13:46 12.09.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի և նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը: Այսօրվա նիստին ներկա են նաև Արմեն Գևորգյանն ու Սեյրան Օհանյանը: Գևորգյանը հրաժարվել է […]
13:40 12.09.2019
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին։ Հակածխախոտային քաղաքականության փաթեթը բաղկացած է հետևյալ կետերից՝ Ծխախոտի օգտագործման և կանխարգելման քաղաքականությունների մոնիթորինգ Մարդկանց պաշտպանել ծխախոտի ծխից Առաջարկել օգնություն՝ ծխելը դադարեցնելու նպատակով Նախազգուշացնել ծխելու վտանգների […]
13:37 12.09.2019
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է Գազայի սեկտորում օպերացիա իրականացնել, գրում է Gazeta-ն: Վարչապետը նման հայտարարություն է արել Սոչի թռնելուց առաջ: Նշվում է, որ դեռ հայտնի չէ օպերացիայի ժամկետը: Վերջին օրերին իսրայելա-պաղեստինյան սահմանին իրավիճակը սրացել է այն բանից հետո, երբ Նեթանյահուն հայտարարել է, որ եթե ինքն ընտրվի արտահերթ ընտրություններում, ապա Արևմտյան […]
13:31 12.09.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին նիստը։ Դատական նիստին ներկա է նաև երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը: Նրանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի դատական այս գործընթացից: «Ակնկալում եմ, որ դատավորը կիրականացնի արդարադատություն, և այն փորձը, որ ունեցավ այն դատավորը, որ […]
13:22 12.09.2019
Կառավարության որոշմամբ՝ սոցիալական աջակցություն կցուցաբերվի պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին, որոնց թիվը 2019թ. մայիսի 30-ի դրությամբ կազմում է 59: Ըստ նախնական հաշվարկների՝ յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 000 դրամ, այսինքն` տարեկան 144 000 դրամ, որը ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում մեկ բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 144 հազ. դրամ, […]
13:19 12.09.2019
ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամալիրի մարզամշակութային կենտրոնի 1-ին հարկից 246.6 քառ.մետր և 9-րդ հարկից 529.4 քառ.մետր մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով վարձակալության կհանձնվի «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին՝ նոր ռեստորանային համալիր հիմնելու նպատակով: Վարձակալության տրամադրվող տարածքի ամսական վարձավճարը կազմում է 3 000 000 […]
13:16 12.09.2019
Այս տարվա ընթացքում արդեն մոտ 70 կիլոմետր ճանապարհ է նորոգվել, և ավելի քան 300 կմ ճանապարհ այս պահին նորոգման փուլում է։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա բացատրեց, որ թեև մինչև հիմա նախատեսված էր 330 կմ ճանապարհի նորոգում, բայց այդ նիշը գերակատարվելու է։ Վարչապետի հարցին ճանապարհների որակի մասին […]
13:13 12.09.2019
Կառավարությունն այսօր որոշեց «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացնել 4․489․522,6 հազար դրամի ճանապարհաշինական և նախագծային աշխատանքներ: Կառավարության որոշման արդյունքում կհիմնանորոգվի ընդհանուր 39,2 կմ ավտոճանապարհ` 4,4 մլրդ դրամով, և կիրականացվի ընդհանուր 48,6 կմ ճանապարհի նախագծային աշխատանք՝ 87 մլն դրամով: Մանրամասները` տեսանյութում:
13:10 12.09.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր ԱԺ-ում հայտարարությամբ է հանդես եկել, որը վերաբերել է Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ներկայացված հաշվետվություններին: Նրա համոզմամբ՝ դրանք չեն համապատասխանում իրականությանը: «Ցանկանում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն թվերը, որ ներկայացված են «Լիդիան Արմենիա» ընկերության հաշվետվություններում, մեր մասնագետների հաշվարկներով, խիստ չափազանցված է, մենք հանդիպել ենք աշխատանքներն իրականացնողների հետ […]
13:09 12.09.2019
Կառավարության նիստի ընթացքում տարածքային կառավարման և ներդրումների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ Սևանի ջրառի ժամանակ մոտ 40 միլիոն քառակուսի մետր ջուր են խնայել նախատեսված չափից։ Արդյունքում, ըստ Պապիկյանի, նախորդ տարվա համեմատ մոտ 50 միլիոն խորանարդ մետրով ավելի քիչ ջուր է վերցվել լճից։ Վարչապետն ասաց, որ նաև դրա շնորհիվ է, որ 1սմ-ով Սևանի մակարդակը բարձրացել է։ […]
13:08 12.09.2019
Կառավարությունն այսօր ընդունեց որոշում, որի հիման վրա արտաքին գործերի նախարարությունը ստանձնում է արտաքին հարաբերություններն ամբողջությամբ համակարգելու և սպասարկելու գործառույթները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, որ երբեմն հնարավոր չի լինում պարզել՝ այս կամ այն ուղղությամբ նախկին և նույնիսկ ներկա իշխանության պաշտոնյաները ինչ պայմանավորվածություններ են ունեցել։ Իսկ նախագծի ընդունումով ԱԳՆ-ում կուտակվելու են բոլոր նմանատիպ պայմանավորվածությունները, և ամեն նոր […]
12:53 12.09.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ անց կսկսվի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը: Նիստի ընթացքում նախ` քննության է առնվելու խափանման միջոցի փոփոխման հարցը: Հիշեցնենք, որ ՍԴ որոշումից հետո Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդություն էր ներկայացրել՝ խափանման միջոցի փոփոխության հարցը քննելու և իրենց պաշտպանյալի կալանքը […]
12:49 12.09.2019
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և մյուս 7-ի գործով դատական նիստը։ Նիստի ընթացքում պաշտպանը միջնորդեց ևս երեք վկա ներգրավել, սակայն դատավոր Ռոբերտ Պապոյանը միջնորդության քննությունը թողեց վկաների հարցաքննության փուլում։ Այս նիստի ընթացքում պետական մեղադրողը ընթերցեց մեղադրանքը։ Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել հասարակական կարգը […]
12:43 12.09.2019
«Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, ՀՀ պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև թվային տվյալներ ներկայացրեց: Փաշինյանն ասաց, որ մեկ ամսվա տվյալով՝ գրանցված աշխատողների թիվը 601 000 էր: «Երեկ թարմացված տվյալներ ուզեցինք, վերջին տվյալով՝ աշխատողների թիվը գերազանցել […]
12:29 12.09.2019
Կառավարությունն այսօր բավարարեց մի շարք ընկերությունների ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: «Իրինա Կոչոյան» ԱՁ կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հագուստի արտադրության մեջ Հրազդան քաղաքում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 80 մլն դրամի ներդրում, նոր սարքավորումների և մոտ 581 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է […]
12:01 12.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ կրկին ընդգծեց՝ կառավարության քաղաքական եզրակացությունն է՝ կա՛մ պայքարում են կոռուպցիայի դեմ, կա՛մ չեն պայքարում, քանի որ կիսապայքարն ընդունելի չէ: «Այս ընթացքում մենք ունեցել ենք դեպք, երբ իմացել ենք, որ X-ը՝ բարձրաստիճան պաշտոնյան կամ նրա փեսան, ապօրինի ձևով ձեռք […]
11:51 12.09.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն այսօր լրագրողներին ևս մեկ անգամ ասել է, որ պատրաստ է կանգնել Ամուլսարի պաշտպանության համար ակցիաներ կազմակերպողների կողքին, իսկ հարցին՝ թե ե՞րբ դուրս կգա մասնակցելու ակցիաներին, պատասխանել է. «Մենք չենք ասել՝ մենք պետք է մասնակցենք քայլերթին, մենք ասել ենք՝ ժողովրդի կողքին ենք, ժողովրդին մենք պաշտպանելու ենք: Իրենք կարող են ազատ […]
11:45 12.09.2019
Իրավապահ մարմիններին հաճախ հասանելի չեն իրենց անհրաժեշտ բանկային գաղտնիքները, քանի որ նրանք այդ գաղտնիքները կարող են ստանալ միայն կասկածյալների կամ մեղադրյալների վերաբերյալ։ Կառավարության նիստի ժամանակ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը բացատրեց, որ իրենք ուզում են իրավապահների համար հասանելի դարձնել կասկածյալների ու մեղադրյալների հարազատների կամ կապակցված անձանց բանկային գաղտնիքները։ Գրիգորյանի խոսքով` սա անհրաժեշտ է հատկապես կոռուպցիոն […]
11:30 12.09.2019
ԱԺ-ում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին հարցն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթներ խնդրեցին երեք խմբակցությունների պատգամավորները: Ներկայացնում ենք յուրաքանչյուրի մոտեցումը հարցին: Նաիրա Զոհրաբյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն. «Ուզում եմ տեղեկացնել, որ հանձնաժողովում այս հարցի քննարկման ժամանակ մեր պատգամավորները քվեարկել են դեմ, […]
11:19 12.09.2019
