TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահը նոր նշանակում է կատարել

14:16 18.09.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Ռուբինա Աթոյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 12-ի ԲԴԽ-63-Ո-139 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբինա ԱԹՈՅԱՆԻՆ նշանակել Արարատի […]

̰
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Մարինա Ծատուրյանի լիազորությունները դադարեցվել են

14:13 18.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կդադարեցվեն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի պետ Մարինա Ծատուրյանի լիազորությունները: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով` 2019 թվականի սեպտեմբերի 18-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի պետ (06-18-Ղ3-1) Մարինա Պերճի Ծատուրյանի լիազորությունները»,- ասված է որոշման մեջ:

̰
Հրապարակվել են Անկախության օրը Գյումրու միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը

13:57 18.09.2019

Կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր ներկայացրել են Գյումրիում ՀՀ Անկախության 28-րդ տարեդարձի օրվա միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը։ Դրանք հասանելի են զետեղված քարտեզի վրա, որտեղ նշաններին հպվելու միջոցով կարելի է պարզել յուրաքանչյուր միջոցառումը՝ ժամով և տեղով։ Կազմակերպիչները վստահեցրել են, որ համայնքային բյուջեից որևէ գումար չի հատկացվել միջոցառումների կազմակերպման համար։ Մանրամասները` տեսանյութում:

̰
Նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը

13:51 18.09.2019

Նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը: Դրանում ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի. Վալերիյ Օսիպյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»:

̰
ԵՄ երկրներում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը կրճատվել է

13:34 18.09.2019

ՀՀ կառավարությունը հրապարակել է 2019-ի առաջին կիսամյակում ԵՄ երկրներում առաջին անգամ ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը: Այն, ըստ կից ներկայացված աղյուսակի, 2018-ի համեմատ նվազել է 27, իսկ 2017-ի համեմատ՝ 44 տոկոսով։ Նշված է, որ տվյալներն ըստ «Եվրաստատի» են:

̰
Իրերը հավաքեց ու դուռը փակեց. ակտիվիստը լուսանկար է հրապարակել Վալերիյ Օսիպյանի հետ

13:33 18.09.2019

Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ՝ կից գրելով. «Մարդ, ով շատ կարճ ժամանակահատվածում փոխեց համակարգը հիմնովին։ Պարոն Օսիպյանը արժանի է ավելի գնահատված աշխատանքի։ Հաջողություն, Գեներալ։ Հ. Գ Ինքը իսկական դուխով ա, ու ոնց ինքն ա ասում՝ հանցագործի տեղը բանտն ա, ոչ թե գրավով ազատությունը։ Հ. Գ. […]

̰
Զոհրաբ Մնացականյանը  հանդիպել է լատվիացի գործընկերոջ հետ

13:29 18.09.2019

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ Զոհրաբ Մնացականյանի և նրա լատվիացի գործընկերոջ հանդիպումից: Կից գրառում է կատարել՝ մեկնաբանելով. մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը իր լատվիացի գործընկերոջ Էդգարս Ռինկևիչսի հետ։  

̰
Հանդիպումը հետաքրքիր ստացվեց. Նաիրա Զոհրաբյանը` Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման մասին

13:18 18.09.2019

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել իր էջում, որում հայտնել է, որ այսօր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ քննարկել են բանակում մարդու իրավունքներին առնչվող և հանրային հնչեղություն ունեցող մտահոգիչ հարցեր։ «Կարծում եմ՝ հանդիպումը բավականին հետաքրքիր ստացվեց»,- գրել է Զոհրաբյանը:

̰
Իսրայելի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձայների վերահաշվարկներ է իրականացնում

13:13 18.09.2019

Իսրայելում անցկացվող խորհրդարանական ընտրություններում վարչապետ Բենջամին Նեթանյահուի աջակողմյան «Լիքուդ» կուսակցությունը և «Կախոլ Լավան» կուսակցության ձախակողմյանները 91 տոկոս ձայների ոչ պաշտոնական հաշվարկից հետո Քնեսեթում ստացել են նույն թվով տեղերը, սեպտեմբերի 18-ին հայտնել է Интерфакс-ը: Արդյունքների համաձայն ՝ «Լիքուդն» ու «Կախոլ Լավանը» ստացել են 32 տեղ: «Շաս»  ծայրահեղ կրոնական կուսակցությունը և Ավիգդոր Լիբերմանի ազգային-հայրենասիրական «Իսրայելը մեր տունն […]

̰
Ինչպե՞ս է վերահսկվելու, որ Սևանից հենց 150 տոննա ձուկ որսան, ոչ թե 151. քննարկում ԱԺ-ում

13:02 18.09.2019

Ինչպե՞ս է վերահսկվելու, որ Սևանից հենց 150 տոննա ձուկ որսան: Այս թեմայի շուրջ այսօր քննարկում անցկացվեց Ազգային ժողովում։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը նշեց՝ տեխնիկապես անհնար է չափել՝ ով որքան ձուկ է բռնում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանն արձագանքեց. «Այստեղ անելիք կունենա «Սևան» ազգային պարկը, նաև տեսչական մարմինը, բայց մենք նաև մշակել […]

̰
Վարչապետը Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել նախագահին

12:42 18.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ նախագահի աշխատակազմից: Ենթադրաբար, ՀՀ նախագահը այսօր կստորագրի հրամանագիրը: Հրամանագիրն այսօր կհրապարակվի նախագահի պաշտոնական կայքում: Ավելի վաղ հայտնել էինք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ Օսիպյանը հեռանալու է իր պաշտոնից:

̰
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

12:26 18.09.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

̰
Առանձնապես խոշոր չափերի հափշտակություն և կոռուպցիոն չարաշահումներ «Արմավիր» ՔԿՀ-ի կառուցման գործընթացում

12:22 18.09.2019

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՀՀ արդարադատության նախարարությունից ստացված՝ 2007-2015թթ, ընթացքում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման շինարարական աշխատանքների ուսումնասիրությունների վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Պարզվել է, որ շինաշխատանքներն իրականացվելուց հետո ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը շահագործման է ընդունել 2016թ. հունվարի 20-ին։ Նախագծա-նախահաշվային աշխատանքների իրականացման նպատակով 2006թ. հայտարարված մրցույթի ժամանակ հաղթող ճանաչված ՍՊԸ-ին […]

̰
«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը ձերբակալվել է

12:07 18.09.2019

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը ձերբակալվել է։ Այս մասին տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Լյովա Բաղդասարյան կասկածվում է կաշառք ստանալու մեջ (Քր. օր.-ի 311-րդ հոդված)։

̰
Անվտանգության խորհրդի նիստում ոստիկանապետի հրաժարականի թեման անգամ չի շոշափվել. ԱԺ նախագահ

11:50 18.09.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ Անվտանգության խորհրդի երեկվա նիստից հետո հրաժարականի դիմում է գրել Վալերի Օսիպյանը: «Անվտանգության խորհրդի նիստին չէր կարող քննարկվել այդ հարցը: Անվտանգության խորհուրդն ունի հստակ սահմանված, թե ինչի մասին պիտի խոսի, և կար հստակ սահմանված օրակարգ, բացառապես այդ օրակարգի շրջանակներում են եղել քննարկումները: Այդ թեման անգամ […]

̰
Տրամադրություններդ բարձր, ամեն ինչ նորմալ է. Դավիթ Տոնոյանի հրաժարականի հարց չի քննարկվել

11:32 18.09.2019

Այսօր ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում նախատեսված փակ նիստին հրավիրված էր նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը. մինչ նիստը լրագրողները զրուցել են նրա հետ՝ հարցեր ուղղելով այն մասին, թե արդյոք արդարացված են հրաժարականի մասին լուրերը: Տոնոյանը պատասխանել է. «Ինչպես տեսնում եք, արդարացված չէ, չի քննարկվել: Չեն կարող լինել տարաձայնություններ, շատ սինխրոնացված աշխատանք է տարվում՝ որպես կառավարության անդամ»: […]

̰
Զոհրաբ Մնացականյանը Լատվիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԼՂ հարցին

11:00 18.09.2019

Սեպտեմբերի 17-ին նախարար Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ռիգայի ամրոց, որտեղ նրանց ընդունեց Լատվիայի նախագահ Էգիլս Լևիթսը։ Նախարար Մնացականյանը շնորհավորեց Էգիլս Լևիթսին վերջերս նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ և նրան փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։ Անդրադառնալով Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների ներկայիս մակարդակին՝ Զոհրաբ Մնացականյանը և Էգիլս Լևիթսը գոհունակությամբ նշեցին, որ հայ-լատվիական հարաբերությունները հիմնված […]

̰
Բիբի՞, թե՞ Բենի. իսրայելցի քաղաքագետի գնահատականները

23:49 17.09.2019

Իսրայելում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ խորհրդարանական արտահերթ ընտրության երկրորդ փորձը: Մերձավորարևելյան այդ երկրում առաջին անգամ խորհրդարանը չի կարողանում կառավարություն կազմել և վեց ամսվա ընթացքում երկու անգամ ընտրություն է անցկացնում: Այս անգամ ևս հիմնական մրցակցությունը քաղաքական երկու ուժերի միջև էր, սակայն, ըստ քաղաքագետների, իսրայելցիներն ընտրում էին ոչ թե կուսակցությունների, այլ կոնկրետ անձանց: Բենյամին Նեթանյահո՞ւ, թե՞ Բենի […]

̰
Բրիտանիայի թագուհին հարբեցող անձնակազմի պատճառով առանց բարի է մնացել

21:05 17.09.2019

Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի անձնական բարը, որ գտնվում է Բուքինգեմյան պալատում, փակվել է աշխատողների հարբեցողության հետևանքով, գրում է The Daily Star–ը: Նշվում է, որ անձնակազմn իրավունք ունի օգտվելու պալատի մի քանի հարմարություններից: Թագուհու մամուլի ծառայության նախկին աշխատակից Դիկ Արբիտերը նշում է, որ նա լողացել է Եղիսաբեթ II-ի լողավազանում: Նա նաև նշել է, որ բարի աշխատակիցները […]

̰
Ստեփանակերտի ավագանին Ավստրալիայի Ռայդ քաղաքը  քույր քաղաք է հռչակել

20:07 17.09.2019

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին ընդունել է որոշում՝ Ավստրալիայի Ռայդ քաղաքը քույր քաղաք հռչակելու մասին։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Որոշման մեջ համոզմունք է հայտնվում, որ երկու քաղաքների միջև բարեկամության հաստատումն ու ընդլայնումը կնպաստեն նրանց բնակիչների միջև բարեկամական կապերի ձևվորմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության և Ավստրալիայի միջև […]

̰
Երևանում շարունակվում են Մոսկվայի հիմնադրման 872-ամյակին նվիրված միջոցառումները

19:43 17.09.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի շրջանակներում Մոսկվայի տան գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը նշել է, որ առաջին անգամ Մոսկվայի 872-ամյակին նվիրված միջոցառումները տեղի են ունեցել Մոսկվայի տնից դուրս՝ Երևանի 9 հրապարակներում. «Հրապարակներից յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունը: Հատկապես տպավորիչ էին Ազնավուրի հրապարակում և Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջոցառումները: Մարդիկ կարող էին տեսնել և հպվել ռուսական մշակույթին»: Վահրամ […]

̰
Թուրքիան կարող է հեռացվել Եվրախորհրդից

19:22 17.09.2019

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը  (ՄԻԵԴ) կքննարկի  Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման հարցը։ Փաստաբանները համոզված են, որ եթե Թուրքիան այս անգամ էլ չենթարկվի ԴԵմիրթաշի վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճռին, ապա կկանգնի Եվրոպական խորհրդից հեռացվելու վտանգի առաջ, հայտնում է Ermenihaber-ը: 2016թ․ նոյեմբերի 4-ին ձերբակալված և նույն օրը կալանավորված Սելահաթթին Դեմիրթաշը ներկայումս գտնվում […]

̰
Ակնհայտորեն որևէ բան անելու ցանկություն կա, բայց կազմակերպվածությունը բացակայում է. Թանդիլյան

19:15 17.09.2019

«Հեռանկար»-ի տաղավարում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը անդրադարձել է ԱԱԾ տնօրենի հրաժարականին, հայտարարությանը և այդ հայտարարության մեջ արված ակնարկներին։ «Ես էլ կասեի, նման միտք կարտահայտեի, որովհետև ակնհայտորեն որևէ բան անելու ցանկություն կա, բայց կազմակերպվածություն, վերջնական նպատակին հասնելու ճանապարհային քարտեզ ակնհայտորեն բացակայում է: Պարբերաբար ծագած առանձին խնդիրներին առանձին լուծումներ տալով փորձել առաջ շարժվել […]

