20:55 16.09.2019
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչին է վերաբերում խոսքը: Նրա խոսքերով՝ Հրայր Թովմասյանի հրաժարական հիմքերը շատ են, դրանցից մեկը կարող է Արամ Օրբելյանի հետ քավոր-սանիկ կապը լինել․ «Խոսքը Արամ Օրբելյանի […]
20:19 16.09.2019
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր կուսակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ խմբակցությունը որոշել է, որ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչին է վերաբերում խոսքը. «Սահմանադրական դատարանի դատավորի աշխատանքի դադարեցման հիմքերից մեկը էական կարգապահական խախտումն է, և […]
19:57 16.09.2019
Գյուղական կյանքի և ավանդույթների «Բերքի տոն» փառատոնն այս տարի առանձնակի շուքով է անցկացվել: Երևանի Անգլիական այգին 2 օրով հյուրընկալել էր գյուղի աշխատավորներին ու գյուղմթերքի բերք ու բարիքով լցրել ամենուր: Այս տոնը 6-րդ անգամ միավորեց ֆերմերների, ձեռներեցների ոչ միայն Հայաստանից, այլև Արցախից, Վրաստանից, Իրանից, Լիբանանից, Սիրիայից, Ալժիրից: Հայաստանի ամենամեծ բերքի տոնն այս տարի ավելի քան 200 […]
19:43 16.09.2019
«The National Interest» ամերիկյան վերլուծական պարբերականի փորձագետ Չարլի Գաոն նշել է, որ Ռուսաստանն արագորեն Су-57 կործանիչներ է արտադրում: Ըստ նրա՝ Ռուսաստանը հուլիսին հենց այնպես չի սկսել հինգերորդ սերնդի Су-57 կործանիչների զանգվածային արտադրությունը: Բոլոր այն գումարները, որոնք երկիրը վերջերս ծախսել է պաշտպանության վրա, օգտագործվում են տերությունների բախմանը նախապատրաստվելու համար: «Су-57-ը ամբողջապես գերազանցում է թշնամիների լավագույն օդային […]
19:14 16.09.2019
«Կոմերսանտ»-ը ծանոթացել է Ռուսաստանի և Բելառուսի տնտեսական ինտեգրման ծրագրին, որը կողմերը նախաստորագրել են սեպտեմբերի սկզբին, սակայն հրապարակայնորեն չեն բացահայտել: Այն նախագծված է մեկուկես տարվա համար և 2021 թվականի հունվարից ենթադրում է երկու տնտեսական համակարգերի մասնակի միավորում: Այստեղ խոսքը վերաբերում է նվազագույնը միասնական հարկային օրենսգրքի, արտաքին առևտրի ռեժիմի, քաղաքացիական օրենսգրքի, սոցիալական երաշխիքների միասնական հաշվառման, երկու կենտրոնական […]
18:55 16.09.2019
Ռուսաստանի արտգործնախարարությունը Արևմուտքին մեղադրել է Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման մեջ: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Խոսելով կոնկրետ փաստերի մասին` մենք ականատես ենք, թե ինչպես է Վրաստանը լցվում զենքով, ներքաշվում ռազմական դաշինքների մեջ: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնն ու Բրյուսելը դա բացատրում են այդ պետության և ընդհանուր առմամբ տարածաշրջանի կայունությամբ և անընդհատ […]
18:49 16.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է բնակարանամուտի արարողությունների: Աղետի գոտու բնակարանաշինության ծրագրի շրջանակում Ջրաշենում արդեն իսկ բնակարաններով են ապահովվել չորս ընտանիքներ: Մինչ տարեվերջ Ջրաշենում բնակարանով կապահովվեն ևս երկու ընտանիքներ: Կառավարության ղեկավարը շնորհավորել է բնակարանամուտ տոնած ընտանիքներին և հույս հայտնել, որ նոր բնակարանների շուրջ աշխատանքը կեռա: «Կառավարությունն աջակցելու է, որպեսզի քաղաքացիներն իրենց աշխատանքով […]
18:38 16.09.2019
Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմած քաղաքացին հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 5-ին Պանամայի քաղաքացի ներկայացած ոմն Ջոնսոն ու նրա եղբայրը Երևանի հյուրանոցներից մեկում իր ներկայությամբ պատրաստել են 3 հատ 100 դոլարանոց թղթադրամ։ Դրանցից մեկն իրեն էին տվել ու վստահեցրել, որ իրական թղթադրամի նման կարող է իրացնել։ Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Արմավիրի […]
18:35 16.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Հանդիպմանն անդրադարձ է եղել միջազգային ասպարեզում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ձեռքբերումներին, ինչպես նաև Հանրապետության նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերի միջև համագործակցությանը: Արման Թաթոյանը մասնավորապես տեղեկացրել է, որ միջազգային համապատասխան կառույցներում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը ճանաչվել է առաջատար, և միջազգային […]
18:31 16.09.2019
Կրեմլում հայտնել են` Բելառուսի հետ ինտեգրման «ճանապարհային քարտեզի» հստակ հաստատված ժամկետներ դեռևս չկան, փոխանցում է РИА «Новости»-ն: Նրա խոսքերով` գործողությունների պլանը մեծ մասամբ արդեն համաձայնեցված է: Նա ընդգծել է, որ մեծ աշխատանք է կատարված: Ինտեգրման շրջանակներում աշխատանքի շարունակման պլանը դեռ չի հրապարակվում: Երբ երկու երկրների կառավարությունները զեկուցեն նախագահներին, այդ ժամանակ էլ կլինի տեղեկություն իրական «ճանապարհային […]
18:22 16.09.2019
«Ես գիտեի, որ դիմում է ներկայացվել, բայց մնացածի հետ կապված տեղեկություն չունեի: Ես իմացել եմ միայն դիմումի առկայության մասին»,- «Իմ քայլը» խմբակցության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին: Ալեն Սիմոնյանը հրաժարվել է մեկնաբանել Վանեցյանի հրաժարականի վերջին պարբերության մեջ տրվող գնահատականները: «Սխալ է իմ […]
18:17 16.09.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ղրիմն Ուկրաինայի կազմ վերադարձնելու հստակ դիրքորոշման մասին: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ իր համար շատ կարևոր է Ղրիմը տեսնել որպես Ուկրաինայի մաս: Միևնույն ժամանակ, նա նաև հատուկ շեշտ է դրել Դոնբասում իրավիճակի կարգավորման ու խաղաղություն հաստատելու խնդրի վրա: Այս հարցում նա […]
18:11 16.09.2019
«Մի կողմից ասում են՝ աշխատատեղեր ինչի՞ չկա։ Բա 900 աշխատատեղ է բացվում, ասում են՝ պատվարը քանդվեց, փակեք էդ աշխատատեղերը»։ Այս կերպ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց Հայաստանում աշխատաշուկայի ժամանակակից տենդենցները։ Նրա խոսքով՝ նաև շատ են ասում, թե եղած աշխատատեղերը լավը չեն։ Վարչապետը հիշեցրեց, որ շատ է հոլովվում, թե գիտելիքահենք տնտեսություն է պետք, բայց չի նշվում, որ նորմալ, […]
18:00 16.09.2019
Եվրահանձնակատար Յոհաննես Հանի գլխավորությամբ Թբիլիսիում մեկնարկել է «Եվրոպական դպրոցի» կառուցումը: Սա եվրոպական առաջին դպրոցն է, որը կառուցվելու է Եվրամիության սահմաններից դուրս: Դպրոցի բացումը Վրաստանի կառավարության և Եվրամիության համատեղ նախաձեռնությունն է, և դպրոցում սովորել կարող են ինչպես Վրաստանի քաղաքացիները, այնպես էլ այլ երկրներից ժամանակ աշակերտները: «Եվրոպական դպրոցը հետևում է եզակի մոդելին, որը հիմնված է եվրոպական և […]
17:56 16.09.2019
Հայաստանում ճանապարհների շինարարության վրա ծախսվող միջոցների բացակայություն, պակասություն չկա։ Ուղղակի կան կատարված աշխատանքներ, որ իշխանությունները չեն ընդունում վատ որակի պատճառով։ Այս մասին իր ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը մի օրինակ բերեց, որ ընկերություններ են եղել, որ մի «կատոկ» և մի ինքնաթափ մեքենա ունենալու պայմաններում մրցույթներ են հաղթել, բայց «որ կրակ էլ դառնային», չէին կարող […]
17:52 16.09.2019
Հայաստանում հանրության մի մասը պահանջում է աշխատատեղեր, մյուս մասը պահանջում է փակել այդ աշխատատեղերը։ Եվ Հայաստանում «մարդու իրավունքներ» ասելիս շատ հաճախ նկատի են ունենում՝ դա տվյալ պահին իրենց շահերի հետ համընկնո՞ւմ է, թե՞ ոչ։ Այս մասին այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ ««Ժողովրդավարություն» ասելով նույնպես դա նկատի ունեն։ «Իրավունքի գերակայություն» ասելով նույնպես դա նկատի ունեն։ Էդ միշտ […]
17:43 16.09.2019
Բացի Թուրքիայի և Ռուստաստանի ղեկավարներից, գագաթնաժողովին մասնակցում է նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
17:41 16.09.2019
Վարչապետի ասուլիսն այսօր անցկացվում էր Վանաձորում, և տեղացի լրագրողներից մեկը քաղաքի արդյունաբերական պարապուրդը նկարագրելիս ասաց, որ «Քիմպրոմը» աշխատում էր ընտրությունից ընտրություն։ «Հիմա ընտրությունից ընտրություն ոչ մի բան չի աշխատելու։ Ամեն ինչ պետք է աշխատի բնականոն պայմաններում, այսինքն` պետք է աշխատի իր տնտեսական տրամաբանության մեջ»,- պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ավելացրեց, որ պետությունը գործարան չի բացելու, […]
17:35 16.09.2019
«Այո´, Մարտի 1-ի գործը բացահայտված է։ Որովհետև ի՞նչ է բացահայտված։ Բացահայտված է, որ մեր բանակը՝ մեր զինվորներին, բերել են, կանգնեցրել են մեր պատուհանների տակ և հրամայել են կրակել մեր տների վրա, մեր զինվորներին։ Եվ հիմա փորձում են խուսափել դրա պատասխանատվությունից»։ Այս խոսքերով Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ասուլիսի ժամանակ հնչած այն հարցին, որ դեռ մեկ տարի առաջ […]
