TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայի նորընտիր վարչապետը ինքնագլդորով շրջել է կառավարության շենքով

23:16 01.09.2019

Ուկրաինայի նորընտիր վարչապետ Ալեքսեյ Գոնչարչուկը էլեկտրական ինքնագլդորով շրջել է կառավարության շենքով։ Վարչապետը համապատասխան տեսանյութը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նրա խոսքերով՝ կառավարության շենքը բազմահարկ է և երկար միջանցքներով, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ինքնագլդոր՝ այդ հեռավորություններն արագ հաղթահարելու համար։  

̰
Ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստալու. Նիկոլ Փաշինյան

21:48 01.09.2019

«Ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստալու. մի փոքր ժամանակագրություն»: Այսպես է իր ֆեյսբուքյան էջում գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ իր քաղաքական անցյալի մասին:

̰
Ոսկեհասկի դպրոցականները սեպտեմբերի 1-ը դիմավորել են վերանորոգված դպրոցում

19:39 01.09.2019

2019-2020 ուսումնական տարին Ոսկեհասկի դպրոցականները դիմավորել են վերանորոգված դպրոցում։ Ուսումնական տարվա տոնական մեկնարկին մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։ Ոսկեհասկի դպրոցը նորոգվել է ծնունդով ոսկեհասկցի գործարար Արարատ Մկրտչյանի միջոցներով։ Բարերարի տրամադրած շուրջ 15 մլն դրամ գումարի շրջանակներում իրականացվել են դպրոցի ներքին հարդարման, պատուհանների փոփոխման, սանհանգույցների նորոգման […]

̰
Արցախում մեկնարկել են Երևանի օրերը. Հայկ Մարությանը Ստեփանակերտում է

19:09 01.09.2019

«Երևանի օրերը Արցախում» միջոցառումներին մասնակցելու նպատակով քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք: Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը նախ ծաղիկներ է խոնարհել Հայրենիքի համար կյանքը զոհած հերոսների հուշահամալիրում: Ստեղծագործական ու ծրագրային առումով երևանյան օրերի միջոցառումները հագեցած են: Կեսօրին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զորամասերից մեկում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում՝ նվիրված […]

̰
Զինվորների ծնողներ, ձեր որդիների սնունդը իսկապես լավն է. Նաիրա Զոհրաբյան

17:50 01.09.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում պատկերված է զորամասում: «Զինվորի հացը համով էր ու որակյալ։ Զինվորների ծնողներ, ձեր որդիների սնունդը իսկապես լավն է։ Նույնը, սակայն, չեմ կարող ասել զինվորական կոշիկների ու արտահագուստի մասին։ Զորամասում իմ մեկօրյա ծառայությունից հետո պաշտպանության նախարարի հետ քննարկելու հարցերի շրջանակը մեծացավ»,- գրել է պատգամավորը:

̰
Քանդակագործների միջազգային սիմպոզիումը կարող է դառնալ Իջևանի հիմնական բրենդը. վարչապետ

17:48 01.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ պետք է վերականգնել Քանդակագործների միջազգային փառատոնի անցկացումը: «Քանդակագործների միջազգային սիմպոզիումը կարող էր և կարող է դառնալ Իջևանի հիմնական բրենդը: Պետք է մտածել այդ գեղեցիկ փառատոնը վերականգնելու մասին»,- գրել է վարչապետը:

̰
Նիկոլ Փաշինյանն անակնկալ այց է կատարել իր հայրենի դպրոց

16:23 01.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանց զգուշացման այցելել է Իջևանի թիվ մեկ միջնակարգ դպրոց, որի տնօրենը Աշոտ Փաշինյանն է՝ Նիկոլ Փաշինյանի պատմության ուսուցիչը: Ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ նա ներողություն խնդրեց տնօրինությունից և աշակերտներից, որ առանց զգուշացման եկել է դպրոց: Նա ցուցադրեց դպրոցը, կատարված փոփոխությունները: «Դրամատիկ, շատ մեծ փոփոխություններ չեն կատարվել: Ոնց-որ մարզադահլիճը ավելի լավ վիճակում է, քան […]

̰
Սեպտեմբերի 1-ին ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության

16:21 01.09.2019

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ գիտելիքի և դպրության օրը: Առաջին դասարանցիները շտապում են դպրոց՝ հանդիպելու և ծանոթանալու ուսուցիչների ու դասընկերների հետ: Օրը տոնական է: Բոլորը շնորհավորում են միմյանց: Ոստիկանները նույնպես պատրաստված են՝ զինված ծաղիկներով, փուչիկներով: Նրանք պատրաստ են ու պատրաստակամ առաջիկա օրերին անել ամեն ինչ, որպեսզի տոնը տոն մնա: Բոլորի, նաև մեր երեխաների անվտանգությունը ապահովում է […]

̰
Գոնե էս աղբյուրի մեջ քար մի՛ գցեք. Վարազդատ Կարապետյանի հորդորը

16:04 01.09.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես ասվում է. «Տարիներ շարունակ սպորտի, արվեստի, մշակույթի գործիչները ստիպողաբար ներքաշվել են քաղաքական գործընթացի մեջ, սատարել կամ գովազդել կուսակցությունների կամ քաղաքական առանձին գործիչների։ Այսօր ականատեսն ենք դրա շարունակությանը։ Ցավալի է, որ մարդիկ, ովքեր ժողովրդի խիղճը, դրա ոգու կրողը պետք է […]

̰
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի նախագահին՝ ազգային տոնի առթիվ

15:49 01.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության նախագահ տիկին Զուզանա Չապուտովային՝ ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակ­ցությամբ: Նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Սլովակիայի հետ հարաբերությունների զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, որի կիրարկումը նոր հնարավորություններ կստեղծի հետագա համագործակցության համար:

̰
Երեխային աղբանոց նետած գյումրեցի կինն օրեր առաջ դիմել էր Շիրակի մարզպետարան՝ երեխային մանկատուն հանձնելու նպատակով

15:28 01.09.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ երեկ Գյումրիի աղբանոց կենդանի վիճակում երեխային նետած մայրը օգոստոսի 15-ին մոտեցել է Շիրակի մարզպետարանի կանանց, երեխաների պաշտպանության բաժին ու ասել, որ ինքը խնդիրներ ունի և երեխային ցանկանում է հանձնել մանկատուն։ Ըստ մարզպետի՝ բաժնի աշխատակիցները մի քանի օր շարունակ նրա հետ հետևողական աշխատանք են տարել, հրավիրել […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին

15:17 01.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահը համոզմունք է հայտնել, որ փոխադարձ հարգանքի և երկու երկրների ժողովուրդների բարեկամության վրա հիմնված ավանդույթները հետագայում ևս կնպաստեն Հայաստանի և Ուզբեկստանի միջև համագործակցության ներուժի բացահայտմանն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացմանը:

̰
Ցանկանում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի ու երազի ոչ թե մեքենա ունենալու, այլ նոր փոխադրամիջոց ստեղծելու մասին. վարչապետը` Վահան գյուղում

14:53 01.09.2019

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանն այցելել են Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի միջնակարգ դպրոց: Վարչապետը շնորհավորել է աշակերտներին, մանկավարժներին և ծնողներին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ու մասնակցել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: «Շատ ուրախ եմ, որ այս հրաշալի օրը նշում եմ մեր հայրենիքի այս հրաշալի անկյունում, […]

̰
Պատահական չեմ Գեղարքունիքի մարզում. Արայիկ Հարությունյան

14:37 01.09.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ այս սեպտեմբերի 1-ը նորաշենցիների համար կրկնակի տոնական է: «Կարծում եմ՝ սա նոր շրջափուլ է մեր կրթական բարեփոխումների ճանապարհին: Պատահական չեմ Գեղարքունիքի մարզում, որովհետև հինգ նախակրթարան է միանգամից բացվելու համայնքում»,- ասաց նախարարը: Նրա խոսքով՝ […]

̰
Կրթված և գիտելիքներով զինված անհատը հզոր Հայաստանի գրավականն է. Ավինյանի շնորհավորանքը

14:24 01.09.2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Գիտելիքի օրվա կապակցությամբ: Ներկայացնենք շնորհավորանքն ամբողջությամբ. «Գիտելիքն ուժ է։ Այսօր մենք կառուցում ենք պետություն, որտեղ հաջողության հասնելու երաշխիքը լավ կրթությունն ու ամեն օր նոր բան սովորելու ձգտումն է։ Կրթված և գիտելիքներով զինված անհատը հզոր Հայաստանի գրավականն է։ Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ»:

̰
Մաղթում եմ գիտելիքաշատ և գիտելիքահեն ուսումնական տարի. Սուրեն Պապիկյան

13:47 01.09.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Սիրելի´ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, ուսանողներ և դասախոսներ, կրթության գործի նվիրյալներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի` գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Գիտելիքը դեպի հաջողություն տանող ամենահաստատուն և արդյունավետ ճանապարհն է` […]

̰
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

13:30 01.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոեւին՝ Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է. «Հարգելի Շավքաթ Միրոմոնի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ուզբեկստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Ձեր երկրի պատմության այս նշանակալի օրը կարեւոր քաղաքական եւ սոցիալ-տնտեսական փոխակերպումների, Ուզբեկստանի կողմից լայն միջազգային համագործակցության ծավալման սկիզբ դրեց: Համոզված եմ, որ մեր երկրների միջեւ ձեւավորված […]

̰
Նախակրթական ու կրթական ոլորտում ներդրված ջանքերն ու միջոցները վաղվա մեր արժանապատիվ օրվա երաշխիքն են. Մարության

12:42 01.09.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, հարգելի՛ երևանցիներ, շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առիթով: Գիտելիքի և դպրության օրն իր խորհրդով մեզանում ոչ միայն ավանդաբար սիրված տոներից է, այլև մեր մշտանորոգ երկրի արդիականացման հիմնական խորհրդանիշը: Մեր երեխաների, մանավանդ առաջին անգամ դպրոց […]

̰
Ծնողներին մաղթում եմ, որ հաջողությամբ հաղթահարենք նորանոր փորձությունները. Արտակ Մանուկյանի գրառումը

12:29 01.09.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը հրապարակել է որդու լուսանկարը ու կատարել հետևյալ գրառումը. «Շնորհավորում եմ բոլոր երեխաների սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի և դպրության օրը։ Այսօր փոքր տղաս առաջին անգամ մտավ դպրոց․․ Բոլոր ծնողներին մաղթում եմ, որ հաջողությամբ հաղթահարենք նորանոր փորձությունները ու դրանից դուրս գանք էլ ավելի ուժեղ …»:

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի վարչապետին՝ Սահմանադրության օրվա առթիվ

12:10 01.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Պետեր Պելլեգրինիին՝ Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Սլովակիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք, իսկ Սլովակիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: Հայաստանը կարևորում է Սլովակիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական […]

̰
«Դըբա դպրոց». Ստյոպա Սաֆարյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել

12:02 01.09.2019

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում ու կատարել հետևյալ գրառումը. «Շնորհավոր սեպտեմբերի 1: Դըբա դպրոց»:  

̰
Մի խումբ երեխաներ «կոնկրետ հարց» են բարձրացրել, թե իրենց բակը երբ է բարեկարգվելու. Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

12:00 01.09.2019

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում փոքրիկ տղայի մասնակցությամբ և հայտնել, որ օրեր առաջ Թամանյան 2 և Իսահակյան 38 բակերը բարեկարգելու ժամանակ իրենց են մոտեցել մի խումբ երեխաներ ու «կոնկրետ հարց բարձրացրել», թե իրենց բակը երբ է բարեկարգվելու: «Էս ֆանտաստիկ տղան՝ Արթուրը, պահանջեց ու տարավ իր հետևից, ցույց […]

̰
Դիմավորեք, կալավանցի Լիանան է՝ մեր միակ առաջին դասարանցին․ Ռոբերտ Ղուկասյան

11:51 01.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակելով՝ գրելով, որ Կալավանն ունի մեկ առաջին դասարանցի: «Դիմավորե՛ք կալավանցի Լիանան է՝ մեր միակ առաջին դասարանցին։ Շնորհավոր սեպտեմբերի 1»,- գրել է Ռոբերտ Ղուկասյանը:

̰
«Սանիթեքն» արդեն չորրորդ օրն է՝ հրաժարվում է աղբահանություն իրականացնել. քաղաքապետարան

11:39 01.09.2019

Երևանի քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ «Սանիթեքն» արդեն չորրորդ օրն է հրաժարվում է աղբահանություն կատարել: ««Սանիթեք» ընկերությունն արդեն չորրորդ օրն է՝ առանց պատճառների մասին Երևանի քաղաքապետարանին գրավոր ծանուցելու, հրաժարվում է կատարել աղբահանության իր պարտականությունը Երևանի ամբողջ տարածքում: Ընկերությունը, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն ի ցույց էր դրել իր պարտավորությունների կատարման անկարողությունը, […]

̰
Այս գառանը հենց նոր «ներում» շնորհեցի. վարչապետը լուսանկար է հրապարակել

11:18 01.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ դրան կից կատարելով հետևյալ գրառումը. «Այս գառանը հենց նոր «ներում» շնորհեցի Վահան գյուղում»: Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը անակնկալ այց է կատարել սահմանապահ Վահան գյուղ՝ դպրոցականներին շնորհավորելու:

̰
Կրթությունը պետք է լինի իրական ներառական՝ բացառելով որևէ մեկուսացում. Արման Թաթոյանի ուղերձը

11:00 01.09.2019

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի´ մանկավարժներ, դպրոցականներ, ուսանողներ, Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Գիտելիքն է մարդուն տալիս իր առաքելությունը կյանքում հասկանալու, այդ առաքելությունն ինքնուրույն առաջ տանելու և ձեռքբերածը գնահատելու հնարավորություն: Որևէ մեկը չպետք է զրկվի կրթությունից միայն այն […]

̰
Ծաղիկներ եմ խոնարհում Վահան գյուղի զոհված ազատամարտիկների հուշահամալիրում. Նիկոլ Փաշինյան

10:40 01.09.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Նիկոլ Փաշինյանը անակնկալ այց է կատարել սահմանապահ Վահան գյուղ՝ դպրոցականներին շնորհավորելու Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ծաղիկներ է խոնարհել Վահան գյուղի զոհված ազատամարտիկների հուշահամալիրում: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Ամեն ինչ առջևում է, անգամ եթե դուք մտածում եք, թե արդեն շատ բան գիտեք. նախագահի ուղերձը

10:29 01.09.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելինե՛րս, Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ: 1902 թվականի սեպտեմբերի 1-ին Ֆրանսիայում տեղի ունեցավ «Ճանապարհորդություն դեպի Լուսին» համր ֆիլմի պրեմիերան, որը ֆանտաստիկ պատմություն էր մի խումբ տիեզերագնացների՝ դեպի Լուսին ճանապարհորդության […]

̰
Այս սեպտեմբերի 1-ը նորաշենցիների համար կրկնակի տոնական է. Արայիկ Հարությունյանը լավ լուր է հայտնել

09:20 01.09.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ այս սեպտեմբերի 1-ը նորաշենցիների համար կրկնակի տոնական է: «Աշակերտական փոքր համակազմով Նորաշենի դպրոցն ունի 39 աշակերտ, որոնցից 7-ն` առաջին դասարանցի: Առաջին անգամ ուսումնական գործընթաց կկազմակերպվի նաև նախակրթարան հաճախող 16 երեխաների համար»,- գրել է նախարարը:

̰
Նիկոլ Փաշինյանը անակնկալ այց է կատարել սահմանապահ Վահան գյուղ՝ դպրոցականներին շնորհավորելու

09:08 01.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր անակնկալ այց է կատարել Վահան գյուղ՝ շնորհվորելու դպրոցականների սեպտեմբերի 1-ը: «Անակնկալ այցով եկել ենք սահմանապահ Վահան գյուղի դպրոցականներին շնորհավորելու սեպտեմբերի 1-ի առիթով»,- գրել է վարչապետը:

̰
BACK_TO_TOP