19:20 12.08.2019
Օգոստոսի 12-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես երիտասարդության միջազգային օր: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳ, մշակույթի և սպորտի նախարարությունից, այս տարվա կարգախոսն է «Փոխակերպելով կրթությունը», օրվա խորհուրդը` երիտասարդությանն առնչվող հարցերի բարձրաձայնումը: «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքում փորձագիտական գնահատականներով և SMS քվեարկությամբ 2019 թվականին երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Վանաձորը: Երիտասարդական մայրաքաղաքն այսօր ընդունել է ՀՀ կրթության, գիտության, […]
19:16 12.08.2019
Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: «Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- ասվում է հաղորդագրության […]
19:04 12.08.2019
Սամվել Բաբայանի և 6 ամբաստանյալների գործով դատական նիստի ժամանակ այսօր դատավոր Գագիկ Պողոսյանը ճշտում էր ամբաստանյալների ինքնությունը՝ ծննդավայրը, ազգությունը, ընտանեկան կարգավիճակը, բնակության հասցեն: Բաբայանը նախ` հարցրեց, թե կոնկրետ որ հասցեն պետք է հայտնի դատարանին՝ Ստեփանակերտի՞, թե՞ Երևանի: Դատավորը պարզաբանեց՝ այնտեղ, որտեղ բնակվում է: Սամվել Բաբայանը չկարողացավ հիշել հասցեները: Պաշտպան Արամ Ղլեչյանն էլ սկսեց փնտրել փաստաթղթերում: […]
19:00 12.08.2019
Եթովպիայի կառավարության ազգային պլանը՝ «Կանաչ ժառանգությունը», որը ենթադրում է 2019 թվականին 4 մլրդ ծառ տնկել, շուտով իրականություն կդառնա, պատմել է Եթովպիայի դեսպանը Մոսկվայում: «Այս տարի մենք արդեն տնկել ենք 3.5 մլրդ ծառ, այնպես որ, շուտով ծրագիրը կիրականանա»,- հայտարարել է դեսպանը: «Կանաչ ժառանգությունը» Եթովպիայի կառավարության կողմից մշակված բնապահպանական ծրագիր է՝ ուղղված բնակչության իրազեկմանն այն մասին, որ […]
18:59 12.08.2019
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը առաջարկել է հարևան երկրներին կառուցել «Կասպի» անունով ինովացիոն քաղաք: «Նպատակահարմար ենք համարում իրական հարթակ ստեղծել տեխնոլոգիական և ինովացիոն մեկնարկի համար: Այդ նպատակով առաջարկում եմ համատեղ ստեղծել միջազգային ինովացիոն-տեխնոլոգիական կենտրոն: Այդ կենտրոնը կարելի է անվանել «Կասպի»: Այս յուրատեսակ լաբորատորիայում կլինեն հայտնի գիտնականներ, ֆունդամենտալ և կիրառական գիտությունների հայտնի մասնագետներ»,- նշել է Բերդիմուհամմեդովը «Ավազա» […]
18:52 12.08.2019
«Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում անցկացվել են եզրափակիչ երկու մրցաձևերը: Օգոստոսի 10-ին գրական-գեղարվեստական «Տեր և տիկին» մրցաձևում մասնակիցները ներկայացել են ազգային տարազներով, երաժշտական ու պարային տարբեր կատարումներով: Նրանց ելույթները գնահատել է նաև մշակույթի գործիչներից կազմված հեղինակավոր ժյուրին: Ժյուրիի որոշմամբ՝ «Տեր և տիկին» մրցաձևում հաղթող է ճանաչվել Հայաստանի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի, երրորդը՝ Հունաստանի թիմը: […]
18:50 12.08.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի որոշ հայտարարությունների: «Դավթաշեն վ/շ նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե իբր իր ունեցած տեղեկություններով՝ քաղաքապետարանը սրճարանատերերին պարտադրում է 4-6-ական աղբաման գնել: Քաղաքապետարանը, բնականաբար, որևէ մեկին չի պարտադրում աղբաման գնել, և դրա կարիքը չկա. համայնքը […]
