TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+23.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հուսով ենք՝ Իրանի հարցում Ֆրանսիայի նախաձեռնողականությունը դրական ելք կունենա․ Լավրով

15:55 02.09.2019

Ռուսաստանն աջակցում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությունը Իրանի և գերտերությունների միջուկային գործարքի շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու հարցում։ Ռուսական կողմը հույս ունի, որ այդ նախաձեռնությունը դրական արդյունք կտա։ Այս մասին ուսանողների հետ հանդիպմանը հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Լավրովը տեղեկացրել է, որ իր նախաձեռնության մասին Մակրոնը հայտնել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ […]

̰
Մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը հետ գլորվի. Վարազդատ Կարապետյան

15:45 02.09.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է իրենց խմբակցությունը մասնատվի: Նրան հիշեցրին՝ այսօրինակ խոսակցություններն ակտիվացան Ամուլսարի հարցով խմբակցության ներսում եղած տարակարծություններից հետո: «Խմբակցությունում բոլորը գիտեն, հասկանում են, որ առաջին անվերապահ արժեքը, որ բոլորս ունենք, մեր միասնությունն է, և որ մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը հետ գլորվի: Այս մեծ […]

̰
Ղազախստանում մտադիր են աշխատանքից ազատել ամեն 4-րդ պետական աշխատողին

15:40 02.09.2019

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է «թեթևացնել» պետական ապարատը՝ կրճատելով պետական աշխատողների 25 տոկոսին։ Այս արդյունքին երկրի ղեկավարը մտադիր է հասնել 5 տարում՝ մինչև 2024 թվականը։ «2020 թվականից սկսած մենք կսկսենք պետական ծառայողների քանակի աստիճանական նվազեցման, իսկ ազատված ֆինանսները կուղղենք ավելի արդյունավետ աշխատողներին ֆինանսապես խթանելուն»,- հայտարարել է Տոկաևը։

̰
Վստահ եմ՝ կառավարությունն Ամուլսարի հարցով շատ ավելի արդյունավետ որոշման կհանգի. Վ․ Կարապետյան

15:29 02.09.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ամուլսարի շահագործման խնդրին, նոր փորձաքննության անցկացման անհրաժեշտությանը և Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ նշանակված ծառայողական քննությանը: Նա նշեց. ««Էլարդ» ընկերության կողմից ներկայացված հաշվետվությունը կարդալով՝ տեսնում էինք բազմաթիվ խնդիրներ, ինչը նաև վերհանվեց տեսակոնֆերանսի ժամանակ՝ վարչապետի ներկայությամբ: Սա բավարար էր, որ հասկանայինք՝ […]

̰
Դեռ չենք քննարկել. Վարազդատ Կարապետյանը՝ Էդգար Առաքելյանին ուղղված իր խնդրանքի մասին

15:10 02.09.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք գործընկերը՝ Էդգար Առաքելյանը, ընդառաջ է գնացել իր հորդորին, հնարավո՞ր է՝ պատգամավորական մանդատը վայր չդնի: «Մենք կքննարկենք այդ հարցը, դեռ չենք քննարկել, ես իրեն խնդրել եմ՝ վայր չդնի»,- ասաց նա՝ նշելով, որ դեռ կտեսնեն՝ արդյունքներն ինչպիսին կլինեն: Կարապետյանն ասաց՝ գործընկերոջ հետ դեռ չի հանդիպել, նրան միայն […]

̰
«Պետպատվերը սպառված է» արտահայտությունը մարդիկ այլևս չեն լսի. Փաշինյանն աշխատանքային հանդիպում է անցկացրել Թորոսյանի հետ

15:03 02.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է անցկացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Նախարարը նշել է, որ պետք է ճիշտ կանոնակարգել պոլիկլինիկաների և հիվանդանոցների այցելությունները: Հակառակ դեպքում, ըստ Թորոսյանի, պոլիկլինիկաների դերն անիմաստ կլինի: Նա նաև հավաստիացրել է, որ այսուհետև հիվանդանոց այցելելիս քաղաքացիները չեն լսի՝ «պետպատվերը սպառված է» արտահայտությունը:  

̰
Երևանի օրերը Արցախում համընկան մեր պետականության համար այս կարևոր օրվա հետ. Հայկ Մարության

14:48 02.09.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և շնորհավորել Արցախի Հանրապետությանը անկախության տոնի առթիվ. «Առավոտյան Երևանի ավագանու անդամների հետ միասին մասնակցեցինք Արցախի Հանրապետության անկախության տոնական երթին։ Շատ կարևոր է, որ Երևանի օրերը Արցախում համընկան մեր պետականության համար այս կարևոր օրվա հետ։ Շնորհավորում եմ բոլորիս ազատ Արցախի անկախության տոնի կապակցությամբ»:

̰
Անկախության ճանապարհը  կարող է տասնամյակներ տևել. Վիտալի Բալասանյան

14:43 02.09.2019

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ. ««Հանուն Արցախի» համազգային շարժման անդամները շնորհավորում են՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ: Սիրելի՛ հայրենակիցներ Շնորհավորում ենք մեր նվիրական տոնի` Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ:  1991 թվականին Արցախում, Հայաստանում կամ Սփյուռքում դժվար էր հավատալ, որ շուտով՝ […]

̰
Ոչ ոք չի կասկածում, որ Արցախն ազատ է ու անկախ, նույնիսկ թշնամին. «Հանրապետություն»

14:10 02.09.2019

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը ուղերձ-հայտարարություն է տարածել՝ շնորհավորելով Արցախի Հանրապետության անկախության օրը: «Բովանդակության ժամանակն է… 1991-ի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» և սկիզբ դրվեց պատմության մեջ անօրինակ հերոսության ու փառահեղ հաղթանակների պատմության: Սիրելի՛ արցախցիներ, Դուք անցել եք պատերազմի ու խաղաղության փորձություններով, Դուք հայի դարավոր իմաստնությանը հավելել եք նպատակին հասնելու հաստատակամությունն […]

̰
Տնտեսագիտական համալսարանում դասադուլ չկա. բուհը հայտարարություն է տարածել

13:49 02.09.2019

Տնտեսագիտական համալսարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ բուհում ուսումնական գործընթացը շարունակվում է բնականոն հունով: «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տրվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը: ՀՊՏՀ բակում հավաքված ուսանողների, նրանց ծնողների կողքին էին ՀՊՏՀ ղեկավար կազմը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ: Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները ողջունեցին ուսանողներին, առաջին կուրսեցիներին և ուղեկցեցին լսարաններ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսումնական գործընթացը […]

̰
Այսօր Արցախը կրկին կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը

13:46 02.09.2019

Արցախի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից: Շնորհավորելով Արցախի նախագահին Հանրապետության Անկախության 28-ամյակի կապակցությամբ՝ Ռոբերտ Քոչարյանը ընդգծել է շուրջ երեք տասնամյակ առաջ արցախցիների կատարած պատմական ընտրության կարևորությունը, անդրադարձել է նշանակալի օրվա խորհրդին, նախագահ Բակո […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Անկախության օրվա առթիվ

13:40 02.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Նգույեն Ֆու Չոնգին ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահը մասնավորապես համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև սերտ կապերը կշարունակեն հիմք ծառայել առավել արգասաբեր հարաբերությունների համար, և երկկողմ առևտրի, բազմաոլորտ կապերի խթանմանն ուղղված համագործակցությունը կընդլայնվի։

̰
Թրամփը նախընտրել է գոլֆ խաղալ Երկրորդ աշխարհամարտի օրը Լեհաստանում նշելու փոխարեն

13:32 02.09.2019

ԱՄՆ նախագահը չի մեկնել Լեհաստան, որտեղ անցկացվում են Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի տարելիցի օրվա միջոցառումները։ Դոնալդ Թրամփի աշխատակազմից տեղեկացրել են, որ ԱՄՆ առաջնորդը հետևում է «Դորիան» փոթորիկի ընթացքին, իսկ իրականում Թրամփը պարզապես գնացել է գոլֆ խաղալու։ Նախագահի աշխատակազմում հայտնել են, որ նրան ամեն ժամ զեկուցում են փոթորիկի ընթացքի մասին։ «Դորիանը» ներկայում «արշավում է» ամերիկյան հարավարևելյան նահանգներով։ […]

̰
Հունաստանը խստացնում է ներգաղթի քաղաքականությունը

13:22 02.09.2019

Հունաստանը խստացնում է ներգաղթի քաղաքականությունը, հայտնում է «Ալիք Մեդիան»: Նշված որոշումը Հունաստանի իշխանությունները կայացրել են, երբ օգոստոսի 29-ին անօրինական կերպով Լեսբոս կղզի էր տեղափոխվել 547 գաղթական: 2016 թվականից հետո սա մեկ օրվա ընթացքում մեծ քանակով գաղթականներ ընդունելու 2-րդ դեպքն էր: Հունաստանի իշխանությունները որոշել են խստացնել ծովային վերահսկողությունը, ինչի հետևանքով գաղթականների համար երկրի սահմանը հատելն ավելի […]

̰
Ազգային ժողովը կհագեցվի ժամանակակից տեխնիկայով

13:19 02.09.2019

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումից: «Այսօր ՀՀ Ազգային ժողովում քննարկեցինք ՀՀ Ազգային ժողովի 2020-ի բյուջետային հայտը: Ուրախ եմ արձանագրել, որ քննարկման մասնակիցները կիսեցին իմ տեսլականը հաջորդ տարում էապես ավելացնել նոր ժամանակակից տեխնոլոգիաներով և տեխնիկայով ՀՀ Ազգային ժողովի և աշխատակազմի հագեցվածությունը: Նշեմ, որ քիչ […]

̰
Շուտով կլինի Կ. Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ կառավարության գրավոր կարգադրությունը

13:11 02.09.2019

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ մոտ մեկ շաբաթից պատրաստ կլինի Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման վերաբերյալ կառավարության գրավոր կարգադրությունը, հայտնում է Ermenihaber-ը: Մինչ այդ՝ օգոստոսի 30-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունելություն էր կազմակերպել, որին մասնակցել են նաև Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց հիմնադրամի նախագահ […]

̰
Նիկոլ Փաշինյանի աշխատանքային հանդիպումն առողջապահության նախարարի հետ

13:06 02.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Կառավարության անդամների հետ ուղիղ եթերում հեռարձակվող հանդիպումների շարքը: Հերթական հանդիպումը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ է:

̰
Ազատ ու անկախ Արցախն այսօր կայացած քաղաքական և պատմական իրողություն է. Նիկոլ Փաշինյան

12:53 02.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Արցախի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ: Այս օրը պատմական է բոլորիս՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի, համայն հայության համար. 28 տարի առաջ այս օրն Արցախը հռչակվեց Հանրապետություն, փաստացի անկախանալով Խորհրդային Ադրբեջանից և բռնեց […]

̰
Վրաստանի վարչապետը հրաժարական տվեց

12:38 02.09.2019

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կառավարությունում պաշտոնների տեղափոխության հարցը քննարկել է երեկ՝ սեպտեմբերի 1-ին:

̰
Արցախի զարգացումն ապացուցեց, որ հայ ժողովուրդը կարող է դառնալ մի բռունցք. Աննա Հակոբյան

12:30 02.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուքում» լուսանկար է հրապարակել Ստեփանակերտից՝ կից հետևյալ գրառումն արել. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սեպտեմբերի 2-ը մեր պատմության կարևորագույն օրերից մեկն է, քանի որ Արցախի Հանրապետության հռչակումը համայն հայության նվիրական երազանքի արձանագրումն էր։ Հետագա տասնամյակների ընթացքում Արցախի զարգացումն ապացուցեց, որ հայ ժողովուրդը կարող է դառնալ մի բռունցք և պաշտպանել իր հերոս […]

̰
Հայ դիվանագետների պատվիրակությունն Արցախում է

12:22 02.09.2019

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել դիվանագետների՝ Արցախ կատարած այցից: «Երեկ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները մեկնարկեցին իրենց այցն Արցախ։ Այցը մեկնարկեց ‪Դադիվանք վանական համալիրից։ Այնուհետև այցը շարունակվեց Արցախի ՊԲ հյուսիսային զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր»,- գրել է նա:

̰
Նազարբաևի դուստրը կրկին նշանակվել է երկրի խորհրդարանի նախագահ

12:12 02.09.2019

Ղազախստանի խորհրդարանի անդամները երկրի նախագահի առաջարկով և իրենց քվեարկությամբ հաստատել են Դարիգա Նազարբաևի նշանակումը խորհրդարանի նախագահի պաշտոնում։ Նա երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրն է։ Դարիգա Նազարբաևան մինչ այս նույնպես ղեկավարում էր Ղազախստանի խորհրդարանը, սակայն նախագահի փոփոխությաննը հաջորդած խորհրդարանական ընտրություններից հետո պատգամավորները պարտավոր էին ապահովել այդ ձևական մասը։ Նազարբաևան այդ պաշտոնին նշանակվել էր այս […]

̰
Իրանի նախագահն առաջիկայում կայցելի Հայաստան․ դեսպան

11:57 02.09.2019

«Հայաստանի վարչապետն Իրանի նախագահ Ռոհանիին հրավիրել է այցելել Հայաստան, և Իրանի նախագահը, համապատասխանաբար, առաջիկա շաբաթներին այց է կատարելու այդ երկիր», – իրանական լրատվամիջոցներին հայտնել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին։ Իրանում հիշեցնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Հասան Ռոհանիին հրավիրել է մասնակցելու ԵԱՏՄ Եվրասիական տնտեսական խորհրդի (ԵԱՏՄ երկրների ղեկավարնների նիստի) աշխատանքներին։ Մինչ այդ՝ […]

̰
Վայոց Ձորում իշխում են ծովահենները. Ռազմիկ Տոնոյան

11:55 02.09.2019

Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը, ով վերջերս հեռացվել է աշխատանքից, իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է մի շարք հարցերի. «Վայոց Ձորում իշխում են ծովահենները, ծովահենների իշխանություն է՝ ի դեմս մարզպետի, Ազգային անվտանգության պետի, իրենց համայնքապետերի… քեշ փողով ընտրված համայնքի ղեկավար է Արենի խոշորացված համայնքի ղեկավարը, ով չգիտի այդ մասին, հազարավոր հեկտար հողերի անօրինական փաստաթղթերն […]

̰
Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել

11:53 02.09.2019

Ծառայողական քննություն է նշանակվել Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկաբար Յուրա Իվանյանի՝ ոչ անաչառ լինելու վերաբերյալ տեղեկությունը ստուգելու համար: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Սույն թվականի օգոստոսի 29-ին հրապարակվել էր հետաքննություն, որով պարզ էր դառնում Յուրա Իվանյանի և բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը ազգակցական կապը: […]

̰
Հռոմի Պապը երկրների իշխանություններին կոչ է արել հրաժարվել հանածո վառելիքից

11:35 02.09.2019

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել երկրների ղեկավարներին վճռական քայլեր ձեռնարկել և հակազդել կլիմայի փոփոխությանը, գրում է Korrespondent-ը: Նշվում է, որ այդ վճռական քայլերից է հանածո վառելիքից հրաժարվելը: Հռոմի Պապը նաև հայտարարել է քրիստոնյաների համար մի քանի շաբաթ տևողությամբ աղոթքների մեկնարկի ազդարարման մասին: Աղոթքները նպատակ ունեն ուշադրություն հրավիրել շրջակա միջավայրի աղտոտման և բնական ռեսուրսների օգտագործման […]

̰
Արցախահայության պայքարն ունի համահայկական ընդգրկում և նշանակություն. Արթուր Վանեցյան

11:17 02.09.2019

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Արցախի անկախության օրվա կապակցությամբ։ Արցախահայության պայքարը հանուն ազատության, հանուն սեփական տանը արժանապատվորեն ապրելու իրավունքի մեր պատմության փառավոր էջերից է։ Այն ունի համահայկական ընդգրկում […]

̰
Արցախի անկախությունն անշրջելի իրողություն է. Կարեն Աբրահամյան

11:08 02.09.2019

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ: «Սիրելի հայրենակիցներ, 1991 թ. սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը միահամուռ ընտրեց իր ապագան անկախ պետականության պայմաններում կառուցելու ուղին: Չնայած անկախության հանրաքվեի կազմակերպման ընթացակարգերն իրավական առումով խստորեն համապատասխանում էին կազմալուծվող Խորհրդային Միության օրենսդրության պահանջներին՝ Ադրբեջանն արցախահայության ժողովրդավարական կամաարտահայտությանը հակադրեց բիրտ ուժը՝ […]

̰
Բակո Սահակյանն ու Արարատ Միրզոյանը քննարկել են միջխորհրդարանական փոխգործակցության հարցեր

10:58 02.09.2019

Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումը, ով Արցախ է ժամանել ԱՀ անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Հանդիպմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի […]

̰
Արցախի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս Արցախում, Հայաստանում և Սփյուռքում․ Արմեն Սարգսյան

10:35 02.09.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ․ «Սիրե՛լի հայրենակիցներ, Այսօր Արցախի անկախության հռչակման 28-րդ տարեդարձն է: Այս երեք տասնամյակը համայն հայության մաքառումի, տոկունության, հերոսության ու հաղթանակի պատմություն է, որ կերտեց մեր ժողովուրդը: Արցախի մեր պատմական հողում ազատության տենչը գալիս է դարերի խորքից: Հայոց երկրի այդ հատվածում հնուց ի վեր դրվել […]

̰
BACK_TO_TOP