TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+23.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նորքի զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի խափանման միջոցը փոխվեց

13:54 13.09.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` դատարանը քիչ անց հրապարակելու է Նորքի զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի խափանման միջոցի մասին որոշումը: Դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ SHANTNEWS.am-ի լրագրողը դահլիճից հայտնում է, որ Արթուր Վարդանյանի խափանման միջոցը փոխվեց մեկ միլիոն դրամ գրավով։ Հիշեցնենք՝ Նորքի զինված խմբի գործով 20 ամբաստանյալ է անցնում, նրանց թվում է […]

̰
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

13:49 13.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալը: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ հաջողություն մաղթելով մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ջանքերը կներդնի՝ պատմական ու մշակութային խորը արմատներ ունեցող երկու երկրների հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար: Նա […]

̰
Խնդրում եմ չչարաշահել մեր քաղաքակիրթ և լիբերալ մոտեցումներն ու վարքագիծը. Սամսոնյանը` Բաբաջանյանին

13:46 13.09.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր էջում մեկնաբանել է օրեր առաջ «Լուսավոր Հայաստանի» համամասնական ցուցակի մանդատով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հայտարարությունը, որն ասել է, թե «Լուսավոր Հայաստանը» հրաժարվել է մասնակցել Սահմանադրական փոփոխությունների քննարկումներին, որի ջատագովն է միշտ եղել: Սամսոնյանը մասնավորապես գրել է. «Հեռու եմ այն մտքից, որ այս ակնհայտ սխալ տեղեկությունը «Լուսավոր […]

̰
Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

13:35 13.09.2019

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռուսաստան կատարած այցի շրջանակներում հանդիպեց Սանկտ Պետերբուրգի միջազգային հարաբերությունների և միգրացիոն քաղաքականության իրականացման կոմիտեի նախագահ Օլեգ Կապիտոնովի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայկական Սփյուռքի ներուժին, Սփյուռքի հետ աշխատանքում Հայաստանի տեսլականին, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայիս վիճակին: Օլեգ Կապիտոնովը նշեց, որ տեղի համայնքն աչքի է ընկնում իր հյուրընկալությամբ, […]

̰
Հատուցումներ կտրամադրվեն ոչ միայն առաջնագծում, այլ նաև ոչ առաջնագծում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին

13:32 13.09.2019

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ  ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ  Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ունի շատ հստակ քաղաքականություն, այն է՝ հնարավորությունների մեծացմանը զուգահեռ փորձել մի քանի տարի հետ գնալ, որպեսզի հայրենիքի համար զոհված և հաշմված մեր բոլոր զինծառայողների հնարավորությունները հավասարվեն. «Բայց ինչքան էլ մենք շատ ուզենք դա անել, ցավոք, առայժմ […]

̰
20 հազարից ավելի 1000 դրամ վճարող է հայտնվել մինչև 2019թ. հունիսը. Վարուժան Ավետիքյան

13:27 13.09.2019

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 65 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել Հայաստանում։ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր եռամսյակային հաշվետվության մեջ ներկայացրել է, որ մինչև 2019 թվականի հունիսը մեզ մոտ 20 հազարից ավելի 1000 դրամ վճարող է հայտնվել: Թե որտեղից այդ […]

̰
Դատարանը քիչ անց կհրապարակի Նորքի զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի խափանման միջոցի մասին որոշումը

13:21 13.09.2019

Այսօր՝ Նորքի զինված խմբի գործով վերսկսված դատաքննության ժամանակ, պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդեց կալանքի տակ գտնվող ամբաստանյալ Արթուր Վարդանյանի խափանման միջոցը փոխել մեկ միլիոն դրամ գրավով։ Պաշտպանն ասաց, որ նա առողջական խնդիրներ ունի և պետք է գտնվի գաստրոէնտերոլոգի, կարդիոլոգի, մաշկաբանի մշտական հսկողության։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Հիշեցնենք՝ Նորքի զինված խմբի գործով 20 ամբաստանյալ է […]

