17:01 20.08.2019
«Սանիթեք» ընկերության սեփականատեր և տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Հարցազրույցը կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Հորիզոն»-ի գլխավոր թողարկման ընթացքում:
16:53 20.08.2019
«Ամբողջ ազգ ու ժողովուրդ հելել էր ոտի, ասում էր՝ թազա իշխանություն ենք ուզում»,- օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով թավշյա հեղափոխության մասին, ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Նրան հիշեցրին՝ ասում էր, որ գեներալներին պախարակում են, գո՞հ է այս իշխանություններից: «Բայց էսի խի իշխանություններն են անո՞ւմ: Նիկոլը բանուգործ չունի, իմ վրեն ա բաներ տալի […]
16:50 20.08.2019
ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում, «Միացյալ որոշում» բազմազգ զորավարժության նախապատրաստման շրջանակում, մասնակցել են դասակի և ջոկի հրամանատարական կազմի համար նախատեսված «Միանգամյա օգտագործման ծխագլանակներից և ազդանշանային ատրճանակներից անհրաժեշտության դեպքում անվտանգ ու նպատակային օգտվելու կանոնները» թեմայով խմբակային դասընթացին:
16:32 20.08.2019
«Էնի չի փախել, գնացել ու չի եկել»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի՝ Հայաստանից «փախչելու մասին» տեղեկություններին: Գեներալին հարց ուղղեցին՝ արդյոք դա փախո՞ւստ չէ, ճի՞շտ է այդ պահվածքը, նրան հիշեցրին նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ երկրից բացակայելը, Սարոյանը պատասխանեց. «Մարդիկ իրենց ճիշտն […]
16:10 20.08.2019
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող ակցիայի ժամանակ ոստիկանական որոշ գործողությունների հետ կապված: «Մի շարք օգտատերեր, հասարակական կազմակերպություններ ու իրավապաշտպաններ կարծիքներ և գնահատականներ են հնչեցրել օգոստոսի 19-ին Երևանի Բաղրամյան պողոտայում ոստիկանների գործողությունների վերաբերյալ: 2019 թ. օգոստոսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրականացնում էին խաղաղ հավաք՝ իրենց աջակցությունն արտահայտելու Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ […]
15:47 20.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից նշել է. «Ինչպես և պայմանավորվել էինք՝ Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական: Արդյունավետ աշխատանք եմ մաղթում»:
15:08 20.08.2019
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի քրեական գործով դատական նիստին այսօր ներկայացել էր ևս մի փորձագետ` սրտաբան-թերապևտ Հարություն Հեքիմյանը, որն աշխատում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Բժիշկն ասաց, որ 2004 թվականից ընդգրկված է միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողովի կազմում: Այս փորձաքննության շրջանակներում արդեն մեկ անգամ այցելել է ամբաստանյալին: Փորձագետն ասաց, որ նրա առողջական վիճակի մասին որևէ տվյալ չի կարող […]
15:03 20.08.2019
Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է իրենց ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս արվեստն ու գիտությունը հասցնել դպրոց, օրինակ՝ հետաքրքիր է ծրագրերից մեկը, որի մատուցման ձևի մասին պատմել է վարչապետը: «Գաղափարը հետևյալն է․ պատկերացրեք մի դպրոց, պահակախմբով դպրոց է մտնում շարասյուն, ակնհայտ է, որ կարևոր բան է տեղի ունենում դպրոցում, իջնում է թիկնազորը, տարածքն ուսումնասիրում են, […]
14:55 20.08.2019
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վարչապետի հետ այսօրվա աշխատանքային քննարկման ավարտին առաջարկեց, որ հաջորդ հանդիպմանը քննարկեն գիտության ու հուշարձանների խնդիրները: Վարչապետն ասաց, որ իր համար կարևոր է այս նախարարությունը: «Ինձ համար սա ՀՀ բովանդակության նախարարությունն է, ռազմավարական նշանակություն ունի, ինչքան էլ ասեք, որ միացումը բարդություն ունի, ես կարծում եմ, որ դիպուկ բան է, մեր տրամաբանության մեջ […]
14:52 20.08.2019
Այսօր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվում էր ֆեյսբուքյան ուղիղ եթերում, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց դպրոցների ընդունելության նոր համակարգի առավելությունները, նշեց, որ ծնողը շփում չի ունենում դպրոցում, մտնում է, գրանցվում է 15 օրվա ընթացքում, երեխայի ընդունելության ժամանակ դպրոցի հետ առնչություն չի ունենում: Բացատրեց, որ տեղերը սահմանվել են լիցենզիայով: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Պարզեցված է, […]
