Բաքուն պերսոնա նոն գրատա է հայտարարում ԵԽԽՎ բոլոր այն պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների սառեցան օգտին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+29.09 oC

Բաքուն պերսոնա նոն գրատա է հայտարարում ԵԽԽՎ բոլոր այն պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների սառեցան օգտին

22:07 26.08.2024

Ադրբեջանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Եվրախորհրդի խորհդարանական վեհաժողովի այն պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սառեցման օգտին:

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները հունվարին են սառեցվել: Ինչո՞ւ են հանկարծ հիմա հիշել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Դե հիշում ենք, որ նոյեմբերին Ադրբեջանում պետք է կայանա ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերին նվիրված միջազգային կոնֆերանսը և դրան մասնակցելու հրավեր է ուղղված եվրոպական բոլոր խորհրդարաններին, միջազգային կազմակերպություններին և այլն:

Եվ ԵԽԽՎ-ում այդ հրավերն ընդունել են ի գիտություն ու որոշել են պատվիրակություն ուղարկել, որի կազմում պետք է լիներ նաև Բունդեսթագի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն: Ժամանակին հենց Շվաբեն էր նախաձեռնել որոշումը, որով ԵԽԽՎ-ն չհաստատեց ադրբեջանական պատվիրակության լիազորությունը:

Դա հունվարին էր՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժման և հայաթափման ու նաև Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումների:

Այժմ Ադրբեջանի իշխանությունները հիշել են այդ մասին և հայտարարել են, որ ո՛չ Շվաբեն, ո՛չ էլ մյուս  պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել այդ որոշմանը, չեն կարողանա մասնակցել ՄԱԿ-ի միջազգային այդ կոնֆերանսին»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշխարհի լավագույն հարձակողական կիսապաշտպանները

14:40 20.06.2025

Աշխարհի լավագույն հարձակողական կիսապաշտպանները

Հեղինակավոր FourFourTwo-ն հրապարակել է աշխարհի լավագույն հարձակողական կիսապաշտպանների ցանկը, որի՝ առաջին տեղում է «Բայերի» ֆուտբոլիստ Ֆլորիան Վիրցը: Հարձակողական կիսապաշտպանների տասնյակը հետևյալն է՝ 1. Ֆլորիան Վիրց 2. Ջուդ Բելինգհեմ 3. Ջամալ Մուսիալա 4. Բրունու Ֆերնանդեշ 5. Քոլ Պալմեր 6. Ռայան Շերկի 7. Դանի Օլմո 8. Չավի Սիմոնս 9. Սքոթ Մաքթոմինեյ 10. Մատեուս Կունյա ...

Իսրայելական անօդաչու թռչող սարքը թիրախավորել է Թեհրանի բնակելի շենքը

14:33 20.06.2025

Իսրայելական անօդաչու թռչող սարքը թիրախավորել է Թեհրանի բնակելի շենքը

Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Թեհրանի բնակելի շենքի վրա, հաղորդում է Fars գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դա տեղի է ունեցել այսօր Իրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում գտնվող Գիշա շրջանում։ Գործակալությունը նաև հրապարակել է դեպքի վայրից լուսանկարներ, որտեղ լուրջ վնասներ չեն երևում։ ...

Իրանը հայտարարել է, որ երբեք չի ձգտի միջուկային զենքի

14:27 20.06.2025

Իրանը հայտարարել է, որ երբեք չի ձգտի միջուկային զենքի

Թեհրանը «երբեք» չի ձգտի միջուկային զենքի, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն։ «Մենք երբեք չենք ձգտել միջուկային զենքի և ապագայում էլ չենք շարժվի այդ ուղղությամբ», – նրա խոսքերն է մեջբերում ISNA-ն։ Դիվանագետը նաև պնդել է, որ Իրանը թիրախավորում է միայն Իսրայելի ռազմական թիրախները։ ...

Վինիսիուսի հետ խոսակցության առաջին րոպեից հասկացել եմ, թե որքան լավ մարդ է նա․ Ալոնսո

14:22 20.06.2025

Վինիսիուսի հետ խոսակցության առաջին րոպեից հասկացել եմ, թե որքան լավ մարդ է նա․ Ալոնսո

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով աջ պաշտպանի դիրքին։ Նա երկու ընտրություն ունի ի դեմս Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ու Դանի Կարվախալի․ «Յուրաքանչյուր մարզչի համար իսկապես արտոնություն է այսպիսի երկու խաղացողների ունենալը մեկ խաղային դիրքում։ Մենք ուրախ ենք, որ Կարվախալը վերադառնում է շարք։ Տրենտն ավելի ունիվերսալ է։ Այս օրերին Տրենտը մարզումների ժամանակ […] ...

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքների միավորման որոշման նախագծին

14:17 20.06.2025

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքների միավորման որոշման նախագծին

Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Ըստ հիմնավորման՝ 2016 թ. փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 77 ծրագիր, ինչի արդյունքում 908 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 64 համայնք: Միավորված համայնքներում իրականացվել են վերլուծություններ՝ համայնքային փնջերի ծրագրային […] ...

Իրան-Իսրայել հակամարտությունը պետք է դադարեցվի առանց որևէ պայմանի․ Փեզեշքիան

14:11 20.06.2025

Իրան-Իսրայել հակամարտությունը պետք է դադարեցվի առանց որևէ պայմանի․ Փեզեշքիան

Իրան-Իսրայել հակամարտությունը պետք է դադարեցվի առանց որևէ պայմանի, սակայն Թեհրանին անհրաժեշտ են երաշխիքներ, որ այլևս իսրայելական «հարձակումներ չեն լինի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք միշտ ձգտել ենք խաղաղության, բայց ներկա պայմաններում պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը թշնամու ագրեսիան առանց որևէ պայմանի դադարեցնելն է, ինչպես նաև երաշխիքներ տալը, որ սիոնիստ ահաբեկիչների արկածներն ընդմիշտ կավարտվեն», – […] ...

BACK_TO_TOP