TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+23.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Լիտվայի նորանշանակ դեսպանը

17:25 13.09.2019

Նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ և վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-լիտվական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում: «Հայաստանն ու Լիտվան եվրոպական նույն տարածքում […]

̰
Կառավարությունը հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարություն կմշակի

17:20 13.09.2019

Կառավարությունից տեղեկացնում են, որ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը կներառի 5 հարթություն՝ քաղաքականությունների մշակում, հանրային ծառայություն և մարդկային ռեսուրսների կառավարում, պետական ծառայությունների մատուցում, հաշվետվողականություն և բարեվարքություն, հանրային կառավարման գործառութային շրջանակ: Մանրամասները` տեսանյութում:

̰
Բենզա-, գազալցականները կստուգվեն առանց ծանուցման, որ չհասցնեն կարգավորումները փոխել․ նախագիծ

17:14 13.09.2019

Բենզալցակայաններում, գազալցակայաններում և այլ նմանատիպ կառույցներում չափագիտական ստուգումներ անցկացնելիս տեսչական խմբերն այլևս պարտավոր չեն լինի 3 օր առաջ ծանուցումներ ուղարկել տնտեսվարողներին։ Սրա վերաբերյալ այսօր նախագիծ է ներկայացվել Ազգային ժողով։ Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը հայտնեց, որ փոփոխությունն անում են տեխնոլոգիաների զարգացման պայմաններում հնարավոր չարաշահումներից խուսափելու համար։ Փոխնախարարը բացատրեց, որ բենզալցակայաններում, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ […]

̰
Բորիս Ջոնսոնը պաշտոնն ստանձնելուց հետո առաջին հանդիպումը կունենա Յունկերի հետ

17:12 13.09.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կհանդիպի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ: Ինչպես հայտնում է Sky News-ը, սա Ջոնսոնի՝ վարչապետ ընտրվելուց հետո նրանց առաջին պաշտոնական հանդիպումը կլինի: Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումը նախատեսվում է անցկացնել 2019 թվականի սեպտեմբերի 16-ին, Լյուքսեմբուրգում: Բացի դրանից՝ Ջոնսոնը նախատեսում է հանդիպել նաև Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելամի հետ: Քննարկվող հարցերի շրջանակը առայժմ […]

̰
Շրջակա միջավայրի նախարարությունն Ամուլսարի հարցով եկել է անտրամաբանական եզրակացության. բնապահպան

17:04 13.09.2019

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարի խնդրին, մասնավորապես՝ շրջակա միջավայրի նախարարության հրապարակած եզրակացությանը: «Սեպտեմբերի 11-ին բնապահպանության նախարարությունը հրապարակեց վարչապետի հանձնարարականով Ամուլսարի վերաբերյալ պատրաստած իրենց եզրակացություն-գրությունը։ Չորս էջանոց գրության մեջ նշված կետերը կարդալու ընթացքում տպավորություն է առաջանում, որ սրա տրամաբանական եզրահանգումը կարող է լինել միայն այս ծրագրին նախորդների կողմից 2016-ի ապրիլին տրված բնապահպանական […]

̰
Ղազախստանի փոխվարչապետն այցելել է Մատենադարան

17:02 13.09.2019

Այսօր Մաշտոցյան Մատենադարան է այցելել Ղազախստանի հանրապետության փոխվարչապետ Բերդիբեկ Սապարբաևի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են Մատենադարանի ֆեյսբուքյան էջից: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել են  հայ ձեռագրական ժառանգությանը: Այցի վերջում Բերդիբեկ Սապարբաևը Մատենադարանին և Հայաստանի Ազգային գրադարանին նվիրել է վերջին տարիներին Ղազախստանում լույս տեսած նորագույն հրատարակություններ, քննարկվել են երկու […]

̰
Անակլիայի նավահանգստի կառուցումն ավարտված կլիներ, եթե չլինեին Իվանիշվիլիին սատարած թափթփուկները. Սաակաշվիլի

16:52 13.09.2019

«Անակլիայի նավահանգստի կառուցումն արդեն ավարտված կլիներ, եթե չլինեին Խազարաձեն և այն թափթփուկները, որոնք սատարեցին Իվանիշվիլիին 2012 թվականին»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին սոցցանցի իր էջում տեղադրված տեսահոլովակում: Սաակաշվիլիի խոսքերով ՝ Լազիկայի նավահանգստի կառուցման համար նախատեսված փողն արդեն նստած էր «Վրացական երկաթուղիներ» հաշվեհամարին և դրա կառուցումը պետք է ավարտվեր մինչև 2013 թվականը: «Այն պետք […]

̰
Ազգային ժողովում ուրիշ հերոս նախարարության անուն չգիտեն, ի՜նչ լինի, մեզ են օրինակ բերում. Արայիկ Հարությունյան

16:43 13.09.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը արձագանքել է խորհրդարանում իրենց նախարարությանը հաճախ հիշատակելու պրակտիկային: «Ազգային ժողովում ուրիշ հերոս նախարարության անուն չգիտեն, ի՜նչ լինի, մեր նախարարությունն են օրինակ բերում: Հարգելի պատգամավորներ, ասեմ, որ կան նաև հետևյալ 11 նախարարությունները` արտաքին գործերի նախարարություն պաշտպանության նախարարություն արտակարգ իրավիճակների նախարարություն արդարադատության նախարարություն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն […]

̰
ՊԵԿ-ը հորդորում է մաքսային ձևակերպում ստացած մեքենաները 48 ժամվա ընթացքում դուրս բերել Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից

16:39 13.09.2019

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խիստ հսկողությունը Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնի կողմից վերահսկվող մաքսային հսկողության գոտում տեղակայված՝ մաքսային ձևակերպումներ ստացած ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ: Այստեղ, Նորագավիթի ավտոմաքսատանն ասեղ գցելու տեղ չկա. կուտակված ավտոմեքենաների մի մասը դեռ պետք է մաքսային ձևակերպումների փուլն անցնի, իսկ մյուս մասը, թեպետ արդեն մաքսային ձևակերպում ունի, սակայն սեփականատերերը չեն շտապում […]

̰
Ոստիկանությունում կարևորվել է պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը

16:38 13.09.2019

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը: Մասնակցում էին պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, գլխավոր զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը, Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև ոստիկանության ղեկավար կազմը։ Խորհրդակցությանը ներկա էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա բաժինների և […]

̰
Այսօր ապրիլյան դեպքերի մասին շատ կարևոր տեղեկություններ ստացանք հրավիրված անձի կողմից. Անդրանիկ Քոչարյան

16:36 13.09.2019

«Մենք ուսումնասիրում ենք՝ առաջնագծում ինչպիսի իրողություններ են եղել, և դա շատ կարևոր էր հետագայում քննության կանչված անձանց լսելու առումով»,- այս մասին Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի հերթական փակ նիստից հետո ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա խոստացավ՝ նորությունների մասին տեղյակ կպահեն, երբ անցնեն իրենց զեկույցներին: Թե ով էր այսօրվա հյուրը՝ Քոչարյանը չպատասխանեց, միայն […]

̰
Ֆիլիպիններում թույլատրել են կրակել կաշառք պահանջող պաշտոնյաների վրա

16:33 13.09.2019

Ֆիլիպինների ղեկավար Ռոդրիգո Դուտերտեն քաղաքացիներին թույլ է տվել կրակել կաշառք պահանջող պաշտոնյաների վրա, սակայն չսպանել նրանց: Դուտերտեն առաջարկել է կրակել նրանց ոտքերին, որպեսզի հնարավոր լինի խուսափել ազատազրկումից: «Եթե դուք վճարում եք հարկեր, տուրքեր, մաքսատուրքեր և այլն, և այդ հիմարները կաշառք են պահանջում, հարվածե՛ք նրանց: Եթե զենք ունեք, կարող եք կրակել նրանց վրա, բայց մի´ սպանեք, […]

̰
Հարավային Օսիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին․ ԱԳՆ

16:09 13.09.2019

«Հարավային Օսիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին, նույնիսկ եթե նրան հրավիրեն»,- հայտարարել է Հարավային Օսիայի ԱԳ նախարար Դմիտրի Մեդոևը, տեղեկացնում է IA Res-ը: «Մենք կասենք մեր ծանրակշիռ «ոչ»-ը, եթե անգամ մեզ խնդրի Հյուսիսատլանտյան դաշինքը՝ անգամ գործող քարտուղարի շուրթերով: Հարավային Օսիայի Հանրապետությունը խաղաղ պետություն է, և ագրեսիվ դաշինքներին անդամակցելը կարող է վնաս հասցնել մեր երկրի իմիջին»,- Դմիտրի Մեդոևի […]

̰
Բուզանդի փողոցի՝ հանրային շահ ճանաչված հատվածն իրացնելու գործընթացում առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

15:58 13.09.2019

2019թ. հուլիսի 26-ին www.mamul.am ինտերնետային կայքում հրապարակվել էր ««Իմ քայլի» պատգամավորը ՄԻԵԴ-ի վճռի հետքերով դիմել է ոստիկանություն» վերտառությամբ հոդված: Հրապարակման մեջ, հղում կատարելով 2012թ. www.hetq.am ինտերնետային կայքում հրապարակված «Ամերիկահայ Պավել Անդերսոնը ասում է, որ կաշառել է քաղաքապետարանի ու դատարանների ներկայացուցիչներին» վերտառությամբ հոդվածին և Յու. Վարդանյանին 1,6 մլն եվրո գումար փոխհատուցելու մասին 25.07.2019թ. ՄԻԵԴ որոշման վրա, […]

̰
Մանդատը վայր դրած Էդգար Առաքելյանին կփոխարինի Արթուր Մանուկյանը

15:50 13.09.2019

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանին, որը մանդատը վայր էր դրել, կփոխարինի «Իմ քայլը» դաշինքի համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արթուր Իշխանի Մանուկյանը: Մանդատը հանձնելու վերաբերյալ արձանագրությունը այսօր՝ սեպտեմբերի 13-ին, հաստատել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Արձանագրությունը համապատասխան սահմանված կարգով կփոխանցվի Ազգային ժողովի նախագահին: Հիշեցնենք, որ Էդգար Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից օգոստոսի 29-ին` նշելով, […]

̰
Կառավարությունը տվել է մի հանձնարարություն, որը հնարավոր չէ լիարժեք իրականացնել. Նազելի Վարդանյան

15:37 13.09.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հանձնարարություն է ստացել կառավարությունից Ամուլսարում ստուգումներ իրականացնել: Իսկ տեսչական մարմնից մեզ տեղեկացրել են, որ այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, որոնց ավարտից հետո կսկսվի ստուգումների գործընթացը: Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը SHNATNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզապես չի կարողանալու ստուգել մատնանշված բոլոր […]

̰
Ֆրանսիան առաջարկել է ԵՄ-ում ստեղծել թվային պետական արժույթ

15:30 13.09.2019

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո լե Մերն առաջարկել է ԵՄ-ում ստեղծել սեփական թվային արժույթ, գրում է Gazeta-ն: Նրա խոսքով՝ հարկավոր է ուսումնասիրել և հասկանալ միջազգային տարանցումների նվազեցման և աճի տեմպերի օպտիմալ մեթոդները ԵՄ-ում և դրա սահմաններից դուրս: Այդ ամենը կարող է անել թվային արժույթը: Լե Մերը հավելել է, որ թվային արժույթի ստեղծման առաջարկը Եվրոխմբի քննարկման առարկա է […]

̰
Մեզնից մեկը պիտի դառնա ոստիկանապետ, էսքան բան. Արարատ Միրզոյան

15:23 13.09.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, խորհրդարանում ելույթ ունենալով, նշեց, որ «Լուսավոր Հայաստանը» կարևոր փոփոխություն է առաջարկում ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի նշանակման կարգի վերաբերյալ: «Մենք չափազանց կարևոր փոփոխության մասին ենք խոսում՝ պետության կառուցվածքի, քաղաքական իշխանության պատասխանատվության, բարեփոխումների առումով, հատկապես այս բախտորոշ ժամանակաշրջանում: Անկեղծ լինենք, ճիշտ հասկանանք: Առաջարկը, որ «Լուսավոր Հայաստանն» անում է, մի քիչ այլ տեսքով արվել […]

̰
Կառավարությունը սկսել է տեսակավորել թափոնները

15:22 13.09.2019

Կառավարությունը սկսել է տեսակավորել իր թափոնները` պլաստիկը, թուղթը և ապակին, «Recycle it!» նախագծի շրջանակում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը: «Recycle it!» նախագծի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի/թափոնների տարանջատման և վերամշակման մշակույթի ձևավորմանը՝ տեսակավորման ամանների տեղադրման և թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով:

̰
Ճիշտ կլինի, որ երբ վարչապետը նշանակում է, թիմի անդամները չնեղանան՝ ինչո՞ւ Պողոսին, ոչ՝ Պետրոսին. Ս․ Բագրատյան

15:14 13.09.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, խորհրդարանում արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծին, նշեց. «Այս փոփոխությունների իմաստն այն չէ, որ քաղաքական փոփոխություններ են սպասվում, այդ պատճառով են նախագիծ բերել: Ցանկացած քաղաքական ուժ նախագիծ բերելիս նորմալ է, որ նման մտադրություն ունենա: Այնպես չէ, որ պետք է հաջորդ իշխանության ակնկալիք չունենան, նորմալ է, որ ունենան: Մեզ համար […]

̰
Գյումրիում կեղծ եվրո իրացրած օտարերկրացի կինը ձերբակալվել է

15:10 13.09.2019

Սեպտեմբերի 12-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացան, որ Գյումրիում մի օտարերկրացի կին սեպտեմբերի 8-ին 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամ է իրացրել։ 40-ամյա կնոջը ոստիկաններն օպերատիվ կերպով հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին Կումայրիի բաժին։ Ոստիկանություն հրավիրվեց Գյումրում ապրող 56-ամյա տղամարդը, […]

̰
Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ չի խաբել թագուհուն

14:56 13.09.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հերքել է տեղեկություններն այն մասին, որ այդ երկրի խորհրդարանի աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու համար ստել է թագուհի Եղիսաբեթ 2-րդին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ավելի վաղ Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի աշխատանքը սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 24-ը ժամանակավորապես դադարեցնելու համար դիմել էր երկրի թագուհուն ու ստացել նրա համաձայնությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ջոնսոնն իր […]

̰
Նորոգվող ճանապարհների որակն առաջնային է համարվում. Շիրակի մարզպետարան

14:49 13.09.2019

Շիրակի մարզում ճանապարհաշինարարական աշխատանքի որակի ուսումնասիրություններ են կատարվում: Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են. ««ՀՀ վարչապետի հանձնարարականով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի փորձարկման լաբորատորիայի աշխատակիցները մարզպետարանի պատասխանատուների ուղեկցությամբ եղել են մի շարք շինհրապարակներում և Շիրակի մարզի համայնքների կողմից ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին սուբվենցիոն ծրագրերով իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքների տեխնիկական որակի ուսումնասիրություններ կատարելու նպատակով փորձագիտական նմուշներ են […]

̰
Համալսարանում դաս տվողներին էլ պետք է «փսիխոյով» անցկացնել, նոր թողնել լսարան. Հովհաննիսյան

14:42 13.09.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը խորհրդարանի այսօրվա նիստում հայտարարեց, որ «փսիխո» պետք է անցնեն նաև դասախոսները: «Համալսարանում դաս տվողներին էլ պետք է «փսիխոյով» անցկացնել, նոր թողնել լսարան»,- ասաց նա: Հովհաննիսյանը նաև արձագանքեց իրենց խմբակցության հասցեին հնչող քննադատություններին, նշեց, որ ավելի ուժեղ ինքնիշխանության զգացում, քան ունի «Իմ քայլը», չի պատկերացնում: Դա, ըստ պատգամավորի, ենթադրում […]

̰
Ամեն կորստից հետո շատ լուրջ պատիժներ և հետևություններ են լինում. Արծրուն Հովհաննիսյան

14:18 13.09.2019

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ 2 կողմերից զոհեր չլինելը նաև իրենց ցանկությունն է, բայց Զինված ուժերը մեծ կառույց է, և մահվան դեպքերը բացառելը դժվար է: «Մենք էլ ենք ուզում, որ մարդ չզոհվի, բայց Զինված ուժերը շատ մեծ կառույց է, այսինքն՝ 7 հազար մարդ ամեն առավոտ նստում է իր տանկը, […]

̰
Իսկ ո՞վ է ասել, որ ընդդիմությունը իշխանության չի գալու․ Թանդիլյանը փարատում է իշխող մեծամասնության զարմանքը

14:17 13.09.2019

ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի ներկայացրած նախագծով՝ առաջարկվում է ոստիկանապետի և ԱԱԾ պետի պաշտոնի համար սահմանել նույնպիսի չափանիշներ, ինչպիսիք պատգամավորներինն են և կառավարության անդամներինը։ Իշխանական խմբակցության պատգամավորները հիմա զարմացած են, նրանց պնդմամբ՝ դա ավելի լայն լիազորություններ է տալիս կառավարությանը։ «Ես տեսնում եմ, որ իշխանական խմբակցության իմ գործընկերները հաճելիորեն զարմացած են այս նախաձեռնությունից։ Ես նաև ևս մեկ […]

̰
Կառավարությունը մտադիր է որոշ պաշտոնների չափանիշները թեթևացնել․ «մարդ գտնել չի լինում»

14:12 13.09.2019

Կառավարությունը մտադիր է առաջիկայում նախաձեռնությամբ հանդես գալ՝ որոշ պաշտոնների նշանակման համար նշանակվողին առաջադրվող պահանջները թեթևացնելու համար։ Այս մասին Ազգային ժողովում այսօրվա քննարկման ժամանակ հայտնեց արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը։ «Տարբեր դեպքերում առկա են ուղղակի սահմանափակումներ։ Այդ սահմանափակումները և ընթացիկ իրավիճակն ու անձանց շրջանակը, կոնկրետ ասենք՝ մասնագետների, համադրելով, օրինակ, գործադիրում որոշ դեպքերում հնարավոր չի լինում մարդ […]

̰
Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնել ինքնասպան եղած զինծառայողի մասին

14:08 13.09.2019

ՀՀ Տավուշի մարզում պայմանագրային զինծառայողն ինքնասպան է եղել: Այսօր լրագրողների հետ ասուլիսի ժամանակ լուրը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ավելի վաղ հայտնել էինք` ոստիկանությունը հաստատել էր տեղեկությունը, որ զինծառայողն ինքնասպան է եղել: «Ինքնասպանություն գործողը պայմանագրային զինծառայող 1998 թվականին ծնված Արմեն Հարությունի Տեր-Կարարյանն է եղել: Դեպքը տեղի է ունեցել իրենց տանը: Այլ մանրամասներ […]

̰
Ինչպե՞ս կվերաբերվեք, եթե Քրիստինե Պողոսյանին նշանակեն ոստիկանապետ․ Քրիստինե Պողոսյան

13:56 13.09.2019

ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը նախագիծ է ներկայացրել ԱԺ, որով առաջարկում է ոստիկանապետի և ԱԱԾ պետի պաշտոնի համար սահմանել նույնպիսի չափանիշներ, ինչպիսիք պատգամավորներինն են և կառավարության անդամներինը։ Իշխանական խմբակցության պատգամավորները հիմա զարմացած են, նրանց պնդմամբ՝ դա ավելի լայն լիազորություններ է տալիս կառավարությանը։ «Պատկերացրեք, որ Ձեր առաջարկը ընդունվում է, և իշխող քաղաքական ուժը որոշում է կայացնում խիստ […]

̰
Կարո՞ղ է ԱԱԾ-ն ղեկավարել 25 տարեկան, առանց բարձրագույն կրթության երիտասարդ․ քննարկում ԱԺ-ում

13:55 13.09.2019

ԼՀԿ անունից պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր ԱԺ է ներկայացրել նախագիծ, որի համաձայն՝ ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների պաշտոնը զբաղեցնող անձինք պետք է համապատասխանեն այն չափանիշներին, որոնց համապատասխանում են պատգամավորները և կառավարության անդամները։ Դա, մասնավորապես, նշանակում է, որ այդպիսի պաշտոնի կարող են նշանակվել 25 տարին լրացած, բարձրագույն կրթություն չունեցող, ուժային այդ համակարգերի հետ կապ չունեցող մարդիկ։ Ու […]

̰
BACK_TO_TOP