13:00 30.08.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ տիեզերական հրամանատարության գործունեության մեկնարկի մասին և ասել է, որ առաջիկայում ռազմական գործողությունների վայր կարող է դառնալ նաև տիեզերքը: Նրա կարծիքով` տիեզերական տարածքը, ինչպես ծովը, օդը և վիրտուալ տարածքը, կարող է դառնալ պատերազմական գործողությունների վայր: «Տիեզերական հրամանատարությունը պետք է պաշտպանի ԱՄՆ շահերը տիեզերքում: Ես կարծում եմ` դա ակնհայտ է […]
12:43 30.08.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ահազանգում է «Ֆեյսբուքում», որ ատելության խոսքի քարոզը արյունահեղության աղբյուր կարող է դառնալ: Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. «Սիրելի Քաղպայմանագրի գործընկերներ և Նիկոլ Փաշինյան ջան, խնդրում եմ տեղեկություններ տրամադրել այս օգտատիրոջ մասին, որը հանդես է գալիս իբրև Ձեր աջակից կամ թիմակից: Մենք փնտրում ենք այս մարդուն կամ այս օգտահաշվով աշխատողին: Նախապես ասեմ, […]
12:40 30.08.2019
Ազգությամբ հայ Արսեն Ավակովը Ուկրաինայի խորհրդարանի կողմից կրկին նշանակվել է երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնում: Համապատասխան որոշմանը կողմ է քվեարկել 281 պատգամավոր, մինչդեռ նվազագույն անհրաժեշտ ձայների քանակը 226-ն է եղել: Ուկրաինայի նախարարների նոր կաբինետի կազմն առաջարկվել է նորանշանակ վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի կողմից: Ի դեպ, մայրաքաղաք Կիևում Ավակովին իր պաշտոնում թողնելու դեմ ուղղված բողոքի ակցիա է […]
12:21 30.08.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է դիվանագետների այցը Գյումրի: «Մեկնարկել է նախարարների և դիվանագետների այցը Գյումրի քաղաք»,- գրել է նա: Նշենք, որ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներն այսօր աշխատանքային այցով ժամանել են Գյումրի: ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն […]
12:16 30.08.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դատախազության համակարգում տարաձայնություններ լինելու մասին խոսակցություններին: «Ավելորդ ու անիմաստ է գլխավոր դատախազի գործոնով պայմանավորված դատախազության համակարգում դրամատիկ տարաձայնություններ փնտրել։ Դատախազության համակարգը հիմա առավել քան միասնական է»։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=427458867888963&id=100018745601811
12:00 30.08.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթեր է մտել՝ կից հետևյալ գրառումն անելով. «Մատենադարանում մասնակցում եմ «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակների հավաստագրերը հանձնման արարողությանը»:
11:52 30.08.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ֆեյսբուքյան էջում փաստաթղթի լուսանկար է տարածել՝ «Ադրբեջանական լրտեսի բացահայտում և վտարում Հայաստանից» վերտառությամբ: «1919 թ. գարնանը Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում ազգայնամոլ, Խան Թեքինսկի անունով մի «դիվանագետ»: Դեռևս Առաջին Հանրապետության տարիներին Բաքուն ջանք չէր խնայում Հայաստանը ներսից քայքայելու և պետականության հիմքերը խարխլելու համար: Երևան ժամանելու առաջին իսկ օրվանից անվտանգության մարմինները հետևում էին […]
11:18 30.08.2019
Սոցկայքերում հայտնվել է կարճ տեսանյութ, որն արվել է օգոստոսի սկզբին՝ Դոնալդ Թրամփի և տիկնոջ՝ Մելանյայի այցերից մեկի ժամանակ: Վերջիններս գնացել էին հիվանդանոց՝ Էլ-Պասոյի հրաձգությունից տուժածներին այցելության: Տեսանյութը բուռն դժգոհություն է առաջացրել: Օգտատերերից շատերին հունից հանել է ԱՄՆ նախագահի վերաբերմունքը կնոջ հանդեպ: Տեսանյութում մեքենայի մոտ կանգնած Թրամփը ոտքին է թփթփացնում, ինչից հետո կինը մոտենում է նրան։ […]
10:32 30.08.2019
ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնն այցելել է Բելառուս: Նա ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, ով 21-րդ դարում Բելառուս է այցելել, նշում են լրատվամիջոցները: Բոլթոնը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Լուկաշենկոն հայտարարել է, որ իրենք պատրաստ են ԱՄՆ -ի հետ նոր հարաբերություններ սկսել մաքուր էջից: Բելառուսի և անձամբ նախագահ Լուկաշենկոյի նկատմամբ պատժամիջոցները դեռ պահպանվում են: […]