18:46 12.08.2019
Հայաստան ժամանեց ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից:
18:44 12.08.2019
Ռուսաստանցիների 39 տոկոսը դժգոհ է իր աշխատավարձից: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը` հղում անելով «Հանրային կարծիք հիմնադրամի» անցկացրած հարցումներին: Հարցվածների միայն 13 տոկոսն է գոհ եղել իր եկամուտի չափից: Ռուսաստանցիները ստանում են 21 հազար ռուբլի ամսական, սակայն ցանկանում են վաստակել 25-45 հազար ռուբլի: Դրան զուգահեռ, 34 տոկոսը վստահ է` իր աշխատանքային դրույքը չի համապատասխանում իրական […]
18:43 12.08.2019
Գյումրեցի երիտասարդության ներուժը, նախաձեռնողականությունը բարձր են գնահատել պետական կառավարման ոլորտի պատասխանատուները, որոնք համոզված են, որ երկրի զարգացման գործում վերապահված դերը երիտասարդները պատրաստ են ստանձնել: Բայց արագ փոփոխությունների դարում մեծանում է կրթության դերը: Հենց այս թեման են քննարկել կրթության ոլորտի փորձագետները, որոնք խոսել են փոխակերպվող կրթական համակարգից: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Իսկ ի՞նչ է […]
18:35 12.08.2019
Շուրջ մեկ ամիս է` վրացական ընդդիմադիր «Ռուսթավի-2» ՀԸ շուրջ կրքերը չեն հանդարտվում: ՀԸ հերթական «փայատերը» հայտարարել է իր իրավունքների մասին: «Ռուսթավի-2»-ի հանգուցյալ հիմնադրի` ՌԴ-ում Վրաստանի նախկին դեսպան Էրոսի Կիցմարիշվիլիի կինը՝ Իա Կիցմարիշվիլին, որպես ամուսնու իրավահաջորդ, ՀԸ-ի սեփականության 30%-ի պահանջով դիմել է դատարան: Նրա խոսքերով` բաժնետոմսերի շուրջ դատական քաշքշուկը ամուսնու և Խալվաշի միջև սկսվել է 2009-ից: […]
18:30 12.08.2019
«Տարբեր տարածքներում հրդեհների բռնկման պատճառները տարբեր են, բայց կոնկրետ գիհին շատ բռնկուն ծառ է, ունի դյուրավառ խեժի շերտ, որով գրեթե ամբողջությամբ պատվում է և հատկապես շոգ եղանակներին, երբ որ ծառի տարածման գոտիներում չորային կլիմա է ձևավորվում, ապա նրա բռնկվելու հավանականությունը փոքր կայծի պարագայում բավականին բարձրանում է»,- վերջին հրդեհների մասին «Հորիզոնի» տաղավարում ասել է ԱԻ նախարարության […]
18:03 12.08.2019
Սոնա Թևանյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Սոնա Թևանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական»:
17:56 12.08.2019
Թուրքիայի օդանավակայաններից դեպի Նախիջևանի օդանավակայան կատարվող թռիչքների համար այլևս չի օգտագործվի Հայաստանի կամ Իրանի օդային տարածքները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի օդային տարածքների շահագործման գլխավոր վարչության պետ Հուսեյին Քեսքինը: Այս մասին հայտնում է Ermernihaber-ը: Վերջինիս խոսքերով՝ օգոստոսի 15-ից սկսած թռիչքները կիրականացվեն Թուրքիայի տարածքի այն նեղ միջանցքի օդային տարածքով, որը կապում է Թուրքիան Նախիջևանի հետ և […]
17:45 12.08.2019
Օգոստոսի 12-ին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում հանդիսավորությամբ բացվել է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Սաշա Գալստյանի հիշատակին նվիրված հուշարձանը: Ինչպես հաղորդում են պաշտպանության նախարարությունից, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, զոհված զինծառայողների հարազատներ և ծնողներ: Հուշարձանը կառուցվել է Սաշա Գալստյանի ծնողների ու մի խումբ բարերարների […]