14:44 20.08.2019
Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Գայանե Շագոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում դիմել է ՀՀ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին` խնդրելով իրեն ազատել Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնից: «Բացարձակապես անընդունելի եմ համարում Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության մոտեցումը Ամուլսարի շահագործման խնդրին: Նման վերաբերմունքով՝ […]
14:36 20.08.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է Ամուլսարի հանքի վերաբերյալ կառավարության հասցեին հնչող քննադատություններին: «Կարդացի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ իմ ամբողջ գրասենյակը, ինչպես նաև վարչապետի աշխատակազմը լծված են եղել Ամուլսարի ճանապարհները բացելուն, և ամենակարևորը՝ այս գործընթացը փորձում էին կազմակերպել իր՝ Արթուր Գրիգորյանի «ձեռքերով»։ Այս հայտարարությունը կարդացողի մոտ տպավորություն […]
14:29 20.08.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով հանքարդյունաբերության շուրջ ծավալվող քննարկումներին: Ըստ նրա` հանքարդյունաբերության և ապագայի մասին կարելի է ունենալ զուտ քաղաքական մոտեցում։ Ներկայի՝ Ամուլսարի շահագործման հարցը կարող է դիտարկվել որպես քաղաքական հարց, ինչպես ցանկացած այլ հանրային մտորման, հանրային ինքնաբացահայտման և գործելու ազատության հարց: «Իմ ընկալումներում Ամուլսարի շահագործման […]
14:16 20.08.2019
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞ւմ նկատի ունի, երբ ասում է՝ գեներալներին վարկաբեկում են: «Ո՞ւմ են գովում, ա´յ ցավդ տանեմ: Ես իմ տուն նստած, եկել եմ, սուտի գրում են՝ գեներալը ճողոպրեց, հետո փոխում են, չէ՞, ամեն մեկը իր վերնագիրը՝ գեներալը ճողոպրեց, գեներալը թռավ, գեներալը փախավ: Հա, սենսացիա է, լավ եք անում, […]
13:48 20.08.2019
«Էսի օջախ ա, չէ՞, տուն ա, իմ թոռները, երեխեքս, մերս: Ո՞վ ա տեսել, որ մարդու օջախի մեջ ռազբորկեք լինեն: Իրանք օջախ չունեն, տուն չունեն: Իմ տունը ռազբորկի դաշտ ա՞, ի՞նչ ա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը, արձագանքելով իր մասին լրատվամիջոցներից մեկում տեղ գտած հրապարակմանը, նշեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Նա հիշեցրեց՝ բուժման նպատակով […]
13:45 20.08.2019
Իսրայելի ղեկավար Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ Ուկրաինայում աղ ու հացից հրաժարվելու իր կնոջ որոշումը չհամարեն ուկրաինացիների նկատմամբ անարգանք: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում Իսրայելի վարչապետը տեսաուղերձով դիմել է իր հետևորդներին և տեղեկացրել, որ իր կինը՝ Սառան, Ուկրաինա այցելության համար նույնիսկ ուկրաինական ոճի զգեստ է կրել՝ այդպես ցանկանալով իր հարգանքը դրսևորել այդ երկրի հանդեպ: Այս մասին հայտնում […]
13:41 20.08.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վարչապետի հետ աշխատանքային քննարկման ընթացքում նշել է, որ դասագրքերի 40 տոկոսով թեթևացում են ապահովել երեխաների համար: Խոսել են նաև ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մասին. «Ֆինանսական բանաձևի հետ կապված ունենք խնդիր, մեկ տարի է ՝ վերափոխվում է, խոսել ենք, որ մի դրույքի համեմատ տարբեր դպրոցներում տարբեր դրույքաչափեր կան, ունենալու ենք նոր բանաձևով […]
13:34 20.08.2019
Բիշքեկի շրջանային դատարանը երկարաձգել է Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքի ժամկետը: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Աթամբաևի փաստաբան Սերգեյ Սլեսարևը: «Նա կալանքի տակ կմնա մինչև հոկտեմբերի 26-ը»,- հայտարարել է Աթամբաևի փաստաբանը: Սլեսարևի խոսքերով՝ այս որոշումն անօրինական է, պաշտպանվող կողմը մտադիր է այն բողոքարկել: Աթամբաևի խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ դատական նիստն անցկացվել է երկրի […]
13:28 20.08.2019
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը դժգոհեց՝ լրատվամիջոցները չճշտված տեղեկություններ են հրապարակում: Նա նշեց՝ լրատվամիջոցներից մեկն էլ իր մասին էր գրել: «Սուտ տարածում ա՝ գեներալ Սեյրանին մտան տունը, պառկացրին գետին»,- դժգոհեց նա: Լրագրողները փորձեցին ճշտել՝ իրականում եղե՞լ է նման բան: «Տո չէ, ա՛յ ցավդ տանեմ: Մթոմ ես կարա՞մ քայլեմ, մի […]
13:22 20.08.2019
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը մտահոգություններ ներկայացրեց՝ Հայաստանում տիրող մթնոլորտի հետ կապված: «Շատ վատ երևույթներ են սկսվել, պատկերացրեք՝ սաղ ազգը հելավ, կայնավ, արեցինք Թավշյա հեղափոխություն, որ սաղս իրար սիրենք, հարգենք, ազգը միանա, լավ ըլնի ամեն ինչ, բայց հըմի սաղ մարդասպան են, որ սայթը մտնում ես, իրար խփում են: […]
13:19 20.08.2019
Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել վերանորոգվող դպրոցների ծրագիրը, նշել է, որ մեկ ամիս առաջ մի նախագիծ են ընդունել, որով լայնածավալ վերանորոգման աշխատանքներ են իրականացնելու: Համաշխարհային բանկի միջոցներով 7 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները սկսվել են, խնայված միջոցներով ավելացել է ևս մեկը: Նա զեկուցել է նաև, որ հաջորդ տարի փոքր դպրոցների մեծ ծրագիր ունեն. 21 փոքր […]
13:18 20.08.2019
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելու իր տանը տեղի ունեցած միջադեպի մանրամասները: Նա նախ` ներողություն խնդրեց հագուստի համար, պարզաբանեց՝ ոտքերն ուռած են, ապա լրագրողներից հետաքրքրվեց. «Առանց ընձի ո՞նց ա, ուրա՞խ ա Ազգային ժողովում»: Դիմելով լրագրողներից մեկին՝ Սարոյանը հարցրեց. «Հիմա ո՞ւմ կյանքն ես ուտում»:
13:10 20.08.2019
Բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ «երեկվանից շոկի մեջ է»: «Լինելով էկոլոգիական իրավունքի շատ նեղ մասնագետ` աշխատել եմ Հայաստանի բոլոր ղեկավարների հետ` Կ. Դեմիրճյանից սկսած: Անկախ նրանից, թե ինչ որոշում է հետագայում ընդունվել, չի եղել դեպք, որ ինձ որևէ մեկը ընդհատի ու չուզենա լսի մասնագետի կարծիքը: Մեր […]
13:08 20.08.2019
Այսօր Նիկոլ Փաշինյանի հետ ֆեյսբուքյան ուղիղ եթերում աշխատանքային քննարկման ընթացքում Արայիկ Հարությունյանը խոսել է դպրոցներից մեկի մասին, որտեղ ընդամենը երկու աշակերտ է հաճախում: Պատմել է. «Ունենք դպրոց, որը հիմա փակում ենք, իհարկե, որտեղ երկու աշակերտ կա, ու կատակում են երբեմն, թե նրանք մեր ամենաթանկ աշակերտներն են, ասում են մի հատ «Մերսեդես» մեքենա գնեք, իրենց վարորդ […]
13:05 20.08.2019
Եթե համայնքներում մանկապարտեզներ հաճախող երեխաների թիվն ավելանա, ապա կլուծվի ոչ միայն կրթական, այլև տնտեսական խնդիր: Այս հարցն են ուղիղ եթերում քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախարար Արայիկ Հարությունյանը: Նրանք քննարկել են նախադպրոցական կրթությունը պարտադիր դարձնելու հարցը, վարչապետն ասել է. «Ինչպես մենք խնդիր ունենք, որ 6 տարեկանից բարձր պետք է հաճախեն դպրոց, այնպես էլ խնդիր դնել, […]
12:25 20.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է ունենում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպումը նրանք սկսել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների խնդիրների քննարկմամբ: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է, որ նոր նախակրթարաններ են կառուցվում 8 մարզերում, ընդհանուր թվով 18 նախակրթարան, դիմել են մարզերին իրենց ցանկությունները հավաքելու համար, կան և համաֆինանսավորմամբ կառուցված կամ ամբողջությամբ պետբյուջեով, իսկ […]
11:56 20.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ շարունակում է ուղիղ հեռարձակվող հանդիպումների շարքը: «Աշխատանքային հանդիպում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ»,- գրել է նա: Հիշեցնենք, որ այս ձևաչափով առաջին հանդիպումը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ է եղել:
11:45 20.08.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ամուլսարի խնդրին: «Թեպետ գրառումս հրապարակային է, բայց վերաբերվում է մեր պայքարի այն ընկերներին, որոնց հետ ճանապարհ ենք անցել, տարատեսակ իրավիճակներ ենք հաղթահարել և ոչ միշտ ենք համաձայն եղել մեթոդների հարցում, բայց նպատակները եղել են նույնը: Ամուլսարի թեման իրենից ենթադրում էր ցանկացած վերադասավորում, հաշվի […]