18:05 17.09.2019
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները կարող են հանդիպել այս ամսվա վերջին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևին: Նրա տեղեկությամբ` հանդիպումը կարող է անցկացվել Նյու Յորքում ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում:
18:01 17.09.2019
Ռուս պատգամավորները կքննարկեն ազգային վարորդական իրավունքներով ԵԱՏՄ տարածքում տրանսպորտային փոխադրումները թույլատրելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը: Նա նշել է, որ այս դեպքում Ռուսաստանի գործող օրենսդրության մեջ փոփոխություններ պիտի անեն: «Հայերը այս հարցն են բարձրացնում: Նրանք այս հարցը միշտ են բարձրացրել, […]
17:43 17.09.2019
Սաուդյան Արաբիայի իշխանությունները դեռ չեն արձագանքել Ռուսաստանի նախագահի այն խոսքերին, երբ Վլադիմիր Պուտինը նրանց առաջարկում էր գնել ռուսական զինատեսակներ։ Խոսքը, մասնավորապես, Ս-300, ինչպես նաև Ս-400 համակարգերի մասին է։ Այն բանից հետո, երբ արաբական տարածքում ԱԹՍ-ների և հրթիռների օգնությամբ պայթեցվեց նավթագործարաններից մեկը, Պուտինը հայտարարեց, որ Սաուդյան Արաբիան էլ կարող է ճիշտ վարվել ու գնել հենց ռուսական […]
17:40 17.09.2019
Ինտերնետն այնպիսի ցանց է, որ հնարավոր չէ կարգավորել տեղական օրենքներով։ Այս հիմնավորումով է հանդես եկել Ադրբեջանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Ռաֆայել Հուսեյնովը։ Նա դա հիմնավորել է երեխաների պաշտպանության պատրվակով։ Ըստ նրա խոսքերի՝ համացանցի հեռավոր ծայրերից եկող ինֆորմացիան կարող է խեղել երեխաների հոգեբանությունը, նրանց վնասակար սովորություններ հաղորդել, ըստ այդմ՝ անհրաժեշտ է որոշակիորեն սահմանափակել ինտերնետը Ադրբեջանում։ «Ես […]
17:33 17.09.2019
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) Twitter-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնազերծված հաշվետվությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 1988 թվականի՝ «Կովկասյան հուզումներ և ազգայնականության սպառնալիք» անվանմամբ փաստաթղթի մեջ խոսվում է Ղարաբաղում միջէթնիկ կոնֆլիկտի մասին: «1920-ական թվականներին հայկական մշակութային և կրոնական կենտրոն Լեռնային Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանին շարունակական, սակայն ճնշված հիասթափության աղբյուր դարձավ հայերի […]
17:29 17.09.2019
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության նախարար Ալեքսանդր Սուբբոտինը հնարավոր է համարում, որ Ռուսաստան-Բելառուս միութենական հանրապետության օրինակը տարածվի ԵԱՏՄ ամբողջ տարածքի վրա։ Այս մասին նա այսօր հայտարարել է Մոսկվայում։ Նախարարի խոսքերով՝ երկկողմ հարաբերություններում պայմանավորվածություններն ավելի հեշտ են ստացվում, բազմակողմում՝ կարգով ավելի բարդ են դրանք։ Այսպիսով՝ պաշտոնյայի տեսությունն այն է, որ Ռուսաստան-Բելառուս ինտեգրացիայի տարբեր ուղղություններում կուտակված փորձը կարելի […]
17:20 17.09.2019
Աֆղանստանում նախընտրական քարոզարշավի ժամանակ նախագահ Աշրաֆ Ղանիի՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ միջոցառման վայրի մոտ ահաբեկիչները պայթուցիկ սարք են գործի գցել։ Հավաքի մասնակիցներից առնվազն 24 մարդ մահացել է, 31 մարդ վիրավորվել է։ Պայթյունը որոտացել է հենց նախագահի խոսքի սկսվելու պահին։ Ինքը՝ գործող նախագահը, չի տուժել ահաբեկչության ժամանակ։ Ղանին երկրի ղեկին է 2014 թվականից և կարող է […]
16:51 17.09.2019
ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ընտանիքն ազատել է ՀՀ կառավարությանը պատկանող կառավարական ամառանոցը: Այս մասին տեղեկացնում է Araratnews.am-ը: Վանեցյանն ու ընտանիքը ամառանոց էին տեղափոխվել նախորդ տարի: Նշենք, որ կառավարական ամառանոցի տներից մեկում այս պահին բնակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մյուսում՝ ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի ընտանիքը:
16:27 17.09.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության քննարկումը։ Դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին։ Գրավի չափը կարող է որոշել դատարանը։ Նշենք, որ այս միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են ամիսներ առաջ։ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդությանը միացել են նաև սույն քրեական գործով անցնող […]
16:27 17.09.2019
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է«Եվրոպական համերաշխություն» կուսակցության առաջնորդ Պյոտր Պորոշենկոն քնել հենց Ռադայի նիստի ժամանակ: Ֆեյսբուքյան գրառումն ու տեսանյութը տեղադրել է նախկին պատգամավոր Ալեքսանդր Օնիշչենկոն: «Պետյան հոգնել է, նա բավարար չափով չի քնում: Նա օր ու գիշեր մտածում է, թե ինչպես կանգնեցնել ագրեսորին»,- նախկին պատգամավորն այդպես է վերնագրել տեսանյութը: Գրառումը […]
16:20 17.09.2019
Մեղադրող կողմը անհիմն է համարում պաշտպանական կողմի՝ ՀՀ երկրորդ նախագահին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Այսօրվա դատական նիստի ժամանակ պետական մեղադրող Պետրոս Պետրոսյանը, դիմելով դատարանին, նշեց՝ կրկին վիճարկում են այն հանգամանքը, որ խափանման միջոց կալանքը վերացնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը ոչ մի գործողություն չի ձեռնարկել՝ քննությունից թաքնվելու և քրեական գործով անցնող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու […]
16:20 17.09.2019
Քիշնևում ձերբակալել են Sputnik-Moldova գործակալության տնօրեն Վլադիմիր Նովոսադյուկին, գրում է Newsmaker-ը: Նշվում է, որ նա գտնվում է Կոռուպցիայի դեմ պայքարի պետական կենտրոնի շենքում: Նրան մեղադրանք է առաջադրվել խաբեության և փողերի լվացման համար: Նովոսադյուկը հարցաքննության ժամանակ նշել է, որ անմեղ է, այս պահին նա երկրից չհեռանալու ստորագրությամբ ազատ է արձակվել:
16:09 17.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եվրամիության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է վերադառնալ Երևան՝ ծառայելու որպես ԵՄ դեսպան. Անդրեա Վիկտորինը 2007-2009թթ. զբաղեցրել է Հայաստանում Գերմանիայի դեսպանի պաշտոնը: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին և ի դեմս նրա՝ շնորհակալություն հայտնել ԵՄ-ին այն հիմնարար […]
15:40 17.09.2019
Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը: Մինչ տարածքում շինարարական աշխատանքները մեծ թափով ընթանում են, Պետական եկամուտների կոմիտեն միաժամանակ ձեռնամուխ է եղել կառույցը պրոֆեսիոնալ և բանիմաց կադրերով համալրելու գործին: Ապագա աշխատակիցներին ուսուցանելու նպատակով ՊԵԿ ուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ դեռևս օգոստոսից մեկնարկել է կադրերի պատրաստման գործընթացը: Հայտերի ընդունում, օտար լեզուների իմացության թեստավորում, դասընթաց և գործնական պարապմունքներ: Ըստ […]
15:33 17.09.2019
Մերձմոսկովյան Վիդնոյե քաղաքում առաջին ձյունն է տեղացել: Մարդիկ տեսանյութեր են տեղադրում սոցիալական ցանցերում: Տեսանյութում երևում է, թե ինչպես են ընկնում ձյան փոքր սպիտակ փաթիլները: View this post on Instagram С ПЕРВЫМ СНЕГОМ ТОВАРИЩИ!!! ❄ #видное#vidnoe#мо#завидное#купелинка#видноегород#новоевидное#ленинскийрайон#vidnoecity#vidnoye#эковидное#зеленыеаллеи#березовая#видноероддом#подмосковье#горкиленинские#видныйберег#московскаяобласть#южноевидное#vidnoe_new#vidnoe24#взаимныелайки#взаимныеподписки#likeforlikes#взаимныекомментарии A post shared by Подслушано | Видное (@vidnoeoverhear) on Sep 16, 2019 at 6:38am PDT
15:13 17.09.2019
«Ազգային միասնություն» կուսակցության ղեկավար և Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարին Լը Պենը հայտարարել է 2022-ին նախագահի ընտրությանը կրկին առաջադրվելու իր մտադրության մասին, հայտնում է Le Mond-ը: «Ինչու ոչ»,- պատասխանել է Լը Պենը նախագահի ընտրարշավին մասնակցելու վերաբերյալ հարցին:
15:05 17.09.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց՝ որքա՞ն գրավ է պատրաստ վճարել խափանման միջոց կալանքը փոխելու դեպքում: «Եթե դուք ապասառեցնեք իմ հաշիվները՝ դա մեկ իրավիճակ է, եթե չեք ապասառեցնում՝ մեկ այլ իրավիճակ: Ես չգիտեմ՝ ինչ եմ ասելու, որովհետև չգիտեմ՝ Դուք ինչ եք մտադրված անել: […]
14:59 17.09.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերին: Այդ մասին հայտնում է «Коммерсантъ»-ը: Երկու առաջնորդների հանդիպումը կախված կլինի շփման խմբի նիստի արդյունքներից, որը տեղի կունենա Մինսկում սեպտեմբերի 17-ին: Հստակեցվում է, որ նիստին պլանավորվում է համաձայնեցնել Դոնբասում հակամարտող կողմերի ուժերի դուրսբերման ժամկետները, ինչպես նաև «Շտայնմայերի բանաձևի» հաստատումը և […]
14:53 17.09.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում ելույթ ունենալիս անդրադարձավ մտահոգություններին, թե ինքն, ազատության մեջ գտնվելով, կարող է ազդել, խոչընդոտել դատական քննությանը: Դիմելով նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին՝ Քոչարյանը նշեց. «Փաստաբաններն ասացին, որ այդպիսի փաստեր չկան, բայց քանի որ բավական լավ ծանոթ եք քրգործին, նաև չկա այն սուբյեկտը, որի վրա պետք է ազդել ինչ-որ բան […]
14:38 17.09.2019
Երկուշաբթի օրը ՝ սեպտեմբերի 16-ին, Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանին զինված ընդհարում է տեղի ունեցել, որի ընթացքում մեկ ղրղըզ սահմանապահ է զոհվել, ավելի քան 10 մարդ՝ վիրավորվել: Այդ մասին հայտնում են Տաջիկստանի սահմանային ծառայության մամուլի կենտրոնից: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ղրղըզական Մակսատ գյուղի տարածքում: Ըստ որոշ տեղեկությունների՝ այնտեղ սահմանն անցնում է ֆուտբոլային խաղադաշտով: […]
14:32 17.09.2019
«Փաստաբանները հորդորում են ինձ՝ անպայման ինչ-որ բան ասել»,- դատարանում այսօր, դիմելով նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Եթե այս դատարանում արհամարհվում է Սահմանադրական դատարանի որոշումը, ապա երևի իմաստ էլ չկա ինչ-որ բան ասելու»,- հավելեց նա: Քննությունից թաքնվելու հանգամանքին անդրադառնալով՝ Քոչարյանը նշեց՝ երևի դժվար է դա հասկանալ, բայց ինքն այն մարդը […]
14:30 17.09.2019
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, թե ինչ օրակարգով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին մեկնում ԱՄՆ: Մեզ հայտնի դարձավ նաև, որ պատրաստ է արդեն ՀՀ վարչապետի՝ կառավարական պատվիրակություն ԱՄՆ գործուղելու մասին որոշումը: Ըստ այդ որոշման՝ վարչապետի պատվիրակության կազմում կլինեն նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար […]
14:25 17.09.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը, որի չափը կարող է որոշել դատարանը։ Միջնորդությունը ներկայացնելիս պաշտպան Հովհաննես Խուդոյանը հիշեցրել է, որ այն ներկայացվել է դեռևս ամիսներ առաջ, սակայն մինչ օրս քննության չի առնվել։ Խուդոյանը նշել է, որ դատարանը չի անդրադարձել այդ միջնորդությանը՝ այդպիսով խախտելով Ռոբերտ Քոչարյանի […]
14:22 17.09.2019
Դատարանն այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: Դատարանի այս որոշումը մեծ ոգևորությամբ ընդունեցին բակում հավաքված քաղաքացիները: SHANTNEWS.am-ը ներկայացնում է դատարանի բակը Քոչարյանի գործով որոշման հրապարակումից հետո:
14:20 17.09.2019
Ազգային ժողովի ընդդիմադիր ԼՀԿ խմբակցությունը իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից չի ստացել Սահմանադրական դատարանից Հրայր Թովմասյանին հեռացնելու վերաբերյալ նախագիծը, հետևաբար չի կարող մեկնաբանել այն կամ կարծիք հայտնել իրենց միանալ-չմիանալու մասին։ Այս մասին այսօր հայտնեց Էդմոն Մարուքյանը։ «Հիմա էստեղ ես ու տիկին Թանդիլյանն ենք։ Երկուսս էլ դեմ ենք քվեարկել Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ ընտրվելու ժամանակ՝ որպես «Ելք» […]
14:16 17.09.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Երկրորդ նախագահը ներկա էր այսօրվա նիստին: Ռոբերտ Քոչարյանին դատական նիստերի դահլիճում դիմավորեցին բուռն ծափահարություններով և բացականչություններով:
14:12 17.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ կմեկնարկի Լոս Անջելեսից. կիրակի օրը՝ սեպտեմբերի 22-ին, վարչապետը կմասնակցի Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայրում նախատեսված հանրահավաքին, որտեղ հանդես կգա ելույթով: Նիկոլ Փաշինյանը նաև հանդիպումներ կունենա Կալիֆոռնիայի և Լոս Անջելեսի ղեկավարության, ԱՄՆ արևելյան ափի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ […]
14:00 17.09.2019
«Հեռանկար»-ի տաղավարում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն անդրադարձել է բանկային գաղտնիքին վերաբերող օրինագծին: «Ես հասկանում եմ, թե որտեղից է գալիս անհաշտությունն իբրև թե, բայց ակնհայտորեն դա չէ ճանապարհն այդ խնդրի լուծման: Այսօր էլ գործող իրավակարգավորումներում դատախազությունը, քննչական մարմինն ունի գործիքակազմ, որն ամբողջովին չի օգտագործել: Խոսքը «Փողերի լվացման և ահաբեկչությունը ֆինանսավորելու դեմ պայքարի […]