14:37 16.08.2024
Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան X սոցցանցի իր էջում մեղադրել է երկրի փոխնախագահ Վերոնիկա Աբադին իրեն դավաճանելու և հաջորդ ընտրություններին իրեն խանգարել փորձելու մեջ։ «Նա ուզում է հանրապետության նախագահին հեռացնել իշխանությունից, որպեսզի ինքը զբաղեցնի այս պաշտոնը։ Եվ ուզում է, որ ես դուրս մնամ ընտրապայքարից, ակնհայտ է, որ փոխնախագահը դեր է խաղում շատ ավելի մեծ դավադրության մեջ։ […]
14:19 16.08.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարներին: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին:
13:59 16.08.2024
Ռուսաստանը նպատակ չունի արևմտյան երկրների դեմ աշխարհաքաղաքական պատերազմ մղել , սակայն Մոսկվան անհրաժեշտ է համարում հարգել իր շահերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին «Վալդայ» ակումբում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին նվիրված քննարկման շրջանակում։ «Մենք արևմտյան գործարարներին վերաբերվում ենք առանց որևէ խտրականության, մենք նաև աշխատում ենք նրանց հետ, պահպանում ենք երկխոսություն, […]
13:43 16.08.2024
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ չի պատրաստվում առաջադրվել 2025 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։ «Ես մտադիր չեմ հանդես գալ որպես թեկնածու նախագահական ընտրություններում», – նշել է Լեհաստանի վարչապետը TVP Info- ով հեռարձակված մամուլի ասուլիսում։ Վարչապետր նաև հավելել է, որ «Քաղաքացիական կոալիցիա» կուսակցությունը մտադիր է հաջորդ տարվա գարնանը ներկայացնել նախագահի թեկնածուին։ «Քաղաքացիական կոալիցիայի թեկնածուի վերաբերյալ […]
13:37 16.08.2024
Արեւմուտքի հակառուսական պատժամիջոցները կմնան տասնամյակներ, անկախ նրանից, թե ինչպիսին կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին «Վալդայ» ակումբում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին նվիրված քննարկման շրջանակում։ Դիվանագետն ընդգծել է, որ Արևմուտքը Մոսկվայի հետ իր աշխարհաքաղաքական առճակատման ժամանակ փորձում է որպես զենք օգտագործել «համաշխարհային տնտեսական հարաբերություններում առկա փոխկախվածությունը՝ անտեսելով […]
12:56 16.08.2024
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը մոտ 300 հազար դոլար է ստացել Աստվածաշնչի վաճառքից։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում կատարելով ֆինանսական հաշվետվություններին։ Թրամփը սկսել է 60 դոլար արժողությամբ Աստվածաշունչը վաճառել մարտի վերջին, Ավագ շաբաթվա ընթացքում՝ Ամերիկայում «կրոնական ոգին վերակենդանացնելու և այն կրկին հիանալի» դարձնելու համար: Հեռուստատեսության տվյալներով՝ Թրամփն ունի նաև ավելի քան 1 […]
11:22 16.08.2024
ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Հայտարարություն Ս.թ. օգոստոսի 14-ին Հանրապետության Վարչապետի առաջարկությամբ` Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել եմ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այդ կապակցությամբ արդեն վայր եմ դրել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը, ինչպես նաև դադարեցրել եմ Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահի լիազորությունները և կուսակցության անդամությունը: Հարգելի […]
21:54 15.08.2024
Վրաստանի կառավարությունը դեպի Հայաստանի սահման նոր արագընթաց մայրուղի կառուցելու որոշում է կայացրել: Մեր երկրի համար այդքան կարևոր այդ նախագծին որոշել են խոչընդոտել Վրաստանում ապրող ադրբեջանցիները: Ի՞նչ նախագիծ է, ի՞նչ կտա այն Հայաստանին, ի՞նչ կապ ունեն այդ նախագծի հետ ադրբեջանցիները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Չափազանց կարևոր նախագիծ է Հայաստանի համար: Ռուսթավի թաղամասից մինչև […]
17:39 15.08.2024
Գործադիրի որոշմամբ, սահմանվել է սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է վեց ամիս ժամկետով: Որոշմամբ նախատեսվում է ներմուծման կամ արտահանման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի համար սահմանել բացառություններ, եթե դրանք անհրաժեշտ են՝ քաղաքացիական պաշտպանության, ռազմական, հետազոտությունների (այդ թվում՝ բժշկական), սարքերի չափաբերման և որպես չափանմուշ (էտալոն) օգտագործման նպատակով։ Նշված […]
16:56 15.08.2024
ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը՝ Ազատագրման օրվա կապակցությամբ․ «Մեր լավագույն մաղթանքներն ենք հղում Կորեայի Հանրապետության մեր գործընկերներին և բարեկամներին՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: Կարևորելով մեր երկու ժողովրդավարական երկրների միջև հարաբերությունները՝ մենք վճռական ենք դրանք զարգացնելու հարցում»:
16:30 15.08.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի արտգործնախարար Ջայշանկարին՝ Հնդկաստանի անկախության օրվա առթիվ․ «Անկեղծ շնորհավորանքներ եմ հղում իմ գործընկերոջն ու լավ բարեկամ Սուբրամանյամ Ջայշանկարին և Հնդկաստանի ժողովրդին, որոնք նշում են Անկախության 78-րդ տարեդարձը: Մենք կապված ենք քաղաքակրթական կապերով, իսկ մեր ներկայիս քաղաքական երկխոսությունը դուրս է ավանդական օրակարգի շրջանակներից»։
15:57 15.08.2024
Օգոստոսի 15-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է հերթական նիստ՝ ԱԺ պատգամավորի մանդատի տրամադրման օրակարգով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 13-ին ստացել է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու վերաբերյալ արձանագրությունը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական […]
15:55 15.08.2024
Նիկոլ Փաշինյանը նախ հետաքրքրվել է, թե ինչ ընթացքում է տուժած բնակարանների նորոգման ծրագիրը, որի կապակցությամբ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է. «Ըստ ընթացակարգի, համայնքային հանձնաժողովները պետք է տեղեկատվություն ներկայացնեին մարզպետներին, մարզպետները՝ արդեն նախարարության հանրապետական հանձնաժողով։ Տվյալները նախարարության մակարդակով ամփոփվել են, 269 գույքի հետ գործ ունեինք, բայց սրա հիման վրա, կհիշեք, որ մենք սեփականատերերին […]
15:30 15.08.2024
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, վարչապետը նշել է. «Մեր այսօրվա բոլոր երեք զեկուցվող հարցերը վերաբերելու են 2024թ. մայիսի 26-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման հետ կապված միջոցառումների մեր հերթական փաթեթին, և դա, կարծում եմ, նաև լավ առիթ […]
15:18 15.08.2024
Ճապոնիայի իշխանությունները կուսումնասիրեն Պաղեստին պետության ճանաչման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով ճապոնացի դիվանագետներին, որոնց անունները չեն նշվում։ «Ճապոնիան ապագայում կշարունակի համակողմանիորեն դիտարկել Պաղեստինը որպես պետություն ճանաչելու հարցը՝ հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում խաղաղ գործընթացն առաջ մղելու ուղիները»,- ասել են նրանք։ Դիվանագետները հիշեցրել են, որ Ճապոնիան կողմ է քվեարկել ՄԱԿ-ի բանաձևին, որը Պաղեստինին […]
12:25 15.08.2024
Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիներում տուժած տնտեսավարողներին կտրվի աջակցություն՝ աղետի հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու և տնտեսական գործունեությունը շարունակելու նպատակով, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նախարար Գևորգ Պապոյանն այսօր կառավարության նիստում ներկայացրել է ծրագրի մանրամասները։ Ծրագրի շահառու են հանդիսանում աղետի գոտիներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և աղետից տուժած առևտրային կազմակերպությունները կամ անհատ […]
11:20 15.08.2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Գուրգեն Արսենյանին ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու վերաբերյալ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Գուրգեն ԱՐՍԵՆՅԱՆԻՆ նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)»,- ասված է հաղորդագրության մեջ։
10:00 15.08.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և նշել, որ Ակադեմիական քաղաքի Masterplan-ը պատրաստ է։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:30 14.08.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանին: Անդրադարձ է եղել ռուս-ուկրաինական հակամարտությանը, ուկրաինական բանակի վերջին հաջողություններին: Հակամարտության ո՞ր ելքն է ավելի շահեկան Հայաստանի համար: Ի՞նչ կլինի եթե հաղթի Ուկրաինան, և ինչ կլինի եթե հաղթի Ռուսաստանը: «Ռուսաստանը չի հաղթելու, ասեմ, որ Թրամփն էլ չի հաղթելու: Այս երկուսը թող մտքներից հանեն: Ակնհայտ է, […]
22:28 14.08.2024
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ծրագրում է օգոստոսի 21-23-ը այցելել Լեհաստան և Ուկրաինա։ Այս մասին հայտնում է The Economic Times-ը։ Նշվում է, որ սա կլինի Հնդկաստանի վարչապետի առաջին այցը Լեհաստան վերջին 40 տարվա ընթացքում։ The Print-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանի կառավարության ղեկավարը մեկօրյա այցով Վարշավա կժամանի օգոստոսի 21-ին։ Լեհաստանում նա կհանդիպի երկրի ղեկավար Անջեյ Դուդայի և իր լեհ […]
