TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+25.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տիգրան Իզմիրլյանն իր նախաձեռնություններով եղել է ՀՀ հանդեպ սիրո արտահայտման վառ օրինակ. Փաշինյան

17:04 17.08.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս Տիգրան Իզմիրլյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի ազգային հերոս, մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի մահվան մասին: Պարոն Իզմիրլյանի գլխավորությամբ «Իզմիրլյան» հիմնադրամը Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր: Հայաստանի անկախությունից ի վեր Տիգրան Իզմիրլյանն իր նախաձեռնություններով եղել է Հայաստանի Հանրապետության հանդեպ […]

̰
Առաջին անգամ կանցկացվի «Երևան երկխոսություն» համաժողովը. Արարատ Միրզոյանի ուղերձը

15:27 17.08.2024

«Մենք այս պահին պատմական հանգրվանում ենք՝ ավելի խաղաղ, ապահով և բարեկեցիկ ապագայի ճիշտ ընտրություն կատարելու իրական հնարավորությամբ», «Երևան երկխոսություն» համաժողովին ընդառաջ իր ուղերձում նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Համաժողովն անցկացվելու է հնդկական առաջատար ուղեղային կենտրոն «Observer Research Foundation»-ի հետ: Մանրամասները՝ ռեպորտաժում:  

̰
Մեր տարածաշրջանը` Հարավային Կովկասը, որը պատմականորեն եղել է մշակութային և խոշոր առևտրային ուղիների հատման կետում, այսօր կանգնած է կարևոր խաչմերուկում. Միրզոյան

10:58 17.08.2024

ՀՀ ԱԳ նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-11-ն անցկացվելիք «Երևան երկխոսություն» համաժողովին ընդառաջ իր ուղերձում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է. «Աշխարհն արագորեն փոխվում է մեր աչքի առաջ։ Գլոբալ հարաբերությունների փոփոխվող պատկերը, միջազգային իրավունքի քայքայումը, բազմակողմ համակարգի ճգնաժամը լուրջ մարտահրավերներ են ներկայացնում: Ժողովրդավարությունը բախվում է բարդությունների: Խաղաղության և անվտանգության ոլորտում համագործակցության նվազումը սպառնում է խարխլել համաշխարհային կարգի […]

̰
Ի՞նչ անօրինական համագործակցություն կա Նյու-Յորքի քաղաքապետի ու ադրբեջանական լոբբիի միջև

21:55 16.08.2024

Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը դատարան ներկայանալու ծանուցագիր է ստացել: Պատճառն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կապված կորուպցիոն գործարքներն են, որոնցում կասկածվում է քաղաքապետը: Ի՞նչ գործարքների մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ, վաղուց ապացուցված փաստ են եվրոպացի քաղաքական ու պետական գործիչների՝ Ադրբեջանի կողմից կաշառվելու փաստերը: Ինչ վերաբերում է ամերիկյան պետական գործիչներին, […]

̰
Իրան-Իսրայել դիմակայությունը՝ մարտահրավեր Հայաստանի համար. Վահրամ Պետրոսյանի հարցազրույցը

21:37 16.08.2024

Իրան-Իսրայել վերջին զարգացումները նոր լարվածությունների և նոր հաշվարկների տեղիք տվեցին: Ի վերջո ի՞նչ սցենարներ են հնարավոր: Այս ու այլ հարցերի անդրադարձել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, միջազգայնագետ Վահրամ Պետրոսյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն՝ ամբողջությամբ տեսանյութում:

̰
Բայդենն ասել է, որ մոտ է Գազայում հրադադարի հաստատումը

21:18 16.08.2024

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մոտ են Գազայի հատվածում հրադադարի և պաղեստինյան շարժման կողմից պատանդների ազատ արձակման մասին համաձայնագրի կնքմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։ Նա ընդգծել է, որ օգոստոսի 16-ին ինքը ներգրավված է եղել «Մերձավոր Արևելքում կրակի դադարեցման ջանքերում»։ «Մենք շատ ու շատ ավելի մոտ ենք, քան երեք […]

̰
ՆԱՏՕ-ն փոքր է համարում դաշինքի երկրների վրա «ռուսական հարձակման» հավանականությունը

17:48 16.08.2024

ՆԱՏՕ-ի երկրներից մեկի, այդ թվում՝ Լեհաստանի կամ Բալթյան երկրների վրա ռուսական հարձակման հավանականությունը մնում է ցածր։ PAP-ին տված հարցազրույցում նման գնահատական ​​է տվել դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը։ «Ներկայումս ՆԱՏՕ-ի դաշնակիցներից որևէ մեկի, այդ թվում՝ Լեհաստանի կամ Բալթյան երկրների վրա ռազմական հարձակման հավանականությունը ցածր է»,- ասել է բարձրաստիճան զինվորականը։ Այդ կապակցությամբ ՆԱՏՕ-ն իր արևելյան […]

̰
Շվեդիան կշարունակի աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին. ԱԳ նախարար

16:42 16.08.2024

Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ստեղծման կարևորագույն բաղադրիչը կայուն խաղաղության համաձայնագիրն է։ Շվեդիան իր գործընկերների հետ միասին կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Էրիկ Հելսբորնի X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ, որտեղ պատգամավորը հարց է ուղղել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար […]

̰
Պուտինը օգոստոսի 18-19-ը կայցելի Ադրբեջան

16:21 16.08.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական ​​այցով կմեկնի Ադրբեջան, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ուղևորությունը տեղի կունենա օգոստոսի 18-19-ը։ Բանակցությունների թեմաներից առանձնանում են «ռազմավարական գործընկերության, ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման հարցերը, ինչպես նաև արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրները»։ Ինչպես նշվում է Կրեմլի հայտարարության մեջ, այցից հետո նախատեսվում է ստորագրել համատեղ հայտարարություն, ինչպես նաև մի շարք փաստաթղթեր։

̰
Գերմանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

16:00 16.08.2024

Օգոստոսի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Շնորհավորելով Կլաուդիա Բուշին նշանակման առթիվ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպանը կգործադրի բոլոր ջանքերը հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և համագործակցության հետագա զարգացման համար: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել վերջին մեկ տարվա ընթացքում […]

̰
Իսրայելը Ֆրանսիայի և Բրիտանիայի աջակցության կարիքն ունի Իրանի հնարավոր հարձակման դեպքում

15:49 16.08.2024

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Երուսաղեմում ընդունել է այցով Իսրայել ժամանած իր գործընկերներին Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից։ Դեյվիդ Լամիի և Ստեֆան Սեժուրնեի հետ հանդիպման հիմնական թեմաներից մեկը եղել է հրեական պետությանը իրանական հարվածի սպառնալիքը, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Արտաքին գործերի նախարար Կացը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներին հասկացրեց, որ Իսրայելն ակնկալում է՝ Ֆրանսիան և Մեծ […]

̰
Ռուսաստանը Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի հետ կապված ՀԱՊԿ-ին չի դիմել

14:52 16.08.2024

Մինչ օրս Ռուսաստանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը ոչ մի դիմում չի եղել՝ կապված Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «ՀԱՊԿ-ի կողմից ընդունված ընթացակարգի համաձայն՝ ասոցիացիայի անդամ պետությունը, որը ռազմական օգնության կարիք ունի, պետք է պաշտոնապես կապ հաստատի կազմակերպության հետ։ Առ այսօր Ռուսաստանի Դաշնությունից նման դիմում […]

̰
Էկվադորի նախագահը փոխնախագահին մեղադրել է դավաճանության մեջ

14:37 16.08.2024

Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան X սոցցանցի իր էջում մեղադրել է երկրի փոխնախագահ Վերոնիկա Աբադին իրեն դավաճանելու և հաջորդ ընտրություններին իրեն խանգարել փորձելու մեջ։ «Նա ուզում է հանրապետության նախագահին հեռացնել իշխանությունից, որպեսզի ինքը զբաղեցնի այս պաշտոնը։ Եվ ուզում է, որ ես դուրս մնամ ընտրապայքարից, ակնհայտ է, որ փոխնախագահը դեր է խաղում շատ ավելի մեծ դավադրության մեջ։ […]

̰
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարները

14:19 16.08.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարներին: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին:

̰
Ռուսաստանը նպատակ չունի աշխարհաքաղաքական պատերազմ մղել Արևմուտքի դեմ․ Դմիտրի Բիրիչևսկի

13:59 16.08.2024

Ռուսաստանը նպատակ չունի արևմտյան երկրների դեմ աշխարհաքաղաքական պատերազմ մղել , սակայն Մոսկվան անհրաժեշտ է համարում հարգել իր շահերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին «Վալդայ» ակումբում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին նվիրված քննարկման շրջանակում։ «Մենք արևմտյան գործարարներին վերաբերվում ենք առանց որևէ խտրականության, մենք նաև աշխատում ենք նրանց հետ, պահպանում ենք երկխոսություն, […]