17:29 12.08.2019
Քչերը գիտեն, որ Հայաստանում մեքենաներ են արտադրվում: Հայրենիքում ամերիկյան ստանդարտներով ավտոմեքենա արտադրելու գաղափարի հեղինակն ամերիկահայ գործարար, բարերար Վահե Կարապետյանն է: Այսօր նրան ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Զրույցի ընթացքում գործարարը նշել է՝ բազմաֆունկցիոնալ մեքենաներում տեղադրված է շարժական սառնարան, խոհանոց, բժշկական լաբորատորիա, գրադարան։ Այժմ գործարանում արտադրվող 43 մեքենաներից 18-ն արդեն պատրաստ են: Հյուրը շեշտել է՝ որոշ […]
17:25 12.08.2019
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքը շուտով կարող է «պայթել» ԱՄՆ-ի կողմից այնտեղ հասցված զենքի առատությունից: Այս մասին նա հայտարարել է Al Jazeera հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն այնքան զենք են տարել այս տարածաշրջան, որ այն վերածել են «ծծմբով լցված նավի, որը ցանկացած պահի կարող է […]
17:20 12.08.2019
Զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը բավական մեծ ոգևորություն է առաջացրել սպաների և պայմանագրայինների շրջանում, ինչպես նաև որոշակի գրավչություն հաղորդել զինվորական ծառայությանը։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Բալայանը։ Փոխնախարարի խոսքերով՝ գոհացուցիչ են նաև այս ամառային զորակոչի արդյունքները։ «Մենք շատ շուտվանից չէինք գրանցել այս քանակությամբ զինակոչիկների զորակոչ։ 15 տոկոս ավել է […]
17:16 12.08.2019
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Անվտանգության խորհրդի գրասենյակում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյյեդ Քազեմ Սաջջադիին՝ վերջինիս խնդրանքով: ՀՀ Անվտանգության խորհուրդը տեղեկացնում է, որ դեսպան Սաջջադին, տեղեկացնելով իր պաշտոնավարման քառամյա շրջանի ավարտի և Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքների մասին, շնորհակալություն է հայտնել անցնող ժամանակահատվածում […]
17:11 12.08.2019
Երևան քաղաքի կանգառներում տեղադրվել են «Դեմ եմ բռնությանը» կոչով վահանակներ՝ հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ։ Կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի դերին, ինչպես նաև օրենքի իրազեկմանը նվիրված ծրագրի շրջանակում պատրաստված վահանակներն ակտիվանում են Arloopa հավելվածի օգտագործմամբ՝ փոխանցելով ընտանիքում սիրո և համերաշխության կարևորության մասին կարճ տեսանյութ։ Կից տեսանյութով ներկայացվում է պաստառները […]
17:07 12.08.2019
«Ես զինվորական եմ և հրաման եմ կատարել»,- «Ազատության» հետ զրույցում 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ Արցախից Հայաստան զորք բերելու հանգամանքին այսպես է արձագանքել Մովսես Հակոբյանը: Ինչպես պարզ է դարձել գեներալ Սամվել Կարապետյանի հրապարակված հարցաքննությունից, 2008 թվականի փետրվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի տարբեր ստորաբաժանումներից Հայաստան է բերվել նախ 300, այնուհետև ևս 400 զինծառայող: Նույն հարցաքննության մեջ գեներալ […]
17:01 12.08.2019
