկեն Թունյանը երիտասարդներին պատմել է հանձնաժողովի աշխատանքների մասին՝ նշելով, որ հանձնաժողովների բարդ ու պատասխանատու աշխատանքները երբեմն ուշադրությունից դուրս են մնում:
Զեկուցող Լաուրա Թորոսյանը ներկայացրել է երիտասարդների հեղինակած օրենքի նախագիծը, որը վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատություններում հավասար կրթության հնարավորությանը: Բանախոսը նշել է, որ օրինագծով առաջարկվում է ստեղծել կայուն ֆինանսական կենտրոն՝ ֆոնդ, որը կկառավարվի ԿԳՄՍ նախարարության կողմից, կապահովվի ուսուցման հավասար հնարավորություն բոլոր ուսանողների համար՝ անկախ նրանց ֆինանսական վիճակից, միեւնույն ժամանակ, այն նպատակ ունի զարգացնելու կրթական համակարգը: Առաջարկվում է ներդնել նաեւ ուսման ամսական վճարի հետվճարային համակարգ:
Քննարկման ընթացքում պատգամավորը հարցերի միջոցով խորհուրդներ է տվել երիտասարդներին իրենց կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի օրակարգում էր ««Սեւանա լճի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:
Առաջարկվել է արտադրել հատուկ ֆիլտրեր՝ Սեւանա լճի ափամերձ տարածքներում գտնվող ռեստորանների եւ հյուրանոցների համար, որոնց գործարկումը հնարավորություն կտա ֆիլտրել Սեւանա լիճ թափվող ջուրը:
Երիտասարդների հետ քննարկմանը մասնակցել եւ խորհուրդներ է տվել ՀՀ ԱԺ պատգամավոր Մարինա Ղազարյանը:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի երիտասարդ անդամները ներկայացրել են ««Լեզվի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հայերենի տարածմանն ու պահպանմանն ուղղված նախագիծը ենթադրում է սփյուռքում հայագիտության պահպանություն:
Երիտասարդներին ողջունել, իրենց փորձով կիսվել եւ առաջարկվող նախաձեռնությունը քննարկել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը:
Երիտասարդների առաջարկած օրենքների նախագծերը հանձնաժողովներում ստացել են դրական եզրակացություններ»,-ասված է հաղորդագրության մեջ:
22:42 27.05.2025
Կստեղծվի հոկեյի Եվրոպական ազգերի գավաթ մրցաշար22:37 27.05.2025
Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էր: «Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է: Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային […] ...
22:26 27.05.2025
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներՄայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու […] ...
22:17 27.05.2025
ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...
22:09 27.05.2025
Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունըԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 27-ին հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...
21:52 27.05.2025
Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […] ...