TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+37.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

4000 դրամ տուգանքի բողոքարկման համար 2-3 տարի դատին չսպասել․ ԱԺ-ում նախագիծ է քննարկվում

10:17 16.09.2019

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է սահմանել, որ երթևեկության խախտումների տուգանքները բողոքարկելու համար մինչև դատարան հասնելը քաղաքացին պետք է դիմի ըստ վերադասության՝ վարչական մարմին։ Բաղդասարյանը բացատրեց, որ իր հետ նախկինում դեպք է եղել, երբ որպես պաշտպան ներկայացել է այդպիսի դատաքննության, ու պարզվել է, որ հաջորդ տարվա նույն օրն […]

̰
Նաիրա Զոհրաբյանը չի հավատում, որ կլինի պատգամավոր, ով դեմ կքվեարկի կենդանու սպանության, կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի քրեականացման նախագծին

21:50 15.09.2019

«Վաղը քվեարկվելու է իմ և իմ գործընկերների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում կենդանու սպանության, կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Այս օրերին ինձ տրվող միակ հարցն այս է` իսկ կլինի՞ պատգամավոր, ով վաղը դեմ կքվեարկի այս նախագծին: Ես, անկեղծ ասած, չեմ հավատում, ու ոչ […]

̰
Հիմա ցանկացած հեռախոսով հնարավոր է ֆիքսել իրավախախտ վարորդի մեքենայի պետհամարանիշը. Արմեն Փամբուխչյան

19:30 15.09.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է քաղաքացիների կողմից իրավախախտ վարորդների խախտումը տեսանկարահանելու միջոցով իրավապահներին հայտնելու նախագծի տեխնիկական հնարավոր խնդիրներին: Մասնավորապես խոսքը վերաբերել է սովորական սմարթֆոններով տեսանկարահանած հոլովակի որակի ու դա գործնականում կիրառելու հնարավորություններին: «Ֆիքսվելու են մեքենայի պետհամարանիշները: Կարծում եմ, որ այսօր ցանկացած հեռախոս, անկախ արտադրողից և արտադրման վայրից, թույլ է […]

̰
Ոստիկանությունն արձագանքել է Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ մահափորձի մասին գրառմանը

18:06 15.09.2019

ՀՀ ոստիկանությունն արձագանքել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառմանը: «Արման Բաբաջանյան տվյալներով օգտատերը «ֆեյսբուքյան» էջում հրապարակում է կատարել հետևյալ վերտառությամբ. «Զինված մահափորձ կյոկուշին ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի նկատմամբ»։ Օգտատերը ներկայացրել է դեպքի իրեն հայտնի մի շարք հանգամանքներ, նույնիսկ որոշել է տուժողի վնասվածքների ծանրության աստիճանը (ախտորոշումը շփոթելով դատաբժշկի եզրակացության հետ), կատարվածն էլ որակել’ սպանության փորձ։ […]

̰
Արցախի ՏԻՄ ընտրություններում մթնոլորտն ավելի քաղաքականացված էր, քան Հայաստանում. Դանիել Իոաննիսյան

17:57 15.09.2019

Արցախում կայացած ՏԻՄ ընտրությունների անցկացման ընթացքում տիրող մթնոլորտն ավելի քաղաքականացված էր, քան Հայաստանի՝ միևնույն տարածքն ընդգրկող համայնքներում է լինում: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում նման տեսակետ է հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ  համակարգող Դանիել Իոաննիսյանը: «Ըստ էության, մեծագույն համայնքը Ստեփանակերտն է, կարծեմ մոտ 35 տեղամաս, հաջորդն արդեն շատ փոքր համայնքներ են, մոտ 3 տեղամասանի: Եվ […]

̰
Քաղաքացիներին հնարավորություն է տրվում մասնակցելու օրենքի պահպանման գործընթացին. Արմեն Փամբուխչյան

17:50 15.09.2019

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում խոսել է տեսա և լուսանկարահանող սարքերի միջոցով ճանապարհային կանոնների խախտումները նկարահանելու և ոստիկանությանն ուղարկելու նախագծի մասին: Դիտարկմանը, թե այդ նախագիծը ենթադրում է ոստիկանների աշխատանքի մի մասը հանձնել սովորական քաղաքացիներին՝ պատգամավորը պատասխանել է, որ դա քաղաքացու համար դառնում է ոչ թե պարտականություն, այլ հնարավորություն՝ միանալու օրենքի պահպանման […]

