TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+23.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միրզոյանի նախագծին ԱԺ-ում դեմ քվեարկեց միայն մեկ պատգամավոր

10:22 13.09.2019

Ազգային ժողովում այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ԱԺ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանի ներկայացրած նախագիծը, որով քաղաքական ուժերի միջև ձեռքբերված համաձայնությամբ սահմանվել է կոռուպցիայի կանխարգելման մարմնի, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և այլ անկախ մարմինների անդամների ընտրության կարգը։ Իշխանության համաձայնությամբ՝ այդ կառույցների անդամների նշանակման համար քվոտաներ են տրվել ընդդիմադիր խմբակցություններին։ Քվեարկության արդյունքում այս նախագիծն ընդունվեց […]

̰
Օտարերկրացի դատապարտյալները կկարողանան աշխատել բանտում․ ԱԺ-ն ընդունեց օրենքը

10:14 13.09.2019

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ և միաձայն ընդունվեց կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է օտարերկրացի դատապարտյալներին պատիժը կրելու ընթացքում աշխատելու հնարավորություն տալ։ Բանն այն է, որ ՀՀ քաղաքացիներն օգտվում են այդ հնարավորությունից՝ 2300 դատապարտյալներից մոտ 200-ն աշխատում է պատիժը կրելու ընթացքում, իսկ օտարերկրացիները Հայաստանում աշխատելու համար պետք է թույլտվություն ստանան, ինչը բանտային պայմաններում անհնար է։ Խտրականությունը […]

̰ ̰
Եղանակն այսօրվանից աստիճանաբար կտաքանա 5-6 աստիճանով

10:00 13.09.2019

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 13-14-ը, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝   3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 13-14-ը, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-ին սպասվում […]

̰
Պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան․ «Հրապարակ»

08:10 13.09.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի իմքայլական անդամներից մի քանիսը ՍԴ դիմում են ուղարկել՝ պահանջելով  ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ուղարկված դիմումների հայերեն տարբերակը, ու մի քանի շաբաթ է՝ պատասխան չեն ստացել։ Ըստ տեղեկությունների՝ դիմումները ՍԴ-ն ուղարկել է ընթացակարգային խախտումներով, այն է՝ ոչ բոլոր անդամներն են մասնակցել այդ որոշման կայացմանը։ Դատավորներից մի քանիսն այդ […]

̰
Պե՞տք է արդյոք ԵՊՀ-ում ունենալ որակի վերահսկման վարչություն. ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի պարզաբանումը

19:59 12.09.2019

Արդյոք ուռճացվա՞ծ է ԵՊՀ աշխատակազմը. «Հեռանկար»-ի տաղավարում նաև այս հարցին է պատասխանել  ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։ «ԵՊՀ-ն ունեցել է և ունի 4 պրոռեկտոր: Լինելով բուհերից ամենամեծը՝ ունի այնքան պրոռեկտոր, որքան մյուսները, որևէ բուհ չունի 4-ից պակաս պրոռեկտոր»,- ասել է Գևորգյանը: Հարցին՝ պե՞տք է արդյուք ունենալ, օրինակ, որակի վերահսկման վարչություն, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը […]

̰
Թուրք լրագրողն Էրդողանին վիրավորելու համար դատապարտվել է 11 ամիս 20 օր ազատազրկման

19:15 12.09.2019

Թուրքական «Bir Gün» թերթի թղթակից Բարըշ Ինջեն հանրապետության նախագահին վիրավորելու համար դատապարտվել է 11 ամիս 20 օր ազատազրկման։ Դեռ 2014թ․ հեղինակած մի հոդվածի պատճառով Ինջեի դեմ «հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքով քրգործ էր հարուցվել։ Այդ գործի շրջանակներում լրագրողը ինքնապաշտպանական ելույթ էր ներկայացրել դատարանին, որը նա նաև հրապարակել էր մամուլում։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ «Իմ ասելիքը […]

̰
Թուրքիան և Ադրբեջանը տեղեկատվության փոխանցման շուրջ խորհրդակցություն են անցկացրել

19:00 12.09.2019

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարությունների միջև առաջին անգամ տեղեկատվության փոխանցման շուրջ խորհրդակցություն է կայացել, հայտնում է Ermenibaber-ը: Թուրքական աղբյուրը նշում է, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև տեղեկատվության և հանրային դիվանագիտության ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները: Դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ` հանդիպումը տեղի է ունեցել Անկարայում, որին մասնակցել են Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյի և Ադրբեջանի ԱԳՆ-ի […]

̰
«Իմ քայլ»-ի պատգամավորին արգելում էին նիստերի դահլիճ մտնել. պատճառը սանրվածքն էր

18:54 12.09.2019

SHANTNEWS.am-ի թղթակիցը նկատել է, որ այսօր առավոտյան  խորհրդարանում անվտանգության աշխատակիցները պատգամավորներից մեկին թույլ չէին տալիս նիստերի դահլիճ մտնել: Պատգամավորական վկայականն էին պահանջում: Խոսքը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի մասին է, իսկ առաջացած խնդրի պատճառը նրա սանրվածքն էր: «Կներեք, որ սանրվածքս փոխելու մասին ձեզ նախապես չեն ասել»,- կատակել է Ստեփանյանը, ցույց տվել պատգամավորական […]

̰
Ստեփան Սաֆարյանը գիտի` ովքեր են իր վրա հարձակվողները

18:50 12.09.2019

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է իր դեմ տեղի ունեցած հարձակման մասին: «Ես վստահ եմ, որ այն բացահայտվելու է: Խոսքը գնում է ոչ թե 2 անձի մասին, որոնք մթության մեջ, ակնկալելով, որ չեմ ֆիքսի նրանց դեմքը, ակնկալելով, որ չեմ հետապնդի իրենց փախուստի ճանապարհին, այդ քայլին […]

̰
Մի՛ գնացեք հերթական լծակը տվեք ռուսներին ու հետո խոսեք անկախության մասին. պատգամավոր

18:35 12.09.2019

«Ապոկալիպտիկ է ցանկացած քայլ, որ արվում է այս խորհրդարանի կողմից ընդդեմ մեր ինքնիշխանության և ընդդեմ մեր սուվերենության»։ Այս մասին այսօր հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ մեկնաբանելով ավիացիոն մի համաձայնագիր, որի շրջանակներում Հայաստանը և Ռուսաստանը համագործակցելու են ավիացիոն աղետների ուսումնասիրության ոլորտում։ Բաբաջանյանի խոսքերով՝ այս համաձայնագիրը կնքվում է մի երկրի հետ, որի հարաբերությունները Հայաստանի հետ դեռ մնում են […]

̰
Խնդրո´ւմ եմ, ինձ ասեք, թե ինչ է նշանակում «ՍԴ վեթինգ». Արարատ Միրզոյան

18:26 12.09.2019

«Եթե դատարանն ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին կամ այլ մեղադրյալի, մեր իշխանության պատասխանատվությունն այդտեղ չկա, բայց մենք չենք կարող հիասթափեցնել քաղաքացիներին էն բանում, ինչը չենք խոստացել: Մենք չենք խոստացել վերցնել, ձերբակալել որևէ ցուցակով մարդկանց»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Լրագրողների այն նկատառմանը, թե խոստացել եք Մարտի մեկի գործի […]

̰
Իմ տպավորությունն է, որ ասում են` ասեք այն, ինչը կարող է տպավորություն թողնել, որ մեղավորը ես եմ. Քոչարյան

18:18 12.09.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կայացած ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում խոսեցին նաև տուժողների իրավահաջորդները: Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ներկայացրեց որոշ մանրամասներ Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ և մեղադրեց նաև Ռոբերտ Քոչարյանին այդ դեպքերը չբացահայտելու համար: Նույն իրադարձությունների ժամանակ զոհված սերժանտ Տիգրան Աբգարյանի […]

̰
Կարծում եմ, որ կարելի է «պաուզա» վերցնել. ԱԺ նախագահը` ՍԴ-ում ստեղծված խնդրի մասին

18:14 12.09.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև ՍԴ-ում ստեղծված խնդրին, մասնավորապես այն դիտարկմանը, թե կա ճգնաժամ, բայց այն լուծելու ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում. «Նայեք, ես բազմիցս խոսել եմ այն մասին, որ իսկապես կա իրավական ճգնաժամ ՍԴ էս հարցի շուրջ, իրավաբանական հանրույթը բազմաթիվ տեսակետներ ունի և միանշանակ բանաձև չունի հարցի […]

̰
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

18:07 12.09.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր կայացել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Նիստի ընթացքում քննության է առնվել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ ՍԴ որոշումից բխող միջնորդությունը խափանման միջոցը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Պաշտպանական կողմը ներկայացրել է միջնորդությունն ու դրա հիմնավորումը, իսկ մեղադրող կողմն ու տուժողների իրավահաջորդների պաշտպանները առարկել […]

̰
Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է «General Electric Aviation» ընկերության պատվիրակությանը

18:02 12.09.2019

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Չեխիայի «General Electric Aviation» ընկերության Ուկրաինայի տարածաշրջանային գրասենյակի և Հայաստանում Ամերիկայի Առևտրի պալատի բարձրաստիճան ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին: Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից: Պատվիրակության այցելության նպատակն էր ներկայացնել «L410» տուրբո շարժիչով ինքնաթիռը և քննարկել մեր […]

̰
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2 անդամի կընտրի իշխանությունը, 2-ին՝ ընդդիմությունը․ նախագիծ

17:58 12.09.2019

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցում որոշ փոփոխություններ են իրականացվել։ Նախագծի հեղինակ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ ինքն ընդունել է կառավարության ներկայացրած տարբերակը, ըստ որի՝ հանձնաժողովի անդամներից․ 1-ին առաջադրում է կառավարությունը, 1-ին առաջարկում է խորհրդարանական մեծամասնությունը, 2-ին առաջարկում է խորհրդարանական ընդդիմությունը, 1-ին առաջարկում է Բարձրագույն դատական խորհուրդը։ Ավելին, կառավարությունը հրաժարվել է հանձնաժողովի նախագահին ինքնուրույն առաջադրելու իրավասությունից, […]

̰
Աննա Հակոբյանին պայուսակ նվիրեցին. վարչապետն այցելել է EXPO2019

17:51 12.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է EXPO2019 ցուցահանդես՝ ծանոթանալու ներկայացված արտադրանքին: Տաղավարներից մեկում, որտեղ ներկայացված էին պայուսակներ, վարչապետին ասացին, որ ցանկանում են նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, նվեր փոխանցել: Աննա Հակոբյանին պայուսակ նվիրեցին:

̰
Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԵԱՀԿ միջխորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ

17:49 12.09.2019

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի անդամ, ԵԱՀԿ միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Գիորգի Ծերեթելիի հետ: Դեսպանատան փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և ԵԱՀԿ միջխորհրդարանական վեհաժողովի միջև համագործակցությանն ու հարաբերություններին վերաբերող հարցեր: «Զրուցակիցներն անդրադարձ են կատարել մշակութային և տնտեսական ոլորտներում Հայաստանի և Վրաստանի՝ որպես գործընկեր երկրների և բարեկամ ազգերի հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը։ […]

̰
Բանակային կորպուսի շտաբի կադրերի բաժանմունքի սպային մեղադրանք է առաջադրվել զինծառայողներից կաշառք ստանալու համար

17:48 12.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի շտաբի կադրերի բաժանմունքի սպայի կողմից պաշտոնի նշանակելու համար ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի զինծառայողներից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի շտաբի կադրերի բաժանմունքի սպա, կապիտան Մ.Ս.-ն 2017թ. հունիսից […]

̰
Նորք-Մարաշ վարչական շրջանը նոր ղեկավար ունի

17:44 12.09.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հովհաննես Մանուկյանին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի արդեն նախկին ղեկավարին կատարված աշխատանքի համար՝ քաղաքապետը նկատել է. «Պարոն Մկրտչյանը դարձել էր մեր թիմի լիարժեք անդամը, բայց որոշում կայացրեց իր հետագա գործունեությունը շարունակել այլ ոլորտում: Շատ կարևոր է […]

̰
ԱԱԾ պաշտոնատար անձինք շորթմամբ պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք. քրգործի նախաքննությունն ավարտվել է

17:43 12.09.2019

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված` ԱԱԾ աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱԱԾ պաշտոնատար անձինք, կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության գալով, շորթմամբ, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք, […]

̰
Արցախում կանխվել է թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպք

17:38 12.09.2019

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության տարածքում կանխվել է ԻԻՀ-ից 4,2կգ ընդհանուր քաշով թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպք: Բերման ենթարկված անձինք նշել են, որ թմրանյութը պատրաստվում էին տեղափոխել Երևան: Մանրամասները` տեսանյութում:

̰
Իշխող և ընդդիմադիր ուժերի այս համաձայնությունը ուղղակի խայտառակություն է․ Բաբաջանյան