Խորհրդարանում այսօր տեղի ունեցած միջադեպի մասին մամուլի հրապարակումը ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում կեղծ տեղեկատվություն որակեց: «Հրապարակ» օրաթերթը «Թեժ մթնոլորտ ԱԺ-ում. աշխատակիցներից մեկը ինֆա՞րկտ է ստացել» վերտառությամբ հրապարակման մեջ նշել էր, որ կեսօրին Ազգային ժողովում տհաճ միջադեպ է գրանցվել ԱԺ աշխատակազմի ղեկավարության և աշխատակիցների միջև։ «Կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ ինչպես հայտնի է, ԱԺ-ում […]
16:56 12.08.2019
Արցախի նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 12-ին ստորագրել է Արցախի Հանրապետության ընտրական օրենսգիրքը, ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ զբաղեցնող […]
16:48 12.08.2019
Անհայտ անձինք հավկիթներ են նետել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի ուղղությամբ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հարցաքննությունից հետո նա դուրս է եկել Հետաքննության պետական բյուրոյի շենքից: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հարվածներից տուժել են նաև Պորոշենկոյի կողքին գտնվող լրագրողները, թիկնապահներն ու ոստիկանները: Ուկրաինայի նախկին նախագահի փաստաբանը լրագրողներին հայտնել է, որ հարցաքննությունը վերաբերել […]
16:47 12.08.2019
Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռոհանիի ու Իլհամ Ալիևի միջև կայանալիք հանդիպումը հետաձգվել է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «ՌԴ, Ադրբեջանի և Իրանի նախագահների գագաթնաժողովը, որ նախատեսված էր անցկացնել այս շաբաթ, տեխնիկական պատճառներով հետաձգվել է. այն կկայանա ավելի ուշ»,- ասել է նա: Այս ձևաչափով առաջին անգամ գագաթնաժողով […]
16:40 12.08.2019
Ռուսաստանցիների շրջանում հարցում է անցկացվել՝ պարզելու համար, թե 1989թ. իրադարձություններից ո՞րն են համարում ամենից կարևորը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին», հարցումն անցկացրել է «Լևադա կենտրոնը»: Հարցվածների կեսից ավելին՝ 56 տոկոսը, 1989թ. ամենակարևոր իրադարձություն են համարում Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերումը, երկրորդ տեղում (24 %) Բեռլինի պատի անկումն է և Գերմանիայի Դաշնային Հանրապետության ու Գերմանիայի միջև սահմանի բացումը: […]
16:29 12.08.2019
Հայ-ադրբեջանական վերջին լարվածությունը կապված է եղել հայկական կողմից իրականացվող ինժեներական աշխատանքների հետ․ հակառակորդը փորձել է թույլ չտալ, որ հայկական դիրքերն ամրացվեն առաջնագծում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Բալայանը։ Նա նաև հայտնել է, որ երեկ եղել է Վայոց ձորի առաջնագծում՝ Արենի և Խաչիկ գյուղերի հատվածում և ֆիքսել է, […]
16:27 12.08.2019
Իրանը յուրաքանչյուր պահի կարող է ցանկացած նավ գրավել: Այս մասին Al-Mayadeen հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) նավատորմի հրամանատար, ծովակալ Ալի Ռեզա Թանգիսիրին՝ հավելելով, որ դա վերաբերում է նաև ամերիկյան ու բրիտանական ռազմածովային ուժերին ուղեկցող նավերին: Նա նաև հայտարարել է, որ Պարսից ծոցում իսրայելական նավերի հայտնվելը կարող է պատերազմի պատճառ դառնալ […]
16:23 12.08.2019
Օգոստոսի 10-ին՝ ժամը 15:43-ին, մի քաղաքացուհուց ահազանգ է ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որում եղել է դրամ և քարտեր: Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տվյալներ և տարել բացատրական աշխատանք, որի շնորհիվ բաժին է ներկայացել Դրոյի փողոցի բնակիչ 61-ամյա մի կին և տվել խոստովանական բացատրություն, […]