21:18 31.08.2019
Աֆղանստանի Կունդուզ քաղաքում պայթյունի հետևանքով տասը մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է RT-ն: TOLO News հեռուստաալիքը թվիթերյան իր էջում հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով. «Կունդուզ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տասը մարդ է զոհվել»: Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով տուժողների թիվը 11 է: Հեռուստաալիքի աղբյուրը հաղորդել է, որ տուժածների թվում է նաև քաղաքի ոստիկանապետը:
20:16 31.08.2019
Օգոստոսի 31-ին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցները հանդիպել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից: Մասնակիցներին ուղղված խոսքով հանդես են եկել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Կարևորելով նման ձևաչափով հանդիպման անցկացումը՝ նախարար Մնացականյանը […]
20:00 31.08.2019
Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսին սրտի վիրահատությունից հետո դուրս են գրել հիվանդանոցից: Այս մասին հաղորդում է RT-ն: Հաղորդվում է, որ նա վիրահատության է ենթարկվել Պոսուալո-դե-Ալարկոն քաղաքի կլինիկայում: Բժիշկները հայտնել են, որ ներկայում 81-ամյա թագավորի վիճակը գնահատվում է որպես կայուն: Ներկա դրությամբ Իսպանիայի գործող թագավորը և երկրի ղեկավարը Կառլոսի որդին է՝ Ֆիլիպ 6-րդը: Միևնույն ժամանակ, Կառլոսը պահպանել […]
19:05 31.08.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում փաստաթղթեր է հրապարակել՝ կից հետևյալ գրառումն արել. «Ես գիտեմ, որ երբ չարն անպատիժ է մնում, այն վերադառնում է ավելի հրեշային կերպով։ Վստահ եմ, որ եթե աշխարհը ժամանակին դատապարտեր և պատժեր Հայոց ցեղասպանության մեղավորներին, ապա Հոլոքոստը տեղի չէր ունենա… Հանրայնացվել է 1939 թվականի օգոստոսի 22-ին Օբերզալցբերգում […]
18:30 31.08.2019
Մոսկվայում Սախարովի պողոտայում անցկացվում է երաժշտական փառատոն, որը կազմակերպել են տեղի իշխանությունները: Այս մասին հաղորդում է Echo.msk.ru-ն: Այս փառատոնին մասնակցելու հրավերը մոսկվաբնակները ստացել են sms-հաղորդագրության միջոցով: Լրատվամիջոցներն այդ տոնական միջոցառման ժամանակ տեսել են պետական հիմնարկներից մեկի աշխատակիցներին: Վերջիններիցս ոմանք դժգոհել են, որ իրենց ստիպել են գալ ու մասնակցել այս փառատոնին: Վերջին մեկուկես ամսվա ընթացքում Մոսկվայի […]
17:13 31.08.2019
Մոսկվայում այսօր ընդդիմությունը հերթական զանգվածային ակցիան է անցկացնում: Ակցիայի մասնակիցները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին անկախ թեկնածուների մասնակցություն, ակցիաներից մեկից հետո զանգվածային անկարգությունների հոդվածքով հարուցված քրեական գործի կարճում, անազատության մեջ գտնվող ակտիվիստների ազատ արձակում: Բողոքի ակցիայի ուղիղ հեռարձակումը՝ ստորև:
17:05 31.08.2019
Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանակցող հատվածում իր դիրքերը տեղաշարժել է Վրաստանի տարածքների հաշվին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջազգային FrontNews կայքի վերլուծաբաններն այդպիսի եզրակացության են հանգել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման վայրի արբանյակային լուսանկարների ուսումնասիրության արդյունքում: Լուսանկարներում երևում է, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հենակետերից մեկը տեղակայված է Պապաքար (ադր. Բաբաքյար) բլուրի վրա: Շուրջ մեկ շաբաթ […]
16:36 31.08.2019
«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 29-ամյա հայազգի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի հետ: Օզբիլիսն Ամստերդամի «Այաքսի» սան է և երկար տարիներ հանդես է գալիս Հայաստանի հավաքականում: Ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով է միացել «Փյունիկին»: Հայաստանի հավաքականում Օզբիլիսը խաղում է 2012թ.-ից և այդ ընթացքում հասցրել է մասնակցել 39 խաղի՝ դառնալով 6 գոլի հեղինակ: «Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող […]
16:15 31.08.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
15:57 31.08.2019
Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Ռոբերտ Սեդրակի, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ Ձեր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ: Որպես Արցախյան ազգային-ազատագրական պայքարի առաջնորդներից մեկը և Արցախի Հանրապետության առաջին նախագահ՝ Դուք նշանակալի ներդրում եք ունեցել մեր անկախ պետականության […]
15:49 31.08.2019
Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն՝ նվիրված ԱՀ հռչակման 28-րդ տարեդարձին: Ինչպես հաղորդում են Արցախի նախագահի աշխատակազմից, նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների, ազատամարտիկների, պետական և հասարակական գործիչների, բարերարների, տնտեսության, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտների ներկայացուցիչների: Պաշտպանության կազմակերպման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, […]
15:25 31.08.2019
Տավուշի մարզի Դեբեդավան համայնքում 4 տարվա ընդմիջումից հետո «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ օգոստոսի 30-ին վերաբացվել է գյուղի միակ մանկապարտեզը։ Մանկապարտեզի բացման արարողությանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Այրում […]
15:17 31.08.2019
ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ արձագանքել է իր մասին տարածվող կեղծ լուրերին: «Որոշ մարդիկ իրենց շահերն առաջ տանելու նպատակով փորձում են սուտ լուրեր տարածել, թե ուսանողների այս անկեղծ ու մասշտաբային կամարտահայտությունն ուղղորդվում է իմ կողմից և, զուգահեռաբար, հրահանգավորված զանգերով, նամակներով, ուսանողների հետ զրույցներով հակաքարոզ են սկսել իմ դեմ: Ուզում եմ ընդամենն […]
15:06 31.08.2019
Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը հեռացվել է աշխատանքից: Վերջինս խոստացել է այս կապակցությամբ հանդես գալ հայտարարությամբ: Ֆեյսբուքյան իր էջում նա, մասնավորապես, գրել է. «Շուտով հանդես կգամ հայտարարությամբ, հնարավոր է ուղիղ եթերի միջոցով ու, հավատացեք, պակաս տեղ չեմ թողնի։ Սպասեք և համբերեք»:
14:42 31.08.2019
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը: «Հարգելի՛ Ռոբերտ Սեդրակի Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հոբելյանական 65-րդ տարեդարձի կապակցությամբ՝ միանալով Ձեզ ուղղված բոլոր շնորհավորանքներին և բարեմաղթություններին: Համոզված եմ, որ Արցախյան հերոսամարտում սեփական ժողովրդի ազատագրական պայքարին ինքնազոհաբերվող մարդը՝ Արցախի հերոսը, երբեք չի ընկրկի […]
14:30 31.08.2019
Օգոստոսի 31-ին՝ ժամը 11:47-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանթաշյան և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում թիվ 28 համարի երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարկան ջոկատից մեկ […]
14:28 31.08.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ քայլեր են ձեռնարկվում Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսի վթարից տուժածներին Երևան տեղափոխելու համար: «Վրաստանի մեր գործընկերների հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք այս գիշեր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 3-ին այսօր տեղափոխել Երևան, ինչի համար 3 բժշկական խումբ ռեանիմոբիլներով կուղևորվեն Վրաստան։ Տուժածների հետագա վիճակի մասին […]
14:12 31.08.2019
Արցախի՝ պատմությամբ ու ճարտարապետական նմուշներով հարուստ Հաթերք գյուղում արդեն երկրորդ տարին է՝ անց է կացվում ժենգյալով հացի փառատոն: Դա առաջին քայլերից մեկն է Արցախում էկոտուրիզմ զարգացնելու ուղղությամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նախաձեռնության հեղինակ Սամվել Միրզախանյանը: Ասել է, որ սկզբում գյուղացիները դժվար են համակերպվել ու ներգրավվել զբոսաշրջային նախաձեռնությանը, սակայն հիմա արդեն ստեղծում են հյուրատներ, […]
14:00 31.08.2019
Արթուր Աբրահամը շնորհավորական տեսաուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա առթիվ: Աշխարհահռչակ բռնցքամարտիկի շնորհավորանքը Ռոբերտ Քոչարյանի 65-ամյակի կապակցությամբ՝ տեսանյութում:
13:38 31.08.2019
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան ոչ պաշտոնական էջը, նամակում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի Ռոբերտ Սեդրակի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս 65-ամյակի կապակցությամբ։ Ձեր բազմամյա պետական գործունեությամբ Դուք արժանի հարգանք եք վաստակել ինչպես հայրենակիցների շրջանում, այնպես էլ արտերկրում, նշանակալի […]
