12:30 14.08.2024
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կարգավորման տիրույթը լայն է ու բազմաբովանդակ։ Խնդիրներն ու անելիքները շատ են, ուստի անցած նստաշրջանի ընթացքում պահանջվել է հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ «Զբաղվածությանն ու մասնագիտական կողմնորոշմանը, աշխատողներին ու գործատուներին, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցներին, երեխաներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին վերաբերող խնդիրները գլխադասային հանձնաժողովի ուշադրության […]
22:13 13.08.2024
ԱՄՆ նախագահական ընտություններին մասնակցող անկախ թեկնածու Ռոբերտ Ֆ. Քենեդի կրտսերը կարող է դուրս գալ ընտրապայքարից: Նյու Յորք նահանգի դատարանը որոշել է, որ նրա անունը չի լինելու նահանգի տարածքի քվեաթերթիկների մեջ: Ի՞նչն է պատճառը. «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Բանն այն է, որ Ռոբերտ Քենեդի կրտսերը իր բոլոր փաստաթղթերում ներկայանում էր որպես Նյու Յորք […]
21:20 13.08.2024
Այն պնդումները, թե վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայի գործարքի վերաբերյալ նոր պահանջներ է ներկայացրել, «սուտ են»։ Այս մասին հայտարարել է Իսրայելի կաբինետի ղեկավարի գրասենյակը։ «Մեղադրանքը, որ վարչապետ Նեթանյահուն նոր պայմաններ է ավելացրել մայիսի 27-ի գործարքի առաջարկին, սուտ է»,- ասվում է հայտարարության մեջ։ Գրասենյակը պարզաբանել է, որ «վարչապետ Նեթանյահուի՝ հուլիսի 27-ի նամակը լրացուցիչ պայմաններ չի ներկայացնում և […]
20:35 13.08.2024
Օգոստոսի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շենգավիթի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Տիգրան Մակարյանի, Աբովյանի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Հովհաննես Աբրահամյանի, Բերդի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Սևակ Բադալյանի թեկնածությունները։
20:09 13.08.2024
Չնայած հատուկ ռազմական գործողության անհրաժեշտության հետ կապված իրավիճակին, Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունները աննկատ չեն մնում Ռուսաստանի կողմից, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ բանակցություններում։ «Բոլորը քաջ գիտակցում են, որ Ռուսաստանն այսօր, ցավոք, պետք է պաշտպանի իր շահերը, պաշտպանի իր ժողովրդին զենքը ձեռքին, բայց այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում, այն, […]
19:25 13.08.2024
Նախորդ շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը: Այդ մասին նախ հայտարարություն էր արել Բաքուն, ապա, հաստատեց Երևանը: Անկախ դրանից, չնայած ամառային այս ժամանակահատվածին, արտաքին քաղաքական առումով պասիվ չեն Հայաստանի շուրջ զարգացումները: Ինչո՞վ են դրանք արտահայտվում: Այս ու այլ հարցերի անդրադարձել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն […]
18:29 13.08.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը: Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ծրագրային ցուցանիշները, ընթացիկ հիմնական արդյունքները, ինչպես նաև 2024թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի եկամուտներն ու կապիտալ ծախսերի կատարողականը: Անդրադարձ է կատարվել, տնտեսական ակտիվությանը նպաստող […]
17:06 13.08.2024
ԱԺ նախագահը ստորագրել է Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է […]
12:50 13.08.2024
Միացյալ Նահանգները Թուրքիային և Իրանի հետ կապեր ունեցող այլ դաշնակիցներին կոչ է անում օգնել նվազեցնել լարվածությունը Մերձավոր Արևելքում: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ամերիկացի դեսպանը նշել է, որ Վաշինգտոնը փորձում է կանխել Իրանի և նրա դաշնակիցների հնարավոր հարձակումները ՀԱՄԱՍ-ի և «Հըզբոլլահի» բարձրագույն ղեկավարների սպանությունից հետո։ «Մենք […]
12:43 13.08.2024
Իտալիայի և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարներ Անտոնիո Տայանին և Իգնացիո Կասիսը պայմանավորվել են համագործակցել Ուկրաինայում խաղաղ կարգավորման վերաբերյալ երկրորդ միջազգային համաժողովի կազմակերպման հարցում՝ բոլոր կողմերի, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ, ինչպես նաև հաշվի առնելով մինչ այժմ արված առաջարկները՝ վերջ տալու կոնֆլիկտին։ Նախարարներն ասում են, որ խաղաղ կարգավորման հասնելը ներառում է «մասնակցություն և երկխոսություն բոլոր շահագրգիռ […]
12:20 13.08.2024
Ագրեսիային արձագանքելը ցանկացած պետության անքակտելի իրավունքն է։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցում, որը Թեհրանին կոչ է արել զերծ մնալ Իսրայելին հարվածելուց՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը։ «Հայտնելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից պատերազմը չի ծառայում աշխարհի ոչ մի երկրի շահերին, […]
11:55 13.08.2024
Թեհրանը ոչ մեկից թույլտվություն չի խնդրի՝ օգտագործելու ինքնիշխանությունը պաշտպանելու իր իրավունքը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի կոչը Իսլամական Հանրապետությանը՝ զերծ մնալ Իսրայելին պատասխան տալուց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական է պաշտպանելու ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը, նպաստելու […]
10:24 13.08.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութով անդրադարձել է իր կողմից ավելի վաղ հրապարակված «Եկեք մայթն ու փողոցը չխլենք ինքներս մեզնից» վերտառությամբ տեսանյութի մեկնաբանություններին՝ նշելով, որ հայեցակարգային խնդիր է տեսնում։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:07 12.08.2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնապես հաստատել է, որ Ուկրաինայի զինված ուժերը գործողություն են իրականացնում Ռուսաստանի Կուրսկի շրջանում։ Այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։ Նրա խոսքով՝ այսօր՝ օգոստոսի 12-ին, տեղի է ունեցել Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի նիստ։ Հանդիպման ընթացքում Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկուց զեկույց է լսվել Ռուսաստանի Կուրսկի շրջանում ուկրաինական հատուկ […]
21:57 12.08.2024
Թուրքիան Ռուսաստանից գնած S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը կարող է վերավաճառել 3-րդ երկրի: Տեղեկություններն այդ մասին տարածում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ոչ պաշտոնական աղբյուրները: Ինչո՞ւ պետք է վաճառեն: Չէ՞ որ այն գնելը Անկարան իր համար շատ մեծ հաջողություն էր համարում: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։ «Նախ նշեմ, որ արդեն մի քանի անգամ […]
18:10 12.08.2024
Վրաստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու և վերականգնելու ուղղությամբ և նույնն են ակնկալում իրենց ամերիկացի գործընկերներից։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Հարաբերությունների վերագործարկման համար արդարություն, ճիշտ, ողջախոհ մոտեցում է պետք: Մեր կողմից քայլեր արդեն ձեռնարկվել են, մենք արդեն սպասողական վիճակում ենք փոխադարձ […]
14:22 12.08.2024
Թեհրանի պատասխանը իսրայելական կողմի գործողություններին կլինի արժանապատիվ և կոշտ, այս մասին «Բանակ-2024» ֆորումի շրջանակներում ՏԱՍՍ-ին հայտնել է Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Ալի Շադմանին։ «Իրանի տեսանկյունից ահաբեկչական խմբավորումը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությամբ խախտեց տարածաշրջանի անվտանգության հավասարակշռությունը: Աշխարհի մեծ մասը չի կարողանում որոշում կայացնել, մնում է այդ անի […]
13:25 12.08.2024
Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան իրենց աջակցությունն են հայտնել Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի առաջնորդների՝ Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը ուղղված կոչին, վերսկսել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիրա Սթարմերի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համատեղ հայտարարության մեջ։ «Մենք աջակցում ենք Կատարի էմիր շեյխ Թամիմ […]
22:57 11.08.2024
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպմանը զարմանք է հայտնել զորավարժությունները հետաձգելու ԱՄՆ որոշման կապակցությամբ։ «Մենք հանդիպում ունեցանք ՊՆ-ում, որտեղ հանդիպեցինք ամերիկյան պատվիրակության հետ, խոսեցինք առկա համագործակցության, տարիների ընթացքում կուտակված փորձի և համագործակցության դրական արդյունքների մասին։ Ուզում եմ ընդգծել, որ այս համագործակցությունը օգտակար է ոչ միայն վրացական կողմի, այլ նաև ամերիկյան կողմի համար։ […]
22:33 11.08.2024
Ամերիկայի ներկայիս նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը այս պաշտոնի համար հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին համարում է «իսկական սպառնալիք» Միացյալ Նահանգների անվտանգության համար։ «Նշեք իմ խոսքերը. եթե նա (Թրամփը) հաղթի այս ընտրություններում, ապա մենք պետք է վերահսկենք, թե ինչ է կատարվում, նա իսկական վտանգ է ներկայացնում ամերիկյան անվտանգության համար », – ասել է Բայդենը CBS-ին տված հարցազրույցում։ […]
18:19 11.08.2024
Վրաստանի իշխանությունները ԱՄՆ-ից ակնկալում են փոխադարձ քայլեր, որոնք կկարգավորեն երկու երկրների հարաբերությունները։ Այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «ԱՄՆ-ը շատ մեծ երկիր է, որն ունի գլոբալ ազդեցություն, մեր հարաբերություններում ամեն ինչ գտնվում է մեր ամերիկացի գործընկերների ձեռքում, եթե էականորեն փոխվեն մոտեցումները, ոչինչ չի խանգարի հարաբերությունների վերանայմանը, գլխավորն արդարությունն է, արդար մոտեցումը»,- ասել […]
17:44 11.08.2024
Այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում, հեշտությամբ կարող է վերածվել տարածաշրջանային պատերազմի, սակայն Գազայի հատվածում հրադադարը դեռևս հնարավոր է։ Այս մասին համոզմունք է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CBS-ին տված հարցազրույցում ։ Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Գազայում հրադադարի հաստատումը նախքան իր պաշտոնը թողնելը, պետության ղեկավարը պատասխանել է. «Այո, դա դեռ հնարավոր է։ Իմ պատրաստած […]
16:02 11.08.2024
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատգամավորների պատվիրակությունը Դեմոկրատական կուսակցությունից այցով ժամանել է Թայվան։ Այս մասին հայտնում է կղզու արտաքին գործերի նախարարությունը։ Մերիլին Սթրիքլանդի (Վաշինգտոն) գլխավորած պատվիրակությունը բաղկացած է չորս կին պատգամավորներից։ Պատվիրակությանը կընդունեն Թայվանի վարչակազմի ղեկավար Լայ Ցինդեն և նրա տեղակալ Սյաո Մեյկինը, ինչպես նաև կղզու արտաքին գործերի նախարարության ղեկավար Լին Ջիալունը։ Այս շփումների ընթացքում ամերիկյան […]
14:37 11.08.2024
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները, որոնք նշանակված են այս տարվա հոկտեմբերի 26-ին, կանցկացվեն արտաքին աննախադեպ միջամտության պայմաններում։ Այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք տեսնում ենք, որ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են աննախադեպ կոպիտ արտաքին միջամտության ֆոնին, ինչը շատ ցայտուն կերպով խախտում է ընտրությունների սկզբունքները։ Բոլորը լավ գիտեն, թե ինչի են ծառայում նման միջամտությունները։ Մենք […]
12:30 11.08.2024
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը օգոստոսի 12-14-ը կայցելի Մոսկվա, իսկ օգոստոսի 13-ին ակնկալում է հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։ «Նախագահը ժամանում է օգոստոսի 12-ի երեկոյան: Երեքշաբթի սպասվում է հանդիպում նախագահ Պուտինի հետ, իսկ մինչ այդ Մահմուդ Աբասը ծաղիկներ կդնի Անհայտ զինվորի շիրիմին։ Իհարկե, հանդիպում […]
21:17 10.08.2024
Բելառուսի ռեժիմի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն խորհուրդ է տվել Բելառուսի քաղաքացիներին ընտելանալ մեկ այլ նախագահ ունենալու մտքին։ Նա իր խորհուրդը բացատրել է նրանով, որ ոչ ոք հավերժ չէ։ Այս մասին հայտնում է բելառուսական «SB. Belarus Today» պարբերականը։ «Պետք է ընտելանալ, որ ուրիշ նախագահ է լինելու, ես չեմ ասում, որ վաղը կթողնեմ ձեզ: Բայց կյանքում ամեն ինչ […]
20:50 10.08.2024
Անցած շաբաթ հայ-թուրքական սահմանին կայացավ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը: Թեև կայացրած կոնկրետ որևե որոշման մասին հանդիպման ավարտից հետո չի հայտարարվել, երկխոսության վերսկսումը այս ձևաչափով ինքնին շատ բան է նշանակում: Ի՞նչ արժե սպասել Երևանի ու Անկարայի միջև վերսկսված բանակցություններից: Այս հարցի շուրջ այսօր բանավիճել […]
16:00 10.08.2024
Կատարի իշխանությունները դատապարտել են իսրայելական օդուժի հարվածը Գազայի Ալ-Թաբիին դպրոցի վրա և կոչ են արել միջազգային հետաքննություն անցկացնել Գազայի հատվածում իսրայելական զինվորականների կողմից դպրոցի և տեղահանվածների ապաստարանների վրա հարձակումների վերաբերյալ: Այս մասին ասվում է էմիրության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Կատարը խստորեն դատապարտել է իսրայելական օկուպանտի հարձակումը Գազայի արևելյան հատվածում գտնվող դպրոցի վրա, որտեղ տեղահանվածները […]
14:27 10.08.2024
Եվրասիական տնտեսական միության եւ տարածաշրջանի երկրների հետ կապեր, Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում ու միասնականացում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ «Սրանք Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հարցերի կարգավորման տիրույթն են։ Նախորդ նստաշրջանի ընթացքում հանձնաժողովը գումարել է 7 նիստ։ Քննարկված ու դրական եզրակացության արժանացած նախագծերը 5-ն են, որոնցից 4-ը՝ […]
14:20 10.08.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի տարեկան աշխատանքային գործողությունների պլանի մշակման շրջանակներում կազմակերպված քննարկմանը, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Նախարարի տեղակալը բարձր է գնահատել ծրագրի աջակցությունը Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործընթացին և կարևորել է ծրագրի հետ հետագա գործակցությունը։ Հանդիպման ընթացքում ամփոփվել են ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակներում 2024 […]