̰
ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհին

17:23 15.09.2019

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, ճանաչողական այցի շրջանակում շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը կայցելի մի շարք տեսարժան վայրեր և մշակութային հաստատություններ, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական […]

̰
ՌԴ-ն ավարտել է Թուրքիային C-400-ների մատակարարումը

17:21 15.09.2019

Ռուսական C-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի՝ Թուրքիա մատակարարման երկրորդ փուլն ավարտվել է: TASS գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: «Այսօր, Անկարայի Մյուրթեդ ավիաբազայում ավարտին է հասցվել C-400 հակաօդային պաշտպանության երկրորդ հրթիռային մարտկոցի տարրերի առաքման գործընթացը»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Ռուսաստանից կողմից Թուրքիային C-400-ներ տրամադրելու համաձայնագրի մասին կողմերը հայտարարել էին […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին

17:06 15.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին՝ մոր՝ Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնություն հետ կապերի վարչությունից: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Վեհափառ Տեր, խոր ցավով տեղեկացա Ձեր մայրիկի՝ տիկին Լուսինի մահվան մասին։ Ապրելով հայրենիքից հեռու՝ տիկին Լուսինն ընտանիքում պահպանել է […]

̰
Սփյուռքի գլխավոր հանձնակատարը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է հայ գործարարներին

17:01 15.09.2019

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է հայ համայնքի գործարար շրջանակի հետ: Այս մասին տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Գործարարներն իրենց հուզող հարցերն ու տեսակետներն են ներկայացրել, պատրաստակամություն հայտնել կանգնել պետության կողքին, աջակցել և ներդրումներ կատարել: Նրանք նաև հույս են հայտնել, որ պետությունն էլ իրենց կողքին կկանգնի, կդյուրինացնի ներդրումային քաղաքականությունն ու հարկային բեռի […]

̰
Արցախի ընտրությունների ժամանակ միտումնավոր որևէ խախտում չենք արձանագրել. Դանիել Իոաննիսյան

16:37 15.09.2019

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ՏԻՄ ընտրությունների ժամանակ Արցախում գրանցված խախտումներին՝ հայտարարելով, որ իրենք միտումնավոր խախտումներ չեն արձանագրել: Նրա խոսքով՝ գոյություն ունեցող խնդիրները հիմնականում կապված են եղել օրենսդրական բացթողումների հետ: «Լույսերն անջատելու հետ կապված. լույսերը շատ տեղերում անջատվեցին, ճիշտն ասած, ընտրությունների օրը, բայց դա, ես հավատացած եմ, պայմանավորված […]

̰
Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում է

15:16 15.09.2019

Աշխարհի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ԱԱ-ում դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում 4:3 հաշվով առավելության հասնելով իրանցի Մոհամադհադի Սարավիի նկատմամբ: Կիսաեզրափակչում Ալեքսանյանը կմրցի կա՛մ ֆրանսիացի կա՛մ վրացի ըմբիշի հետ:  

̰
Հայ ըմբիշը հաղթանակ է տարել Թուրքիան ներկայացնող Ջենկ Իլդեմի նկատմամբ

13:35 15.09.2019

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Ղազախստանում ընթացող ԱԱ-ի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ, հայտնում է armsport.am-ը: Հայ ըմբիշը 1/8 եզրափակչում 4:2 հաշվով հաղթանակ է տարել Թուրքիան ներկայացնող Ջենկ Իլդեմի նկատմամբ՝ բավականին լարված ու ծանր գոտեմարտում: Գոտեմարտի ավարտից 1 րոպե առաջ՝ 4-0 հաշվի ժամանակ թուրք մարզիկը սադրեց […]

̰
Այսօր տոնվում է Խաչվերացը

13:29 15.09.2019

Այսօր`սեպտեմբերի 15-ին հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերաց տոնը։ Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:

̰
Առանց կատալիզատորների ավտոներից ավելի մեծ վնաս կա, քան Ամուլսարի ուրանից. Իոաննիսյան

