TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+21.63 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիտալի Բալասանյանը հեղափոխության օրերին զանգահարել է Նիկոլ Փաշինյանին և առաջարկ արել. Ալեն Սիմոնյան

19:52 02.09.2019

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասել է, որ ընկերություն է արել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տղաների հետ, շփում է ունեցել մինչ Մարտի 1-ի դեպքերը, ապա դադարել են շփվել: Ալեն Սիմոնյանը նաև ասել է, որ, իր կարծիքով՝ ՀՀ-ն պետք է լինի նախագահական կառավարումով երկիր: ԱԺ փոխխոսնակի խոսքերով՝ «սուպերվարչապետի» ինստիտուտը կրճատվում է […]

̰
Թուրքական մամուլը և Վիլյամ Սարոյանը

19:41 02.09.2019

Թուրքական «Bianet» թերթի թղթակից, ֆոտոլրագրող և վերլուծաբան Սերդար Քորուջուն իր սյունակում անդրադարձել է ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի կյանքին ու գործունեությանը: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, հոդվածի հեղինակն աշխարհահռչակ գրողի կենսագրության մասին հատվածում թույլ է տալիս մի անճշտություն, որը, սակայն, որոշակի տարածվածություն ունի թուրքական շրջանակներում: Ըստ այդ տարածված սխալի՝ Վիլյամ Սարոյանի իրական անունը Արամ է, իսկ […]

̰
Քրեական մշակույթը Հայաստանում ռոմանտիզացվել է. Ավետիք Իշխանյան

19:28 02.09.2019

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, հյուրընկալվելով «Հեռանկար»-ի տաղավարում, անդրադարձել է քրեական մշակույթը քրեորեն պատժելու նախաձեռնությանը: «Ես մի փոքր վերապահում ունեմ այդ օրենքի հետ կապված: Վերջերս, կարծեմ, ընդունվեց նաև «Բռնության մասին» օրենքը: Պետք է բավականին մեծ գործողությունների պլան, հայեցակարգ: Եթե մենք վերցնենք մեր գրականությունը, ասենք՝ Չարենցի «Երկիր Նաիրի»-ն, այդ մշակույթի տարրերն այնտեղ կան՝ «Մազութի Համոն», […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորանշանակ վարչապետին

19:25 02.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորանշանակ վարչապետ Օլեքսի Հոնչարուկին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ Ընդունեք խնդրեմ իմ ջերմ շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքներն Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ հետևողական ջանքերի շնորհիվ Ձեզ կհաջողվի իրագործել նախագծած բոլոր ծրագրերն՝ ի փառս Ուկրաինայի զարգացման […]

̰
Վարչապետի մոտ քննարկվել են 1988թ. երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների նկատմամբ պետության պարտավորությունների կատարման հարցերը

19:18 02.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված աղետի գոտու հիմնախնդիրների լուծմանը։ Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք այսօր պետք է քննարկենք 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած այն քաղաքացիների խնդիրը, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե արձանագրված են: Մեր նախորդ քննարկումը հանգեց նրան, որ մենք պետք է որոշում […]

̰
ՔԿ-ների համար «զոն նայող» ունենալու դեպքում հեշտ է աշխատել. քննարկում «Հեռանկար»-ի տաղավարում

18:58 02.09.2019

«Արդյո՞ք ՔԿՀ աշխատողները բավարար հմտություններ ունեն և բավարար աշխատավարձ են ստանում, որպեսզի կարողանան պատշաճորեն կատարեն իրենց պարտականությունները»,- «Հեռանկար»-ի տաղավարում ասել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով  քրեական մշակույթը քրեորեն պատժելի դարձնելու նախաձեռնությանը: Իշխանյանը հիշել է, որ տարիներ առաջ, երբ ՔԿՀ-ներից մեկում գրանցված մահվան դեպք են ուսումնասիրել, իրենց ասել են, որ կարող են գնալ […]

̰
Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Վիտալի Բալասանյանի հայտարարություններին

18:49 02.09.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով 168.am-ը, հարցին, ինչպե՞ս կմեկնաբանեք Վիտալի Բալասանյանի հայտարարություններն ու ձևակերպումները, ըստ որոնց՝ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ արցախյան ընտրությունները երկու հասարակական կազմակերպությունների կողմից դիտարկելն «անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը», թե՝ «Նիկոլ Փաշինյանի բոլոր […]

̰
Երկարաշունչ հրաժարական «Ֆեյսբուքում». ինչո՞ւ է հրաժարական տվել Վրաստանի վարչապետը

18:35 02.09.2019

2020թ. աշնանը նախանշված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Վրաստանի իշխող կուսակցությունը փոխում է երկրի վարչապետին, թարմացնում կառավարության կազմը: Վրաստանի հանրությանն իր հրաժարականի մասին ֆեյսբուքյան գրառմամբ ազդարարեց Վրաստանի արդեն չորրորդ վարչապետ Մամուկա Բախտաձեն: Նրա խոսքերով` ինքը կայացրել է այդ որոշումը, քանի որ համարում է, որ իր առաքելությունն ավարտված է: Միևնույն ժամանակ, նա վստահեցրել է, որ կշարունակի մնալ իշխող […]

̰
Անկախության իմաստը յուրաքանչյուր սերնդի համար կարևորվում է յուրովի. Աշոտ Ղուլյան

18:19 02.09.2019

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել անկախության օրվա առթիվ. «Անկախության իմաստը յուրաքանչյուր սերնդի համար կարևորվում է յուրովի. եթե ավագ սերնդի համար այն առաջին հերթին Արցախի հողում հայ մնալու և անվտանգ գոյության երաշխիք էր, ապա նոր սերունդների համար անկախ հայրենիք ունենալն արդեն սեփական ինքնության անբաժանելի մաս է: Անկախ երկրի քաղաքացի լինելը, թեկուզև […]

̰
Պետդեպարտամենտը զգուշացնում է Վրաստանում գտնվող իր քաղաքացիներին

18:18 02.09.2019

Պետդեպարտամենտը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին զերծ մնալ այսպես կոչված Հարավային Օսիայի և Վրաստանի  վարչական տարածքի բաժանարար սահման մեկնելուց: Այս մասին ասված է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: «Ներկայիս իրադարձությունների ֆոնին մենք հիշեցնում ենք ԱՄՆ քաղաքացիներին զերծ մնալ Հարավային Օսիայի և Վրաստանի վարչական տարածքի բաժանարար սահման մեկնելուց: ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին կարգելվի մեկնել […]

̰
Արտակ Դավթյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի

18:15 02.09.2019

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն օգոստոսի 30-ին այցելել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը լսել է հրամանատարների զեկույցները, տեղում ծանոթացել մարտական հերթապահության ընթացքին, դիրքապահների մարտական պատրաստությանը, դիրքերի ամրապնդման ինժեներական աշխատանքների արդյունքներին։ Գլխավոր շտաբի պետը […]

̰
Դավիթ Տոնոյանն այցելել է առաջնագիծ

17:59 02.09.2019

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում օգոստոսի 30-ին ՊԲ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Արցախի Հանրապետության իր պաշտոնակից, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, ՀՀ ռազմական գերատեսչության ղեկավարը եղել է բանակային առաջնագծի հյուսիսային և արևելյան ուղղություններում, ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքերի ամրապնդման, տեսադիտարկման համակարգի կատարելագործման և հակառակորդի […]

̰
Մեծ Բրիտանիայի թագուհին կատակել է իրեն չճանաչած զբոսաշրջիկների հետ

17:56 02.09.2019

Մեծ Բրիտանիայի թագուհին՝ Էլիզաբեթ Երկրորդը, կատակել է ամերիկացի զբոսաշրջիկների հետ, որոնք չեն ճանաչել թագուհուն և հարցրել են նրա մասին։ Դեպքը եղել է այն ժամանակ, երբ թագուհին իր թիկնապահի հետ զբոսնել է Բալմորալ ամրոցի մոտակայքում։ Շոտլանդիայում գտնվող այդ ամառանոցում թագուհին սովորաբար ավելի ժուժկալ պահվածք է դրսևորում, հագնվում է շատ հասարակ, կապում է գլխաշոր։ Նման հագուստով նրան […]

̰
Բակո Սահակյանը Գագիկ Ղահրամանյանին շնորհել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում

17:53 02.09.2019

ԱՀ ոստիկանությունից հայտնում են, որ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ԱՀ ոստիկանության պետի տեղակալ Գագիկ Ղահրամյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում. Գագիկ Ղահրամանյանը ծնվել է 1972թ. նոյեմբերի 30-ին՝ Ստեփանակերտ քաղաքում: 1997թ. ավարտել է ԱրՊՀ-ի ՆԶՊ և ֆիզկուլտուրա բաժինը, իսկ 2009թ.` «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 1992-1998թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում: 1999թ. սեպտեմբերի 13-ին նշանակվել է […]

̰
Վրացական կառավարության նորացված կազմին կպահանջվի խորհրդարանի վստահության քվեն

17:50 02.09.2019

Վրաստանի վարչապետի հրաժարականից հետո նորացված կառավարությանն անհրաժեշտ կլինի խորհրդարանի վստահության քվեն: Սահմանադրության համաձայն` կառավարության, վարչապետի հրաժարականի կամ լիազորությունների այլ դադարեցումից հետո, երկու շաբաթվա ընթացքում, խորհրդարանը վստահության քվե կհայտնի իշխող կուսակցության առաջադրած վարչապետի թեկնածուին, որը ընտրությունների ժամանակ ստացել է լավագույն արդյունք ու լավ ծրագիր ներկայացրել: Վրաստանի Սահմանադրության համաձայն` կառավարության կազմին զուգահեռ, խորհրդարանին պետք է ներկայացվի կառավարության […]