08:40 30.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել ELARD միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հետ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացության և դրա վերլուծության արդյունքները: Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները, կառավարության պատասխանատու գերատեսչությունների, շահագրգիռ մարմինների ղեկավարները, ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները: Տեսակոնֆերանսի ընթացքում ELARD […]
23:19 29.08.2019
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը հայտնել է պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին․ «Սիրելի՛ հայրենակիցներ Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին: Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որևէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, […]
21:44 29.08.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «Ժողովրդի ծառան» իշխող կուսակցության պատգամավորներին սատարել ՆԳ գործող նախարար Արսեն Ավակովի թեկնածությունը, որպեսզի նա վերանշանակվի իր պաշտոնում: «Ժողովրդի ծառան» խմբակցության պատգամավոր Ռոկսոլանա Պիդլոսայի խոսքերով՝ մեծամասնություն կազմող քաղաքական ուժը կաջակցի Ավակովին, քանի որ դա նախագահի որոշումն է: Հիշեցնենք, որ հորական կողմից հայկական արմատներ ունեցող Արսեն Ավակովն ուժային կառույցները ղեկավարում է […]
19:50 29.08.2019
Հայ Ազգային Կոնգրեսն Ամուլսարի հանքի շահագործման խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ․ «Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը առնչվում է մեր ժողովրդի համար այնպիսի կենսական հարցերի, ինչպիսիք են երկրի բնակիչների առողջությունը, առողջապահական և հանգստի ինդուստրիան, բնապահպանությունը, տուրիզմը, հանքարդյունաբերությունը, և ընդհանրապես, տնտեսական զարգացման մոդելի ընտրությունը: Հայ Ազգային Կոնգրեսը, մշտապես կարևորելով այս խնդիրները, 2012 թվականին ընդունել […]
19:10 29.08.2019
Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այսօր եղել են Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որտեղ քննարկում է կազմակերպվել տնտեսական դիվանագիտության հնարավորությունների վերաբերյալ: Ներկայացվել են հատկապես այն ոլորտները, որոնք Հայաստանի տնտեսության համար հռչակվել են որպես գերակա ուղղություններ: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Հայաստանի դեսպանները կարևոր օղակ են միջազգային բիզնես կապեր ստեղծելու համար: Shantnews.am-ի հարցին, թե ՀՀ դեսպանություններն […]
19:06 29.08.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, մեկնարկել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցի քննությունը։ ԱԱԾ քննչական դեպարտամենտը միջնորդել է դատարանին նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման մեջ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս […]
18:42 29.08.2019
Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությանը` ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Կոխի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տվյալ բնագավառում փոխգործակցության ներկա վիճակն ու համատեղ գործունեության հեռանկարները, ինչպես նաև ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանությունների համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
18:08 29.08.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչներ 37-ամյա և 27-ամյա տղամարդիկ «Լեքսուս» մակնիշի մեքենայով մեկնել են Մեղրի Իրանից թմրանյութ ներկրելու նպատակով: Տեղեկություններն իրացվեցին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի բաժնի, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ-հետախուզական բաժնի և սահմանապահ զորքերի ծառայողների […]
17:54 29.08.2019
Իրենց հորը՝ հայ գործարար Միխայիլ Խաչատուրյանին սպանած Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը ֆեյսբուքյան էջում հերթական նորությունն է հայտնել այս քրեական գործի մասին: «Այն մասին, որ այսպես կոչված «տուժող» կողմը վազում է հոգեբանների մոտ՝ խնդրելով եզրակացություն տալ, որպեսզի փորձեն սևացնել աղջիկներին, մենք գիտեինք դեռ մեկ ամիս առաջ: Անկեղծ ասած՝ մտածում էինք, որ նրանք արդեն իսկ գտել […]
17:33 29.08.2019