̰
Տուսկը մտադիր չէ առաջադրվել Լեհաստանի նախագահի պաշտոնում

13:43 16.08.2024

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ չի պատրաստվում առաջադրվել 2025 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։ «Ես մտադիր չեմ հանդես գալ որպես թեկնածու նախագահական ընտրություններում», – նշել է Լեհաստանի վարչապետը TVP Info- ով հեռարձակված մամուլի ասուլիսում։ Վարչապետր նաև հավելել է, որ «Քաղաքացիական կոալիցիա» կուսակցությունը մտադիր է հաջորդ տարվա գարնանը ներկայացնել նախագահի թեկնածուին։ «Քաղաքացիական կոալիցիայի թեկնածուի վերաբերյալ […]

̰
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կմնան տասնամյակներ․ ՌԴ ԱԳՆ

13:37 16.08.2024

Արեւմուտքի հակառուսական պատժամիջոցները կմնան տասնամյակներ, անկախ նրանից, թե ինչպիսին կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին «Վալդայ» ակումբում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին նվիրված քննարկման շրջանակում։ Դիվանագետն ընդգծել է, որ Արևմուտքը Մոսկվայի հետ իր աշխարհաքաղաքական առճակատման ժամանակ փորձում է որպես զենք օգտագործել «համաշխարհային տնտեսական հարաբերություններում  առկա փոխկախվածությունը՝ անտեսելով […]

̰
Թրամփը Աստվածաշնչի վաճառքից մոտ 300 հազար դոլար է վաստակել 

12:56 16.08.2024

ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը մոտ 300 հազար դոլար է ստացել Աստվածաշնչի վաճառքից։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում կատարելով ֆինանսական հաշվետվություններին։ Թրամփը սկսել է 60 դոլար արժողությամբ Աստվածաշունչը վաճառել մարտի վերջին, Ավագ շաբաթվա ընթացքում՝ Ամերիկայում «կրոնական ոգին վերակենդանացնելու և այն կրկին հիանալի» դարձնելու համար: Հեռուստատեսության տվյալներով՝ Թրամփն ունի նաև ավելի քան 1 […]

̰
1988 թվականից ի վեր ձգտել եմ իմ համեստ ավանդը ներդնել ՀՀ քաղաքական և տնտեսական զարգացման գործում․ Գուրգեն Արսենյան

11:22 16.08.2024

 ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Հայտարարություն Ս.թ. օգոստոսի 14-ին Հանրապետության Վարչապետի առաջարկությամբ` Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել եմ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այդ կապակցությամբ արդեն վայր եմ դրել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը, ինչպես նաև դադարեցրել եմ Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահի լիազորությունները և կուսակցության անդամությունը: Հարգելի […]

̰
Վրաստանի ադրբեջանցիները փորձում են խոչընդոտել ՀՀ-ի համար կարևոր տրանսպորտային նախագծի իրականացումը

21:54 15.08.2024

Վրաստանի կառավարությունը դեպի Հայաստանի սահման նոր արագընթաց մայրուղի կառուցելու որոշում է կայացրել: Մեր երկրի համար այդքան կարևոր այդ նախագծին որոշել են խոչընդոտել Վրաստանում ապրող ադրբեջանցիները: Ի՞նչ նախագիծ է, ի՞նչ կտա այն Հայաստանին, ի՞նչ կապ ունեն այդ նախագծի հետ ադրբեջանցիները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Չափազանց կարևոր նախագիծ է Հայաստանի համար: Ռուսթավի թաղամասից մինչև […]

̰
Գործադիրի որոշմամբ՝ կապահովվի սնդիկի հավելիչով արտադրանքների ներմուծման կրճատումը

17:39 15.08.2024

Գործադիրի որոշմամբ, սահմանվել է սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է վեց ամիս ժամկետով: Որոշմամբ նախատեսվում է ներմուծման կամ արտահանման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի համար սահմանել բացառություններ, եթե դրանք անհրաժեշտ են՝ քաղաքացիական պաշտպանության, ռազմական, հետազոտությունների (այդ թվում՝ բժշկական), սարքերի չափաբերման և որպես չափանմուշ (էտալոն) օգտագործման նպատակով։ Նշված […]

̰
Մեր լավագույն մաղթանքներն ենք հղում Կորեայի Հանրապետության գործընկերներին՝ Ազատագրման օրվա կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

16:56 15.08.2024

ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը՝ Ազատագրման օրվա կապակցությամբ․ «Մեր լավագույն մաղթանքներն ենք հղում Կորեայի Հանրապետության մեր գործընկերներին և բարեկամներին՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: Կարևորելով մեր երկու ժողովրդավարական երկրների միջև հարաբերությունները՝ մենք վճռական ենք դրանք զարգացնելու հարցում»:

̰
Մեր ներկայիս քաղաքական երկխոսությունը դուրս է ավանդական օրակարգի շրջանակներից․ Միրզոյանը՝ Հնդկաստանի ԱԳՆ-ին

16:30 15.08.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի արտգործնախարար Ջայշանկարին՝ Հնդկաստանի անկախության օրվա առթիվ․ «Անկեղծ շնորհավորանքներ եմ հղում իմ գործընկերոջն ու լավ բարեկամ Սուբրամանյամ Ջայշանկարին և Հնդկաստանի ժողովրդին, որոնք  նշում են Անկախության 78-րդ տարեդարձը: Մենք կապված ենք քաղաքակրթական կապերով, իսկ մեր ներկայիս քաղաքական երկխոսությունը դուրս է ավանդական օրակարգի շրջանակներից»։

̰
Գուրգեն Արսենյանի մանդատը տրամադրվել է Արմենուհի Ղազարյանին

15:57 15.08.2024

Օգոստոսի 15-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է հերթական նիստ՝ ԱԺ պատգամավորի մանդատի տրամադրման օրակարգով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 13-ին ստացել է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու վերաբերյալ արձանագրությունը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական […]

̰
Գործադիրի նիստում անդրադարձ է կատարվել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման հետ կապված նախորդ որոշումների ընթացքին

15:55 15.08.2024

Նիկոլ Փաշինյանը նախ հետաքրքրվել է, թե ինչ ընթացքում է տուժած բնակարանների նորոգման ծրագիրը, որի կապակցությամբ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է. «Ըստ ընթացակարգի, համայնքային հանձնաժողովները պետք է տեղեկատվություն ներկայացնեին մարզպետներին, մարզպետները՝ արդեն նախարարության հանրապետական հանձնաժողով։ Տվյալները նախարարության մակարդակով ամփոփվել են, 269 գույքի հետ գործ ունեինք, բայց սրա հիման վրա, կհիշեք, որ մենք սեփականատերերին […]

̰
Կառավարությունում ընդունվել է Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման հետ կապված միջոցառումների հերթական փաթեթը

15:30 15.08.2024

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, վարչապետը նշել է. «Մեր այսօրվա բոլոր երեք զեկուցվող հարցերը վերաբերելու են 2024թ. մայիսի 26-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման հետ կապված միջոցառումների մեր հերթական փաթեթին, և դա, կարծում եմ, նաև լավ առիթ […]

̰
Ճապոնիան կուսումնասիրի Պաղեստինի ճանաչման հարցը․ Anadolu

15:18 15.08.2024

Ճապոնիայի իշխանությունները կուսումնասիրեն Պաղեստին պետության ճանաչման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով ճապոնացի դիվանագետներին, որոնց անունները չեն նշվում։ «Ճապոնիան ապագայում կշարունակի համակողմանիորեն դիտարկել Պաղեստինը որպես պետություն ճանաչելու հարցը՝ հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում խաղաղ գործընթացն առաջ մղելու ուղիները»,- ասել են նրանք։ Դիվանագետները հիշեցրել են, որ Ճապոնիան կողմ է քվեարկել ՄԱԿ-ի բանաձևին, որը Պաղեստինին […]

̰
Լոռու և Տավուշի մարզերում աղետի գոտիներում տուժած տնտեսավարողներին կտրվի աջակցություն

12:25 15.08.2024

Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիներում տուժած տնտեսավարողներին կտրվի աջակցություն՝ աղետի հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու և տնտեսական գործունեությունը շարունակելու նպատակով, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նախարար Գևորգ Պապոյանն այսօր կառավարության նիստում ներկայացրել է ծրագրի մանրամասները։ Ծրագրի շահառու են հանդիսանում աղետի գոտիներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և աղետից տուժած առևտրային կազմակերպությունները կամ անհատ […]

̰
Գուրգեն Արսենյանը՝  ՌԴ-ում ՀՀ դեսպան

11:20 15.08.2024

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Գուրգեն Արսենյանին ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու վերաբերյալ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Գուրգեն ԱՐՍԵՆՅԱՆԻՆ նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)»,- ասված է հաղորդագրության մեջ։

̰
Կառավարության 2024 թվականի օգոստոսի 15–ի հերթական նիստը

11:01 15.08.2024

Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 15-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 40 հարց, որից զեկուցվում է միայն 3-ը:

̰
BACK_TO_TOP