̰
Հոնկոնգում հազարավոր մարդիկ բողոքի ակցիայի են դուրս եկել

17:47 02.09.2019

Հոնկոնգում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: Ինչպես նշվում է, ցույցի մասնակիցները հավաքվել են «Թամար» կոչվող պարկում՝ կառավարությունից պահանջելով բավարարել իրենց 5 պահանջները: Նրանք պահանջում են նաև չեղարկել «Արտահանձնման մասին» օրենքում փոփոխությունների քննարկումը: Ելույթ է նախապատրաստել Հոնկոնգի արհմիության կոնֆեդերացիան, որի անդամները կարծում են, որ բնակչությունը գործադուլների և հավաքների […]

̰
«Սանիթեք»-ի թերի աշխատանքի ապացույցներն ամեն քայլափոխի են. Երևանի քաղաքապետարան

17:44 02.09.2019

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է «Սանիթեք» ընկերության հայտարարությանը: «Հարգելի լրագրողներ ու ոչ միայն «Սանիթեք» ընկերությունների տնօրեն Նիկոլաս Էլ Թաուիլի այսօրվա հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկա։ Ընկերությունը քաղաքապետարանից այս ընթացքում տուգանքներ է ստացել բացառապես պայմանագրի համաձայն՝ չկատարած կամ թերի կատարած աշխատանքի համար։ «Սանիթեք» ընկերության վերջին ամիսների, մեղմ ասած, թերի […]

̰
Բակո Սահակյանն ու Դավիթ Տոնոյանը քննարկել են բանակաշինությանն առնչվող հարցեր

17:41 02.09.2019

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ

17:18 02.09.2019

Արցախի Հանրապետության օրվա և Անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահ Սարգսյանն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցել Բակո Սահակյանին և Արցախի մեր հայրենակիցներին:

̰
Զինծառայողների ծնողները պետպատվերի շրջանակում կարող են օգտվել նորագույն թանկարժեք բոլոր միջամտություններից. Թորոսյան

17:10 02.09.2019

Առողջապահական ի՞նչ ծառայությունից կարող են օգտվել ժամկետային զինծառայողների ծնողները: Այս հարցը տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին աշխատանքային քննարկման ժամանակ: «Պետպատվերի ամենալայն փաթեթից կարող են օգտվել, որի մեջ մտնում են նորագույն թանկարժեք բոլոր միջամտությունները. սրտի վիրահատությունները՝ բաց և ստենտավորման, սրտի ռիթմավար սարքերը, գլխուղեղի անոթային վիրահատությունները, երիկամների քարափշրումը»,- ասաց Թորոսյանը: Հետո վարչապետն արձագանքեց. […]

̰
Սիրիայի հարևան երկրները տուժե՞լ են սիրիական ճգնաժամի հետևանքով, թե՞ շահել

17:05 02.09.2019

«2018թ. ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ աշխարհում տեղահանված անձանց թիվը հասել է 70.2 միլիոնի, որոնցից 20 մլն-ը փախստականներ են, գիտենք, որ մինչպատերազմական ժամանակ Սիրիայի բնակչությունը շուրջ 22 մլն էր, որոնցից տեղահանվել են կամ ներքին տեղաշարժերի ենթարկվել 6 մլն-ը հատել են պետական սահմանը և որևէ երկրում ապաստան ունեցել: Պետք է նշել, որ մեծագույն դերը […]

̰
Սեպտեմբերի 1-ից հանրապետության 38 հազար ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 10 տոկոսով. Փաշինյան

16:55 02.09.2019

«Սեպտեմբերի 1-ից հանրապետության 38 հազար ուսուցիչների աշխատավարձը բարձրանում է 10 տոկոսով»,- ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ դեռևս մարտին Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս վարչապետը հայտարարել էր, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարեն առնվազն 40 միլիարդ դրամով, որը  մոտավորապես 90 միլիոն […]

̰
Ինչո՞ւ Հայաստանը պատրաստ չէր ընդունել սիրիահայ փախստականներին. Արաքս Փաշայան

16:47 02.09.2019

«Անսպասելի էր ՀՀ համար, որովհետև Հայաստանը պատրաստը չէր ընդունել փախստականներին, տեղահանվածներին: Ժամանակն էր, որ Հայաստանը` որպես անկախ պետություն, կարողանար օգնել, միևնույն ժամանակ, ՀՀ-ն չուներ ռազմավարություն, այսօր չկա հայրենադարձության ու փախստականների հետ կապված ռազմավարություն, մեր համար դժվար ֆինանսական խնդիրներ էին, ՀՀ-ն չի կարողանա գուցե մեծ ֆինանսական հոսքեր ապահովել, որովհետև տեղահանվածները փախստականներ չեն, մեր հայրենակիցներն են, որ […]

