Ոստիկանությունն արձագանքել է Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ մահափորձի մասին գրառմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+26.09 oC

Ոստիկանությունն արձագանքել է Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ մահափորձի մասին գրառմանը

18:06 15.09.2019

ՀՀ ոստիկանությունն արձագանքել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառմանը:

«Արման Բաբաջանյան տվյալներով օգտատերը «ֆեյսբուքյան» էջում հրապարակում է կատարել հետևյալ վերտառությամբ. «Զինված մահափորձ կյոկուշին ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի նկատմամբ»։

Օգտատերը ներկայացրել է դեպքի իրեն հայտնի մի շարք հանգամանքներ, նույնիսկ որոշել է տուժողի վնասվածքների ծանրության աստիճանը (ախտորոշումը շփոթելով դատաբժշկի եզրակացության հետ), կատարվածն էլ որակել’ սպանության փորձ։ Բացի այդ իրավապահ մարմիններին, այդ թվում’ ոստիկանությանը, մեղադրել է անգործության մեջ։

Պարզաբանենք, որ ահազանգը ստանալուն պես ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ձեռնարկել են օրենքով սահմանված համապատասխան միջոցառումներ։

Դեպքի վերաբերյալ սկսվել է նյութերի նախապատրաստման գործընթաց։ Ծեծի ենթարկվածի մորից հաղորդում է ընդունվել, ըստ որի’ որդու հետ վիճաբանողները երեքն են եղել, իսկ հարվածներ հասցրել է մեկը։ Ի դեպ, ոստիկանության տեղեկություններով’ ենթադրյալ կասկածյալն ու ծեծված տղամարդը վաղեմի ծանոթներ են, նույնիսկ’ մեկն աշակերտել է մյուսին։ Նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս ոստիկանության Մաշտոցի բաժին չի ստացվել։

Ի դեպ, ոստիկանության ծառայողները այցելել են հիվանդանոցում գտնվող տղամարդուն։ Վերջինս կատարվածի վերաբերյալ հաղորդում և բացատրություն չի տվել, նույնիսկ բանավոր որևէ տեղեկություն չի հայտնել։ Այսուամենայնիվ, ոստիկանությունը շարունակում է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ’ դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Օգտատերերին հորդորում եմ կատարվածը չտեղափոխել զգացմունքային վերլուծության հարթություն և կատարել իրավաբանության հետ աղերս չունեցող եզրահանգումներ, ինչն այս դեպքում, մեղմ ասած, տեղին չէ»,- ասված է Ոստիկանության տարածած պարզաբանման մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 08.07.2025

SHANTNEWS

Ուիթքոֆը խոսել է ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման մասին

11:49 08.07.2025

Ուիթքոֆը խոսել է ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման մասին

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը, որի նպատակն է քննարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը, կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Շատ շուտով։ Մոտակա մեկ շաբաթվա ընթացքում», – ասել է նա Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ՝ պատասխանելով Իրանի հետ առաջիկա հանդիպման մասին հարցին։ ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա․ Հաջիև

11:40 08.07.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա․ Հաջիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Մեր սահմաններին խաղաղություն ու կայունություն է, տարածաշրջանում նոր ստատուս քվո է ձևավորվել՝ հիմնված օրինականության և լեգիտիմության վրա։ Կարող է լինել խաղաղություն թղթի վրա, բայց իրավիճակը տեղում լինի այլ: Հիմա մեզ մոտ ճիշտ հակառակն է»,- նշել է Հաջիևը։ Միաժամանակ […] ...

ՖԻՖԱ-ն 36 անգամ իջեցրել է Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները

11:40 08.07.2025

ՖԻՖԱ-ն 36 անգամ իջեցրել է Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները

The Athletic-ի փոխանցմամբ՝ Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները մի քանի օրում իջեցվել են 36 անգամ։ Աղբյուրի տվյալներով՝ «Չելսի» – «Ֆլումինենսե» կիսաեզրափակչի ամենաէժան տոմսի արժեքը նվազել է մինչև 13 դոլար։ Երեք օր առաջ նույն տոմսն արժեր 474 դոլար։ Իսկ երկրորդ կիսաեզրափակչի՝ ՊՍԺ – «Ռեալ» հանդիպման սովորական տոմսի գինը չորեքշաբթի օրը կազմում էր 978 դոլար, սակայն […] ...

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ֆրանսիային հարգել երկրի օրենքները

11:33 08.07.2025

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ֆրանսիային հարգել երկրի օրենքները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Ֆրանսիային երկրի դատական ​​գործընթացներին միջամտելու փորձի մեջ և կոչ է արել Փարիզին հարգել հանրապետության օրենքները։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը խորը մտահոգություն է հայտնել մի քանի ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ Ադանայի, Անթալիայի և Ադըյամանի քաղաքապետերի ձերբակալության կապակցությամբ ՝ կոչ անելով Անկարային հարգել «տեղի բնակիչների և ընդդիմադիր պատգամավորների իրավունքները, […] ...

Ոստիկանները բացահայտել են Քաղսիում կատարված հանցագործությունը․ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

11:22 08.07.2025

Ոստիկանները բացահայտել են Քաղսիում կատարված հանցագործությունը․ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

Հուլիսի 5-ին` ժամը 11.18-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Քաղսիում գործող մի հյուրատան սեփականատերն ու հայտնել, որ հյուրատան սենյակներից մեկում արյան հետքեր կան։ Մեկնել են Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, մարզային քննչական վարչության ու Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողներ, օպերատիվ խմբեր: Համատեղ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հյուրատանը բնակվել են երեք օտարերկրացիներ՝ 40 […] ...

BACK_TO_TOP