17:33 16.09.2019
Մարտի 1-ի 10 զոհերի սպանությունների բացահայտման համար կա պահանջ, որ բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն։ Բայց շատ երկրներում նման սպանությունները երկար ժամանակ չեն բացահայտվում, և տարիներ անց ի վերջո բացահայտվում են։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Եվ մենք գիտենք նաև, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո 10 տարին օգտագործվել է ոչ թե […]
17:29 16.09.2019
Վանաձորում վարչապետի ասուլիսի ժամանակ տեղական լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչը նշեց, որ Վանաձորում խոշոր խորհրդային ձեռնարկությունները չեն աշխատում, դրանց տանիքներին էլ արդեն սկսել են ծառեր աճել։ Լրագրողը հարցրեց, թե վերականգնման ինչ հնարավորություններ կան։ «Ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին մենք ասում էինք, որ ա՛յ, գործարանները աշխատում են, և մեր ծառերը լավ չեն աճում, և բողոքում էինք դրանից։ Հիմա […]
17:28 16.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Յոախիմ Գաուկին։ Հանդիպմանը ներկա է եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը: Ողջունելով Յոախիմ Գաուկին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես շնորհակալություն է հայտնել նրան մարդասիրական գործունեության համար` բարձր գնահատել նրա մեծ ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Նախագահը հիշեցրել է, որ համայն հայությունը […]
17:19 16.09.2019
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին. «Արցախի անվտանգության աստիճանի բարձրացման գործում Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում կարևոր առաքելություն է իրականացրել։ Նման մարդկանց համար սպայի պատիվն ու ուսադիրները բարձր արժեքներ են։ Պատիվ ունեմ պարոն գեներալ»: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին […]
17:16 16.09.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 16-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: «Այս ընթացքում մենք հասցրինք բավականին արդյունավետ աշխատել և հուսով եմ, որ հետագայում գործընկերային այս հարաբերությունները կշարունակվեն»,- ասել է Արարատ […]
17:11 16.09.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար, «Արմենիա» և «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ Վահե Գաբրաշին: Հանդիպման ընթացքում Վահե Գաբրաշը ներկայացրել է Հայաստանում ունեցած իր հանդիպումներն ու ծրագրերը: Աննա Հակոբյանն էլ ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի արդեն իրականացված […]
17:06 16.09.2019
Իրանի հետ ձեռք բերված համաձայնություններից որո՞նք է իրականացել Հայաստանը: Այս հարցին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Իրանի նախագահի հետ հանդիպում եղել է, հոկտեմբերի 1-ին էլ են նրան սպասում Երևանում: «Դուք գիտեք՝ Իրանի շուրջ ինչ աշխարհաքաղաքական կոնյունկտուրա է ձևավորվել: Այդ պայմանավորվածությունների իրագործումը նաև որոշակիորեն կապված է Իրանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի հետ. պատժամիջոցներ են գործում, […]
16:59 16.09.2019
Արևմուտքը պետք է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկի Վրաստանում և Ուկրաինայում իրականացված ագրեսիայի համար: Այս մասին հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն տեղի լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Ռեյնսալուն հույս է հայտնել, որ ԵՄ-ն չի հրաժարվի շարունակել Ռուսաստանի Դաշնության դեմ ավելի վաղ կիրառված պատժամիջոցների քաղաքականությունը: «Այժմ, չնայած Արևմուտքի տրամաբանությանը, երրորդ սխալը թույլ տալու վտանգ կա: Արևմուտքը պետք է ստիպի […]
16:52 16.09.2019
168.am-ը հայտնում է, որ տեղեկությունների ունի, ըստ որոնց՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում իշխանությունների ցանկալի թեկնածուն ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է: Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանը 2002թ. հուլիսի 22-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով աստիճանազրկվել է։ 2019 թվականին վերականգնվել է նրա զինվորական կոչումը, և նա նշանակվել ԵԿՄ փոխնախագահ: