TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+33.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետք է ձև անելը դադարեցնել ու անցնել իրական քննարկումների. Փաշինյանը՝ ԼՂ հարցի մասին

16:50 16.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Ադրբեջանի զորավարժություններին: «Մեզ հայտնի է՝ ինչի են նրանք նախապատրաստվում, իսկ ինչի՞ ենք նախապատրաստվում մենք»,- հարց ուղղվեց վարչապետին: Փաշինյանը նշեց, որ զորավարժություններին մեր արձագանքը արդեն ներկայացվեց. 100 փաստերի մեջ Զինված ուժերին վերաբերող լուրջ բաներ կային, սակայն կարծում է, որ կառուցողական բանակցային գործընթացով պետք է լուծել այս […]

̰
Ո՞րն էր «Սասնա ծռերի» հետ հանդիպելու շարժառիթը. հարց վարչապետին

16:44 16.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը լրագրողներից մեկը հարց ուղղեց վարչապետին, թե ինչ նպատակ է ունեցել «Սասնա ծռեր» կուսակցության անդամների հետ վերջերս կայացած հանդիպումը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Մի հատ ճշտեք՝ Բրայզան ի՞նչ է աշխատում, գուցե իր համար ավելի հարմար զբաղմունք կա. Փաշինյան

16:36 16.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը լրագրողներն ասացին՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզայի խոսքից տպավորություն է, թե Բաքուն պատրաստ է ԼՂ հարցի լուծմանը, գործընթացը ձգձգվում է միայն հայկական կողմի պատճառով: «Ստեփանակերտում իմ արած հայտարարությունը մեծ և բուռն քննարկումների առիթ տվեց, բայց օգոստոսի 5-ի հայտարարությանս նախորդել էր մարտի […]

̰
32-ամյա տղամարդը Երևանի հիվանդանոցներից մեկում 3500 եվրո է գողացել

16:29 16.09.2019

Սեպտեմբերի լույս 15-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի հիվանդասենյակներից մեկում անհայտ անձը բուժվողներից մեկի դրամապանակից գողացել է 3500 եվրո։ Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, տուժողից հաղորդում ընդունելուց հետո, ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով գողությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ 32-ամյա տղամարդու հետ տարվեց բացատրական աշխատանք, ինչի շնորհիվ նա […]

̰
Ես հրավիրել եմ, զրույց եմ ունեցել, որի արդյունքում ինքը դիմում է գրել. Փաշինյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին

16:18 16.09.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Արթուր Վանեցյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը: Այս առնչությամբ ՀՀ վարչապետին հարց ուղղվեց՝ հղում կատարելով նրա հայտարարությանը: Վարչապետից հետաքրքրվեցին՝ ի՞նչ հանձնարարություն պիտի կատարեր Արթուր Վանեցյանը, որ «հակասում է սպայի արժանապատվությանը»: Փաշինյանն արձագանքեց, որ առաջին անգամ է լսում նման բան: «Ես ասում եմ պաշտոնապես՝ չի եղել մի դեպք, երբ նա ասի, որ […]

̰
1996-ից սկսած՝ ՍԴ-ն բոլոր կեղծիքները վավերացնող մասնիկ է. Փաշինյան

16:12 16.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից այսօր հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է ընդունել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որ ԱԺ-ն պետք է գնահատական տա ՍԴ՝ սեպտեմբերի 4-ի որոշմանը, արդյոք քաղաքական գնահատականները բավարա՞ր են, թե՞ ոչ: «Ես ողջունում եմ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, չեմ կարծում, թե նա քաղաքական գնահատական նկատի ուներ: Շատ իրավաբաններ կան, որ պնդում էին՝ ՍԴ-ն կայացրել է ապօրինի […]

̰
Հանքարդյունաբերությունը դեմոնիզացիայի ենթարկելու միտումն ընդունելի չէ. Փաշինյան

16:08 16.09.2019

«Ես անձամբ հանքարդյունաբերություն երևույթով հիացած չեմ և լավ չեմ վերաբերվում էդ երևույթին, բայց հանքարդյունաբերությունը դեմոնիզացիայի ենթարկելու ընդհանուր միտումը ընդունելի չէ և հակասում է մեր երկրի անվտանգային շահերին: Գիտեք, որ մենք կոնֆլիկտի մեջ գտնվող երկիր ենք: Մենք պարտավոր  ենք քննարկել վատթարագույն դեպքերը և այդ դեպքերում մեր երկրի կարիքները հոգալու հնարավորությունները: Աստված չանի, պատերազմ է սկսվում՝ դրա […]

̰
Ո՞ր դեպքում և ի՞նչ հանգամանքներում Փաշինյանը հրաժարական կտա

16:06 16.09.2019

«Ո՞ր դեպքում և ի՞նչ հանգամանքներում հրաժարական կտա»,- այս հարցն այսօր ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Հարցը չեմ հասկանում, իսկ ինչո՞ւ է այդպիսի հարց ծագում»,- արձագանքեց վարչապետը: Լրագրողի դիտարկմանը՝ ստեղծված ներքաղաքական իրավիճակից ելնելով է նման հարց ուղղում, վարչապետը հարցով պատասխանեց. «Իսկ ի՞նչ իրավիճակ է»: Փաշինյանը նշեց. «Ես խոստանում եմ, որ եթե այդպիսի իրավիճակ ծագի, գաղտնի չեմ […]

̰
Ադրբեջանը հայտարարել է, որ մտադիր չէ անդամակցել ՀԱՊԿ-ին

16:03 16.09.2019

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն չի դիտարկում ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը: «Այս պահի դրությամբ Ադրբեջանը որևէ կերպ չի դիտարկում անդամակցությունը ՀԱՊԿ-ին, այդ թվում՝ դիտորդի կարգավիճակով»,- ասել է Հաջիևը: Օրերս Երևանում, պատասխանելով լրագրողների հարցերին, Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել է, թե Մոսկվան դեմ չէ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում […]

̰
Ղրիմը Ուկրաինայի՞նն է, թե՞ Ռուսաստանինը. Փաշինյանը լրագրողին խորհուրդ տվեց սղագրել ԵԽ-ում իր տված պատասխանը

15:56 16.09.2019

«Ղրիմը Ուկրաինայի՞նն է, թե՞ Ռուսաստանինը»,- այս հարցն այսօր ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով, որ նա պնդել է՝ Հայաստանը պետք է արտաքին խուսափողական քաղաքականություն չվարի: «Ես այդ հարցին ԵԽ-ում չե՞մ պատասխանել: Խնդրում եմ՝ վերցրեք պատասխանը, ճշգրիտ սղագրեք: Նույն հարցը նույն պատասխանն ունի: Մի հարց տրվեց, պատասխանեցի, երկրորդ անգամ տրվեց՝ ակնկալիքով, որ ուրի՞շ պատասխան կա: Ես […]

̰ ̰
Արդյո՞ք մյուս բուհերի ռեկտորների դոկտորական ատենախոսությունները զերծ են գրագողությունից. Անի Սամսոնյան

15:43 16.09.2019

ՀՀ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ դիմել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ առաջարկելով ստուգել բոլոր ռեկտորներին. «Հանրության շրջանում տարակուսանք է առաջացել, թե ինչու է ցուցաբերվում խտրական մոտեցում, երբ Բարձրագույն որակավորման կոմիտեն ձեռնամուխ է եղել ուսումնասիրելու միայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար […]

̰
Նա արդեն պետական պաշտոնյա չէ և կարող է իր հայտարարություններն անել. Փաշինյանը՝ Վանեցյանի մասին

15:39 16.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը լրագրողներից մեկը մեջբերեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստի հետևյալ հատվածը. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի […]

