17:06 18.09.2019
Սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է Վալերիյ Օսիպյանը։ Նա ամփոփել է պաշտոնավարման ընթացքում ոստիկանության գործունեությունը՝ ընդգծելով, որ համակարգը ձեռքբերումներ է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարի, ճանապարհային երթևեկության անվտանգության, հասարակական կարգի պահպանության և հանցավորության դեմ պայքարի ոլորտներում՝ պատշաճ իրականացնելով օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունները։ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության բոլոր ծառայողներին, համակարգի […]
16:59 18.09.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են կաշառք ստանալու և տալու դեպք: Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետն ու ևս 2 […]
16:56 18.09.2019
Պաշտոնական այցով Լատվիայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 17-ին այցելել է Ռիգայում Հայ Առաքելական եկեղեցի։ Այս մասին հայտնում են Լատվիայում Հայաստանի դեսպանությունից: Տեր Խոսրով Ստեփանյանի և Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ մտքեր են փոխանակվել թեմի աշխատանքների շուրջ, անդրադարձ է կատարվել հայ-լատվիական հարաբերություններին և ԱԳ նախարարի՝ Լատվիա այցի օրակարգին:
16:55 18.09.2019
Համաձայն 2019 թվականի զինված ուժերի պատրաստության պլանի` սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ պաշտպանության նախարարի և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ անցկացվելու են ռազմավարական զորավարժություններ՝ ամբողջ զինված ուժերի ներգրավմամբ, հայտնում է «Արցախպրես»-ը: Աղբյուրի հաղորդմամբ, այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱՀ կառավարության նիստի ժամանակ ասել է Արցախի պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը՝ նշելով, որ զորավարժության թեման է […]
16:49 18.09.2019
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Վրաստանի և Ուկրաինայի ԱԳՆ-ների հայտարարությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությունում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք դարձան Արցախի իշխանությունների և հանրության հերթական նվաճումը հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների հետևողական զարգացման ու ամրապնդման գործընթացում։ Անցկացված ընտրությունների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների նյարդային արձագանքը կանխատեսելի […]
16:44 18.09.2019
Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշել են հրաժարվել Թուրքիայում՝ Ստամբուլում, գտնվող և իրենց պատկանող գլխավոր հյուպատոսության շենքից։ Հենց այդ շենքում է տեղի ունեցել արաբ լրագրող Ջամալ Խաշըգջիի դաժան սպանությունը, որը կապվում էր սաուդյան գահաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի անվան հետ։ Ներկայում արաբական հյուպատոսությունն արդեն իսկ տեղափոխվել է Ստամբուլի այլ թաղամաս, որտեղ նրա դրկիցը լինելու է ԱՄՆ հյուպատոսարանը։
16:34 18.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում թվային տվյալներ է հրապարակել գազի ու էլեկտրաէներգիայի կորուստների վերաբերյալ: «2019-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանում գազի փոխադրման ու բաշխման համակարգերում գազի կորուստները և սեփական կարիքների համար ծախսերը երբևէ արձանագրված ամենացածր մակարդակի վրա են՝ ներկրված գազի նկատմամբ ընդամենը 4.9% կամ 58.4 մլն խմ: Ընդ որում՝ նախորդ տարվա համեմատ կորուստներն ու […]
16:29 18.09.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Իրանին առաջարկել է միջնորդական առաքելություն ստանձնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Էրդողանը հայտարարել է. որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հատուկ հարաբերություններ ունի և կարող է հարթել անգամ աշխարհաքաղաքական խոր հակասություններ: «Ես և նախագահ Թրամփը շատ թափանցիկ ու բաց ենք միմյանց նկատմամբ: Մենք հատուկ վստահություն ունենք իրար նկատմամբ, ինչը հնարավոր է […]
16:28 18.09.2019
Այսօր հայկական որոշ ԶԼՄ-ներ տեղեկություն էին տարածել, որ շուտով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժեշտ կտա ՀՖՖ նախագահի պաշտոնին: SHANTNEWS.am-ի հետ զրուցում ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանն ասաց, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և Արթուր Վանեցյանը կշարունակի ղեկավարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
16:24 18.09.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ոստիկանապետի ու ԱԱԾ պետի պաշտոնի քաղաքականացմանը վերաբերող իրենց նախագծին ու դրա վերաբերյալ քննադատություններին: Նա անհիմն է համարել մտահոգությունները, թե այս նախագծով «ժողովրդավարությունը քանդվում է», «անվտանգությունը վտանգված է»: «Ասում են՝ նա կնշանակի մի մարդու, որը կլինի իր թիմից: Դա ի՞նչ փաստարկ է, ի՞նչ եք […]
16:20 18.09.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում ռազմավարական զորավարժությունների անցկացման հետ կապված հարցերին: Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ զորավարժությունների պատշաճ մակարդակով կազմակերպման և դրա հետ կապված բոլոր հարցերի լուծման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, […]
16:18 18.09.2019
«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել, որտեղ իր դժգոհությունն է հայտնում Երևանի քաղաքապետարանից: «Սանիթեք» ընկերության անձնակազմը խիստ մտահոգ է, թե ինչպես են մեր աշխատակիցները, ովքեր տարիներ շարունակ գիշեր-ցերեկ աշխատել և ապահովել մեր քաղաքի բարեկեցիկ առօրյան, ժամացույցի ճշգրտությամբ ստացել իրենց աշխատավարձները, այսօր մեզ հետ միասին հայտնվել նման անելանելի վիճակում: Շատ մտահոգիչ է նաև այն, թե ինչպես […]
16:17 18.09.2019
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է օրերս Լատվիա կատարած պաշտոնական այցի մանրամասներին: Նա մասնավորապես խոսել է այդ երկրի կողմից ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ու խորհրդարանի փոխխոսնակի հետ ունեցած բարեհաջող հանդիպման մասին: «Անցած շաբաթ` սեպտեմբերի 10-ին, Լատվիայի Սաեյմայում հանդիպել եմ Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակ Ինես Լիբինա-Էգներին: Շնորհակալություն հայտնեցի Սաեյմայի գործընկերներին ՀՀ-ԵՄ […]
16:08 18.09.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է 2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում գերավճարների մարման դինամիկան: Ըստ այնմ՝ էապես կրճատվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտավորությունների ծավալը: Կառույցը հիշեցնում է, որ անցումային գերավճարը որևէ հարկային պարտավորությունից ավել պետական բյուջե փաստացի կատարված վճարումների հանրագումարն է, որը մինչև 01.01.2018թ. ընկած ժամանակաշրջաններում ներառվել է պետական բյուջեի եկամուտներում:
16:06 18.09.2019
ՀՀ Անկախության 28-րդ տարեդարձի տոնին նվիրված միջոցառումների պաստառների դիզայնի հեղինակը Վիլյամ Կարապետյանն է: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը անդրադարձավ նաև դիզայնի հետ կապված դժգոհություններին, մասնավորապես նրան, որ տոնի պաստառների վրա «Գյումրի» բառը սխալ է տողադարձ արվել: «Վերջնական դիզայնը ընտրել է աշխատանքային խումբը, և դիզայնի տրամաբանությունը հետևյալն է. այստեղ ուղղագրության խնդիր չի եղել, տրամաբանությունը սիմետրիան […]
16:03 18.09.2019
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ խոսելով «Սանիթեքի» աշխատակիցների չվճարված աշխատավարձերի մասին: Մասնավորապես գրել է. ««Սանիթեքի» մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր կրկին եկել էին քաղաքապետարան՝ ակնկալելով «Սանիթեքի»՝ օգոստոսի համար չվճարած աշխատավարձի վերաբերյալ պարզաբանում։ Նրանց ներկայացրի կնիքով և ստորագրությամբ հաստատված տեղեկանք այն մասին, որ քաղաքապետարանը օգոստոսին աշխատավարձ բաժանելու համար բավարար […]
16:00 18.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել տիկին Ֆարնուորթի գործունեությունը և շնորհակալություն հայտնել հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար: Նիկոլ Փաշինյանը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ և հույս հայտնել, […]
15:52 18.09.2019
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը մանրամասներ է ներկայացրել պետգնումների վերաբերյալ: Էդուարդ Աղաջանյանը նշել է. «Հաշվի առնելով 2019-ի սեպտեմբերի 21-ի ՀՀ Անկախության օրվան նվիրված միջոցառումների ծրագրերի իրականացման առանձնահատկությունը և կարևորությունը, ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել ՀՀ Անկախության տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման գործընթացն իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությամբ նախատեսված 1 անձից գնումներ կատարելու ընթացակարգով»: Էդուարդ Աղաջանյանը իր […]
15:47 18.09.2019
Հայաստան ժամանած ԱՊՀ երկրների Միջպետական էկոլոգիական խորհրդի նիստի մասնակիցներն այսօր «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրում մասնակցել են շարունակական կրթության և սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոնի բացմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Կենտրոնում կվերապատրաստվեն Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների սառնարանային և կլիմայական ոլորտներում աշխատող մասնագետներ, որոնց կփոխանցվեն օզոնային այլընտրանքային տեխնոլոգիաների անվտանգ օգտագործման հմտությունների վերաբերյալ գիտելիքներ։ Ծրագիրն […]
15:40 18.09.2019