̰
Թրամփը խուսափում է Հյուսիսային Կորեա գնալուց

19:07 17.09.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ պատրաստ չէ մեկնել Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք՝ երկրի ղեկավարի հետ իր արդեն երրորդ հանդիպումն ունենալու։ Այս մասին հայտարարել է ինքը՝ նախագահը։ Թրամփի խոսքերով՝ երբևէ այդպիսի այցելություն կլինի, բայց հիմա դեռ վաղ է այդ մասին խոսելու համար։ Նա պնդում է, որ Կիմ Չեն Ինն էլ մեծ հաճույքով կգա […]

̰
«Շոկոլադե» լոգանքի լուսանկարի համար պաշտոնյան սպառնացել է խորհրդականին ազատել աշխատանքից

19:04 17.09.2019

ՌԴ Ուլյանովսկի մարզպետ Սերգեյ Մորոզովը կարգադրել է ծառայողական հետաքննություն սկսել իր խորհրդական Սվետլանա Օպենիշևայի նկատմամբ այն բանից հետո, երբ վերջինս լուսանկար է հրապարակել, որում «շոկոլադե» լոգանք է ընդունում: Պաշտոնյան սպառնացել է, որ աշխատանքից կազատի խորհրդականին: Իրականում Օպենիշևան այս լուսանկարն արել է Բաքվի առողջարաններից մեկում, և այն ոչ թե շոկոլադե, այլ հատուկ նավթամթերքով լոգանք է, որն […]

̰
«Մեզ համար նա լեգենդ է». նախագահը հյուրընկալել է Հովհաննես Թումանյանի ժառանգներին

18:54 17.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել են մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ժառանգներին՝ թոռներին և ծոռներին: Նախագահ Սարգսյանը ողջունել է հյուրերին՝ նշելով, որ պատիվ է հյուրընկալել մեծ բանաստեղծի ժառանգներին, որոնք Թումանյանի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի նախաձեռնությամբ հավաքվել են հայրենիքում: «Սովորաբար մեծերին հիշում ու մեծարում են հոբելյանների ժամանակ, բայց Թումանյանը, նրա ստեղծագործությունները […]

̰
Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են միջազգային բանկային փոխանցումների շուրջ

18:45 17.09.2019

Ռուսաստանի և Իրանի բանկային համակարգերի միջև տեղեկությունների փոխանակումն այսուհետև կատարվելու է առանց միջազգային SWIFT համակարգի։ Դրա համար երկու երկրների բանկային համակարգերի ներկայացուցիչները համաձայնության են հասել միացնել իրենց ազգային համակարգերը։ «Բանկային կապերը Իրանի և Ռուսաստանի միջև հաստատվել են առանց տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆինանսական SWIFT համակարգի ներառման, ռուսական Ֆինանսական տեղեկությունների փոխանցման ազգային համակարգի և իրանական SEPAM-ի միջոցով»,- […]

̰
Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԹ դեսպանի հետ

18:31 17.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած գործունեության և հայ-բրիտանական հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերի համար: Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել Ջուդիթ Ֆարնուորթին հետագա գործունեության մեջ:

̰
Արևմուտքը չպետք է մոռանա Վրաստանի մասին. Մայքլ Կարպենտեր

18:30 17.09.2019

Վրաստանի տարածքում սահմանագծման աշխատանքների իրականացմամբ Ռուսաստանը ցանկանում է ասել վրաց ժողովրդին, որ ինչ ուզում է անի, միևնույն է, Ռուսաստանը կվերահսկի դրանք: Այդ մասին Ջո Բայդենի կենտրոնի տնօրեն, ԱՄՆ ՊՆ նախկին երկրորդ տեղակալ Մայքլ Կարպենտերն ասել է վրացական ռուսալեզու «Пограничная ZONA» նախագծին տված հարցազրույցում: «Կրեմլի ուղերձն այն է, որ կարող է անել այն, ինչ ուզում է […]

̰
Որ մեքենայի համար որքան կլինի մաքսազերծման գինը հունվարի 1-ից

18:23 17.09.2019

Երրորդ երկրից Եվրասիական տնտեսական միության տարածք անձնական օգտագործման համար ավտոմեքենա ներմուծելիս հունվարի 1-ից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով, այսինքն` հաշվարկվելու է մաքսատուրքերի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ՊԵԿ սակագնային կարգավորման և հսկողության բաժնի պետի պաշտոնակատարը: Գարիկ Մինասյանի խոսերքով՝ հաշվարկը կախված է լինելու ներմուծվող ավտոմեքենայի թողարկման […]

̰
BACK_TO_TOP