TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+32.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը Կառավարության նիստը սկսեց լավ լուրով

11:09 29.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստը սկսեց լավ լուրով: «Տեղյակ եք, որ Մուդիզ վարկանիշային միջազգային ընկերությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը, սա 2006-ից ի վեր սպասված իրադարձություն է»,- ասաց նա: Փաշինյանը Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին խնդրեց ներկայացնել՝ ինչով է սա կարևոր: Վերջինս տեղեկացրեց՝ դա միջազգային ներդրումային հանրության մոտ սպասումներ ու կարծիք է ստեղծում տվյալ երկրում […]

̰
Հայ դիվանագետներն Ազգային ժողովում են. ուղիղ

10:25 29.08.2019

Այսօր ԱԺ-ում են դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները: ԱԺ նախագահի բացման խոսքից հետո, ելույթ է ունեցել ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը: Մնացականյանը շեշտում է՝ փոփոխվող աշխարհում պետք է առաջնորդվել երեք հիմնական արժեքներով։Երեք հիմարար սկզբունքներ, որոնցով Հայաստանը վարելու է իր արտաքին քաաղքականությունը: Առաջին հերթին  խոսքն ինքիշխանության , ևայդ դիքրից  փոխգործակցության մասին է: Մնացականյանն անդրադարձ է կատարել նաև դիվանագիտական հավաքի […]

̰
Ուկրաինայում ցուցարարները նախագահի նստավայրի մոտ պահանջում են Արսեն Ավակովի հրաժարականը

23:24 28.08.2019

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում նախագահի նստավայրի առաջ բողոքի ակցիա է Ուկրաինայի ներքին գործերի նախարար, ազգությամբ հայ Արսեն Ավակովի դեմ։ Այս մասին գրում է korrespondent.net-ը: Հարյուրավոր մարդիկ են հավաքված, որոնք Ավակովի դեմ կարգախոսներով պաստառներ են ծածանում՝ պահանջելով Ավակովի հրաժարականը։ Ցուցարարները մեղադրում են Ավակովին ոստիկանական համակարգում բարեփոխումների ձախողման և հասարակական ակտիվիստների վրա հարձակումների և սպանությունների վերաբերյալ մի շարք […]

̰
Շիրակի մարզի 4 գյուղերի 15 անօթևան ընտանիք բնակարանային փոխհատուցում կստանա

19:30 28.08.2019

Կառավարությունն այս տարվա բնակապահովման ծրագրով Շիրակի մարզում բնակարանի գնման վկայագիր կտրամադրի 4 գյուղերի 15 անօթևան ընտանիքների, որոնք բնակարանի շահառու են ճանաչվել 2012 և 2013 թվականներին: Գործադիրն ընտրել է այն գյուղերը, որտեղ անօթևան ընտանիքների թիվը չի գերազանցում 10-ը: Հատկացված 75 մլն դրամով 4 գյուղերում` Ախուրյանում, Գետքում, Հացիկում և Քեթիում, այլևս երկրաշարժից անօթևաններ չեն մնա: Բայց չի […]

̰
Բարդ է լինել այն երկրի նախագահը, որը 27 դար շարունակ դիմակայել է տարբեր կայսրությունների. Զուրաբիշվիլի

19:07 28.08.2019

Բարդ է լինել այն երկրի նախագահը, որը 27 դար շարունակ դիմակայել է տարբեր կայսրություններին,- Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այս մասին հայտարարել է «Euronews»-ին տված հարցազրույցում, հայտնում է 1tv.ge-ն: Վրաստանի նախագահը հարցազրույցն սկսել է օկուպացված Աբխազիայում անցկացված «նախագահական ընտրությունների» թեմայով` ընդգծելով, որ Աբխազիայում ռուսականացման քաղաքականություն է իրականացվում: «Այս «ընտրությունները» մենք չենք ճանաչում, սակայն վստահ եմ, մի […]

̰
Հիմա ավելի թրենդային է հեշթեգ ստեղծել ու այդ հեշթեգի շուրջ բոլոլա հավաքել. Ալեն Սիմոնյան

18:57 28.08.2019

ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է վերաբերվում ԱԺ-ում գորգերի լվացմանը 5 մլն դրամ հատկացնելու փաստին: Սիմոնյանը նշեց, որ կխուսափի պոստֆակտում գնահատական տալ կատարվածին՝ քննադատել կամ գովաբանել իր գործընկերներին, ինչ-որ ձևով մտնել խոսակցության մեջ մի թեմայով, որի մասին գրվել ու ասվել է: Նա նշեց՝ ինքը նման բան չի անի, […]

̰
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումը ժամանել է ՌԴ ԶՈՒ «Աշուլուկ» զորավարժարան

18:55 28.08.2019

ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2019 թ. պլանի համաձայն անցկացվող «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը մասնակցող ՀՀ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումը ժամանել է ՌԴ ԶՈՒ «Աշուլուկ» զորավարժարան: Հայկական ստորաբաժանումը տեղակայվել է զորավարժարանի տարածքում և իրականացնում է զորավարժության նախապատրաստման աշխատանքներ՝ տեխնիկայի ընդունում, Ս-300 համալիրների գործարկման ճշգրտում, սարքավորումների ստուգում, հնարավոր բարդությունների հայտնաբերում […]

̰
Քննարկում ենք, ասում եք՝ պառակտում կա, չենք քննարկում, ասում եք՝ կնոպկա սեղմող. Ալեն Սիմոնյանը՝ Ամուլսարի հարցի մասին

18:42 28.08.2019

ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու որոշումը նպատակ ուներ հանրային ուշադրությունը Ամուլսարից շեղել: Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այդ վարկածին, Սիմոնյանը պատասխանեց. «Ժպիտով, քանի որ նախ և առաջ ինձ համար այսօր շատ ավելի կարևոր է Գագիկ Խաչատրյանի գործը, քան Ամուլսարի, որովհետև այնտեղ պետությանը վնաս պատճառելու մասին […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ

18:30 28.08.2019

Օգոստոսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ գնահատելով ծառայության ընթացքում Հայաստանի, հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու հանդեպ դրսևորած նրա ջերմ վերաբերմունքը: […]

̰
ԼՀԿ անդամները Լին Թրեյսիի հետ քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր

18:25 28.08.2019

Օգոստոսի 28-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և խմբակցության պատգամավորները հյուրընկալել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպման ժամանակ կողմերը խոսել են հայ-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաև ներքին քաղաքականությանը առնչվող որոշ հարցերի շուրջ: Դեսպանի խնդրանքով ԼՀԿ խմբակցության անդամները ներկայացրել են աշնանային նստաշրջանի ընթացքում խմբակցության առաջնահերթությունները։  

̰
Հոկտեմբերի 1-ից Շվեյցարիան Վրաստանը կներառի անվտանգ երկրների շարքում

18:17 28.08.2019

Հոկտեմբերի 1-ից Շվեյցարիան Վրաստանը կներառի անվտանգ երկրների շարքում: Այս մասին ասված է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի կայքում տեղադրված հայտարարության մեջ: Հայտարարության համաձայն` Վրաստանը` որպես անվտանգ երկիր ճանաչվելուց հետո, ողջամիտ կլինի ապաստան հայցողներին վերադարձնել hայրենիք` Վրաստան: Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը նշում է, որ անվտանգ երկիր ճանաչելու հիմնական չափանիշներն են` մարդու իրավունքների հարգումը, քաղաքական կայունությունը, առողջապահական համակարգը, ինչպես նաև […]

̰
Ո՞վ ասաց, որ հետաձգվել է. Ալեն Սիմոնյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման մասին

18:05 28.08.2019

Ինչո՞ւ հետաձգվեց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը: Օգոստոսի 28-ին լրագրողներն այս հարցն ուղղեցին ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին: «Ո՞վ ասաց, որ հետաձգվել է: Դուք ԱԺ փոխխոսնակի հետ եք խոսում: ԱԺ-ում նման հարց ո´չ բերվել է, ո´չ հետաձգվել այս պահի դրությամբ»,- արձագանքեց նա: Սիմոնյանը նշեց՝ տարբեր հարցերի շուրջ իր կուսակիցներից տարբեր կարծիքներ են հնչում, քանի […]

̰
Ռուստամ Բադասյանը UNICEF-ի ներկայացուցչի հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

17:58 28.08.2019

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը կարևորել է UNICEF-ի հետ համագործակցությունն ու երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումների շրջանակում փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել: UNICEF-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ պատրաստ են իրենց մանդատի […]

̰
ՍԴ-ն հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը

17:57 28.08.2019

Սահմանադրական դատարանը հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը, որը նախատեսված էր օգոստոսի 29-ին: Այս մասին տեղեկանում ենք ՍԴ կայքից: «Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից՝ «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունն սկսելու ժամկետը հետաձգել մինչև […]

̰
Կարաբին, արյունոտ համազգեստներ, փամփուշտներ. ի՞նչ են պատմում իրեղեն ապացույցները

17:42 28.08.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության այսօրվա նիստին դատարանը հետազոտել է քրեական գործի իրեղեն ապացույցները: Նախ` փաթեթավորումից հանվել է այն կարաբինը, որից արձակված կրակոցից, ըստ փորձագետի եզրակացության, սպանվել է ոստիկան Յուրի Տեփանոսյանը: Հետազոտվեցին նաև հենց այդ կարաբինից կրակված փամփուշտների շապիկները: Առանձին հետազոտվել է այն փամփուշտի շապիկը, որը գտնվել է Յուրի Տեփանսյանի բերանում` դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ: […]

̰
Դա ինտրիգ է լավ վերնագիր դնելու համար. Ալեն Սիմոնյանը՝ լրագրողներին

17:37 28.08.2019

ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը խմբակցության այսօրվա նիստից հետո ներկայացրեց, թե որոնք են եղել օրակարգային հարցերը: Սիմոնյանը նշեց, որ քննարկվող հարցերն են եղել՝ ԲԴԽ անդամների, կանոնադրության փոփոխություն, աշխատանքներ, որոնք սկսվելու են սեպտեմբերի 9-ից՝ ԱԺ նստաշրջանի մեկնարկի հետ, և, ի վերջո, արձակուրդներ են եղել, ընդհանրապես պատգամավորների հետ քննարկումներ են եղել տարբեր հարցերի շուրջ: […]

̰
Վարպետի հետ շփվելով՝ հասկացա, որ 80-ամյակը շատ հարաբերական է. Արայիկ Հարությունյանը՝ Տիգրան Մանսուրյանի մասին

17:08 28.08.2019

2019 թվականի սեպտեմբերի 1-13-ը մանսուրյանական օրեր են. ժամանակակից հայ դասական երաժշտության Վարպետի 80-րդ հոբելյանի կապակցությամբ կանցկացվի «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարը: Այն կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Այս առիթով այսօր Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, Երևանի քաղաքապետ […]

̰
Զուրաբիշվիլին նշել է, թե որ դեպքում Վրաստանը կհամաձայնի բանակցել ՌԴ-ի հետ

17:00 28.08.2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը հնարավոր կլինի, եթե Մոսկվան փոխի իր դիրքորոշումը: Այս մասին հայտնել է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը: «Կարևոր է տեսնել, որ Ռուսաստանը փոխում է իր վերաբերմունքը «փոքր հարևան»-ի հանդեպ: Նաև պետք է ընդունել, որ հարաբերությունները չեն կարող կառուցվել ստիպողաբար: Եթե մենք տեսնենք Ռուսաստանի կողմից դրական ազդակներ, ապա […]

̰
Պետք է սպասենք կառավարության քայլերին. պատգամավորը՝ Ամուլսարի հարցում «Իմ քայլի» որոշման մասին

16:56 28.08.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը, խմբակցության՝ ավելի քան երեք ժամ տևած նիստից հետո անդրադարձավ նիստի ժամանակ քննարկված թեմաներին: Նա ասաց, որ անդրադարձ է եղել հանձնաժողովների աշխատանքին՝ նստաշրջանից առաջ և հետո: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ամուլսարի վերաբերյալ քննարկում եղե՞լ է: Հովսեփյանը պատասխանեց, որ Ամուլսարի հարցով կարծիքներ եղել են, զարգացումներ չկան: «Մնացել ենք այն մոտեցմանը, որ այս […]

̰
Շվեդիան «Օսկարի» համար կպայքարի ոչ ավանդական սիրո մասին վրաց-շվեդական ֆիլմով

16:51 28.08.2019

Ռեժիսոր Լևան Ակինի վրաց-շվեդական սկանդալային «Հետո մենք պարեցինք» կինոնկարը կմրցի ամերիկյան կինոակադեմիայի հեղինակավոր «Օսկար» մրցանակի համար: Այդ մասին տեղեկացնում է ֆիլմի ֆեյսբուքյան էջը: Վրացական «Takes Film»-ի և շվեդական «French Quarter Film»-ի համատեղ արտադրությունը ներկայացված է «Լավագույն միջազգային գեղարվեստական ​​կինոնկար» անվանակարգում (նախկինում այդ անվանակարգը կոչվում էր «Լավագույն օտարալեզու ֆիլմ»): «Հետո մենք պարեցինք» ֆիլմը Մերաբ անունով պարողի […]

̰
Հոկտեմբերի 1-ից կբարձրացվեն անտառապահների և անտառապետների աշխատավարձերը. վարչապետ

16:44 28.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հոկտեմբերի 1-ից բարձրացվելու են անտառապահների և անտառապետների աշխատավարձերը: «Շրջակա միջավայրի նախարարի հետ քննարկումների արդյունքում որոշեցինք հոկտեմբերի 1-ից բարձրացնել նաև  անտառապահների և անտառապետների աշխատավարձերը»,- գրել է վարչապետը:

̰
Վերջնականապես վտանգված է «Սանիթեքի» կողմից ծառայությունների մատուցումը. հայտարարություն

16:34 28.08.2019

«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ աղբահանության իրականացումը վերջնական վտանգված է: «Սիրելի՛ երևանցիներ, Տեղեկացնում ենք, որ շահագրգիռ մարմինների կողմից հետևողականորեն իրականացվող ռազմավարության և ընկերության ֆինանսական վիճակի վրա շարունակական ճնշումների արդյունքում վերջնականապես վտանգված է «Սանիթեքի» կողմից ծառայությունների մատուցումը: Ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամ: Ընկերությունը հայցում […]

̰
Միլիոնատեր հայ եղբայրները հայտնվել են Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցուցակում. Forbes

16:10 28.08.2019

Forbes ամսագրի ռուսական խմբագրությունը հրապարակել է 2019 թ. Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշային ցուցակը: Դրանում գնահատվում է խոշոր բիզնեսով զբաղվող առանձին ընտանիքների անդամների կարողությունը: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, նշված ցուցակում է հայտնվել հայկական ծագմամբ երկու գործարարների՝ եղբայրներ Սերգեյ ու Նիկոլայ Սարկիսովների ընտանիքը: «Սարկիսովները ՌԵՍՈ խմբի սեփականատերն են: Երկու եղբայրը «Ռեսո-Գարանտիա» ապահովագրական ընկերության 60,6 տոկոսի բաժնետերերից են: […]

̰
ՄԻՊ-ը հրապարակել է հարկ վճարողների ուղեցույց հարկային ստուգումների իրականացման վերաբերյալ

15:44 28.08.2019

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնում մշակվել է հարկ վճարողների ուղեցույց հարկային ստուգումների իրականացման վերաբերյալ։ Պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ շատ դեպքերում տնտեսվարողները տեղեկացված չեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչի արդյունքում կարող են տուժել հարկային վարչարարությունից, հարկային մարմինների կայացրած վարչական ակտերից, հարկային մարմիններում առկա քաշքշուկներից և այլն։ Խնդիրը հատկապես […]

