TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ն 2-րդ զինվորական պատվիրակությունն է ուղարկելու Թուրքիա

11:57 14.08.2019

Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցով առաջիկայում ԱՄՆ-ից ևս մեկ պատվիրակություն կմեկնի Թուրքիա։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակներից մայոր Շոն Ռոբերթսոնը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: «Թուրքիայում գտնվող զինվորականները ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի հետ աշխատում են։ Այդ աշխատանքներին աջակցելու նպատակով մոտ ժամանակներս Թուրքիա կմեկնի ևս մեկ զինվորական պատվիրակություն»,- ասել է մայորը։ Ամերիկացի զինվորականները Թուրքիայում քննարկելու են […]

̰
Ով լինի Արցախի նախագահը, ես կզանգեմ, կշնորհավորեմ. Էդմոն Մարուքյան

11:48 14.08.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իրենց դիրքորոշումն Արցախում սպասվող նախագահական ընտրությունների վերաբերյալ: Ըստ Մարուքյանի՝ պետք է ամեն ինչ անել, որ խժդժություններ, բռնություններ չլինեն, արդար, թափանցիկ քվեարկություն լինի, թեկնածուները հավասար հնարավորություններ ունենան և դրանք օգտագործելով՝ ներկայանան Արցախի քաղաքացիներին: «Ով կընտրվի, մենք այդ մարդու հետ կաշխատենք: Ով լինի Արցախի Հանրապետության […]

̰
Արցախի նախագահ Բակո Սահակյանը Զինվորների կենտրոնին ավտոմեքենա է նվիրել

11:37 14.08.2019

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Արցախից՝ կից հետևյալ գրառումն անելով. «Հասանք Արցախ: Տուն առ տուն այցելելու ենք Արցախում բնակվող մեր վիրավոր տղաներին, ու փորձելու ենք փոխել նրանց կյանքի որակը ևս: Արցախի նախագահ Բակո Սահակյանը Զինվորների կենտրոնին է նվիրել այս նոր ավտոմեքենան: Մեր աշխատակիցներին բարի ճանապարհ եմ մաղթում Արցախում, և խոստանում՝ […]

̰
Թուրքիան կյանքի որակի որոշ ցուցանիշներով ամենավատն է Եվրոպայում

11:28 14.08.2019

Եվրամիության (ԵՄ) վիճակագրական ծառայությունը՝ Eurostat-ը, հրապարակել է «Կայուն քաղաքներ ու հասարակություններ» զեկույցը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Զեկույցից պարզ է դարձել, որ կյանքի որակի մի շարք ցուցանիշներով Թուրքիան վերջին տեղում է Եվրոպայում: Թուրքիայում 18-34 տարիքային խմբի բնակչության 31 տոկոսը կիսատ է թողնում ուսումը: Այս ցուցանիշը Եվրոպայում վատագույնն է: Եվրամիության երկրների միջինացված ցուցանիշն այս ոլորտում 10.6 […]

̰
ԱԱԾ տնօրենն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին

11:11 14.08.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Թիան Էրլունին: Ինչպես հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից, հանդիպման նպատակն էր քննարկել երկու բարեկամ պետությունների անվտանգության մարմինների միջև փոխգործակցությանն ու փորձի փոխանակմանն առնչվող հարցեր։ Ողջունելով դեսպանին՝ Ա․ Վանեցյանը նշել է, որ Չինաստանը բարեկամական և գործընկեր պետություն […]

̰
Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրվի՝ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար. Փաշինյան

11:00 14.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ուրախ եմ տեղեկացնել, որ Հայաստանի կառավարությունն Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի՝ ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար (գումարի չափը գտնվում է ճշգրտման փուլում): Ինչպես և հայտարարել էի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ունեցած ելույթում, մինչև 2023 թվականը մտադիր ենք լուծել նաև ՊԲ զինծառայողների բնակարանային խնդիրները»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2383126408674407?__xts__[0]=68.ARCGeW5RfATyhRms_OuqUrU2GU4fA7Hr8ueQTluxHZukVLSe_1KzafIh95U5mO2Qj7eMHqc2xXIfHnQBrHEK0sQv078GzwkYOZteKFY3gsyD4QCmuix8kWknBNOLATYmdPcckxI-L-5-7enWH6UuV7o1sh80yBsmf_jTcIDoo042tZBRwCHKIyJ6engDz1XyYBdXwUXHD3mp6I5SMBTNsXGmJQQQgLRe-KX7nbbxML_Rdf3YiL3Kz7yN8IoaJqWSF_nCLo1IhbAZmZ93By-NaUu0cClfYu3p-tLFAfJ2X4NB7nRWeVX5OcLNPOUD1B3IA3Gbxc6qAcHdzcwDNAndlPHV&__tn__=-R

̰
Առաջարկվում է քրեականացնել բռնություն գործադրելու հրապարակային կոչերն ու  բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը. ԱՆ

10:10 14.08.2019

2019 թվականի հունիսի 6-ի Կառավարության նիստում վարչապետն Արդարադատության նախարարությանը հանձնարարել է քննարկել բռնության կոչերը քրեականացնելու նպատակահարմարության հարցը՝ տեղեկացնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Այս հանձնարարականի հիման վրա Արդարադատության նախարարության կողմից կատարվել է գործող օրենսդրական կարգավորումների, ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային չափանիշների և փորձի ուսումնասիրություն: Ուսումնասիրության արդյունքում մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել […]

̰
Ամերիկահայության համար 3 առաջնահերթություն գոյություն ունի

22:41 13.08.2019

Ամերիկաբնակ քաղաքագետ Սիմոն Մաղաքյանը երկար տարիներ զբաղվել է Նոր Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման հարցերով: Նա օտար լրատվամիջոցներով միջազգային հանրությանն իրազեկում է այդ նյութի մասին, ինչպես նաև ուշադրության կենտրոնում է պահում հայությանը, հատկապես ամերիկահայությանը հուզող հարցեր: SHANTNEWS-ին նա պատմում է ամերիկահայության՝ այսօր ունեցած առաջնահերթությունների մասին: Մանրամասները՝ տեսանյութում.  

̰
«Շշի Մելոն» տուժող է ճանաչվել

21:28 13.08.2019

Երևան-Սևան ավտոճանապարհին օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունի գործով ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականունով հայտնի գործարար Մելիք Մանուկյանը տուժող է ճանաչվել։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Հիշեցնենք, որ Երևան-Սևան ավտոճանապարհին պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին`Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ։ Դեպքի […]

̰
Օսիպյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցվածության հարցը

20:31 13.08.2019

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը օգոստոսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանը կարևորել է հայ-չինական սերտ հարաբերությունները, որի շրջանակում ակտիվ համագործակցություն կա երկու երկրների իրավապահ կառույցների միջև: Ոստիկանության պետը խոսել է ոստիկանության համակարգում տեղի ունեցող […]

̰
Կառավարությունում քննարկվել են Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գործունեությանը վերաբերող հարցեր

20:17 13.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հետագա գործունեությանը և, մասնավորապես, վերջերս գործարկված ցիկլոտրոնի՝ արագացուցչի կիրառմանը վերաբերող հարցեր: Մտքերի փոխանակությունը ծավալվել է արագացուցչի՝ գիտական, հետազոտական, առողջապահական, տնտեսական, տեխնոլոգիական նպատակներով կիրառման հեռանկարների շուրջ: Այս համատեքստում արծարծվել են նշված բաղադրիչներով […]

̰
Շարմ Էլ Շեյխում ՀՀ քաղաքացիների հյուրանոցային ամրագրումների խնդիրը լուծվել է. Info travel

