Ջերմուկցիները դադարեցնում են ակցիան՝ սպասելով կառավարության արձագանքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+20.09 oC

Ջերմուկցիները դադարեցնում են ակցիան՝ սպասելով կառավարության արձագանքին

11:44 20.09.2019

Ջերմուկցիներն այսօր առավոտից գործադուլ ու դասադուլ են անում՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով Ամուլսարի շահագործման դեմ: Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը հայտարարեց, որ իր ֆեյսբուքյան էջում դասադուլի կամ գործադուլի կոչ երբեք չի եղել, ամեն ինչ թողել են ինքնաբուխ լինի, սակայն այսօրվա ակցիան ապացուցեց՝ Ամուլսարի հարցում Ջերմուկի բնակչության մեջ կա այն պատկերացումը, որ կարող են ինքնակազմակերպվել և ընտանիքներով դուրս գալ փողոց:

«Մեկ տարուց ավել է՝ Ամուլսարի համար պայքար կա, ընտրել ենք խաղաղ ձևը, բայց չենք արել խաղաղ այլ գործողություններ, մտածել ենք՝ կառավարությանը ժամանակ տալ, բայց արդեն երկրորդ ձմեռն է գալիս՝ բնակիչները դրսում են: Ուզում եմ հասկանալ՝ պատրա՞ստ ենք Ամուլսարի համար շարունակել պայքարը»,- դիմելով հավաքվածներին՝ հարց ուղղեց Բունիաթյանը:

Ակցիայի մասնակիցները դրական արձագանքեցին: Բունիաթյանն ընդգծեց՝ Ամուլսարը հայրենիք է ու միայն իրենցը չէ, նորմալ է, որ տարբեր բնակավայրերում պիտի ակցիաներ լինեն, այդ ակցիաներն իրենք ողջունում են, բայց ասում ենք՝ եթե դրանք դադարեն խաղաղ բնույթ կրել, իրենք այդ հարցում կապ չունեն, նման պահվածքը չեն ողջունում:

«Մենք պետք է լինենք ժողովրդավարություն կրողները, իսկ նման երկրներում ամեն ինչ լուծվում է խաղաղ, կառավարության ու ժողովրդի երկխոսության արդյունքում: Մենք չենք ուզում շարունակել ակցիաները, սա թող լինի ապացույցը, որ Ջերմուկի ողջ բնակչությունն է կանգնած, ու նրանք մեր կառավարությանը զգուշացում են տալիս՝ տեսեք, մենք կարող ենք դասադուլներ, գործադուլներ անել, փակել փողոցներ, միջոցներ կիրառել, որոնցով իրենք իշխանության են եկել, բայց էլի ժամանակ ենք տալիս, որ այս հարցը լուծում ստանա: Այս պահին սպասում ենք, որ կառավարությունը լեգիտիմացնի մեր որոշումը»,- հայտարարեց նա:

Բունիաթյանը կոչ արեց դադարեցնել դասադուլը և գործադուլը, նշեց՝ պիտի սպասեն կառավարության կողմից հստակ մեսիջների։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP