Իմ գնահատմամբ` ՍԴ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա, հակաիրավական որոշում է. Զեյնալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+20.09 oC

Իմ գնահատմամբ` ՍԴ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա, հակաիրավական որոշում է. Զեյնալյան

19:15 19.09.2019

«Հեռանկար»-ի տաղավարում ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը խոսել է այն մասին, թե արդյոք ՍԴ-ի` սեպտեմբերի 4-ի որոշումը ուղղակի կապ ունի մեծամասնության որոշման հետ.

«Այո´, կապ ունի»,- ասել է Զեյնալյանը:

Ինչ վերաբերում է հանգամանքին, թե ինչու մեծամասնությունը որոշեց փոխել ՍԴ նախագահին, նշել է.

«Եկեք արձանագրենք հետևյալը, որ քաղաքական մեծամասնությունը ժողովրդից ուղղակիորեն մանդատ ստացած ուժ է և աննախադեպ մեծ թվով ձայներ ստացած և բարեփոխումների հանձնարարական, մանդատ ստացած ուժը: Սա կարևորագույն հանգամանք է այստեղ: ՍԴ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա, իմ գնահատմամբ՝ հակաիրավական որոշում է: Առնվազն 3 ասպեկտ կա, որոնց ազդեցության տակ այս որոշումը չպետք է կայացվեր՝ վարույթ ընդունելու որոշումը և դատավորի՝ այս գործը քննելու անհնարինությունը պետք է լուծվեր մեկ դատական ակտով՝ աշխատակարգային որոշմամբ: Այս որոշմամբ պետք  է լուծվեր բոլոր դատավորների հարցը, ովքեր կարող էին ընկալվել կողմնակալ այս հարցով»:

Հարցին՝ մյուս դատավորները ենթադրաբար կարո՞ղ էին կանխակալ լինել, արդարադատության նախկին նախարարն արձագանքել է.

«Այս հարցը քննարկման առարկա ընդհանրապես չի դարձել: Այսպիսի հարցադրում կախված եղել է, և դա լուծում չի ստացել: Կարող էր քննարկվել և դրական կամ բացասական լուծում ստանալ, բայց ընդհանրապես քննարկման առարկա չի դարձել: Վարույթ ընդունելու մասին որոշմամբ պետք է այդ հարցը լուծվեր հենց ՍԴ-ում: Կան փաստարկներ, որոնք չփարատված են: Դատավոր Վահե Գրիգորյանն օբյեկտիվորեն չի մասնակցել գործի քննությանը, նա եղել է այդ գործով տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ պետական ատյաններում և ՄԻՊ-ում: Բնական է, որ նրա օբյեկտիվությունն արդեն իսկ կասկածի տակ է՝ անկախ նրանից, թե նա ինչ որոշում կկայացներ: Նախապես արդեն կասկած է հարուցում, այդպիսի կասկած կար առնվազն 3 անդամի նկատմամբ»,- հավելել է Զեյնալյանը:

Արդյո՞ք կասկած է համարվում նաև այն, որ Հրայր Թովմասյանը եղել է ՀՀԿ անդամ ու պատգամավոր.

«Այո´»,- մեկ բառով պատասխանել է Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով նաև խնդրի մյուս ասպեկտներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP