14:05 28.08.2019
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով «Մուդիզ» վարկանշային գործակալության` Հայաստանի վարկանիշը բարձրացնելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը. Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ «B1»-ից դարձնելով «Ba3»: Սա գնահատելով որպես կարևոր իրադարձություն, որը մեծացնում է միջազգային վստահությունը Հայաստանի տնտեսության […]
13:55 28.08.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հերթական նստաշրջանից առաջ նիստ է գումարել: Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ արձակուրդից հետո սա առաջին պաշտոնական հանդիպումն է: «Քննարկվելու են այն հարցերը, որոնք առաջիկայում լինելու են իրենց օրակարգում, առանձին հանձնաժողովներ կներկայացնեն կատարված աշխատանքները»,- ասաց նա: Ստամբուլյան կոնվենցիայի հետաձգման պատճառներին անդրադառնալով՝ Մակունցն ասաց. «Առնվազն եթե […]
13:30 28.08.2019
Գլխավոր դատախազությունը մերժել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանի բողոքը ԱԱԾ-ի՝ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանից։ Վերջինս հայտնել է նաև, որ պատրաստվում են դիմել դատարան։ Ավելի վաղ հաղորդվել է, որ Դավիթ Գրիգորյանի փաստաբանը բողոքարկել էր ԱԱԾ-ի […]
13:16 28.08.2019
Անվանի թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամն ընդդիմադիր «T24» լրատվամիջոցում հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայի արխիվներում պահվող մի փաստաթղթի, որը հայերի մասսայական ոչնչացման վերաբերյալ մինչ օրս հայտնի ամենահին օսմանյան փաստաթուղթն է։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը: 1914թ․ դեկտեմբերի 1-ով թվագրված այս որոշումն ընդունվել է Էրզրումի կենտկոմի կողմից և նույն օրը «գաղտնի» նշումով ուղարկվել Ստամբուլ։ Որոշումն ուղարկվել […]
13:06 28.08.2019
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյաննը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ԱԺ կրթության հանձնաժողովում ավարտվել է աշխատանքային քննարկումը, որի արդյունքում առաջիկա օրերին շրջանառության մեջ կդրվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի դեռ ամիսներ առաջ ներկայացրած ՝ ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենքի […]
13:00 28.08.2019
Չինաստանն արգելել է ԱՄՆ-ի ռազմական նավի մուտքը չինական Ցինդաո նավահանգիստ: Այդ մասին հայտնել է «Ռոյթերը»՝ հղում անելով Պենտագոնի իր աղբյուրին: Պենտագոնի ներկայացուցչի խոսքերով՝ ամերիկյան ռազմանավը պետք է նավահանգիստ մուտք գործեր, սակայն մինչ այդ արդեն Չինաստանը մերժել էր: Մինչ այս ամերիկյան ռազմանավերը մեկ անգամ չէ, որ մուտք են գործել Չինաստանի նավահանգիստներ: Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին ԱՄՆ-ն […]
12:47 28.08.2019
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։ Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Վիկտոր Առստամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետ։
12:44 28.08.2019
Իրազեկում քաղաքացիներին. Հարկադիր կատարողը կատարողական վարույթի շրջանակում կարող է նաև վարույթի կողմ չհանդիսացող անձանց նկատմամբ պարտավորեցման որոշում կայացնել «Հարգելի քաղաքացի, Տեղեկացնում ենք, որ 04.08.2019թ. ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով հարկադիր կատարողին իրավունք է վերապահվել անհրաժեշտության դեպքում կատարողական վարույթի կողմ չհանդիսացող […]
12:35 28.08.2019
ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, որը հոկտեմբերի 25-ին տեղի կունենա Մոսկվայում, կքննարկվի պետությունների միջեւ տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող առաջարկությունների փաթեթը: Այդ մասին օգոստոսի 28-ին լրագրողներին հայտնել Է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Գումինսկին: «Ենթադրվում Է, որ Մոսկվայի հանդիպմանը կառավարությունների ղեկավարները կքննարկեն Համագործակցության շրջանակում տնտեսական փոխգործակցության հրատապ հարցերը: Մասնավորապես, կարծարծվի թվային տնտեսության ոլորտի զարգացումը»,-նշել […]
12:20 28.08.2019
Օգոստոսի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերի հետ՝ բրիտանական կողմի նախաձեռնությամբ: Նախարար Մնացականյանը շնորհավորեց Քրիստոֆեր Պինչերին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց իր կարևոր առաքելության մեջ։ Հեռախոսազրույցի ընթացքում գործընկերներն ընդգծեցին երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու փոխադարձ պատրաստակամությունը` այդ համատեքստում կարևորելով տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը […]