̰
Վաղն առավոտյան սկսում ենք Ամուլսարի տարածքում ուսումնասիրությունները. Հայկ Բարսեղյան

13:17 13.09.2019

S.O.S. նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է, որ վաղը մեկնում է Ամուլսար՝ գիտնականների և մտահոգ այլ անձանց խմբի հետ տեղում ուսումնասիրություններ սկսելու համար: «Ինձ զանգել էր բարձրաստիճան պաշտոնյա, որը բոլորիս համար թույլտվություն էր ստացել, որ Ամուլսարում կարողանանք հետազոտություններ անել, այն հետազոտությունները, որ մենք էինք ուզում: Իրենք նախապատրաստել են իրենց գիտնականների խումբը, որոնց […]

̰
Ամսական 200-300 հազար՝ 20 տարի շարունակ. Վարուժան Ավետիքյանը 1000 դրամների շնորհիվ կատարած հատուցումներն  է ներկայացնում

13:04 13.09.2019

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է ավելի քան երկու տարի, և այս տարիների ընթացքում կատարել է օրենքով իրեն վերապահված գործառույթները: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը. «2017 թվականի հունվարի 1-ից ի վեր հատուցել ենք ավելի քան 370 զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների։ Կատարվել է ավելի […]

̰
Բաքուն հրապարակել է Արցախ այցելելու համար «սև ցուցակում» հայտնված ֆրանսիացիների անունները

12:55 13.09.2019

Ադրբեջանի արտգործնախարարությունը մտադիր է իր «սև ցուցակում» ավելացնել Արցախ այցելած ֆրանսիացի խորհրդարանականների անունները: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդած տվյալների` Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են արտաքին գործերի նախարարություն և բողոքի նոտա հղել ֆրանսիական կողմին: Հատկապես շեշտվել է պատգամավոր Գի Թեյզերի անունը, որն արդեն ընդգրկված է ցուցակում: Ցուցակում ներառվելու են նաև Վալերի Բուայեի,  Ժան-Պիեր Կյուբերտաֆոնի, Մոհամադ […]

̰
Ես եղել եմ Պեսկովի առաջին կինը. Մարգարիտա Սիմոնյանի բացահայտումը

12:49 13.09.2019

RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը իր ինստագրամյան էջում հրապարակել է ռուսական պարբերականներից մեկի սքրինշոթը, որտեղ տեղադրված է իր և ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի լուսանկարը: «Եկել է ժամանակը` բացահայտել իմ կենսագրության սարսափելի գաղտնիքները: Ես եղել եմ Պեսկովի առաջին կինը, պսակադրության ժամանակ ես եղել եմ 8 տարեկան»,- մակագրել է լուսանկարը Սիմոնյանը: Հոդվածի սքրինշոթում երևում […]

̰
ՀՀ-ն չի ճանաչում Թայվանը. ԱԳՆ

12:47 13.09.2019

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր անդրադարձել է Թայվանի հետ հարաբերությունների հեռանկարին` ասելով, որ ՀՀ-ն աջակցում է «Մեկ Չինաստան» սկզբունքին, չի ճանաչում Թայվանը և չի պատրաստվում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թայվանի հետ: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի խոսքով` հայկական կողմը ակտիվ աշխատում է չինական կողմի հետ և հայ-չինական հարաբերություններում այդ ոլորտում չկան խնդիրներ:

̰
Ադրբեջանը սեպտեմբերի 11-13-ը հրադադարը խախտել է 52 անգամ

12:40 13.09.2019

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սույն թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 13-ն ընկած ժամանակահատվածում 52 անգամ խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի և Արցախի հետ շփման գծի տարբեր ուղղություններով: ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանն «Արմենպրես»-ին հայտնել է, որ ադրբեջանական հենակետերից տարբեր տրա­մաչափի հրաձգային զենքերից` այդ թվում Իստիգլալ, ՊԿ և ՍՎԴ զինատեսակներից 21 […]

̰
ԱԳՆ-ն` Բոլթոնի հեռանալու և ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների վրա դրա ազդեցության մասին

12:37 13.09.2019

«ԱՄՆ-ի հետ ՀՀ-ն ունի ակտիվ երկխոսություն տարբեր մակարդակներում, և դա շարունակակական է, պայմանավորված չէ առանձին անձերով, դրանք կրում են ինստիտուցիոնալ բնույթ»,- ասօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռանալուն և դրա հետ կապված ՀՀ սպասելիքներին: Աննա Նաղդալյանի խոսքով` Բոլթոնի գործոնը չէր […]

̰
ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է ՀԱՊԿ-ում արված հայտարարություններին

12:34 13.09.2019

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօր անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ն բաց է բոլոր երկրների, այդ թվում` Ադրբեջանի առաջ: «ՀԱՊԿ-ի կանոնադրությունը հստակ սահմանում է անդամակցության կանոնները»,- ասել է Աննա Նաղդալյանը` նշելով, որ առանց Հայաստանի համաձայնության ցանկացած նման կարծիք կամ ցանկություն այդպիսին էլ կմնա: Հիշեցնենք` Երևանում երեկ տեղի է […]

̰
«Բրեքսիթից» առաջ Մեծ Բրիտանիան համալրել է երկրի շամպայնի պաշարը

12:30 13.09.2019

Ֆրանսիական շամպայն արտադրողներն ավելացրել են իրենց մատակարարումները Մեծ Բրիտանիա, որպեսզի նվազագույնը մեկ տարվա  պահանջարկը բավարարեն և խուսափեն Սուրբ Ծննդյան տոների ընթացքում ալկոհոլային խմիչքի պակասից, եթե երկիրն առանց գործարքի հոկտեմբերի 31-ին դուրս գա ԵՄ-ից: Այդ մասին հայտնում է SkyNews– ը: Նշվում է, որ անկախ նրանից, թե ինչ դժվարությունների կարող է բախվել Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս գալուց […]

̰
2014-ին գրպանահատությունը գողությունների 24 տոկոսն էր, հիմա՝ 65 տոկոսը․ պատգամավոր

12:26 13.09.2019

Գրպանահատության վերաբերյալ կարգավորումները փոխելու մասին նախագիծը Ազգային ժողովում քննարկելիս պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը վիճակագրություն ներկայացրեց, ըստ որի` 2014թ․ բոլոր գողությունների 24,2 տոկոսը եղել է գրպանահատություն, իսկ «ներկայում հարաբերակցությունը 65 տոկոս է»։ Պատգամավորը չներկայացրեց, սակայն, թե ինչ նկատի ունի՝ ասելով «ներկայում»։ «Կային գնահատականներ, որ գրպանահատության դեպքերը աճել են նաև 2018 թվականի համաներման արդյունքում, բայց սա մեկ այլ […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Նյու-Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին

12:24 13.09.2019

ՀՀ ԱԳ նախարարը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով կմեկնի Լիտվա, ապա Լատվիա, կհանդիպի այդ երկրների իշխանությունների հետ: Ապա նախարարը կմենկնի Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանին, կլինեն հանդիպումներ միջազգային կազմակերպության տարբեր կառույցների ղեկավարների հետ, նաև ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպում կլինի: Այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպմանը, տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

̰
Հայաստանում կիրականացվի դեգրադացված հողերի վերականգնման ծրագիր

12:20 13.09.2019

Հայաստանում կիրականացվի դեգրադացված հողերի վերականգնման դրամաշնորհային ծրագիր, որը համատեղ մշակել են Շրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO)։ Շրջակա միջավայրի նախարարությունում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ մեր երկիր ժամանած FAO-ի առաքելության անդամները՝ Հայաստանի պետական մարմինների, մարզային կառույցների և գիտական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել են ծրագրի հայեցակարգային փաստաթուղթը։ Հայ մասնագետները FAO-ի փորձագետներին առաջարկել են […]

̰
Գրպանահատության 121 դեպքով միայն 1 անգամ է անձը դատապարտվել․ փոխնախարար

11:58 13.09.2019

Ազգային ժողովում այսօր ներկայացվել է նախագիծ, որով գրպանահատության դեպքում քրեական գործը կարող է հարուցվել նաև առանց տուժողի դիմումի։ Արդարադատության փոխնախարարն այդ առիթով հայտնեց մի արտառոց դեպքի մասին։ 2015-2018 թվականներին գրպանահատության 121 դեպքով միայն 1 անգամ անձը դատապարտվել, քանի որ 121 դեպքից 119-ի պարագայում տուժողների կողմից դիմումներ չեն եղել, իսկ այդպիսի դեպքերում քրեական գործեր չէին կարող […]

̰
Ռումինիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ է հնչել

11:50 13.09.2019

Ռումինիայում խորհրդարանի նիստի օրակարգում եղել է Հոլոքոստի ու հրեա ժողովրդի պատմության թանգարանի բացման հարցը: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Ազգային-ազատական կուսակցության անդամ Վարուժան Ոսկանյանը խորհրդարանին կոչ է արել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև ընդունել: «Մենք միասնական ենք Հոլոքոստի դատապարտման հարցում: Խնդրում եմ Ցեղասպանության ճանաչման հարցը ներառել քաղաքական հայտարարությունների նիստի օրակարգում: Սա թեմա է, որից ռումինական կուսակցությունները […]

̰
Զոհրաբյանի նախագիծը լարվածության և փոխադարձ հանդիմանության առիթ դարձավ

11:44 13.09.2019

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի նախագիծը, որը քրեական պատիժ է սահմանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, լարվածության առիթ դարձավ Ազգային ժողովում։ Մի քանի պատգամավորների տված հարցեր ծաղրական հնչեցին ԲՀԿ պատգամավորների ականջին։ «Զուտ օրինակի համար, պարո՛ն Միրզոյան, որ ասում եք՝ մեկի նախասիրությունն է (կատու տանջել), իհարկե կարելի է անվերջ էդպես օրինակներ բերել, բայց էստեղ պետք է մի […]

̰
«Հրազդան» ԲԿ-ի նախկին տնօրենի կողմից խոշոր յուրացում և վատնում կատարելու արդյունքում պետությանը պատճառված վնասը վերականգնվել է

11:33 13.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հրազդան բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ առանձնապես խոշոր չափերի յուրացում և վատնում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինս ներգրավվել է որպես կասկածյալ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  «Հրազդան» ԲԿ-ի նախկին տնօրենը, 1988-2017թթ. զբաղեցնելով […]

̰
Դիարբեքիրում պայթյունի հետևանքով 7 մարդ է զոհվել

11:27 13.09.2019

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Քուլփ շրջանում ավտոմեքենա է պայթեցվել։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, պայթյունի պատճառը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից ճանապարհին տեղադրված ինքնաշեն ռումբն է եղել։ Նշենք, որ Անկարան PKK-ին համարում է ահաբեկչական կազմակերպություն: Պայթյունի հետևանքով տուժել են մեքենայում եղած գյուղացիները։ 7 մարդ մահացել է։ Եվս 13 գյուղացի տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից 2-ը […]

̰
Եթե շունը գիշերը վրաս հարձակվի, կծի՞, թե՞ բանակցեմ․ Միքայելյանը՝ Զոհրաբյանին

11:26 13.09.2019

Նաիրա Զոհրաբյանի՝ կենդանիների դաժան սպանությունները և խեղումները քրեականացնելուն վերաբերող նախագիծը Սասուն Միքայելյանը ժամանակավրեպ է համարում։ Նրա խոսքով՝ պետք էր ստեղծել կարգավորումներ՝ կենդանիների պահման պայմանները հստակեցնելու համար։ Միքայելյանն ասաց, որ հարևան պատգամավորը՝ Անդրանիկ Քոչարյանը, հարցրել է՝ եթե գիշերը քայլելիս շները հարձակվեն, ի՞նչ է անելու։ «Ասում եմ՝ պիտի կանգնես, կծի, էթա, ի՞նչ պիտի անես։ Կամ էլ բանակցես», […]