̰
Հեսա կասեն պուճուր աղջիկս՝ Արփին, Թեղուտում 50 տոկոս փայ է մտել. Փաշինյանը՝ կեղծ լուրերի մասին

15:33 16.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց ՀՀ քաղաքացիներին՝ հորդորելով Ամուլսարի հարցում մանիպուլյացիաների չտրվել: «Պետք է մանիպուլյացիաների չտրվեն, այդ թվում՝ իմ կողմից սիրված, հարգված իմ ընկերների կողմից: Երբ որևէ քաղաքացի որևէ սարք է վերցնում, գնում կանգնում, ասում՝ այ, ես ռադիացիան կչափեմ, այստեղ այնպիսի ֆոն կա, որ Հայաստանում կոտորած է սկսվում, դա համարում եմ մանիպուլյացիա: ՀՀ-ում կա […]

̰
Ամուլսարի հետ կապված` պետք է մինչև վերջ գնանք ճշմարտության հետևից. Փաշինյան

15:30 16.09.2019

«400  հազար դոլարը ծախսվել է  Ամուլսարի հանքի շահագործման մասին ճշմարտությունը  ի հայտ բերելու համար, և ես չեմ կարծում, որ հանուն ճշմարտության ծախսված որևէ  գումար կարելի է համարել վատնված,- պատասխանելով  այն հարցին, թե արդյոք «ԷԼԱՐԴ» ընկերության հետ տեսակապի համար ծախսված 400.00 դոլարը վատնված չի՞ համարվում, եթե դրանից հետո վարչապետը հանձնարարել է  տեսչական մարմնին ստուգումներ կատարել Ամուլսարում»,- […]

̰
Վարչապետը պատասխանեց մեքենաների ներկրման մաքսատուրքերի հարցով ԵԱՏՄ-ին դիմելու հարցին

15:22 16.09.2019

«ԵԱՏՄ-ի հետ կապված, եթե խոսքը ավտոմեքենաների մասին է, ոչ»։ Այս խոսքերով Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողներից մեկի՝ ԵԱՏՄ վերաբերյալ հարցին։ Հարցն ուներ 2 հատված․ Հայաստանը դիմելո՞ւ է մաքսատուրքերի թանկացումից արտոնություն ստանալու համար, Իրատեսակա՞ն է, որ Հայաստանը նման արտոնություն ստանա։ «Էս պահի դրությամբ էդպիսի ծրագրեր չկան, որովհետև, տեսեք, էն գնային մտավախությունները, որ մենք ունեինք, ունեցել ենք ժամանակին, […]

̰
Իմ հրաժարականը թող լինի «Կա՛նգ առ»-ի սթափեցնող քայլ. Վանեցյանը հեռանում է

15:21 16.09.2019

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է իր հրաժարականի մասին: «Սիրելի՛ հայրենակիցներ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվարժա՛ն զինծառայողներ Հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։ […]

̰
ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ. Փաշինյան

15:20 16.09.2019

«ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ, համապատասխան հրամանագիրը մեկ-երկու օրվա ընթացքում կստորագրվի»,- այս մասին իր ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ Արթուր Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ են քննարկում։

̰
Հակակոռուպցիոն 2 մարմին ենք ստեղծելու, մեկը զբաղվելու է դատավորների և պաշտոնյաների գույքի գնահատմամբ․ Փաշինյան

15:17 16.09.2019

Հայաստանի իշխանությունները վեթինգի մեխանիզմները ներդրել են հակակոռուպցիոն ռազմավարության մեջ, որն արդեն պատրաստ է։ Բայց վեթինգ բառը որոշել են չօգտագործել, որովհետև այն իր վրա ավելորդ ուշադրություն է գրավում։ Այս մասին իր ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եվ մենք հակակոռուպցիոն 2 մարմին ենք ստեղծելու առաջիկայում, որոնցից մեկը զբաղվելու է այդ թվում՝ դատավորների և մյուս պաշտոնյաների գույքային […]