3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց անվճար ուսման հնարավորություն տալու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծին կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել, հանձնաժողովում այն դրական եզրակացության էր արժանացրել, սակայն երեկ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հայտարարեց իրենց դիրքորոշման փոփոխության մասին: Մինչ քվեարկությունն, այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը կոչ արեց կողմ քվեարկել: Թեև կառավարությունը պատրաստվում է ամբողջական փաթեթ […]
11:15 12.09.2019
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց հաստատել տնտեսվարողների հարկային գերավճարները՝ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդների գները։ Նախագիծը ներկայացնելիս ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը բացատրեց մարումների առաջնահերթությունները` հները սկզբից։ Մինչև 5 մլն գերավճարները կվերադարձվեն առանց ստուգումների։ 5-40 մլն դրամները կվերադարձվեն պարզեցված ընթացակարգով։ Դրանից մեծ գումարները կլինեն ստուգումների միջոցով։ Այս ամենը կվերաբերի մոտ 9000 տնտեսվարողի։ Այս կարգավորումը կյանքի կոչելու համար […]
11:06 12.09.2019
ԱԺ-ում այսօր շարունակվեց գույքահարկի փոփոխության վերաբերյալ օրենքի քննարկումը: Այս օրենքի ընդունմանը դեմ էին ընդդիմադիրները, քանի որ այն Սահմանադրությանը հակասող դրույթներ էր պարունակում: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարծիք հայտնեց, որ կարող են շտկել թերությունները մինչև երկրորդ ընթերցում, իսկ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը ևս առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ձեռնամուխ կլինի […]
10:53 12.09.2019
ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստը կգումարի: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում 50 հարց է, որից 36-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի: Քննարկվելիք հարցերի շրջանակն ընդգրկուն է՝ «Բանկային գաղտնիքի մասին», «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերից մինչև հարկային արտոնությունների տրամադրում ու ՀՀ-ում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության հատկացում:
10:31 12.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել հանքերի աշխատանքը դադարեցնելու պահանջի մասին: «Հուլիսի վերջին մեծ աղմուկ բարձրացավ այն մասին, թե իբր Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը փլուզման եզրին է և ամեն պահի կարող է փլվել: Միանգամից ասեմ, որ եթե այդ պնդումները ճշմարիտ լինեին, Թեղուտի պոչամբարի պատվարը պիտի նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով […]
10:28 12.09.2019
ԱԺ նիստից առաջ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Հիմք ընդունելով պատգամավորի դիմումը և առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154 հոդվածի առաջին մասի 6-րդ կետի պահանջով՝ այսուհետ դադարած ենք համարում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված Էդգար Առաքելյանի պատգամավորի լիազորությունները, այս մասին գրություն եմ ուղարկել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Մեր բոլորի անունից շնորհակալություն եմ […]
23:45 11.09.2019
Իրավիճակը պարզերից չէ: Ամուլսարի թեմայով խոսելիս «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այսպես է արտահայտվել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը: «Իհարկե, շատ հեշտ է կանգնել և ասել՝ եկեք թքենք ներդրողների ճակատին և դուռը շրխկացնենք, իհարկե, կարելի է գնալ նաև այն ռիսկին, եթե հանրային առողջության հետ կապված լուրջ ռիսկ կա, կարելի է գուցե […]
23:30 11.09.2019
Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է իրեն նմանվել, գրում է Men’s Health-ը: «Ես կարծում եմ՝ Թրամփը սիրահարվել է ինձ»,- հեգնաբար ասել է Շվարցնեգերը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է Թրամփը համացանցում իր հետ պատերազմում: Շվարցնեգերը կարծում է, որ իրականությունը այն է, որ Թրամփը ուզում է լինել իր […]
22:31 11.09.2019
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է խորհրդարանն արձակելու մասին։ Այդ մասին հաղորդում է ТАСС-ը։ Թրյուդոն նաև հայտարարել է երկրում 40-օրյա նախընտրական արշավի մեկնարկի մասին։ Բացի այդ, Կանադայի վարչապետը հաստատել է, որ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 21-ին։ «Այս աշնանը կանադացիները կքվեարկեն Կանադայի ապագայի համար, այն ապագայի, որը կուզեն տեսնել»,- ընդգծել է Կանադայի վարչապետը։