Ամեն ինչ առջևում է, անգամ եթե դուք մտածում եք, թե արդեն շատ բան գիտեք. նախագահի ուղերձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Ամեն ինչ առջևում է, անգամ եթե դուք մտածում եք, թե արդեն շատ բան գիտեք. նախագահի ուղերձը

10:29 01.09.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելինե՛րս,

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ:

1902 թվականի սեպտեմբերի 1-ին Ֆրանսիայում տեղի ունեցավ «Ճանապարհորդություն դեպի Լուսին» համր ֆիլմի պրեմիերան, որը ֆանտաստիկ պատմություն էր մի խումբ տիեզերագնացների՝ դեպի Լուսին ճանապարհորդության մասին: Այն հեղափոխական էր ոչ միայն ամբողջ ֆիլմարտադրության, այլև մարդկային մտածողության մեջ՝ որպես անիրականալի երազանք: Տասնյակ տարիներ անց թռիչքը դեպի Լուսին դարձավ իրականություն, որովհետև ռեժիսոր Ժորժ Մելիեսի ֆիլմը ստիպել էր մտածել ոչ միայն կինոռեժիսորներին: Սա պատմություն է այն մասին, թե ինչպես մեկ մարդը, մեկ գաղափարը կարող են մեծ գործ անել և զարգացնել աշխարհը, ինչպես պետք է երազել և հավատալ երազանքին:

Սիրելի՛ երեխաներ, աշակերտներ, ուսանողներ, Ձեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի դա անել՝ թե՛ նրանք, ովքեր այսօր ոտք դնելով դպրոց կամ այլ կրթական հաստատություն՝ հանդիպեցին հին ընկերների, և թե՛ նրանք, ովքեր առաջին անգամ երկյուղած մտել են դպրոց ու հայտնվել զարմանքի ու ինչ-որ տեղ դեռևս անորոշության աշխարհում: Երկու դեպքում էլ, դուք, սիրելիներս, գիտելիքի ձեռքբերման ճանապարհին եք: Ձեզնից ոմանք արդեն անցել են որոշակի հատված, մյուսները դեռ առաջին քայլն են անում, ոմանք արդեն մասնագիտական կողմնորոշման որոնումների մեջ են, ոմանք էլ գրեթե մասնագետ են:

Ամեն ինչ առջևում է, անգամ եթե դուք մտածում եք, թե արդեն շատ բան կամ նույնիսկ ամեն ինչ գիտեք: Հավատացեք, որ սովորելու բան միշտ էլ կա, որովհետև աշխարհում ամեն պահ մի նոր բան է ծնվում, որովհետև մարդն անընդհատ մտածում է՝ անկախ տարիքից և ունեցած գիտելիքից: Միտքը մեր բնական ռեսուրսն է, որը դպրոցում կամ բուհում վերածում ենք գիտելիքի կամ համադրում գիտելիքի հետ, և որքան շատ զարգացնենք մեր միտքը, որքան շատ գիտելիք ձեռք բերենք ու արտահանենք արդյունքը, այնքան կզարգանանք մենք և մեր երկիրը:

Կհզորանանք բոլորս միասին՝ յուրաքանչյուրիս ջանքի, գիտելիքի, աշխատանքի ու նվիրումի միջոցով, նրանց շնորհիվ, ովքեր աշակերտ և ուսանող են, ովքեր մանկավարժ են՝ հավատարիմ Ուսուցչի բարձր կոչմանը, ովքեր չեն զլանում սովորել ու սովորեցնել, ովքեր գիտեն գիտելիքի արժեքը, գիտելիքի ուժը:

Մաղթում եմ ձեզ հաջողություն և ձեր բոլոր իղձերի ու երազանքների իրականացում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

20:33 04.07.2025

Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

Firebird AI ընկերության համահիմնադիր, մի քանի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Անձնագիրը Ռազմիկ Հովակիմյանին հանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից։ «Ռազմիկ Հովակիմյանը միջազգային հաջողությունների հասած գործարար է, որը տարիներ շարունակ բարձր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ճապոնական տեխնոլոգիական հսկա Rakuten կորպորացիայում՝ մասնակցելով ընկերության գլոբալ […] ...

Axios. Թրամփը և Զելենսկին քննարկել են Կիևին ՀՕՊ համակարգերի մատակարարումը

20:25 04.07.2025

Axios. Թրամփը և Զելենսկին քննարկել են Կիևին ՀՕՊ համակարգերի մատակարարումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարումը։ Այս մասին X-ում հայտնել է ամերիկյան Axios ինտերնետային պորտալի լրագրող Բարակ Ռավիդը։ Նրա աղբյուրների փոխանցմամբ՝ զրույցը տեղի է ունեցել հուլիսի 4-ի առավոտյան՝ Արևելյան ափի ժամանակով, և տևել է մոտ 40 րոպե։ Բրիտանական Financial Times թերթը հուլիսի 3-ին, հղում անելով աղբյուրներին, […] ...

Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․  Ուիմբլդոն

20:15 04.07.2025

Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․ Ուիմբլդոն

Լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» երրորդ շրջան: Երկրորդ շրջանում աշխարհի չորրորդ ռակետը կամային հաղթանակ է տարել ամերիկուհի Քեթի Մըքնեյլիի դեմ մրցախաղում (5-7, 6-2, 6-1): Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 54-րդ ռակետ, ամերիկուհի Դանիել Քոլինզը: ...

Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

20:07 04.07.2025

Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին, որին մասնակցում էին նաև Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, այս […] ...

SHANTNEWS

20:00 04.07.2025

SHANTNEWS

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու  հետ

19:54 04.07.2025

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու հետ

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը սեպտեմբերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Իսպանիայի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Հանդիպումները կկայանան Պամպլոնայում և Տուդելայում՝ սեպտեմբերի 19-ին և 21-ին: Այս հանդիպումներով Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունը ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա 2026 թ. հունվարի 20-ից փետրվարի 7-ը: Հիշեցնենք, որ Իսպանիան ֆուտզալի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն է: ...

BACK_TO_TOP