̰
Համայնքային բոլոր մանկապարտեզներում սեպտեմբերից կգործեն երկարօրյա խմբեր

15:34 28.08.2019

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ համայնքային բոլոր մանկապարտեզներում սեպտեմբերից կգործեն երկարօրյա խմբեր: «Կարևոր․ Համայնքային բոլոր մանկապարտեզներում սեպտեմբերից կգործեն երկարօրյա խմբեր: Ծառայությունը կլինի վճարովի՝ ամսական 5000 դրամի չափով: 1.5 ժամ տևողությամբ երկարօրյա խումբ բացելու համար անհրաժեշտ է առնվազն 5 երեխա»,- տեղեկացրել է Վիրաբյանը:

̰
Տուժած գործարարներն ինչո՞ւ հենց «Ձյունիկ»-ին չեն դիմում փոխհատուցման պահանջով

15:25 28.08.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Ձյունիկ» ՍՊԸ սառնարանային պահեստում բռնկված հրդեհից տուժած գործարարներից երկուսն այսօր ասուլիս են հրավիրել: Նրանք կառավարությանն ու վարչապետին են դիմել: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե արդյոք սառնարանայի ընկերության հետ կնքված պայմանագրով չկան պարտավորություններ, որոնք ընկերությունը չի կատարել, մասնավորապես՝ փոխհատուցման մասով: Ինչո՞ւ հենց ընկերությանը չեն դիմում: Գործարարները պատասխանել են, որ իրենց ունեցած պայմանագիրը […]

̰
ՔԿՀ-ներում հայտնաբերված հեռախոսների թիվն աճել է. արդարադատության նախարարի տեղակալ

15:16 28.08.2019

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ քրեակատարողական հիմնարկներում բջջային հեռախոսներ պահելու կապակցությամբ պետք է կատարվեն ուսումնասիրություններ: «Այս միջոցառումը նախատեսված եղել է մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունում: Նախատեսված է եղել, որպեսզի կատարվեն համապատասխան ուսումնասիրություններ, հասկանալ, թե ինչ ռեժիմներում և ինչ հանգամանքներում է հնարավոր է նախատեսել բջջային հեռախոսները»,- ասաց նա: SHANTNEWS.am-ի մեջբերմանը, որ վարչապետն ամիսներ […]

̰
Կողմ եմ, որ Ամուլսարը շահագործվի. Հայկ Գևորգյան

15:07 28.08.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանն այսօր խմբակցության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ամուլսարի խնդրին: Հարցին՝ նոր փորձաքննության անհրաժեշտություն տեսնո՞ւմ է: «Շատ նեղ մասնագիտական խնդիր է, նեղ մասնագետները պիտի պատասխանեն այդ հարցին: Ինչ վերաբերում է Ամուլսարին ու եզրակացությանը, ես հայտնել եմ, որ ես կողմ եմ, որ Ամուլսարը շահագործվի, առանց նոր փորձաքննության»,- ասել […]

̰
Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել. Armtimes.com

15:01 28.08.2019

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու քննիչի որոշման դեմ այսօր բողոք է ներկայացվել, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը: ՀԺ-ի հարցին ի պատասխան` այս մասին ասել է Խաչատրյանի փաստաբաններից Երեմ Սարգսյանը: Նա Խաչատրյանին ձերբակալելու որոշումը համարում է ոչ իրավաչափ: Ըստ փաստաբանի` ձերբակալումը կատարվում է հանցանք կատարելու պահին կամ դրանից  անմիջապես հետո` փախուստը կանխելու նպատակով, մինչդեռ Գագիկ […]

̰
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կդադարեցնի աշխատանքը Brexit-ի պատճառով

14:44 28.08.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ խորհրդարանի աշխատանքը կընդհատվի մինչև հոկտեմբերի 14-ը: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն: Վարչապետը զրուցել է թագուհու հետ և խնդրել նրան սեպտեմբերի կեսին դադարեցնել խորհրդարանական ընթացիկ նստաշրջանը: Կուսակցական համաժողովների ավանդական ժամանակահատվածի ավարտից հետո ներկայիս խորհրդարանի աշխատանքի երկրորդ նստաշրջանը կմեկնարկի երկուշաբթի՝ հոկտեմբերի 14-ին: Հաշվի առնելով այն փաստը, որ խորհրդարանականներն արձակուրդից […]

̰
BACK_TO_TOP