Առաջիկա օրերին ևս 5 նոր աղբատար մեքենա շահագործման կհանձնվի. Երևանի քաղաքապետարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+25.09 oC

Առաջիկա օրերին ևս 5 նոր աղբատար մեքենա շահագործման կհանձնվի. Երևանի քաղաքապետարան

18:51 26.08.2019

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել աղբի տեսակավորման, վտանգավոր թափոնների, ինչպես նաև աղբահանության այլ խնդիրների մասին:

«Քաղաքային աղբամանները նախատեսված են միայն կենցաղային աղբի համար: Նման կոշտ թափոնները, կենցաղային տեխնիկան աղբատար մեքենաները չեն կարող մանրացնել: Եվ դրա պատճառով քաղաքային գույքը փչանում է, և վնաս է կրում քաղաքապետարանը»,- նշում է կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը։

Հիմնական խնդիրներից մեկը բնակարանի վերանորոգումից հետո մնացած շինարարական աղբն է, որը պետք է տեղափոխվի Նուբարաշենի աղբավայր։ Այստեղ մեկ այլ խնդիր են ապօրինի շինաղբավայրերը։ Երևանի քաղաքապետարանը ոստիկանության հետ շարունակում է հսկողությունը այդ տարածքներում՝ շինաղբով բեռնված մեքենաների վարորդներին զգուշացնելով և ուղղորդելով Նուբարաշեն։ Կոչերն անտեսելով՝ վերջերս վարորդներից մեկը, այնուամենայնիվ, ընտրել էր մոտակայքում գտնվող ապօրինի աղբավայրի ճանապարհը։ Հետևանքը՝ մեքենան ընկել էր աղբի ձորակը։

Նշեցինք, որ քաղաքային աղբարկղերն ու աղբամանները նախատեսված են միայն կենցաղային աղբի համար, սակայն օրեր առաջ Դավթաշենի աղբարկղերից մեկում հայտնաբերվեցին բժշկական պարագաներ, այդ թվում օգտագործված ներարկիչներ։ Վտանգավոր թափոնը հարևանությամբ գործող բժշկական կենտրոնինն էր։

«Խոսեցինք տնօրինության հետ, իրենք ընդունեցին սխալը և նշեցին, որ անփութության հետևանք է եղել: Բացի դրանից՝ մենք ստուգեցինք նրանց պայմանագիրը համապատասխան ընկերության հետ»,- նշում  է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը:

«Թափոնների մասին» օրենքն ասում է, որ բժշկական և վտանգավոր այլ  թափոնները վտանգում են մարդու առողջությունը և միջավայրը։ Դրանք պետք է պահվեն հատուկ առանձնացված հատվածներում և այրման եղանակով ոչնչացվեն լիցենզավորված կազմակերպությունների կողմից։

«Գրություն է ուղարկվել առողջապահական տեսչական մարմին, որպեսզի վարչական վարույթ իրականացվի և բժշկական կենտրոնը տուգանվի (100-150 հազար ՀՀ դրամ) »,- նշել է առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

Այժմ ստուգումներ են Երևանի բոլոր բուժհաստատություններում։ Ստուգվում է թափոնների կառավարման պայմանագրերի առկայությունը։ Քաղաքացիներից ստացված ահազանգի հետքերով մեր նկարահանող խումբը եղավ բժշկական ծառայություններ մատուցող մի քանի կենտրոններում։

Թեև որևէ տեղ գրված չէ, թե ինչպես է պետք օգտվել քաղաքային աղբամաններից, սակայն կարևոր է իմանալ, որ կենցաղային աղբը թափելուց հետո աղբամանների կափարիչները պետք է փակվեն։

Պետք է հստակ գիտակցել՝ աղբահանության համար ձեռք բերված գույքը քաղաքի բոլոր բնակիչների սեփականությունն է, և որքան խնամքով մենք այն գործածենք, այնքան երկար կծառայի այն մեզ՝ նվազեցնելով մեր իսկ գրպանից արվող ծախսերը:

Իսկ առաջիկայում քաղաքապետարանը կսկսի աղբի տեսակավորման փորձնական ծրագիրը:

«Մասնավորը փորձնական 25 աղբաման կտեղադրի Երևանում տեսակավորված աղբի, պլաստիկի համար: Հորդորում ենք  առանձնացնել նաև ստվարաթուղթը, որն առանձին կազմակերպություն կգա և կտանի»,- ասում է կոմունալ տնտեսության վարչության պետը:

Մինչ ոլորտի ամբողջական բարեփոխումը՝ քաղաքապետարանը «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ուժերով, համալրվող տեխնիկայով ու նոր աղբամաններով կշարունակի զբաղվել քաղաքի մաքրությամբ: Ի դեպ, Դավթաշենում քաղաքացիները փոփոխությունն արդեն զգում են:

Առաջիկա օրերին ևս 5 նոր աղբատար մեքենա շահագործման կհանձնվի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը դուրս եկավ 3-րդ փուլ․ «Ուիմբլդոն»

14:00 03.07.2025

Խաչանովը դուրս եկավ 3-րդ փուլ․ «Ուիմբլդոն»

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի երրորդ փուլ։ Աշխարհի 20-րդ ռակետը երկրորդ փուլում դժվարին պայքարում 1-6, 7-6, 4-6, 6-3, 6-4 հաշվով հաղթել է Շինտարո Մոչիզուկիին (Ճապոնիա, 144-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է մոտ 4 ժամ։ Հաջորդ փուլում Խաչանովը կմրցի աշխարհի 37–րդ ռակետ, պորտուգալացի Նունո Բորգեսի […] ...

Երևանում կասեցվել է կրթական կենտրոնի խոհանոցի արտադրական գործունեությունը

13:51 03.07.2025

Երևանում կասեցվել է կրթական կենտրոնի խոհանոցի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ա․ԳԻՏ» ՍՊԸ-ին պատկանող կրթական կենտրոնի խոհանոցում (ք․ Երևան, Ավետ Ավետիսյան)։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – խոհանոցի առաստաղները, պատուհանները, դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող, չներծծող, լվացվող […] ...

Մեկնարկել է սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը` «Գիտելիքի կամուրջ» խորագրի ներքո

13:43 03.07.2025

Մեկնարկել է սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը` «Գիտելիքի կամուրջ» խորագրի ներքո

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որին այս տարի մասնակցում է 62 ուսուցիչ 10 երկրից: Ծրագրի մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Վերապատրաստման դասընթացներն այս տարի իրականացվում են Եղիշե Չարենցի անվան թիվ 67 […] ...

Պետդեպարտամենտը հիշեցրել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը միայն մասամբ է սահմանափակվել

13:35 03.07.2025

Պետդեպարտամենտը հիշեցրել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը միայն մասամբ է սահմանափակվել

Պենտագոնի որոշումը՝ կասեցնել մի շարք տեսակի զենքերի փոխանցումը Ուկրաինային, չի նշանակում, որ Վաշինգտոնը ամբողջությամբ դադարեցրել է Կիևին տրամադրվող ռազմական աջակցությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Մենք չենք խոսում որևէ ռազմական օգնության փոխանցումը դադարեցնելու մասին։ Այս օգնության միայն մեկ կողմն է կասեցվել», – նշել է նա։ Միացյալ Նահանգները հետաձգել է Ուկրաինային մի […] ...

Մարզիչ-մանկավարժների վերապատրաստման նոր ծրագիր՝ միջազգային չափանիշներին համահունչ

13:27 03.07.2025

Մարզիչ-մանկավարժների վերապատրաստման նոր ծրագիր՝ միջազգային չափանիշներին համահունչ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների վերապատրաստման ծրագիրը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ծրագրի նպատակն է պետական հոգածության ներքո ապահովել մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների պրակտիկ փորձի շարունակականությունը՝ ապահովելով միջազգային սպորտի չափանիշներին համընթաց զարգացում, որը խթան կհանդիսանա նորարարական համակարգերին արագ ինտեգրմանը։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախատեսված է ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացման մեխանիզմներ ներդնել, […] ...

Փոփոխություններ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում

13:20 03.07.2025

Փոփոխություններ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում

Իրականացվել են լայնածավալ փոփոխություններ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում։ Ըստ այդմ` Ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որում ներառված են 57 համայնքների 611 բնակավայրեր՝ նախկին 452-ի փոխարեն։ Ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերը մեկնարկել են միաժամանակ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից, այսինքն՝ ծրագիրը բաց է բոլոր թիրախային խմբերի համար՝ անկախ ընտանիքի […] ...

BACK_TO_TOP