̰
150 հազարից 2 մլն դրամ աշխատավարձ ստացող սեգմենտը մեծամասնություն է կազմում. Նիկոլ Փաշինյան

11:21 13.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով գրանցված աշխատողների թվին: «Այսօր պետական եկամուտների կոմիտեն ներկայացրեց 2018 թվականի մայիսից ի վեր գրանցված աշխատողների ճշգրտված թիվը: Նշեմ, որ սա դինամիկ թիվ է, որը ՊԵԿ-ը կարող է ստուգել և ճշգրտել ցանկացած պահի: Վերջին՝ ճշգրտման արդյունքում մենք ունենք ավելի լավատեսական տեղեկություններ: Ըստ այդմ, 2018 թվականի […]

̰
Լրջագույն օրինագիծը «հա-հա-հի-հի»-ի մակարդակի է իջնում․ Աբովյանը հանդիմանեց գործընկերներին

11:11 13.09.2019

Ազգային ժողովում Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ պատգամավորներն անսպասելի ակտիվություն դրսևորեցին։ ԱԺ նախագահը մի քանի անգամ ստիպված սաստեց նրանց, քանի որ դահլիճում ելույթներն անլսելի էին դառնում՝ տեղում խոսակցությունների պատճառով։ Նախագիծը վերաբերում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելուն, և մի քանի պատգամավորներ օրինակներ բերեցին, թե այս կամ այն դեպքը դրան վերաբերո՞ւմ է, թե՞ ոչ։ Մասնավորապես […]

̰
Եթե Ձեր կատուն բռնի Ձեր տան մկանը, ո՛չ Դուք, ո՛չ Ձեր կատուն չեք պատժվի․ Զոհրաբյանը՝ Փամբուխչյանին

10:59 13.09.2019

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած նախագծում հիշատակվում և քրեականացվում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի բոլոր ձևերը։ Ազգային ժողովում այսօրվա քննարկման ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հարցրեց, թե ինչպես են վարվելու, եթե ինչ-որ մեկը թակարդով մուկ սատկացնի կամ լաբորատոր առնետներին մահացու ներարկում անի։ Զոհրաբյանն ասաց, որ հասկանում է հումորը, և օրենքը նախատեսել է այդպիսի բացառություններ։ […]

̰
Սիս գյուղի երեխաներ ջան, համբուրում եմ բոլորիդ. Փաշինյանը կատարել է խոստումը

10:54 13.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Ժողովուրդ ջան, սա էլ Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածում էին, թե մոռացել եմ իրենց տված խոստումը: Ճանապարհի շինարարությունը մտել է ավարտական, այսինքն՝ հարդարման փուլ: Սիս գյուղի երեխաներ ջան, համբուրում եմ բոլորիդ: Շատ ապրե՛ք»:

̰
Զոհրաբյանն ԱԺ ամբիոնից դիմեց կենդանիներին

10:46 13.09.2019

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր իր ելույթից առաջ դիմեց ԱԺ նախագահությանը, պատգամավորներին, հասարակությանը, կենդանիների պաշտպանությամբ զբաղվողներին ու չմոռացավ նաև իր նախագծի շահառուներին։ «… և սիրելի կենդանիներ», – դիմեց Զոհրաբյանը։ Նրա և գործընկերների նախագիծը վերաբերում էր կենդանիների պաշտպանությանը՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելուն։ Զոհրաբյանը հայտնեց, որ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը ստացվել է, և նախագծի հետ կապված […]

̰
BACK_TO_TOP