Գործադիրի նիստում անդրադարձ է կատարվել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման հետ կապված նախորդ որոշումների ընթացքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+26.09 oC

Գործադիրի նիստում անդրադարձ է կատարվել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման հետ կապված նախորդ որոշումների ընթացքին

15:55 15.08.2024

Նիկոլ Փաշինյանը նախ հետաքրքրվել է, թե ինչ ընթացքում է տուժած բնակարանների նորոգման ծրագիրը, որի կապակցությամբ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է. «Ըստ ընթացակարգի, համայնքային հանձնաժողովները պետք է տեղեկատվություն ներկայացնեին մարզպետներին, մարզպետները՝ արդեն նախարարության հանրապետական հանձնաժողով։ Տվյալները նախարարության մակարդակով ամփոփվել են, 269 գույքի հետ գործ ունեինք, բայց սրա հիման վրա, կհիշեք, որ մենք սեփականատերերին ենք հատուցում տալիս և հետևապես՝ մեր քաղաքացիները դիմումներով պետք է նաև որոշակի ապացույցներ ներկայացնեն, որ իրենք են հենց շահառուները։ Ըստ այդմ, մարզպետի աշխատակազմն էլ այս տեղեկատվությունը համակարգում են ՔԿԱԳ գործակալության ինֆորմացիայի հետ, բնակչության պետական ռեգիստրի, կադաստրի կոմիտեի տեղեկատվության հետ և դրա հիման վրա մարզպետը համապատասխան որոշում է կայացնում։ Հուսով եմ, որ ամփոփ տվյալների արդյունքում առաջիկա օրերին վերջնական որոշումները կկայացվեն»: Վարչապետը հանձնարարել է անդրադառնալ հարցին՝ հասկանալու համար, թե ինչ կարելի է անել գործընթացն արագացնելու համար:

Հաջորդիվ՝ Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է, թե վթարային շենքերի հետ կապված աշխատանքներն ի՞նչ փուլում են: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է. «Մեկ շենք է՝ 16 բնակարան, որոշակի քննարկումներ, հարցեր և դժգոհություն կա՝ կապված հատուցման գումարի և շուկայում առկա բնակարանային արժեքների միջև։ Այստեղ էլ քննարկում ունենք, որ այս դեպքում առանձին աջակցության մեթոդ նախատեսենք, ինչպես եղել է մյուսների պարագայում՝ վերանորոգման և գույքի համար վճարում։ Գուցե այս դեպքերում, այդպիսի առանձին աջակցություն ցուցաբերենք, որպեսզի կարողանանք տվյալ բնակարանների գնման վկայագրերով բնակարան ձեռք բերեն և վերանորոգեն»: Այս առումով վարչապետը նշել է, որ պետք է բացառել այնպիսի մեխանիզմը, որ մարդիկ բնակարանների գնման վկայագրերը վերցնեն և շարունակեն բնակվել այդ վթարային տներում: «Պետք է բացառել: Այսինքն՝ հարցը լուծվում է, այդ շենքը պետք է քանդվի, որպեսզի հետագայում խնդրի առաջ չկանգնենք»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետին հարցին, թե ինչ աշխատանքներ են իրականացվել ենթակառուցվածքների մասով, ՏԿԵ նախարարը ներկայացրել է. «Միակ թաղամասը կամ հատվածը, որտեղ մեքենաներով հասանելիություն չկա, դա Ալավերդի-Սանահին կայարան թաղամասն է։ Քարկոբի պարագայում կամուրջը վերանորոգված չէ, բայց Ախթալայի կամուրջը կա, ուղղակի ճանապարհը մի քիչ երկար է։ Այսինքն՝ միակ տարածքը, որտեղ մեքենայի հասանելիություն չկա, Սանահին թաղամասն է, որտեղ հենց այս պահին կամուրջ է հավաքվում, որը մեքենաների համար է և հետիոտների։ Բավական լավ կառույց է լինելու, նախնական տրամադրվածությունը ժամանակավոր է, բայց կտեղադրենք կտեսնենք, եթե հարմարավետ լինի իր լուծումներով, չի բացառվում, որ ինքը կարող է նաև որպես հիմնական կամուրջ ծառայել։ Հիմա ակտիվ աշխատանք է գնում, օգոստոսի վերջ նախատեսվում է, որ պատրաստ կլինի»:

Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել նաև տվյալ պահին ենթակառուցվածքային ամբողջ համակարգի վերաբերյալ: Ըստ նրա զեկույցի՝ երկաթուղին ամբողջովին վերականգնված է, Մ-4 և Մ-6 ճանապարհների բոլոր փլուզված հատվածները ժամանակավոր վերականգնված են, տեղեր կան, որ ասֆալտապատ շերտը տեղադրված է, ամբողջ թողունակությամբ գործում են, կարող են երթևեկել և՛ մարդատար, և՛ բեռնատար ավտոմեքենաները: Միակ հատվածը, որ դեռ միակողմանի է և որտեղ հավելյալ աշխատանք պետք է իրականացվի, Այրումի հատվածն է, որտեղ Վեոլայի խողովակը վնասված է: Ինչ վերաբերում է կամուրջներին, ՏԿԵ նախարարը զեկուցել է, որ Սանահինի կամուրջի աշխատանքները մինչ ամսվա վերջը կավարտվեն, Ախթալայի կամուրջը գործում է, սակայն կա թողունակության սահմանափակում՝ նախատեսված է մինչև 25 տոննայի համար: Շուտով կտեղադրվի նոր մետաղական կամուրջ, որը կունենա 35 տոննա թողունակություն: Մնացած կամուրջների հետ կապված՝ նշվել է, որ միջազգային և տեղական գործընկերների հետ համագործակցությամբ կա մոտավոր պատկեր, թե որտեղ ինչ պետք է տեղադրվի: Այս առումով՝ Կառավարության ղեկավարը հանձնարարել է ուշադրություն դարձնել նաև այդ կամուրջների գեղագիտության հարցին:

Վարչապետն անդրադարձել է նաև գետերի հուների մաքրման ընթացակարգերի պարզեցման, գետերի սև կետերի տեղորոշման և հենապատերի կառուցման հետ կապված հարցերին, ընդգծել այդ հարցերի լուծման հրատապությունը՝ կապված աշնանային անձրևների հետևանքով հնարավոր հեղեղումների հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսական պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ՝ բանակցությունների

22:18 01.06.2025

Ռուսական պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ՝ բանակցությունների

Ռուսաստանի պատվիրակությունը մեկնել է Ուկրաինայի հետ բանակցություններ վարելու, որոնք նախատեսված են հունիսի 2-ին Ստամբուլում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։ «Բանակցային թիմը մեկնել է Ստամբուլ», -ասել է գործակալության աղբյուրը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած ռուսական պատվիրակությունը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում ներկայացնել ճգնաժամի արմատական ​​պատճառների հաղթահարման […] ...

Հարավային Կորեայի նախագահի թեկնածու Հվանգ Կյո-անը հանել է իր թեկնածությունը

22:00 01.06.2025

Հարավային Կորեայի նախագահի թեկնածու Հվանգ Կյո-անը հանել է իր թեկնածությունը

Կորեայի Հանրապետության նախկին վարչապետ Հվանգ Գյո-ան (անկուսակցական) հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում՝ հօգուտ պահպանողական «Քաղաքացիական ուժի» կուսակցության քաղաքական գործիչ Կիմ Մուն-սուի։ «Այսօր ես հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս նախագահական մրցավազքից։ Ես կաջակցեմ երկրորդ համարի թեկնածու Կիմ Մուն Սուին», – գրել է Հվանգ Կյո Անը Ֆեյսբուքում։ Մայիսի 28-ին Realmeter հարցումների գործակալության […] ...

Զելենսկին փոխել է Ստամբուլում կայացած բանակցությունների պատվիրակության կազմը

21:40 01.06.2025

Զելենսկին փոխել է Ստամբուլում կայացած բանակցությունների պատվիրակության կազմը

Վլադիմիր Զելենսկին հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցություններում փոխել է ուկրաինական պատվիրակության կազմը։ Համապատասխան հրամանագիրը՝ անունների ցանկով, հրապարակվել է Զելենսկիի կայքում։ Մասնավորապես, այս անգամ Ստամբուլ չի մեկնի Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի կենտրոնական իրավաբանական վարչության միջազգային և գործառնական իրավունքի բաժնի պետ Ալեքսեյ Մալովացկին։ Պատվիրակության կազմում կլինեն երեք նոր անդամներ՝ Յուրի Կովբասա՝ Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատարի […] ...

Եմենի հութիները հարձակվել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա

21:19 01.06.2025

Եմենի հութիները հարձակվել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցները հրթիռային հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են Իսրայելում գտնվող երեք թիրախների վրա։ Այս հայտարարությունն արել է ապստամբների կողմից կազմավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային ուժերը իրականացրել են ռազմական գործողություն, որի ընթացքում նրանք գերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով հարձակվել […] ...

TRT. Ստամբուլում Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կարող են տեղի ունենալ Չիրագան պալատում

21:00 01.06.2025

TRT. Ստամբուլում Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կարող են տեղի ունենալ Չիրագան պալատում

Թուրքական պետական ​​TRT հեռուստաալիքը պնդում է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Ստամբուլի Չիրագան պալատում հունիսի 2-ին։ «Կողմերը նախկինում համաձայնել էին շարունակել բանակցությունները։ Կան ծրագրեր, որ այդ բանակցությունները շարունակվեն վաղը Չիրագան պալատում», – ուղիղ եթերում ասել է հեռուստաալիքի հաղորդավարը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների վերջին փուլը տեղի է ունեցել մայիսի 16-ին […] ...

«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը

20:40 01.06.2025

«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը

«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը։   ...

BACK_TO_TOP