17:30 12.09.2019

Ազգային ժողովում ընդդիմադիր և իշխանական խմբակցությունների միջև համաձայնություն է ձեռքբերվել, որով այդ ուժերի միջև բաշխվել են ապագայում ստեղծվելիք կոռուպցիայի կանխարգելման խորհրդի անդամներին առաջադրելու հնարավորությունները։ Վերջերս իրեն անկախ պատգամավոր հռչակած Արման Բաբաջանյանը սա «խայտառակություն» է համարում։ «Այն, ինչ տեղի է ունեցել, ուղղակի խայտառակություն է, որովհետև որևէ հիմնավորում չկա, թե ինչու է այս նախագծից հանվել կոռուպցիայի կանխարգելման […]

̰
Երիտասարդ եք, չեմ ցանկանա քրեակատարողականներում լինեք. ուրախ քննարկում մտահոգիչ թեմայի շուրջ

17:26 12.09.2019

Օտարերկրացի դատապարտյալները ևս պետք է աշխատելու իրավունք ունենան, ինչպես և տեղացի դատապարտյալները: Այսպիսի օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել կառավարությունը, որն ԱԺ-ում ներկայացրել է արդարադատության փոխնախարարը: Հարցի քննարկումը եղել է կարճ, բայց հետաքրքիր և ուրախ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Տպավորություն է, որ ԱԺ-ում կան շատ վատ 131 պատգամավորներ և 1 սուրբ պատգամավոր․ Հայրապետյանը՝ Բաբաջանյանին

17:24 12.09.2019

Խորհրդարանում և՛ իշխանական մեծամասնությունը, և՛ ընդդիմությունը չեն կիսում իրեն անկախ պատգամավոր հռչակած Արման Բաբաջանյանի կարծիքը, որ խայտառակություն է, երբ կոռուպցիայի կանխարգելման խորհրդի անդամների պաշտոնների առաջադրման իրավունքները բաշխվել են քաղաքական ուժերի մեջ։ ԼՀԿ խմբակցությունից, որի անդամ էր Բաբաջանյանը, պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտնեց, որ չի ընդունում նրա տեսակետը, քանի որ հետհեղափոխական պետություններում հենց այդպիսի քաղաքական կոնսենսուսի միջոցով […]

̰
Եթե դատարանը որոշի ազատ արձակել, դիցուք, Ռոբերտ Քոչարյանին, մեր իշխանության պատասխանատվությունը էդտեղ չկա. Միրզոյան

17:11 12.09.2019

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանը, հույս է հայտնել, որ չնայած իրավական բարեփոխումները դեռ չեն եղել, բայց դատավորները կլինեն անաչառ, ինչպես պահանջում է օրենքը: «Եթե դատարանը որոշի ազատ արձակել, դիցուք, Ռոբերտ Քոչարյանին կամ այլ մեղադրյալի, մեր իշխանության պատասխանատվությունը էդտեղ չկա: Մենք չենք կարող հիասթափություն առաջացնել էն բանում, ինչը […]

̰
ԵՄ-ն դարձյալ երկարաձգեց ՌԴ դեմ պատժամիջոցները

17:08 12.09.2019

ԵՄ երկարաձգել է ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները: Lenta-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԵԽ պաշտոնական կայքում: Այսպիսով, պատժամիջոցները կշարունակեն ուժի մեջ մնալ մինչև 2020 թվականի մարտի 15-ը: Հաղորդվում է, որ այս պատժամիջոցներն ուղղված են ՌԴ և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող 170 ֆիզիկական ու 44 իրավաբանական անձանց դեմ: Հայտնի է, որ ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցները երկարաձգել էր […]

̰
Մենք պետք է գնանք ճշմարտության հետևից. Արարատ Միրզոյանը` Ամուլսարի մասին

17:05 12.09.2019

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ամուլսարի խնդրին` նշելով, որ այժմ այնտեղ միայն շինարարական աշխատանքներ են անելու: Արդյո՞ք կլինի բախում հարցին ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ հույս ունի` ամեն ինչ կընթանա բանակցությունների ու քննարկումների ուղղությամբ: «Կարծեմ՝ կառավարության և, մասնավորապես, վարչապետի հայտնած վերջին դիրքորոշումն էլ  հենց էս մասին է խոսում և վկայում, […]

̰
Փաշինյանը շրջում է EXPO2019 ցուցահանդեսի տաղավարներով

17:02 12.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է իր այցը՝ EXPP2019: «Այցելել եմ EXPO2019 ցուցահանդես՝ ծանոթանալու ներկայացված արտադրանքին»,- գրել է նա:

̰
BACK_TO_TOP