16:33 27.08.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Մազմանյանը լուսանկար է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի հետ: Լուսանկարին կից՝ նա գրել է. «Մադրիդի Ռեալի 1902 թվականի մարզաշապիկը ֆուտբոլիստների ստորագրությամբ վերջապես հասավ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սա էն մայկեն ա, որ Սերխիո Ռամոսը ստորագրելուց հետո չէր ուզում վերադարձնել»:
16:29 27.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի պարոն նախագահ Ընդունեք խնդրեմ ջերմագին շնորհավորանքներս Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Համոզված եմ, որ դարերի խորքից եկող հայ-մոլդովական բարեկամությունն ամուր հենք է ստեղծում Հայաստանի և Մոլդովայի միջև հարաբերությունների համապարփակ զարգացման և ընդլայնման համար: […]
16:15 27.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության խորհրդարանի՝ Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում են Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակները և բոլոր խմբակցությունների ղեկավարները: ՀՀ վարչապետն առանձնազրույց է ունեցել Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ, ապա կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը պատվիրակության անդամների հետ: Քննարկվել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների օրակարգին […]
16:15 27.08.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքում հրապարակել է իրենց գրությունը՝ ուղղված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Դրան կից՝ Մարուքյանը գրել է. «Սիրելի՛ քաղաքացիներ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կարգավորվում է ֆրենչայզինգի պայմանագրի գրանցման խնդիրը։ Մասնավորապես, օրենսդրական բացի պատճառով ունենք իրավիճակ, որտեղ անձիք, ցանկանալով […]
16:04 27.08.2019
Օգոստոսի 27-ին դիվանագիտական առաքելության ավարտի առիթով Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
15:47 27.08.2019
ՊԵԿ-ից հաղորդում են, որ Դուշանբեում ԱՊՀ անդամ-պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննությունների ղեկավարների համակարգող խորհրդի 20-րդ նիստին ներկայացված է եղել նաև Հայաստանը: Քննարկման թեմա են դարձել նաև տնտեսության ոլորտում կոռուպցիայի, հարկերից խուսափման և կեղծ գործարարության դեմ պայքարում գործակցության ուղղությունները: «Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանի գխավորությամբ Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննությունների […]
15:41 27.08.2019
ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում բացահայտվել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերի առերևույթ հափշտակություն կատարելու դեպքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վայքի համայնքի մարզադաշտի շենքի վերանորոգման և համայնքային նշանակության այգու բարեկարգման աշխատանքներ կատարելու համար քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում «Մավշին» ՍՊ ընկերությունը ճանաչվել է հաղթող: […]
15:40 27.08.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այցելելով MAKS-2019 ցուցահանդես, զննել է ռուսական վերջին արտադրության «Սու-57» կործանիչը: Էրդողանը դա արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ղեկավարները հատուկ սանդուղքի միջոցով բարձրացել են կործանիչի սրահ և զննել այն: Նրանց են միացել նաև երկու երկրների պաշտպանության նախարարները:
15:40 27.08.2019
ԱԳՆ-ում տեղի ունեցած դեսպանների համաժողովին ելույթ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է մի քանի հիմնադրույթների, որոնք հայկական դիվանագիտական մտքի առաջնահերթությունները պետք է լինեն: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ դա նախ և առաջ դեսպանների՝ ոչ միայն հայաստանակենտրոն, այլև համահայկական գործունեությունն է: Դեսպանները պետք է ավելի ակտիվ ու սերտորեն համագործակցեն սփյուռքի հայկական համայնքների հետ, և դա պետք […]
15:32 27.08.2019
Reuters-ը գրում է, որ ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Մինսկում հանդիպելու է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Լրատվամիջոցը վկայակոչում է Բելառուսի նախագահի աշխատակազմի հաղորդագրությանը: Նշվում է, որ առայժմ հանդիպման ամսաթիվը և ձևաչափը որոշված չեն:
15:22 27.08.2019
Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 1-ը Ժուկովսկիում (ՌԴ) անցկացվող «ՄԱՔՍ-2019» ավիատիեզերական ցուցահանդեսին մասնակցելու, ավիաընկերությունների կողմից առաջարկվող տեխնիկան և շուկան ուսումնասիրելու, մասնագիտական եզրակացություն կազմելու և նախնական բանակցություններ վարելու, ինչպես նաև ինքնաթիռներով ճանաչողական թռիչքներ կատարելու նպատակով ՌԴ է մեկնել ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը:
14:57 27.08.2019
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում խոսել է ՀՀ նախկին ֆինանսների նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին բերման ենթարկելու լուրերի մասին: «Խաչատրյանին դեռևս չեն ձերբակալել, վաղ առավոտից քննչական դեպարտամենտն իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում նրան պատկանող տարածքներում, առանձնատանը, նրա հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում: Շարունակվում է խուզարկությունը, ավարտից հետո նա […]
14:42 27.08.2019
Մարտի 1-ի իրադարձությունների ու քրեական գործի մեղադրանքում կան մի քանի «միֆեր», որոնք ցրելու համար այսօր ասուլիս է հրավիրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: «Խոսքն առաջին հերթին այն մասին է, որ իբրև թե զինված ուժերի ներգրավվածությունը ներպետական գործընթացներում` զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով, արգելվել է»,- ասել է Ալումյանը: Որպես հակափաստարկ` փաստաբանը վկայակոչել է Հայաստանի […]
14:41 27.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը: Նա ասում է՝ անհրաժեշտ է, որ Հայաստանի ձայնը, դիրքորոշումները, մոտեցումները ու նպատակները աշխարհի համար լինեն էլ ավելի տեսանելի: Նա նաև նշեց՝ դիվանագետների առջև պետք է խնդիր դրվի՝ բարձրացնել ՀՀ սուբյեկտությունը միջազգային հարաբերություններում, բարձրացնել ՀՀ հեղինակությունը միջազգային հարաբերություններում:
14:41 27.08.2019
Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական իր առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Նախարարը դեսպանին իր գոհունակությունը հայտնեց պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար և նշեց, որ Սեյեդ Քազեմ Սաջադին դիվանագիտական առաքելության ընթացքում ստեղծել է բավարար բարյացակամության մթնոլորտ հաջորդ դեսպանի արդյունավետ պաշտոնավարման համար: Ներկայում Հայաստանում […]
14:32 27.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հեռարձակում է իր հանդիպումը դիվանագետների հետ: «Հանդիպում եմ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ»,- գրել է նա:
14:28 27.08.2019
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն օգոստոսի 27-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում տեղի ունեցող խուզարկությանը: Նա հայտնեց՝ Գագիկ Խաչատրյանին դեռ չեն ձերբակալել: «Վաղ առավոտից Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտն իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, առանձնատանը, տարածքներում, նաև նրա հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և […]
14:24 27.08.2019
ՀՀ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Հայ զինծառայողները կմասնակցեն ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2019թ. պլանի համաձայն անցկացվող մարտական հրաձգությամբ «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը:
14:05 27.08.2019
ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների ու հյուպատոսների ամենամյա համաժողովին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններին ու միաժամանակ գերտերությունների, այլ պետությունների հետ համագործակցության մակարդակին: «Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը շարունակում են մնալ վստահելի ռազմավարական դաշնակիցներ։ Մեզ Ռուսաստանի ժողովրդի հետ միավորում է ընդհանուր պատմությունը, մշակութային և մարդկային սերտ կապերը։ […]
13:47 27.08.2019
Եթե նախկինում միայն նախընտրական շրջանում էր լրահոսը խիստ քաղաքական, ապա վերջին շրջանում քաղաքական լրահոսն անընդհատ է: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ այսօր տեղեկատվական հոսքերն ավելի շատ են, քան դրանց սպառումը: «Հեղափոխական Հայաստանում քաղաքական և հասարակական քննարկումների հիմնական հարթակը դարձավ «Ֆեյսբուքը»: Այդ ընթացքում «Ֆեյսբուք» 200.000-ի ներհոսք եղավ: Ինչ-որ պահի 1,5 մլն էր հասնում ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերի քանակը: […]
13:35 27.08.2019
ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է դեսպանությունների թիվն ավելացնելու հարցին՝ նշելով այն տարածաշրջանները, որոնց հետ համագործակցությունը պետք է ավելի ակտիվացնել: «Համաշխարհային փոփոխություններին համընթաց առանձնահատուկ կարևորություն է ստանում Չինաստանի հետ մեր հարաբերությունների զարգացումը։ Հայաստանը պատրաստակամ է դիտարկել գլոբալ ենթակառուցվածքային ծրագրերին ներգրավվածությունը՝ ելնելով մեր […]
13:23 27.08.2019
Ազգային անվտանգության ծառայությունը չի մեկնաբանում ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում գործողություն իրականացնելու վերաբերյալ լուրերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը նշել է, որ այս պահին որևէ տեղեկություն չունեն մամուլին փոխանցելու համար: Լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Գագիկ […]
13:17 27.08.2019
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում դիմել է քաղաքացիներին՝ հորդորելով խուսափել լազերային լույսերի օգտագործումից: «Հարգելի քաղաքացիներ Վերջին շրջանում նկատվում է լազերային լույսերի օգտագործման աճ, որոնք կարող են օգտագործվել տարբեր նպատակներով`սկսած տարատեսակ միջոցառումներից մինչև փորձարկումներ: Թռիչքների անվտանգության համար առավել անհանգստացնող են միջադեպերը, որտեղ լազերային լույսերը օգտագործվում են դիտավորյալ՝ խոչընդոտելով օդանավերի և երբեմն օդային երթևեկության կարգավարական կետերի […]
13:11 27.08.2019
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հարցադրում է արել՝ ինչո՞ւ են G7-ի անդամ-երկրներն իրենց համարում «լիբերալ դեմոկրատների ակումբ», իսկ գործնականում զերծ են մնում նման արժեքներից: Զախարովան նշել է, որ «պետք չէ առաջ տանել լիբերալիզմը և միաժամանակ անհամբերություն ցուցաբերել խաղաղ այլակարծության նկատմամբ»: «Եթե խոսք է գնում G7-ում տնտեսության լիբերալ առաջնահերթությունների մասին, ապա դրանք մի […]
12:45 27.08.2019
Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում Արդարադատության նախարությունը հանրային քննարկման է ներկայացրել Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նոր նախագիծը: Այս ռազմավարության հիման վրա կազմվել է գործողությունների երեք ծրագիր՝ կարճաժամկետ (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2020 թվական), երկարաժամկետ (2021 թվականից մինչև 2023 թվականը) և էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծման և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման առանձին գործողությունների ծրագիր (2019 թվականի […]
12:06 27.08.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից հետևյալ գրառումն արել. «Վաղ առավոտյան որդուս կողմից քառասունամյակիս առթիվ ընտանիքիս պատրաստած նվերն ինձ հանձնելը հիրավի անսահման երջանիկ պահ եմ համարում»:
11:00 27.08.2019
Մերձմոսկովյան Ժուկովսկ քաղաքում այսօր կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Կողմերը քննարկելու են սիրիական պատերազմի և ռուս- թուրքական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Էրդողանի այցը համընկնում է Սիրիայի զինված ուժերի կողմից Իդլիբ նահանգում ապստամբների դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու հետ: Այդտեղ Ռուսաստանը և Թուրքիան ապառազմականացված գոտիներ են ստեղծել: Ավելի վաղ Էրդողանը […]
10:11 27.08.2019
Ադրբեջանի կողմից ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտելու փորձերը, որոնք մինչ օրս արտահայտվել են նաև ուժի կիրառմամբ, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության սպառնալիք են: Հայաստանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից, սակայն չի կարող ընդունել Ադրբեջանի կողմից բացահայտ կամ քողարկված ուժի կիրառման սպառնալիքները և հրադադարի ռեժիմը պայմանական դարձնելու որևէ նկրտում: Լարվածության պայմաններում բանակցություններ վարելու Ադրբեջանի ջանքերը խոչընդոտում են […]
09:47 27.08.2019
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երևանում մեկնարկեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը, որը բացեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը»։
22:47 26.08.2019
Կալիֆոռնիա նահանգի վճռաբեկ դատարանն ԱՄՆ քաղաքացի մի խումբ հայերի հայցի վերաբերյալ վճիռ է կայացրել: Հայցը, որ ներկայացվել է դեռ 2010 թվականին, Թուրքիայի դեմ էր, ավելի կոնկրետ՝ Թուրքիայի կենտրոնական բանկի և Ziraat Bankası բանկի: Այս հայցով Կարպիս Դավոյանը, Հրայր Թուրաբյանը, Ալեքս Բակալյանը, Անահիտ Հարությունյանը, Ռիտա Մահտեսյանը փոխհատուցում էին պահանջում Թուրքիայից՝ ցեղասպանության տարիներին իրենց ընտանիքներին հասցված նյութական […]