Երեկ վրացական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էին հայտնվել ջավախահայ 2 պատգամավորներ՝ «Վրացական երազանք» կուսակցության Ախալքալաքից ընտրված պատգամավոր Հենզել Մկոյանն ու Նինոծմինդայի շրջանի քաղաքապետարանի պատգամավոր Վրեժ Մուրադյանը: «Ֆեյսբուքում» հրապարակված տեսանյութում Վրեժ Մուրադյանը մեկնել էր ծանոթանալու միջշրջանային ճանապարհաշինական աշխատանքներին: Ցանկանալով բաժանորդներին ցույց տալ աշխատանքային գործընթացը՝ Մուրադյանը ուղիղ միացման ժամանակ, հավանաբար, պատահմամբ սեղմել է սխալ կոճակ ու տեսանյութում հայտնվել […]
17:10 29.08.2019
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի կապակցությամբ ներում է շնորհել ավելի քան 30 բանտարկյալի: Նա հրաժարվել է համաներման արժանացածների շարքում ներառել արքեպիսկոպոս Գեորգի Մամալաձեին, որը պատիժ է կրում Վրաստանի պատրիարք Իլիա 2-ի դեմ իրականացված մահափորձի մեղադրանքով: Այդ մասին տեղեկացրել է արքեպիսկոպոսի եղբայր Թոռնիկե Մամալաձեն: Նրա հայտարարությամբ` հարցի վերաբերյալ Վրաստանի նախագահի աշխատակազմից պաշտոնական պատասխան […]
16:46 29.08.2019
ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցները ՊՆ նախարարի ուղեկցությամբ այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
16:33 29.08.2019
Անթույլատրելի է Պուտինի վերադարձը «Մեծ յոթնյակ» և դրա պատճառներից մեկը Վրաստանի բռնազավթումն է: Այս մասին ասված է հանրային նամակում, որով ամերիկացի օրենսդիրները դիմել են Դոնալդ Թրամփին: Նրանց խոսքերով` «Մեծ յոթնյակի» իմաստը «ժողովրդավարական երկրների տնտեսական զարգացումն է միջազգային օրենսդրության և ընդհանուր արժեքների պաշտպանությամբ, իսկ Ռուսաստանը չի ներկայացնում ոչ ժողովրդավարական ինստիտուտներ և ոչ էլ տնտեսական ուժ, որպեսզի […]
16:20 29.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` գրելով, որ այս տարի 23.7 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացվում հանրապետության 274 համայնքներում: «Ժողովրդի շրջանում տարածված զրույց. կառավարություն կա՝ ընտրություններից 7 օր առաջ է սկսում ասֆալտ ու շինարարություն անել, կառավարություն էլ կա՝ ընտրություններից 7 ամիս հետո է սկսում ասֆալտ ու շինարարություն անել: Այս տարի […]
16:15 29.08.2019
Երևանի «Փյունիկը» պայմանագիր է ստորագրել նիգերիացի հենակետային կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի հետ: 19-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբ է տեղափոխվել Վանաձորի «Լոռիից»` վարձավճարով: Իվուն Հայաստանում հանդես է գալիս 2017/18 մրցաշրջանից, անցած մրցաշրջանում մասնակցել է 34 հանդիպման, դարձել 5 գոլի հեղինակ։
16:09 29.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը ծնվել է Արարատի մարզի Ավշար գյուղում և ազգակցական կապ ունի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ: Քննչական կոմիտեն անդրադարձել է infocom.am կայքի այսօրվա հրապարակմանն այն մասին, որ Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը […]
15:59 29.08.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սկայպով Ամուլսարի փորձաքննության վերաբերյալ ELARD-ի հետ քննարկման մասին Սիրելի՛ քաղաքացիներ Հայտնի է, որ այսօր 16։00 վարչապետ Փաշինյանը պատրաստվում է տեսակապի միջոցով զրուցել ELARD ընկերության ներկայացուցիչների հետ՝ Ամուլսարի վերաբերյալ տրված եզրակացության մասին։ Մեզ ևս, որպես խորհրդարանական խմբակցություն, հրավիրել են մասնակցելու այդ խորհրդակցությանը, սակայն մենք […]
15:46 29.08.2019
Գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Դրանով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել. ա. քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ այն պահպանելու համար. բ. քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու […]
15:41 29.08.2019
Էկոնոմիկայի նախարարը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարների հետ կապված խնդրին, որն առաջացել էր Վերին Լարսի անցակետում՝ վստահեցնելով, որ այդ ընթացքում եղել են տվյալ կազմակերպության կողքին: «Մենք օպերատիվ կապ ունենք ՌԴ մաքսակետում աշխատող պաշտոնյաների հետ: Սկզբից այն էր մոտեցումը, որ պետք է կազմակերպության կողմից բեռնափոխադրող 15 մեքենաները, որոնք այդ օրերին […]