̰
Հայաստանին ամենաապիկար վտանգները սպառնում են դատական համակարգից․ Փաշինյան

15:15 16.09.2019

Դատական իշխանության հետ կապված խնդիրները հրատապ են, բայց գործադիրում եկել են եզրակացության, որ պետք է գնալ թեև վիրահատական, բայց ինստիտուցիոնալ ճանապարհներով։ Հակառակ դեպքում` խնդիրը կմնա, ընդամենը կփոխվի ձևակերպումը։ Այս մասին ասուլիսին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «Ի վերջո, մեր նպատակն ի՞նչ է․ ունենալ անկախ դատական համակարգ։ Ասենք մի X պահի հանկարծ էնպես չստացվի, որ մենք նախկին իշխանությունից […]

̰
Կառավարության խնդիրն է Գյումրին ազատել տնակներից. Փաշինյանը` SHANTNEWS.am-ին

15:12 16.09.2019

ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը Գյումրիում արձանագրել է, որ 2500-ից ավելի տնակներ կան, առայժմ այլ տվյալներ չկան: SHANTNEWS.am-ն այսօր վարչապետից հետաքրքրվեց՝ ե՞րբ աշխատանքային խումբը հստակ կպարզի, թե կառավարությունն այդ ընտանիքներից որ մասի նկատմամբ ունի պարտավորություններ, բացի դրանից՝ ո՞ր ծրագիրն է այսօրվա դրությամբ ավելի հավանական՝ վթարային շենքերի ամրացո՞ւմը, թե՞ բնակարանների գնման վկայագրի հատկացումը, քանի որ […]

̰
Թուրքիայում հեռացնում են քուրդ քաղաքապետերին. քննարկում «Հորիզոնի» տաղավարում

15:00 16.09.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի տաղավարում «Շանթ» հեռուստաընկերության «Աշխարհի հայերը» հաղորդաշարի հեղինակ, մեկնաբան Արտյոմ Երկանյանը խոսել է Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների մասին և նշել, որ ընտրություններում շատ վայրերում հաղթել են ազգությամբ քուրդ ներկայացուցիչներ, և Թուրքիան այդ ամենի հետ չի կարողանում համակերպվել. «Թուրքիայում կա մի օրենք, որը թույլ է տալիս ՆԳՆ-ին հեռացնել նոր քաղաքապետին […]

̰
«Իմ քայլը» կարո՞ղ է փլուզվել. SHANTNEWS.am-ի հարցը Փաշինյանին

14:58 16.09.2019

Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի և տարբեր հարցերի շուրջ իշխող «Իմ քայլը» խմբակցությունում կան տարբեր կարծիքներ, ընդ որում՝ արմատապես տարբեր, կարո՞ղ է սա հանգեցնել խմբակցության փլուզման, որին էլ հաջորդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Սեպտեմբերի 16-ին Վանաձորում SHANTNEWS.am-ի թղթակիցն այս հարցն ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ըստ էության, այդ խմբակցությունը ձևավորվել է բոլորիս հայտնի պայմաններում: Մեր խմբակցությունը շատ լուրջ […]

̰
Չեմ կարծում, թե ճշմարտության համար ծախսված որևէ գումար կարելի է համարել վատնված. Փաշինյան

14:49 16.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման համար ծախսված 400 հազար դոլարին: Լրագրողի դիտարկմանը նշված գումարի վատնման մասին՝ Փաշինյանն արձագանքել է` ծախսվել է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ճշմարտությունը բացահայտելու համար: «Ես չեմ կարծում, թե հանուն ճշմարտության ծախսված որևէ գումար կարելի է համարել «վատնված»: Սկսած առաջին օրվանից՝ կառավարությունն Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակում […]

̰
ԽՍՀՄ և ՌՍՖՍՀ ժամանակների ավելի քան 20 հազար իրավական ակտ անվավեր կճանաչվի

14:48 16.09.2019

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը ցանկանում է հնացած և անվավեր ճանաչել երկրում ԽՍՀՄ և ՌՍՖՍՀ ժամանակների ավելի քան 20 հազար իրավական ակտ, հայտնում է ТАСС-ը: Արդարադատության նախարարությունը պարզաբանել է, որ 1917-1991 թվականներին ընդունված իրավական ակտերը ուժը կորցրած կճանաչվեն: Այս փաստաթղթերը կներառեն տարբեր ոլորտներին վերաբերող իրավական ակտեր: Հատկանշական է, որ չեղյալ հայտարարված փաստաթղթերը կներառեն 1917թ. Ժողովրդական կոմիսարների խորհրդի […]

̰
Մեզ համար շատ կարևոր է, որ գերմանական հանրության մեջ Հայոց ցեղասպանության փաստը խորապես ընկալվի․ Գերմանիայի պաշտոնաթող նախագահը՝ Փաշինյանին

14:41 16.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել մասնավոր այցով Հայաստան ժամանած Գերմանիայի պաշտոնաթող նախագահ Յոահիմ Գաուկի հետ: Վարչապետը ջերմորեն ողջունել է պարոն Գաուկի այցը մեր երկիր և նշել, որ ուրախ է նրան տեսնել Հայաստանում: «Հայաստանում Ձեզ ընկալում են որպես հայ ժողովրդի բարեկամ, դա պատահական չէ և պայմանավորված է Ձեր գործունեությամբ: Մենք արձանագրել ենք, որ 2015 թվականին […]

̰
Ռոհանին և Թրամփը բացառել են Նյու Յորքում հանդիպման հնարավորությունը

14:40 16.09.2019

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր իր թվիթերյան էջում գրառում կատարել՝ հերքելով հանդիպման մասին տարածված լուրերը:

̰
Սահմանապահ 23 գյուղերի 200 շրջանավարտների փարթին եղել է կառավարական առանձնատանը. Փաշինյան

14:34 16.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ կառավարության կազմում կանանց ներկայացվածությանը: Նա տեղեկացրեց՝ կառավարությունում ներկայացված է 1 կին նախարար, 121 կին փոխնախարար, ՊԵԿ նախագահի տեղակալներից մեկը կին է, Քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավարը, սոցապ ծառայության և զբոսաշրջության կոմիտեի պետը կանայք են: Վարչապետը հայտնեց՝ ԲԴԽ նիստերը, որոնք սահմանված չէ փակ անցկացնել, որոշվել է անցկացնել […]

̰
Որոշ ուժեր թուրութվանքն առել, ընկել էին 6 ամիս առաջ պաշտոնը ստանձնած քաղաքապետի հետևից. Փաշինյան

14:27 16.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Երևանում աղբահանության կազմակերպման հարցերին: Նա տեղեկացրեց՝ ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման հիմնարկը, որ հարստացել է ջրցան, փոշեկուլ, աղբահանության մեքենաներով: Վարչապետն ասաց՝ վերջին 30 տարվա մեջ Երևանը նման տեխնիկա ձեռք չէր բերել, այսինքն՝ անկախությունից ի վեր նման տեխնիկա չի բերվել: Նշված հիմնարկում, ըստ Փաշինյանի, այս […]

̰
Աշակերտական պայուսակները թեթևացնելու նպատակով դասագրքերը երկու մասի են բաժանվել. վարչապետ

14:19 16.09.2019

Հայաստանում կրթական ոլորտում բարեփոխումների՝ դպրոցներում էլեկտրոնային եղանակով գրանցման շնորհիվ գերբեռնված և թերբեռնված դպրոցների թիվը նվազել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ այս նորամուծությունը գործարկելիս մեծ աղմուկ-աղաղակ բարձրացավ: «Որոշ պաշտոնյաներ հասկացել էին, որ սա իրենց կոռուպցիոն եկամուտներից զրկելու է, բայց արդյունքն ակնհայտ է»,- ասաց նա: Փաշինյանը նաև տեղեկացրեց՝ […]

̰
BACK_TO_TOP