14:07 09.08.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հարավային Օսիայում ռազմական գործողությունների մեկնարկի 16-րդ տարեդարձի կապակցությամբ Վրաստանի ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլիին ուղղված նամակում հիասթափություն է հայտնել հանրապետության կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման համար։ «Ես հիասթափված եմ Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններից, դրա օրինակն է Կրեմլի ոճով «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը և Վրաստանի կառավարության պաշտոնյաների կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում Եվրամիության […]
11:19 09.08.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է Արմավիրի մարզի Գեղակերտ և Ակնաշեն համայնքներում գտնվող համայնքային փոքր տներ՝ իրականացվող վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Նախարարն Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի, Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի հետ նախ շրջայց է կատարել Գեղակերտի համայնքային փոքր տան տարածքում, ծանոթացել իրականացված վերանորոգման […]
22:40 08.08.2024
Իրանը կարող է վերանայել Իսրայելին պատասխան հարված հասցնելու մասին որոշումը: Այդ մասին գրում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Որքանո՞վ են տեղեկությունները հավաստի, իսկ լուրը՝ հավանական: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս ինֆորմացիայի աղբյուրն ընդամենը լրատվամիջոց է, բայց տեղեկացված լրատվամիջոց. ամերիկյան Politico պարբերականն է այդ մասին գրում և վկայակոչում է ամերիկյան վարչակազմում բարձրաստիճան […]
22:10 08.08.2024
Իրան-Իսրայել լարված հարաբերությունների համատեքստում արդյո՞ք մեր տարածաշրջանում կսկսվի լայնածավալ պատերազմ: Թեմայի շուրջ մամուլի ասուլիս է տվել տարածաշրջանի հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
21:55 08.08.2024
Մեքսիկայի իշխանությունները չեն կարողանա ձերբակալել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին Միջազգային քրեական դատարանի (ICC) հրամանով, եթե նա հոկտեմբերին մասնակցի հանրապետության հաջորդ նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալությանը։ Այս մասին ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեքսիկայի ղեկավար Անդրես Մանուել Լոպես Օբրադորը։ «Մենք չենք կարող դա անել, դա մեր գործը չէ»,-պատասխանել է նա լրագրողների այն հարցին, թե արդյոք Մեքսիկայի […]
20:51 08.08.2024
Եվրամիությունը Մեքսիկային կոչ է արել ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա մասնակցի Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալությանը։ Ինչպես հաղորդում է RBC-Ukraine-ն, այս մասին Euractiv-ի հետ զրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Պետեր Ստանոն։ «Մեքսիկան 2005 թվականից հանդիսանում է Միջազգային քրեական դատարանի անդամ՝ իր հետ բխող իրավական պարտավորություններով, հետևաբար, մենք հավատում ենք, որ Մեքսիկան կկատարի իր […]
19:52 08.08.2024
Ուկրաինացի զինվորականներն ունակ են զարմացնելու և կարող են արդյունքի հասնել։ Դրա ապացույցը մարտի դաշտում նրանց գործողություններն են։ Այս մասին Army+ հավելվածի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է РБК-Украина-ն՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը հղումով։ «Բոլորը կարող են տեսնել, որ ուկրաինական բանակը գիտի, թե ինչպես կարելի է զարմացնել և գիտի, թե ինչպես […]
16:53 08.08.2024
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում՝ 137,095.4 հազար դրամ գումարի չափով՝ «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի համար Անրի Վեռնոյ 3 հասցեում կառուցված նոր շենքի ներքին հարդարման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման և տեղադրման […]
16:31 08.08.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ «Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետեւ դիտարկման միջոցով ծանոթացել սահմանային իրավիճակին: Շրջայց կատարելով «Ջերմուկ […]
15:14 08.08.2024
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանին քաղաքականության վրա հիմնված վարկի տեսքով բյուջետային աջակցության ծրագրի ներքո 75 մլն եվրո վարկային միջոցների ստացման նպատակով: Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է. […]
14:54 08.08.2024
Կուրսկի շրջանում տեղի ունեցող իրադարձությունները ոչ մի կերպ չեն ազդի ԵՄ-ի՝ Կիևին աջակցություն ցուցաբերելու վրա, այս մասին խոսել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ «Մեր դիրքորոշումը պայմանավորված է Եվրոպական խորհրդի մի շարք որոշումներով։ Այն մնացել է անփոփոխ 2022 թվականի փետրվարից, ներառում է քաղաքական, ֆինանսական, դիվանագիտական, ռազմական օգնություն և դրանում ոչինչ չի փոխվել»,- ասել […]
14:12 08.08.2024
Դեթրոյթում նախընտրական հանրահավաքի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ և նախագի թեկնածու Քամալա Հարիսի ելույթը ընդհատվել է պաղեստինամետ ակտիվիստների կողմից, գրում է USA Today թերթը։ Թերթի տվյալներով՝ Հարիսի ելույթի ժամանակ մի խումբ ցուցարարներ հակաիսրայելական կոչերով ընդհատել են փոխնախագահին։ Վերջինս ցուցարարների կոչ է արել լռել։ «Գիտե՞ք ինչ, եթե ուզում եք, որ Թրամփը հաղթի, այդպեսել էլ ասեք։ Եթե ոչ, խոսել […]
13:25 08.08.2024
Ուկրաինան Մեքսիկային խնդրել է ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա մեկնի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալությանը։ Այս մասին հինգշաբթի՝ օգոստոսի 8-ին, հայտնել է Մեքսիկայում Ուկրաինայի դեսպանատունը։ Ուկրաինացի դիվանագետները հույս են հայտնել, որ Մեքսիկայի կառավարությունը գիտի, որ «Վլադիմիր Պուտինը ռազմական հանցագործ է», որի նկատմամբ ուկրաինացի երեխաներին առևանգելու և բռնի կերպով Ռուսաստան տեղափոխելու կասկածանքով կալանավորման հրաման է […]
11:01 08.08.2024
Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 8-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 48 հարց, որից 44-ը չի զեկուցվում։ Եվս 1 հարց գաղտնի է: Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
22:33 07.08.2024
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմից փոխնախագահի թեկնածուի պաշտոնի համար ներկայացված Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը անմիջապես իր առաջադրումից հետո մարտահրավեր է նետել հանրապետականների փոխնախագահի թեկնածու Ջեյ Դի Վենսին: Նա հակառակորդին բանավեճի է հրավիրել: «Անհամբերությամբ եմ սպասում այդ տղայի հետ բանավեճին, եթե իհարկե նա համարձակվի իրեն բազմոցից պոկել ու գալ», – ասել է Ուոլցը: Արդյո՞ք սպասելի էր այն, […]
18:20 07.08.2024
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը կարծում է, որ շիական «Հեզբոլլահ» շարժումը Լիբանանը ներքաշում է լայնամասշտաբ պատերազմի մեջ, որը շատ թանկ գին կվճարի, եթե հակամարտությունն էլ ավելի սրվի։ ««Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրուլլան կարող է ստիպել Լիբանանին չափազանց թանկ գին վճարել: Նրանք չեն էլ կարող պատկերացնել, թե ինչ կարող է լինել», – ասել է նախարարը։ Սա կարող […]
16:55 07.08.2024
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Կոտ Դ’իվուարին Անկախության օրվա կապակցությամբ։ «Ցանկանում ենք մեր ջերմ շնորհավորանքները հղել Կոտ դ’Իվուարի կառավարությանն ու ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը հանձնառու է ամրապնդել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,-նշված է հաղորդագրության մեջ։
13:47 07.08.2024
Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում 2024 թվականի հոկտեմբերի 20-ին տեղի կունենա համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություն: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2024 թվականի հոկտեմբերի 6-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ համապատասխան տարածքային անձնագրային ծառայություն: Թեկնածուների առաջադրման և […]
13:15 07.08.2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Գերագույն Ռադայի ընդունած օրենքները՝ ռազմական դրության և ընդհանուր մոբիլիզացիայի ժամկետը ևս 90 օրով երկարացնելու մասին։ Այս մասին են վկայում Ուկրաինայի խորհրդարանի կայքի տվյալները։ Ռազմական դրության և զորահավաքի ժամկետը լրացել էր օգոստոսի 11-ին։ Ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան Ուկրաինայում մտցվել էին 2022 թվականի փետրվարի 24-ին և դրանից հետո մի քանի […]
21:51 06.08.2024
Բաքվում քննադատել են Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի վերջին հայտարարությունները: Հիշեցնենք՝ JAMnews պարբերականին տված հարցազրույցում նա նշել էր, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են երաշխավորել արցախահեյերի վերադարձը հայրենիք: Արդյո՞ք Կլաարի ասածի մեջ ինչ-որ նոր բան կա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Տոյվո Կլաարը ոչ միայն հաստատել է, որ Ադրբեջանն ունի պարտավորություն արցախահայերին […]
21:25 06.08.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է տարածաշրջանի հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանին: Անդրադարձ է եղել Իրան-Իսրայել հարաբերություններին, արդեն անխուսափելի համարվող էսկալացիային, դրա հնարավոր ազդեցությանը Կովկասյան տարածաշրջանի վրա: Ո՞ւմ շահերից է բխում այս կոնֆլիկտը, ինչպե՞ս ու ի՞նչ սցենարներով կարող է իրանա-իսրայելական հակամարտությունն ազդել Հայաստանի վրա: «Եթե Իրանը ներքաշվի պատերազմի մեջ, Հարավային Կովկասում ներգրավվածությունը կթուլանա, իսկ դրանից օգտվելու են […]
19:56 06.08.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հովհաննես Նալբանդյանին ԱԺ նախագահի խորհրդական նշանակելու կարգադրություն է ստորագրել։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006 Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Հովհաննես Նալբանդյանի 2024 թվականի օգոստոսի 6-ի դիմումը՝ կարգադրում եմ. 1. 2024 թվականի […]
19:50 06.08.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 6-ին ընդունել է ԱՄՆ Միջազգային Զարգացման հայաստանյան գործակալության (USAID) ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Սևակ Միքայելյանն ու Նարեկ Հովակիմյանը: «Հանդիպմանը ներկայացվել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի արդյունքներն ու երկրորդ տարվա համագործակցության հնարավոր ոլորտները: Ծրագրի հիմնական նպատակներն են ինստիտուցիոնալ […]
19:22 06.08.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ՝ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը, ներկայացուցիչներ՝ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունից, Երևանի քաղաքապետարանից, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են անչափահասների կողմից մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ […]
17:47 06.08.2024
ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսը առցանց քվեարկության արդյունքներով ստացել է Դեմոկրատական կուսակցության պատվիրակների 99%-ի աջակցությունը։ Ինչպես հետևում է Դեմոկրատական ազգային կոմիտեի նախագահ Ջեյմի Հարիսոնի հայտարարությունից, Հարիսը «ստացել է առցանց քվեարկությանը մասնակցող պատվիրակների 99%-ի աջակցությունը»: Նրա հայտարարության համաձայն, որի տեքստը մեջբերում են ամերիկյան լրատվամիջոցները, կուսակցության 4567 պատվիրակներ հանդես են եկել ի պաշտպանություն Հարիսի թեկնածության։ ABC […]
16:33 06.08.2024
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին ծրագրում է այցելել Չինաստան, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով, այցի հստակ ժամկետ դեռևս չկա։ Լեյբորիստական կառավարության ջանքերի նպատակը Լոնդոնի և Պեկինի միջև հարաբերությունների վերաիմաստավորումն է։ Ինչպես նշում է հրատարակությունը, Մեծ Բրիտանիան ձգտում է հավասարակշռություն գտնել իր առևտրատնտեսական շահերի, ինչպես նաև անվտանգության հետ կապված խնդիրների միջև։
15:46 06.08.2024
Երևանում օգոստոսի 6-ին ամենաշոգ ցերեկը եղել է 2017թ-ին + 41,6, իսկ ամենասառը գիշերը` 1978թ-ին +12,4 աստիճան: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Այսօր ցերեկը սպասվում է +35…+37 աստիճան:
15:20 06.08.2024
Եվրոպացի քաղաքական գործիչները վրացական ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների հետ միասին Վրաստանի իշխանություններից պահանջել են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, ինչպես նաև վարձկաններ ուղարկել Ուկրաինա։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ ««Ազգային շարժումը» և ընդդիմությունը մեզ ասացին, որ մենք պետք է պատժամիջոցներ կիրառեինք, սակայն «Վրացական երազանքը» (իշխող կուսակցությունը) ասաց՝ ոչ, […]
15:05 06.08.2024
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանը 2024 թվականի օգոստոսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին նշված է ԱԺ կայքում: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի […]