23:49 17.09.2019
Իսրայելում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ խորհրդարանական արտահերթ ընտրության երկրորդ փորձը: Մերձավորարևելյան այդ երկրում առաջին անգամ խորհրդարանը չի կարողանում կառավարություն կազմել և վեց ամսվա ընթացքում երկու անգամ ընտրություն է անցկացնում: Այս անգամ ևս հիմնական մրցակցությունը քաղաքական երկու ուժերի միջև էր, սակայն, ըստ քաղաքագետների, իսրայելցիներն ընտրում էին ոչ թե կուսակցությունների, այլ կոնկրետ անձանց:
Բենյամին Նեթանյահո՞ւ, թե՞ Բենի Գանց: Կարճ՝ Բիբի՞, թե՞ Բենի: Այսպես են իսրայեցիները վերջին ամիսներին կողմնորոշվում խորհրդարանական արտահերթ ընտրությանը մասնակցելիս: Վարչապետ Նեթանյահուի գլխավորած իշխող «Լիկուդ» և զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Բենի Գանցի ձախակենտրոն «Կախոլ լավան» կուսակցությունները փորձեցին հնարավորինս շատ ձայն հավաքել՝ խորհրդարանական մեծամասնություն կազմելու համար: Ապրիլին տեղի ունեցած ընտրության ժամանակ որևէ մեկին չհաջողվեց գերազանցել 50%-ի շեմը, չհաջողվեց կազմել նաև համաձայնության կառավարություն, և խորհրդարանը գնաց ինքնալուծարման: Այս անգամ իշխող կուսակցությունն ընտրության գնաց «միայն Բիբին և ուրիշ ոչ ոք» կարգախոսով, իսկ ընդդիմադիր ուժը հակադարձեց՝ «միայն թե ոչ Բիբին»:
Իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը հեռախոսազրույցում ասաց, որ սրանից բացի, այլ գաղափարախոսություն չկա ընտրապայքարում:
«Իսրայելում միշտ ինտրիգային է լինում այն, թե քանի տոկոսն է մասնակցում քվեարկությանը: Ես կարծում եմ, որ այս անգամ էլ ավելի շատ հենց Նեթանյահուի համար քվեարկողների ակտիվությունն ավելի շատ կլինի: Նա վստահություն է ներշնչում: Երբ չկա ընդդիմադիրների կողմից առաջ քաշված ծրագիր, հաղթում է իշխանությունը»,- ասաց Էսկինը:
1996-ից մի քանի ընդմիջումով Իսրայելի վարչապետի աթոռն զբաղեցնող 70-ամյա Նեթանյահուի ընդդիմախոսների հիմնական թեզն է՝ հոգնել են 23 տարի նույն մարդուն իշխանության ղեկին տեսնելուց: Նույնիսկ այն դեպքերում, երբ Նեթանյահուն դե յուրե վարչապետ չի եղել, անպայման զբաղեցրել է քաղաքաշինության, մշակույթի, սպորտի, ֆինանսների, արտաքին գործերի նախարարի պաշտոններ, ապա կրկին վերադարձել վարչապետի աշխատասենյակ: 2009-ից վարչապետ Բենյամին Նեթանյահուն համատեղության կարգով աշխատում է նաև կապի, արտաքին գործերի և Սփյուռքի նախարար, իսկ 2018-ին Ավիգդոր Լիբերմանի հեռանալուց հետո նաև զբաղեցնում է պաշտպանության նախարարի պաշտոնը: Իսրայելի սուպերվարչապետի աջակիցներն ասում են՝ նա է միակ կարող ուժը քաղաքական դաշտում:
Նեթանյահուի գլխավոր հակառակորդ Բենի Գանցը 39 տարեկանում դարձել է գեներալ, Իսրայելում նրան անվանում են զինվորական արքայազն, սակայն քաղաքական և սոցիալական հայացքների առումով ասում է նույնը, ինչ Նեթանյահուն: Գանցը պնդում է, որ երկար տարիներ նախարարների ու վարչապետի աթոռները գրաված Նեթանյահուն ներքաշված է բազմաթիվ կոռուպցիոն գործարքների մեջ և պետք է հեռանա: Նույնն է ասում նաև Բենյամին Նեթանյահուի երբեմնի սերտ գործընկեր, նախկին պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, ում ջանքերով Իսրայելի և Ադրբեջանի միջև կնքվեց միլիարդների հասնող զենքի վաճառքի պայմանագիրը:
«Ավիգդոր Լիբերմանը կստանա իր 5-6 մանդատները, և նա կլինի այս ընտրության գլխավոր պարտվողը: Նա պետք չի լինի ոչ Նեթանյահուին, ոչ Բենի Գանցին: Դեռևս մայիսին նա կարող էր կառավարության մաս կազմել և մնալ իշխանության մեջ, բայց հիմա Լիբերմանն այլևս ոչ ոքի պետք չի, անգամ ադրբեջանցիներին»,-ասաց Ավիգդոր Էսկինը:
120 տեղ ունեցող իսրայելական Քնեսետում մեծամասնություն կազմելու համար առնվազն 61 մանդատ ստանալու մրցապայքարը թեժ էր նաև ընտրության օրը: Անվտանգության նկատառումներով քվեարկության ընթացքում փակվել են պաղեստինյան թաղամասերի ելքերն ու մուտքերը, թեև ընտրապայքարի մեջ են նաև արաբական կուսակցություններ: Անկանխատեսելի զարգացումներին դիմակայելու համար Իսրայելի բանակը բերվել էր մարտական պատրաստության վիճակի, 20.000 ոստիկան հսկում էր ընտրության խաղաղ ընթացքը:
23:59 18.07.2025
Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհիԱջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 18.07.2025
Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացումԱշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...
23:46 18.07.2025
Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավորՀուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...
23:33 18.07.2025
Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումովՀուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […] ...
23:25 18.07.2025
Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենումԵրևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։ Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։ Աշխատանքներն ընդգրկում են […] ...
23:12 18.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...