19:51 13.08.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շարմ Էլ Շեյխում 10 հոգուց բաղկացած հայ զբոսաշրջիկների խումբը հայտնվել էր փողոցում: Ըստ տարածված տեղեկատվության` զբոսաշրջիկների փաթեթները ամրագրել են Joy և Info travel ընկերությունները: Ավելի վաղ կապ էինք հաստատել Joy տուրիստական ընկերության հետ, որը հերքել էր, որ իրենցից փաթեթներ գնած հայերը հայտնվել են փողոցում: Քիչ առաջ SHANTNEWS.am-ի հետ զրույցում Info […]

̰
Էրդողանը ցանկանում է հարձակվել ԱՄՆ-ի դաշնակիցների վրա. The Times

19:30 13.08.2019

Բրիտանական «The Times» պարբերականն անդրադարձել է Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի հիմնելու մտադրությանը, ԱՄՆ-ի հետ բանակցություններին և հարակից զարգացումներին, հայտնում է Ermenihaber-ը: Ըստ հոդվածի հեղինակի՝ Անկարան իր անվտանգության համար սպառնալիք համարող քրդական զինյալ խմբերին ցանկանում է հեռացնել իր հարավային սահմաններից՝ չնայած ԱՄՆ-ն աջակցում է այդ խմբերին: Նշվում է, որ ԱՄՆ-ի հետ զինված բախումից խուսափող Թուրքիան […]

̰
Իսպանիայի ԱԳՆ-ում կոչ են արել չդառնալ Իրան-ԱՄՆ առճակատման գերին

19:05 13.08.2019

ԵՄ-ն պետք է միավորի ջանքերը՝ իր շահերը պաշտպանելու և Իրանի հետ նոր երկխոսության ուղիներ փնտրելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ԵՄ-ն պետք է չդառնա Թեհրանի ու Վաշինգտոնի միջև առճակատման գերին: Ինչպես հաղորդում է RT-ն, այս մասին հայտարարել է Իսպանիայի ԱԳ նախարարի պարտականություններն իրականացնող Ժոզեպ Բորելը: Վերջինս կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ սպառնալիք […]

̰
2018թ. ներդրված REX համակարգում արդեն գրանցվել է 90 ընկերություն

18:36 13.08.2019

2018 թվականին ներդրված REX համակարգում արդեն գրանցվել է 90 ընկերություն: Այս մասին հայտնում է կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Նշվում է, որ համակարգի շնորհիվ եվրոպական շուկա արտահանող ընկերությունները ազատվում են լրացուցիչ մաքսային վճարից: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.facebook.com/armgovernment/videos/1356764287815051/?v=1356764287815051

̰
Պուտինը Բարեկամության շքանշան է շնորհել Մեհրիբան Ալիևային

18:31 13.08.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշան է շնորհել Ադրբեջանի նախագահի կնոջը՝ Մեհիբան Ալիևային, որը նաև երկրի առաջին փոխնախագահն է: Այն շնորհվել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

̰
ՄԱԿ-ը Հոնգկոնգին կոչ է արել բողոքի ակցիայի մասնակիցների հանդեպ պահպանել միջազգային նորմերը

18:30 13.08.2019

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակից Հոնգկոնգի իշխանություններին կոչ է արվել հանդուրժողականություն ցուցաբերել երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաների ու մարդկանց նկատմամբ, պահպանել միջազգային նորմերը: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: «Գրասենյակը Հոնգկոնգի իշխանություններին կոչ է անում գործել զսպված, այնպես անել, որ իրենց իրավունքների համար պայքարող մարդկանց ցանկություններն ապահովվեն»,- ասել է կառույցի ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը: […]

̰
Կրասնոդարում աղջկա հարսանիքին 2 մլն դոլար ծախսած դատավորին արգելել են դատական գործեր վարել

18:13 13.08.2019

Կրասնոդարի դատարանի դատավոր Ելենա Խախալևային, որը 2 միլիոն դոլար էր ծախսել աղջկա հարսանիքին, արգելել են դատական նիստեր վարել, սակայն դատարանից չեն հեռացրել: Այժմ նա պետք է զբաղվի խորհրդատվական գործունեությամբ: Որոշումն ընդունել է Կրասնոդարի շրջանային դատարանի նախագահը: Ավելի վաղ` դեռ 2018-ի սեպտեմբերին, Խախալևային հեռացրել էին դատարանի նախագահությունից, իսկ մի քանի ամիս անց` նաև կոլեգիայի ղեկավարի պաշտոնից: […]

̰
Արմեն Գրիգորյանը և Պատրուշևը քննարկել են երրորդ երկրներին զենքի վաճառքի կանոնակարգման հարցը

18:09 13.08.2019

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով, 2019 թ. օգոստոսի 12-13-ը իրականացվել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի այցը Հայաստան: Այցի շրջանակներում օգոստոսի 12-ին կայացել է Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ տեղի է ունեցել մտքերի փոխանակում հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների […]

̰
Վարչապետի զրույցը քաղաքապետի հետ դրական եմ համարում. Դավիթ Խաժակյան

18:05 13.08.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը տարածել է իր և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի զրույցի տեսանյութը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ այսօր ուղիղ եթերով հեռարձակված զրույցին: «Օրեր առաջ Էդմոն Մարուքյանի հետ նոր ֆորմատի քննարկում էինք ունեցել, որի ընթացքում անդրադարձել էինք քաղաքային խնդիրներին։ Արձանագրեցինք, որ վարչապետը պետք […]

̰
Այս մթնոլորտը թույլ է տալու ազատ, արդար և մրցակցային պայքարում Արցախում ձևավորել լեգիտիմ իշխանություններ. Արայիկ Հարությունյան

18:00 13.08.2019

Արցախի նախագահի պաշտոնի հավանական հավակնորդ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և նշել, որ այժմ Արցախում համերաշխության ու փոխըմբռնման այնպիսի դաշտ է ստեղծվել, որ համապետական ընտրություններում բոլոր քաղաքական ուժերը կարող են քաղաքակիրթ պայքար ծավալել. Գրառումն ամբողջությամբ ստորև. «Հարգելի՛ հայրենակիցներ Վերջին մի քանի ամիսներին մեր երկրում ծավալված ներքաղաքական զարգացումները չէին կարող […]

̰
Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է Արայիկ Ղազարյանին հանրային հետաքրքրասիրության առարկա դարձնելու Ադրբեջանի քայլերը

17:57 13.08.2019

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել Արայիկ Ղազարյանի դեպքի առթիվ՝ դատապարտելով նրան հանրային հետաքրքրասիրության առարկա և քարոզչական գործիք դարձնելու Ադրբեջանի քայլերը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Օգոստոսի 12-ին ԱՀ Պաշտպանության բանակը պաշտոնապես տեղեկացրել է, որ նույն օրը ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող Արայիկ […]

̰
Պետռեգիստրի տվյալները անվճար հիմունքով լրատվամիջոցներին հասանելի դարձնելու նախագիծը լրամշակվել է

17:47 13.08.2019

Արդարադատության նախարարությունը Ազգային ժողովի պատգամավորներ Վահագն Թևոսյանի, Սուրեն Գրիգորյանի հետ համատեղ քննարկումների, ինչպես նաև www.e-draft.am-ում, հանրային քննարկման այլ հարթակներում և սոցիալական կայքերում բարձրաձայնված մտահոգությունների և մեդիափորձագետների դիտարկումների ամփոփման արդյունքում լրամշակել է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից […]

̰
Մոտ 50 պետություններ, կազմակերպություններ ցանկանում են համագործակցել ԵԱՏՄ-ի հետ. Սարգսյան

17:35 13.08.2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել Ղրղըզստանի լրատվամիջոցներից մեկին: Նա պատմել է, որ ԵԱՏՄ-ն երիտասարդ միավորում է, սակայն հեռանկարային: Սարգսյանի կարծիքով՝ կառավարություններն ավելի ու ավելի վստահությամբ են մոտենում այդ ինստիտուտին: «Մոտ 50 պետություններ, կազմակերպություններ ցանկանում են մեզ հետ կապեր հաստատել, ազատ առևտրի գոտիներ ստեղծել, համագործակցության հուշագրեր կնքել»,- ասաց Սարգսյանը: Տիգրան Սարգսյանն […]

̰
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ում յուրացում կատարելու գործով երկու պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել

17:24 13.08.2019

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով առերևույթ յուրացում կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել գլխավոր ճարտարագետին և ներկայիս ընկերության տնօրենի տեղակալ՝ տեխնիկական տնօրենին: «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործ հարուցվել է 2018թ. […]

̰
Ես օրինակ բերեցի, որ հեղափոխություն եղավ, ու միակ մարդը, որ վնասվել էր, վարչապետն էր. Մարության

17:22 13.08.2019

Այսօր տեղի ունեցած աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձ եղավ «Սանիթեք»-ի ղեկավարության ասուլիսին, որի՝ սկզբում Երևանում չանցկացնելու, այնուհետև Երևանում տեսակապով անցկացնելու պատճառների  մասին քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց. «Իրենց վարկածով՝ Երևանում իրենց վտանգ է սպառնում: Ես օրինակ բերեցի, որ հեղափոխություն եղավ, թավշյա հեղափոխություն, ու միակ մարդը, որ վնասվել էր, վարչապետն էր»: Վարչապետն արձագանքեց. «Իրենք սպեկուլյացիա են անում, որ […]

̰
Ղրղըզստանում աշխատանքից հեռացրել են Աթամբաևի հետ բանակցած ներքին գործերի նախարարի տեղակալին

17:20 13.08.2019

Ղրղըզստանում թոշակի են ուղարկել ներքին գործերի նախարարի տեղակալ Կուրսան Ասանովին: Նա բանակցում էր երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ այն օրը, երբ նրա առանձնատանը բախում տեղի ունեցավ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ ՆԳՆ ներքին հետախուզության ծառայությունը հետաքննություն է իրականացրել Քոյ-Թաշում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Ասանովի կողմից պարտականությունների իրականացման մասով: […]

̰
Joy տուրիստական ընկերությունը հերքում է, որ իրենցից փաթեթներ գնած հայերը հայտնվել են փողոցում

17:09 13.08.2019

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այս պահին Շարմ էլ Շեյխում 10 հոգանոց հայերի խումբը հայտնվել է փողոցում: Նշվում է, որ նրանք  փաթեթներն ամրագրել են Joy և Info travel -ում: Զբոսաշրջիկները հասել են տեղ և պարզվել է, որ միայն 3 օր կարող են մնալ ամրագրած հյուրանոցում, վստահ չեն՝ հետադարձ թռիչք ունե՞ն, թե՞ ոչ: Զբոսաշրջիկները մանկահասակ բալիկների […]

̰
Հին սերնդի ՀԴՄ-ների սերվերի թարմացման աշխատանքների պատճառով հնարավոր են խափանումներ. ՊԵԿ

17:02 13.08.2019

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ օգոստոսի 13-ին՝ ժամը 17։00-ից 23։00-ն ընկած ժամանակահատվածում, կապի և տեխնիկական պայմանների բարելավման նպատակով կատարվելու են հին սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների սերվերի թարմացման աշխատանքներ: Միաժամանակ` ՊԵԿ-ը տեղեկացնում է տնտեսվարող սուբյեկտներին, որ կատարվելիք աշխատանքների արդյունքում նշված ժամանակահատվածում հնարավոր է առաջանան կապի ժամանակավոր խափանումներ:

̰
Շավարշ Քոչարյանը ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանի հետ քննարկել է էներգետիկայի ոլորտին առնչվող հարցեր

16:55 13.08.2019

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն օգոստոսի 13-ին ն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպան Մուհամետգելդի Այազովին (Muhammetgeldy Ayazov): Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքմենական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, մասնավորապես՝ էներգետիկայի և առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության խորացման հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ պատվիրակության՝  տարբեր գերատեսչությունների փոխնախարարների […]

̰
BACK_TO_TOP