Օտարերկրացի դատապարտյալները կկարողանան աշխատել բանտում․ ԱԺ-ն ընդունեց օրենքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+22.09 oC

Օտարերկրացի դատապարտյալները կկարողանան աշխատել բանտում․ ԱԺ-ն ընդունեց օրենքը

10:14 13.09.2019

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ և միաձայն ընդունվեց կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է օտարերկրացի դատապարտյալներին պատիժը կրելու ընթացքում աշխատելու հնարավորություն տալ։

Բանն այն է, որ ՀՀ քաղաքացիներն օգտվում են այդ հնարավորությունից՝ 2300 դատապարտյալներից մոտ 200-ն աշխատում է պատիժը կրելու ընթացքում, իսկ օտարերկրացիները Հայաստանում աշխատելու համար պետք է թույլտվություն ստանան, ինչը բանտային պայմաններում անհնար է։

Խտրականությունը վերացնելու համար Ազգային ժողովը 104 կողմ ձայներով ընդունեց որոշումը։

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը երեկ խորհրդարանում ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են դրանք։ Մասնավորապես, կիսաբաց ռեժիմում և մինչև 7 տարի ժամկետով դատապարտված անձինք կարող են աշխատել նույն քրեակատարողական հիմնարկների տնտեսական մասերում՝ կատարելով խոհանոցային կամ բեռներ տեղափոխելու աշխատանքներ։

Իսկ փակ ռեժիմով պատիժ կրող անձանց համար կան ձեռքի աշխատանքներ պատրաստելու և վաճառելու տարբերակներ։ Դրանից բացի, ըստ փոխնախարարի, հիմա, օրինակ` կա կրակայրիչների հավաքման պատվեր, որ իրենց խցերում կատարում են դատապարտյալները, մյուս դատապարտյալները գրիչներ են հավաքում և այլն։

Փոխնախարարը հայտնեց, որ կա նաև կարի արտադրամաս, որտեղ դատապարտյալները կարող են աշխատել, և առաջիկայում գորգագործության հնարավորություն կտրվի։ Իսկ ցմահ դատապարտյալների շրջանում, ըստ Գալյանի, կան նաև այնպիսիները, որոնք համակարգչով են աշխատում՝ հատուկ վերահսկողության պայմաններում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել է 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

16:06 08.05.2025

Քննարկվել է 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) հարկաբյուջետային և ծախսային շրջանակը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել ընթացիկ տնտեսական զարգացումների, մակրոտնտեսական կանխատեսումների սցենարների, հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների և ծախսային շրջանակի վերաբերյալ։ Նախարարը ներկայացրել է մակրոտնտեսական միջավայրի հիմնարար ցուցանիշները, այդ թվում՝ […] ...

Հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից գողության մեղադրանքով հետախուզվող

16:00 08.05.2025

Հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից գողության մեղադրանքով հետախուզվող

Մայիսի 7-ին` ժամը 6.37-ին, սահմանային անցակետերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժին է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 40-ամյա տղամարդ: Այս տարվա փետրվարի 13-ից ՌԴ իրավապահների կողմից նա հետախուզվում էր գողության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է նախաձեռնողը: ...

Հայաստանը կմիանա տարանցիկ միջանցքի ստեղծման մասին Աշգաբաթի համաձայնագրին

15:57 08.05.2025

Հայաստանը կմիանա տարանցիկ միջանցքի ստեղծման մասին Աշգաբաթի համաձայնագրին

Գործադիրը հավանություն է տվել «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագիրը և դրա անբաժանելի մասը կազմող «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագրի (Աշգաբաթի համաձայնագիր) իրագործման վերաբերյալ […] ...

Ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեջ մեղադրվող 3 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

15:53 08.05.2025

Ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեջ մեղադրվող 3 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված՝ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցող կուսակցությունների դաշինքներից մեկի կողմից առաջադրված թեկնածուի ազգականը և նշված դաշինքի ավագանու երկու թեկնածուները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, բարեգործության անվան տակ ընտրողներին մատուցել են […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 30-ից մայիսի 6-ը

15:50 08.05.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 30-ից մայիսի 6-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 30-ից մայիսի 6-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ մայիսի 1-ին, 3-ին և 6-ին, ◾️ Նոր Նորքում՝ մայիսի 4-ին, 5-ին և 6-ին, ◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ […] ...

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև կրկնակի հարկումը բացառող կոնվենցիային

15:45 08.05.2025

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև կրկնակի հարկումը բացառող կոնվենցիային

Կառավարությունը նաև հավանություն է տվել 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշման ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից […] ...

BACK_TO_TOP