12:45 15.09.2019

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն Ամուլսարի թեմայով գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով. «Ամուլսարում մոտավորապես ոսկու չափ էլ ուրան կա: Ե՞վ: Ուրանի քանակի մասով. Հայաստանում, տարբեր գնահատականներով, կա մոտ 50.000-ից 100.000 տոննա ուրանի պաշար: Ամուլսարում գտնվում է այդ պաշարների մոտ 0,1 տոկոսը: Օրինակ` Երևանից ոչ հեռու` Արզաքանում (Հրազդան գետի ավազանում) և […]

̰
Բակո Սահակյանը մասնակցել է Քարվաճառում անցկացվող Մեղրի փառատոնին

11:42 15.09.2019

Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում մասնակցել է Արցախյան մեղրի փառատոնին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Նախագահը մեղվաբուծության զարգացումն Արցախում համարել է հեռանկարային ոլորտներից մեկը՝ այս համատեքստում կարեւորելով նման միջոցառումների անցկացումը: Միջոցառմանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

̰
Վրացական կրքեր ընտրություններից առաջ․ նախկին բանկիրը մեղադրում է Իվանիշվիլիին

22:25 14.09.2019

Վրաստանում 2020թ․ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ թեժ նախընտրական պայքար է սպասվում: Շատ վերլուծաբաններ հենց այդ իրողության  հետ են կապում օրերս Վրաստանի կառավարության կազմում կատարված վարչապետի և ուժային մարմինների ղեկավարների փոփոխությունները: Ավելին՝ հինգշաբթի օրը սենսացիոն հայտարարություններով քաղաքական դաշտ մտավ «ТБС» բանկի նախկին կառավարիչ Մամուկա Խազարաձեն՝ իր հիմնադրած «Լելո» ՀԿ-ով : Նոր կարգավաճակով՝ իր առաջին իսկ հեռուստաեթերից Խազարաձեն […]

̰
Սեպտեմբերի 20-ից հետո ակցիաները լինելու են ամեն օր, լինելու են դասադուլներ և գործադուլներ. Գեղամ Օհանյան

20:17 14.09.2019

Հանուն Ամուլսարի պահպանման այսօր` ժամը 18:30-ից մեկնարկած երթի մասնակիցներն այս պահին Ազատության հրապարակում են: Ազատության հրապարակ հասել են 3 ուղղություններով, որտեղ էլ հնչեցրել են իրենց պահանջները՝ ուղղված իշխանությանը: Երթի կազմակերպիչները պահանջել են դադարեցնել հանքի շահագործումը և դուրս բերել Ամուլսարի տարածքից «Լիդիանի» շինտեխնիան: Ելույթով հադես է եկել նախաձեռնության համակարգող Գեղամ Օհանյանը, որը կոչ է արել իրենց […]

̰
Քարվաճառում Մեղրի փառատոն է անցկացվել

20:00 14.09.2019

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Քարվաճառում Մեղրի փառատոն է անցկացվել. «Շահումյանի շրջանի մեղրը յուրահատուկ է. Համային հատկանիշներն ու գունային բազմազանությունը զարմացնում ու հաստատում են՝ էկոլոգիապես մաքուր արտադրանքն ամենամեծ շուկաները գրավելու բոլոր հնարավորություններն ունի»: Քարվաճառում այսօր կազմակերպված մեղրի փառատոնը մեծապես այդ նպատակն ուներ, նաև Քարվաճառի հրաշակերտ բնության բարիքը՝ մեղրի համն […]

̰
«Կասկածելի»՝ 12 անգամ, «թերի»՝ 59 անգամ, «սխալ»՝ 60 անգամ. ի՞նչ բառեր են օգտագործվել «Էլարդի» ներկայացրած փաստաթղթերում

19:50 14.09.2019

Բնապահպան Լևոն Գալստյանն այսօր` լրագրողների հետ հանդիպմանը, ասել է, որ 2009 թվականից մինչև 2016 թվականը Ամուլսարի հանքի հետ կապված տարբեր գործընթացներում` ՇՄԱԳ փորձաքննություններ, հանրային քննարկումներ, ջերմուկցիները չեն մասնակցել, քանի որ չեն համարվել «ազդեցություն կրող համայնքի բնակիչներ»: «Նրանք չեն կարողացել որևէ կերպ ազդել այդ որոշումների վրա: 2016 թվականին Ջերմուկն ի վերջո համարվեց  «ազդեցություն կրող համայնք»: Եվ […]

̰
Սևանի զարգացման հետաքրքիր և լուրջ նախագծեր կան. վարչապետը Սևանում էր

19:44 14.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ ներկա է գտվել Գեղարքունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ Սևանի թերակղզում կազմակերպված ձկան փառատոնին: Այն անցկացվում է առաջին անգամ և կարող է դառնալ ամենամյա: Միջոցառման ընթացքում առանձին տաղավարներով ներկայացվել են ձկնեղենից պատրաստված զանազան կերակրատեսակներ, անցկացվել են համտեսի, վաճառքի և տարբեր անվանակարգերի մրցութային արարողություններ: Տոնակատարությունն ուղեկցվել է ազգային երգ ու […]

̰
Հարավային Կորեայի լեռներում առաջին օգնությունը կհասցնեն դրոնները

19:30 14.09.2019

Հարավային Կորեայի ազգային պարկերի ծառայությունը որոշել է լեռներում մարդկանց ինքնազգացողության վատանալու դեպքում նրանց առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ միջոցները ուղարկել դրոններով` անօդաչու թռչող սարքերով: «Դրոնները մի շարք առավելություններ, իսկ երբեմն դրանց կիրառումը միակ տարբերակն է օգնություն հասցնելու համար», – հայտարարել է երկրի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունում: Խոսքը մասնավորապես այն մասին է, որ լեռնային տեղանքում, դժվարհասանելի […]

̰
Սեպտեմբերի 20-ից հետո կա´մ իրար կշնորհավորենք, կա´մ կշարունակենք պայքարը. Հայկազ Հարությունյան

19:15 14.09.2019

Բնապահպանների  ու Ջերմուկ համայնքի բնակիչների բողոքի ակցիան շարունակվում է: Լրագրողների հետ զրույցում ակտիվիստները նշել են, որ շարունակելու են պայքարել, քանի դեռ իրենց պահանջը չի բավարարվել: Ակտիվիստ Հայկազ Հարությունյանը նշել է, որ իրենց հետագա գործողությունները կախված են սեպտեմբերի 20-ին վարչապետի կայացրած քայլերից. «Սեպտեմբերի 20-ից հետո կա´մ իրար կշնորհավորենք, կա´մ կշարունակենք պայքարը»:

̰
«Սատանան մանրուքների մեջ է». Թաթուլ Մանասերյանը՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին

19:10 14.09.2019

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է Հարկային օրենսգրքի փոփոխություններից: Արդյո՞ք փոխհատուցման տրամաբանությունն է հիմքում, երբ մի կողմից` եկամտահարկն իջեցվում է, մյուս կողմից` գույքահարկը՝ բարձրացվում: «Մեկը մյուսի հաշվին անելը շատ հիմնավոր չէ, և մենք պետք է մի քիչ ավելի ճկուն լինենք: Ինձ համար բավական մտահոգություններ կան, թեև առաջին հայացքից կան հիմնավորումներ, որոնք վերաբերում են գույքահարկի […]

̰
ԱՄՆ-ն մտադիր է գնել Հունաստանի նավահանգիստներից մեկը

19:00 14.09.2019

Միացյալ Նահանգների իշխանությունները ռազմավարական կարևորություն են տալիս Հունաստանի հյուսիս-արևելքում` Թուրքիայի հետ սահմանի մոտ, տեղակայված Ալեքսանդրուպոլիս նավահանգստին և պատրաստ են գնել այն: Այս մասին հայտարարել է Հունաստանում ԱՄՆ դեսպանը: «Ակնկալում ենք, որ առաջիկայում դրա մասնավորեցում կսկսվի, և ամերիկյան ներդրողները նույնպես հնարավորություն կունենան մասնակցել այդ գործընթացին»,- հայտարարել է դեսպանը: Նավահանգիստը տեղակայված է Բալկանյան թերակղզու այն մասում, որտեղով […]

̰
Իմ երաժշտությունը հիմնականում վերցրել եմ Գյումրիից. Տիգրան Մանսուրյան

18:44 14.09.2019

Սեպտեմբերի 1-ից-13-ը Հայաստանում և Արցախում հայտարարված էին մանսուրյանական օրեր։ Ժամանակակից հայ դասական երաժշտության վարպետի ծննդյան հոբելյանի առիթով «Մաեստրո Մանսուրյան-80» խորագրով համերգներ անցկացվեցին Ստեփանակերտում, Երևանում, իսկ համերգաշարի վերջին ակորդը Գյումրիում էր: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են հատվածներ Մանսուրյանի կինոերաժշտություններից: Համերգի հասույթը կտրամադրվի Գյումրիի երաժշտական ու արվեստի դպրոցներին երաժշտական գործիքներ գնելու և Գյումրիում Մանսուրյանի անվան […]

̰
Հայկ Բարսեղյանը Ամուլսարի հետ կապված նոր մանրամասներ է հաղորդել

18:41 14.09.2019

Ֆեյսբուքյան ուղիղ եթերով Ամուլսարի հետ կապված նոր մանրամասներ է հաղորդել SOS նախաձեռնության ակտիվիստ Հայկ Բարսեղյանը: Վերջինիս պնդմամբ` Ամուլսարի տարածքում, բացի ոսկուց, կա նաև մեծ քանակությամբ ուրան, թորիում, արսեն: Նա նշել է, որ ուսումնասիրությունները կատարվել են սարի շրջակայքում: Մասնագիտական կարծիքը կհրապարակեն 2 օրվա ընթացքում: https://www.facebook.com/armsostv/videos/467309323998324/?__xts__[0]=68.ARCTuj22WLkMaUSrZ-17R9AYd_EqKPguz4oVMvg0i-eEcmKPMBI_RIf8_P_6LGpgwjpfND165HO5c4Kn1OmWGUv4qV6HumBPoC7R7zXaGcAg-pRlMg4YPG7nBsHPH4R6zr0bMgo1UM_Q0iJjh-E0ysqUR-dZdVsrzBhe2U09RS3TtWhwhrrI3c5JRKSFbS6GLjrTHOZmVIgO7hRkD6KkNdPXRmeODqCesp4n7JRlc7xvUcTLhf5t-RWWcwG40Iv-8AxDAjAFnwFJZ1-MjbJ0JKjSEgUSgFTjTq4JXi6EAqJJ8j1EeJmwbspaAbSXt1px5viXexr6txHELc_V5eH6RA8nd7oBgVcQ6QI_oA&__tn__=-R

̰
Ամուլսարի հանքի շահագործման դեմ ուղղված բողոքի երթը մեկնարկել է

18:35 14.09.2019

Բնապահպաններն ու Ջերմուկ համայնքի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում Երևանում: Բողոքի ակցիան մեկնարկել էժ. 18:30-ից: Երթը մեկնարկել է 3 ուղղություններով. 1․ Զորավար Անդրանիկի արձանի մոտից, 2․ Քաղաքապետարանի մոտից, 3․ Մետրոյի «Բաղրամյան» կայարանի հարևանությամբ: Երթի մասնակիցների վերջին կանգառը Ազատության հրապարակն է, պահանջը մեկը՝ թույլ չտալ շահագործել Ամուլսարի հանքը:

̰
Ուկրաինան մտադիր է Սև ծովը միացնել Բալթիկ ծովին

18:30 14.09.2019

Ուկրաինայի իշխանությունները մի քանի խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր են մշակել, և դրանցից մեկը Սև և Բալթիկ ծովերի միացումն է գետերի և ջրանցքներով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Ալեկսեյ Գոնչարուկը: Դրա համար Ուկրաինային անհրաժեշտ է հարևան Բելառուսի և Լեհաստանի համաձայնությունը: «Նրանց հետ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է կառուցողական հարաբերություններ ստեղխել, և մենք արդեն սկսել են անել […]

̰
Այգեկի դպրոցի տնօրենը հուսով է, որ իր դեմ տարածվող «անապացույց թամաշային» վերջ կդրվի

18:14 14.09.2019

Այգեկ գյուղի դպրոցի տնօրեն Ռուզաննա Արիստակեսյանն արձագանքել է Ոստիկանության հրապարակած տեսանյութին: Տնօրենի տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Առավոտյան էլեկտրոնային մամուլից տեղեկացա, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնում իմ դեմ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Հայտնում եմ, որ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ավելին, հապճեպ, փնթի և «հերոսանալու» ակնհայտ միտումով կազմված այս հաղորդման մեջ տեղ […]

̰
BACK_TO_TOP