13:20 31.08.2019
Կիպրոս աշխատանքային այցի վերջին օրը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց Մելգոնեան կրթական հաստատություն, շրջեց ու ծանոթացեց վարժարանի ներկայիս կարգավիճակին: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Ամբողջ շրջայցի ընթացքում տիրում էր այն զգացումը, որ որքան էլ վարժարանի տարածքն ու շինությունները տպավորիչ են իրենց չափերով և վեհությամբ, այնքան էլ տխուր են ու խորհրդավոր […]
13:16 31.08.2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Գյումրիում ՀՀ մարզպետների և համայնքային ղեկավարների հետ հանդիպման արդյունքներով ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: «Արտաքին ծառայությունն աշխատում է բազմաթիվ ուղղություններով՝ անվտանգության օրակարգից սկսած, մեր ամենագերակա խնդրից՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցից սկսած, վերջացրած մարդկային շփումների, մշակութային, կրթական, տնտեսական, մարզային և բոլոր այլ ուղղություններով: Եվ մենք շատ ինքնավստահ ընդլայնում ենք այդ շրջանակը: […]
12:53 31.08.2019
Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարից տուժած քաղաքացիներից 4-ը բուժումը շարունակում են Վրաստանի տարբեր հիվանդանոցներում, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր, 1-ինը՝ ծանր։ Մնացած 12 քաղաքացիները ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։ Հիշեցնենք, որ Երևան-Բաթում ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 18 հայ, որից 2-ը մահացել են։
12:43 31.08.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած թունավորման դեպքին: «Երեկ երեկոյան Գյումրիում սննդային թունավորման (մեծ հավանականությամբ) դեպքով Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց տեղափոխվածների թիվը գիշերվա ընթացքում հասել է 44-ի, և մեկ անձ ուղղորդվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Այս պահի դրությամբ` հիվանդանոցներում գտնվում է 2 մեծահասակ և 1 երեխա, ովքեր, բժիշկների ներկայացմամբ, […]
12:17 31.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ՝ կից գրել. «Իմ խոսքը արտահանողների, նաև տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարների հետ հանդիպմանը»:
11:37 31.08.2019
Սիրիայի Իդլիբ նահանգում առաջիկայում նորից հրադադար կհաստատվի։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին, նշել է, որ Սիրիայի կառավարական ուժերը օգոստոսի 31-ի առավոտից միակողմանիորեն կդադարեցնեն կրակը ապառազմականացված գոտի համարվող Իդլիբում։ Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբից Սիրիայի կառավարական ուժերը վերսկսել է ռազմական գործողությունները Համա և Իդլիբ նահանգներում՝ զինյալներին […]
11:20 31.08.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը բաց նամակով դիմել է իր գործընկերոջը՝ ԱԺ պատգամավոր Էդգար Առաքելյանին, ով օրերս հայտարարեց մանդատից հրաժարվելու որոշման մասին: «Հարգելի Էդգար, կարդացի պատգամավորական մանդատը վայր դնելու քո որոշման մասին։ Քեզ որպես մարդ չեմ հասցրել ճանաչել, սար չենք բարձրացել միասին, բայց լսել եմ հրապարակային խոսքդ, ելույթներդ, մտքերդ, տեսել ու կիսել եմ […]
11:08 31.08.2019
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հաղորդել Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին: «Երևան-Բաթում ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Նախնական տվյալներով՝ տուժածներից 15-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, որոնցից 2-ը մահացել են։ 13 հոգի տեղափոխվել է Վրաստանի տարբեր հիվանդանոցներ։ Նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ […]
09:35 31.08.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ծննդյան 65-ամյակի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Բելառուսի ժամանակակից ողջ պատմությունը, որը նշանավորվել է պետության սոցիալ-տնտեսական զարգացման հաջողություններով և միջազգային լայն համագործակցության ձևավորմամբ, անխզելիորեն կապված է Ձեր անվան հետ: Հաճույքով եմ հիշում իմ վերջին այցը Բելառուս՝ մասնակցությունը Եվրոպական երկրորդ խաղերի փակման՝ հրաշալի […]