̰
«Վովա՛, զգո՛ւյշ եղիր, բոլորը գրում են». Վլադիմիր Զելենսկիի հարցազրույցի կարևոր դրվագները

16:30 02.09.2019

Ուկրաինայի նախագահը նաև խոստովանել է, որ չի սիրում փողկապ կապել, իսկ երբ կապում է, նախագահի արարողակարգի ղեկավարն անմիջապես բարձր տրամադրություն է ունենում:

̰
Վրաերթից 1 օր անց 79-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

16:29 02.09.2019

Օգոստոսի 30-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, Սարդարապատ-Նորապատ ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 79-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Օգոստոսի 31-ին՝ ժամը 08։40-ի սահմաններում, 1940 թ. ծնված Ռաիսա Պետրոսյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Կատարվում է քննություն։

̰
Ամառային ժամի անցմանը գաղափարը շատ օգտակար կլինի բոլոր առումներով. Ալեն Սիմոնյան

16:23 02.09.2019

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ամառային ժամի անցմանը գաղափարը շատ օգտակար կլինի բոլոր առումներով. «Առավոտյան լուսաբացը ժամը 6:30 է , իսկ մայրամուտը՝ 19:30։ Սա նշանակում է, որ մենք չենք օգտվում բնական արևի լույսից և դրա փոխարեն սպառում մոտ մեկ ժամ ավելի հոսանք երեկոյան, վճարում ավելի շատ, քան […]

̰
Մեր ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը պայմանավորված է քաղաքապետարանի կողմից պայմանագրով սահմանված իր վճարման պարտավորության խախտմամբ. «Սանիթեք»

16:22 02.09.2019

«Սանիթեք»-ը Երևանի քաղաքապետին հասցեագրված նամակ է հրապարակել՝ ուղղված Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպես քաղաքապետարանի կողմից «Սանիթեք»-ին ներկայացվող ծանուցումների պատասխան:    «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ տնօրեն Նիքոլա Էլ Թաուիլից Հարգելի պարոն քաղաքապետ, Ձեր կողմից բազմաթիվ անգամ հրապարակայնորեն նշվել է, որ «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրով քաղաքապետարանի միակ պարտականությունը վճարումներ […]

̰
Սիրիացի փախստականների միգրացիոն ճգնաժամը՝ ամենախոշորը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. գիտաժողով Երևանում

16:12 02.09.2019

Սիրիական պատերազմից հետո Հայաստանում հաստատվել են 22-25 հազար սիրիահայեր: Ընդունած սիրիացի փախստականների թվով Հայաստանը, իր բնակչության թվի համեմատ, Եվրոպայում երրորդ երկիրն է՝ զիջելով Գերմանիային և Շվեդիային: Այս հարցերն են նաև վեր հանվել այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ, որի նախաձեռնողը Արևելագիտության ինստիտուտն էր: Տարածաշրջանայինից մինչև գլոբալ մարտահրավերների քննարկմանը ներկա են գտնվել նաև դեսպաններ, […]

̰
Վերաքննիչ դատարանը հաստատել է, որ Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների իրավունքները խախտվել են

16:04 02.09.2019

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացականյանի նախագահությամբ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, մերժել է գլխավոր դատախազության բողոքը քննության ընթացքում ՀՔԾ պետի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման գործով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական գրասենյակը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հաստատված փաստ էր համարել Ռոբերտ […]

̰
Լեհաստանը Հիտլերին ծափահարողների թվում էր․ Ժիրինովսկին Լեհաստանին մեղադրել է Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի համար

15:59 02.09.2019

Ռուսաստանի «Լիբերալ-դեմոկրատական կուսակցության» ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին Լեհաստանին մեղադրել է Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի հարցում իր մեղքի բաժինն ունենալու մեջ։ Telegram-ի իր ալիքում Ժիրինովսկին գրել է, որ Երկրորդ աշխարհամարտը չէր սկսվի, եթե չլիներ Լեհաստանի լուռ համաձայնությունը Նացիստական Գերմանիայի կողմից Ավստրիայի միացման և Չեխոսլովակիայի Սուդետի մարզի անեքսիայի հարցում։ Ըստ կուսակցության ղեկավարի՝ առանց այդ գործողությունների Գերմանիայի և ԽՍՀՄ միջև […]

̰
BACK_TO_TOP