21:53 14.08.2024
Հավանաբար վաղը պարզ կլինի՝ կհարվածի՞ Իրանը Իսրայելին ամբողջ հզորությամբ, թե՞ կսահմանափակվի լոկալ գործողություններով: Դա կախված է Գազայում հրադադարի հարցի շուրջ վաղը կայանալիք բանակցություններից: Հարվածը սպասում էին օգոստոսի 8-ին, հետո՝ օգոստոսի 12-ին: Բայց այդպես էլ չկայացավ: Հնարավո՞ր է, որ այդպես էլ չկայանա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Վլադիմիր Պուտինի հետ […]
18:07 14.08.2024
Թեհրանը երբեք չի կարողանա վերջ դնել Վաշինգտոնի հետ հակամարտությանը և կանի ամեն ինչ ամերիկյան պատժամիջոցների դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտարարել է նոր կառավարությունում Իրանի արտգործնախարարի թեկնածու Աբբաս Արաղչին։ «Մենք երբեք չենք կարողանա վերջ տալ ԱՄՆ-ի հետ թշնամանքին, բայց մենք կարող ենք կառավարել այս հակամարտությունը, որպեսզի Իրանի ժողովուրդը ավելի քիչ տուժի։ Մի ճանապարհը պատժամիջոցների չեզոքացումն […]
16:57 14.08.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի մահվան մասին։ Հայ ժողովուրդը կորցրեց իր արժանի զավակներից մեկին, ով իր կյանքը նվիրեց հայկական կրթության ու մշակույթի պահպանմանը, ակտիվ գործունեություն ծավալեց ամերիկահայ համայնքային կյանքում: […]
14:22 14.08.2024
ԱՄՆ-ն անում է ամեն ինչ՝ խոչընդոտելու Պաղեստինի միջազգային ճանաչմանը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներով ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը։ «Միացյալ Նահանգներն արգելափակում է Պաղեստինի միջազգային ճանաչմանը հասնելու որոշումները և ամեն կերպ խոչընդոտում է այդ գործընթացը՝ շրջանցելով նույնիսկ արդեն ընդունված ՄԱԿ-ի բանաձեւերը»,- ասել է նա։
14:01 14.08.2024
Հավաքական Արևմուտքը ցուցադրում է «կուրություն և խլություն»՝ ի պատասխան ուկրաինական հակամարտության գոտում «Կիևի ռեժիմի հանցագործությունների», այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ նշանակության դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։ «Եթե ախտորոշենք, ապա ախտորոշումն այսպիսին է՝ կուրություն է և խլություն, այն երբեմն արթնանում է արևմտյան պետությունների ներկայացուցիչների մոտ, ովքեր արտահայտում են իրենց եզրակացությունները պատերազմական գոտում տեղի ունեցող հումանիտար իրավիճակի […]
13:50 14.08.2024
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 14-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու Մոսկովյան փողոցի առանձին հատվածներ։ «Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 14-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Մոսկովյան փողոցի՝ Մոսկովյան փ.-Խանջյան փ. խաչմերուկից մինչև Մոսկովյան փ.-Թումանյան […]
13:42 14.08.2024
Ճապոնիայի ներկայիս վարչապետ Ֆումիո Կիսիդան սեպտեմբերին չի առաջադրվի երկրի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնի համար։ 67-ամյա քաղաքական գործիչը, ում վարկանիշը վերջին ամիսներին կտրուկ ընկել է կուսակցության ներսում դրամահավաքի հետ կապված քաղաքական սկանդալի ֆոնին, որոշել է հրաժարվել երկրորդ ժամկետի համար առաջադրվելուց: Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը վերջին ամիսներին ներգրավված է եղել քաղաքական լուրջ սկանդալում։ Կուսակցության երկու խմբակցություններին մեղադրել են […]
13:27 14.08.2024
Ուկրաինան Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների թեման երկարաժամկետ կասեցրել է Կուրսկի շրջանի վրա հարձակումներից հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ նշանակության դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։ «Փաստ է, որ հենց Կուրսկի ուղղությամբ ահաբեկչական գործողություններով էր, որ Ուկրաինան առնվազն երկարաժամկետ դադարեցրեց խաղաղ բանակցությունների շուրջ քննարկումները»,- նշել է դիվանագետը։ Դեսպանը նաև նշել է՝ պատճառն այն է, որ Ուկրաինան […]
13:20 14.08.2024
Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է օգոստոսի 15-ին Կատարում: Իսրայելական պատվիրակությունը կգլխավորի Իսրայելի հետախուզության՝ Մոսադի տնօրեն Դեյվիդ Բարնեան։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի առաջնորդները օգոստոսի 9-ին համատեղ հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը վերսկսել Գազայի հատվածում հրադադարի շուրջ […]