Բելառուսն ու Ուկրաինան կծաղկեն, երբ միանան Ռուսաստանին և դառնան մեկ պետություն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին։ Նա սկսել է Բելառուսից՝ պնդելով, որ վաղուց ժամանակն է, որ այն միավորվի Ռուսաստանի հետ։ Սկզբից, ըստ Ժիրինովսկու, անհրաժեշտ է միավորել մաքսային ծառայությունները, հարկային տարիֆները, ապա օգտագործել միասնական դրամ՝ ռուսական ռուբլի։ Եվ այդ դեպքում, ըստ […]
15:11 18.09.2019
Ի՞նչ հիմքերով է ԱԺ «Իմ քայլ» խմբակցությունը կազմում ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման նախագիծը: Այսօր ԱԺ-ում այս և Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված մի շարք այլ հարցերին է անդրադարձել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Սահմանադրությամբ նախատեսված հիմքերը կարող են լինել հրաժարականի պահանջի հիմքում: Այն, որ չի քննարկել Վահե Գրիգորյանի դիմումը, դա ևս կարող […]
15:07 18.09.2019
Ուկրաինայի իշխանությունների անունից երկրի ԱԳ նախարարը պատմել է, թե ինչպես է ստացվել, որ նախագահական նոր ընտրություններից, նոր նախագահի պաշտոնը ստանձնելուց, ամբողջ համակարգը «թափ տալուց» հետո էլ երկրի ՆԳ նախարար Արսեն Ավակովը պահպանել է իր պաշտոնը։ Գերմանական Die Welt լրատվամիջոցին տված իր հարցազրույցում Վադիմ Պրիստայկոն հայտարարել է, որ թեև Ավակովը կապվում է նախկին իշխանությունների հետ, ու […]
15:00 18.09.2019
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք առաջադրելու մասին հայտարարությանը: «Այսօր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչի կողմից ՀՀ ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով: Վ. Գասպարյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և […]
14:53 18.09.2019
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին։ Ադրբեջանական կողմը բավարարվել է միայն հանդիպման մասին տեղեկությունը տարածելով՝ առանց մանրամասնելու հանդիպման նպատակները և քննարկված հարցերը։ Զասը, սակայն, ընդամենը 4 ամսից՝ 2020 թվականի սկզբին, ստանձնելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Ե՛վ ադրբեջանական կողմում, և՛ բելառուսական կողմում հանդիպման մասին հաղորդագրություններում չեն հիշատակել […]
14:45 18.09.2019
Իրանի իշխանությունները Միացյալ Նահանգներին պաշտոնական նոտա են հղել, որով հերքում են իրենց կապը Սաուդյան Արաբիայի տարածքում խոշորագույն նավթագործարանի վրա օդային հարձակման, դրա պայթեցման հետ։ Այն փոխանցվել է Իրանում Շվեյցարիայի՝ որպես չեզոք երկրի դեսպանատան միջոցով։ Միաժամանակ Իրանի ղեկավարությունը տեղեկացրել է, որ պատասխանելու է իր դեմ ուղղված ցանկացած քայլի։
14:35 18.09.2019
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին հրաժեշտ տված Օսիպյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է. «Ես ողջ կյանքում ծառայել եմ պետությանն ու ժողովրդին, օրենքին ու արդարադատությանը՝ բացառապես ուղենիշ ու չափորոշիչ ունենալով սպայի պատիվն ու արժանապատվությունը: Այսուհետև էլ շարունակելու եմ ծառայել իմ ժողովրդին սկզբունքի ու բարոյականության նույն չափանիշներով: Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում: Իսկ այսօր ցանկանում […]
14:30 18.09.2019
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «մարտական պատրաստության» են բերված իրենց դաշնակիցներին պաշտպանելու համար, միևնույն ժամանակ, չեն ցանկանում որևէ մեկի հետ պատերազմել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: Փենսը նման հայտարարություն է արել սեպտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայի նավթարդյունահանող ընկերության վրա անօդաչու սարքերի հարձակումից հետո: «Մենք պատրաստ ենք պաշտպանել մեր դաշնակիցների շահերը: Չկասկածեք»,- ասել […]
14:24 18.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում՝ ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանը, հանդիսանալով պետ (հրամանատար) և պաշտոնատար անձ՝ 1997թ. հունիսից 2010 թվականի հոկտեմբերը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության […]
14:22 18.09.2019
ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում հրավիրված փակ նիստից հետո պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին լրագրողները դարձյալ հարց են ուղղել` արդյոք պատրաստվո՞ւմ է թողնել պաշտոնը: Տոնոյանը դարձյալ հերքել է իր հրաժարականի մասին լուրերը, նաև անդրադարձել այս օրերին քննարկվող ամենաթեժ թեմաներին, այդ թվում` Քառօրյա պատերազմին: Մանրամասները՝ տեսանյութում:
14:18 18.09.2019
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քիչ առաջ ավարտվեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հանդիպումը ոստիկանության ղեկավար կազմի հետ: «Պարոն Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության բոլոր ծառայողներին համատեղ աշխատանքի համար, նիստն ավարտվեց: Այս պահին ՀՀ ոստիկանության պետի պարտականությունների կատարումը դրված է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի վրա»,- ասաց […]