12:11 28.08.2019
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հերթական ռազմատենչ հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթին, մասնավորապես՝ նրա հայտարարությանը, որ Ադրբեջանը սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյությանը: Մնացականյանն ընդգծել էր տեղի բնակիչների ինքնորոշման իրավունքը: «Հայաստանը պետք է կողմնորոշվի՝ նրանք խաղաղությո՞ւն են ուզում, թե՞ էսկալացիա»,- նշում է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ […]
12:09 28.08.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության այօսրվա նիստին դատավոր Մեսրոպ Մակյանը վերացրեց ամբաստանյալ Պավել Մանուկյանի նկատմամբ կիրառված սանկցիան, նրան թույլ տվեց վերադառնալ և մասնակցել նիստին, քանի որ հանրային պաշտպանի գրասենյակից որպես Մանուկյանի և Արմեն Բիլյանի շահերի պաշտպան ներկայացել է հանրային պաշտպան Լուսինե Ասլանյանը: Պավել Մանուկյանը, ի պատասխան դատավորի հարցին, թե կարո՞ղ է իրեն պատշաճ պահել դատարանում, […]
12:02 28.08.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության այսօրվա նիստին դատարանը հետազոտում է իրեղեն ապացույցները: Նախ փաթեթավորումից հանվեց մի կարաբին: Պետական մեղադրող Պետրոս Պետրոսյանն ասաց, որ ըստ մեղադրանքի՝ դա այն կարաբինն է, որից արձակված կրակոցից զոհվել է ոստիկան Յուրի Տեփանսյանը: Հիշեցնենք` սպանության համար մեղադրվում է Սմբատ Բարսեղյանը: Դատավոր Մեսրոպ Մակյանը հարցրեց Բարսեղյանին` զենքը ծանո՞թ է: «Զինատեսակը ծանոթ է, […]
11:52 28.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում է հանդիպումը ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ: «Իմ խոսքը Ռազմարդյունաբերողների միության և ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը»,- գրել է նա:
11:45 28.08.2019
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2019 թվականի օգոստոսի 26-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ՝ 2008-2014 թթ տեղի ունեցած 10 դեպքի մասով զոհված զինծառայողների ընտանիքների: Այս մասին տեղեկանում են հիմնադրամի կայքից: Հիշեցնենք, որ հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի հիմնադրամի կողմից […]
11:32 28.08.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Moody’s -ում Հայաստանի վարկանիշին: «Հարգելիներս, ֆորմալ մենք Moody’s ավելի բարձր ռեյտինգային մակարդակ էլ ենք ունեցել․․․ և, ուրեմն, ինչո՞ւ համար է այս բարձրացումը կարևոր։ 1) Նախ՝ կարևոր է բարձրացման վեկտորի առումով, ինչի արդյունքում մոտեցել ենք տարածաշրջանի երկրներին ներդրումների հետաքրքրության տեսանկյունից․․․ 2) Այստեղ չափազանց կարևոր […]
11:12 28.08.2019
Օգոստոսի 28-ին`ժամը 06:17-ին, Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 10 փրկարար: Հիշեցնենք, որ ս.թ. օգոստոսի 25-ին Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում բռնկված հրդեհի մակերեսը կազմում է 41 հա խոտածածկույթ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
10:22 28.08.2019
Սուդանում ավերիչ հեղեղներից 62 մարդ է մահացել, ավելի քան 100-ը վիրավոր է: Երկրում տեղատարափ անձրևները շարունակվում են արդեն երկու ամիս: Որոշ գյուղեր կտրված են արտաքին աշխարհից, և այնտեղ դժվար է փրկարարական աշխատանքներ իրականացնելը: Հեղեղների հետևանքով ավելի քան 35 750 տուն է ջրածածկ եղել: Աղետյալներին օգնելու համար աղետի գոտի են ուղարկվել ոչ միայն փրկարարներ, այլև զինվորական […]
10:03 28.08.2019
Իտալիայում խորհրդարանական նոր մեծամասնություն և կառավարական կոալիցիա ստեղծելու նպատակով քաղաքական բանակցություններ են սկսվել: Նախագահ Սերջիո Մատարելլայի մոտ են գնացել խորհրդարանական առանցքային ուժերի ներկայացուցիչները: Սա փորձ է հաղթահարելու Իտալիայում ստեղծված քաղաքական ճգնաժամը: Այն առաջացավ այն բանից հետո, երբ փոխվարչապետ Մատեո Սալվինին իր «Լիգա» կուսակցությամբ դուրս եկավ կառավարական կոալիցիայից և անվստահություն հայտնեց: Այժմ բանակցությունները ընթանում են Իտալիայի […]
23:10 27.08.2019
ԱԱԾ-ն առավոտից հետախուզական գործողություններ է իրականացրել Գագիկ Խաչատրյանի բնակության հասցեներում։ Փաստաբան Երեմ Սարգսյանի գնահատմամբ՝ այնպիսի իրեր չեն հայտնաբերվել, որոնք գործի համար էական նշանակություն ունենային, հայտնաբերվել են օրինական կարգով Գագիկ Խաչատրյանին պատկանող զենքեր։ «Գործին առնչվող փաստաթղթեր էին փնտրում, չկային, հետևաբար՝ առգրավում չի եղել, խոշոր գումարներ չեն հայտնաբերվել»։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Գագիկ Խաչատրյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, 2015 […]
20:01 27.08.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ […]
19:44 27.08.2019
Պաշտոնական այցով Երևանում գտնվող Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ օգոստոսի 27-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Անդրեաս Նորլենն ու պատվիրակության անդամները Շվեդիայի խորհրդարանի անունից ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հյուրերը եղել […]
18:43 27.08.2019
Եվրոպական տիեզերական գործակալությունը դադարեցնում է Միջազգային տիեզերական կայաններ իր տիեզերագնացների թռիչքները ռուսական տիեզերանավերով: Ինչպես հաղորդում է Korrespondent.net-ը, այս մասին հայտարարել է ՌԴ-ում Եվրոպական տիեզերական գործակալության ներկայացուցչության ղեկավար Ռենե Պիշելը: Նա հայտնել է, որ ռուսական տիեզերանավերին կփոխարինեն ամերիկականները: Պիշելը հայտնել է, իտալացի Լուկա Պարմիտանոյի թռիքչը, որ կայացել է 2019 թ. հուլիսին, ռուսական «Սոյուզով» վերջին թռիչքն էր: […]
18:33 27.08.2019
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր ֆեյսբուքյան էջում ուրախ լուր է հաղորդել` հայտնելով, որ էապես կբարձրանա ԱԻՆ Փրկարար ծառայության կրտսեր կազմի աշխատավարձը: «Սիրելի փրկարարնե՛ր, քիչ առաջ ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկումների արդյունքներով՝ որոշում կայացվեց հոկտեմբերի 1-ից շոշափելի բարձրացնել փրկարարների աշխատավարձը: Էապես կբարձրանա հատկապես ԱԻՆ Փրկարար ծառայության կրտսեր կազմի աշխատավարձը: Շնորհակալ […]
18:29 27.08.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ստուգայց են կատարել Արտաշատի շուկայում մսի վաճառակետերում տիրող սանիտարահիգիենիկ վիճակին ծանոթանալու համար: Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանից: Որոշ տաղավարներում բացահայտվել են խախտումներ: ՍԱՊԾ պետը թերությունները վերացնելու համար սահմանել է ժամկետ: Արարատի մարզպետը կարևորել է նման ստուգայցերի հաճախակիությունը՝ նշելով, որ […]
18:13 27.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ «B1»-ից դարձնելով «Ba3»: «Ուրախ եմ տեղեկացնել, որ «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ «B1»-ից դարձնելով «Ba3»: Որոշումը հիմնված է «Մուդիզի» այն գնահատականների վրա, որ Հայաստանում տնտեսական աճի շարժիչների աճող դիվերսիֆիկացումը՝ զուգակցվելով […]
17:56 27.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ հրշեջ-փրկարարների աշխատավարձը կբարձրանա: «Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ: Քննարկումների արդյունքներով՝ հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացրինք: Աշխատավարձերի բարձրացման սանդղակները կհրապարակվեն ավելի ուշ՝ աշխատանքային կարգով»,- գրել է նա:
17:51 27.08.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որին ներկա են գտնվել նաև ոլորտային փոխնախարարներ։ Օրակարգային հարցերի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանին է զեկուցվել գործող ներմարզային երթուղիների, չսպասարկվող համայնքներից դեպի մարզկենտրոն և մարզի քաղաքներից դեպի Երևան ուղղություններով փաստացի ուղևորահոսքերի առկա ծավալներն ու ոլորտի առողջացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները։ Միասնական երթուղային ցանցի մշակման […]
17:48 27.08.2019
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը: Այս մասին, ՀԺ-ի հարցին ի պատասխան, ասել է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 38- 179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Նա նաև նշել է, […]
17:37 27.08.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին Անկախության օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ-մոլդովական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, և համատեղ ջանքերով հնարավոր է ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով: Նա նախագահ Դոդոնին հաջողություններ և ամենայն բարիք է մաղթել, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ […]