TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+29.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է հայտնի ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի` ազգությամբ հայ դեսպանի մասին

16:00 12.08.2019

Սեպտեմբերին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը կստանձնի Ալան Գոգբաշյանը, որի կենսագրությունն արդեն հրապարակվել է երկրի արտաքին գործերի նախարարության կողմից։ Դեսպանը փոխարինելու է Ջուդիթ Ֆարնուորթին, որը տեղափոխվելու է այլ պաշտոնի։ Հրապարակված կենսագրության համաձայն՝ նշանակումից առաջ՝ 2018-2019 թվականներին, նորանշանակ դեսպանը ռուսերենի ուսուցման կուրս է անցել։ 2017-2018թթ. եղել է Բրիտանիայի ԱԳՆ միջազգային մարդկային ռեսուրսների վարչության ղեկավար, 2014-2017թթ. եղել […]

̰
Սամվել Բաբայանի գործով դատական նիստը հետաձգվեց

15:59 12.08.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, վերսկսվեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով դատական նիստը: Բաբայանը ներկա էր նիստին: Պետական մեղադրող Արամ Արամյանը միջնորդեց, որ երկու ամբաստանյալների՝ Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի համար հանրային պաշտպան ներգրավվի, քանի որ նրանք հանրային պաշտպաններ չունեին: Այդ իսկ պատճառով դատարանը հետաձգեց նիստը: Նշենք, որ Սամվել […]

̰
Թող մեկ-մեկ ջուր խմեն, մեկ-մեկ բերաններում ջուր հավաքեն. Սամվել Բաբայանը՝ վարկանիշի մասին մտածողներին

15:53 12.08.2019

ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է մի շարք հարցերի՝ իր նախաձեռնած ստորագրահավաքից մինչև Արցախի ու Հայաստանի միացման վերաբերյալ: Բաբայանը, ով մտադիր է առաջադրվել իբրև Արցախի նախագահի թեկնածու, խոսելով «ԱԱԾ ղեկավարի միջնորդությամբ» Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ կազմակերպված հանդիպման մասին, նշել է՝ ԱԱԾ ղեկավարը որևէ կապ […]

̰
Օգոստոսի 16-ին Դատավորների ընդհանուր ժողովում կքննարկվի ԲԴԽ անդամի ընտրության հարցը. ներառված է 5 թեկնածու

15:20 12.08.2019

Բարձրագույն դատական խորհուրդը տարածել է հաղորդագրություն, որում ծանուցում է 2019 թվականի օգոստոսի 16-ին կայանալիք Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովի մասին, որի ընթացքում պետք է ընտրվի Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ: Ըստ այդմ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով` Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սույն թվականի օգոստոսի 1-ին ծանուցագրեր են […]

̰
Իրանը կարող է կալանել բոլոր՝ նույնիսկ ռազմանավերով ուղեկցվող նավերը․ ԻՀՊԿ զորահրամանատար

15:07 12.08.2019

Իրանն ունի ներուժ՝ գրավելու, կալանքի տակ առնելու բոլոր օտար նավերը, նույնիսկ եթե դրանք ուղեկցվում են ամերիկյան կամ բրիտանական ռազմական նավերի կողմից։ Այս մասին արաբական Al Mayadeen կայքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի բարձրաստիճան զինվորականներից մեկը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (բանակին զուգահեռ գործող զինված կազմավորում) նավատորմի հրամանատար Ալի-Ռեզա Թանգիսիրին հայտարարել է, որ առավել ևս իսրայելական ռազմանավերի […]

̰
Պորոշենկոն այսօր ներկայացել է հարցաքննության

14:50 12.08.2019

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր ներկայացել է երկրի հետաքննությունների պետական բյուրո, որպեսզի հարցաքննվի հարկերը վճարելուց խուսափելու գործով։ Այս մասին հայտնել է տեղական մամուլը։ Պորոշենկոն հարցաքննության վայր է ներկայացել առավոտյան ժ. 9։30-ին և չի պատասխանել այնտեղ հավաքված լրագրողների հարցերին։ Ուկրաինայի նախկին նախագահ և բիզնեսմեն Պորոշենկոյին պաշտոնավարումից հետո կասկածում են տեղական «Прямой» («Ուղիղ») հեռուստաալիքը գնելու ժամանակ հարկերի […]

̰
Թուրքիան հայտնել է ռուսական C-400-ների երկրորդ մարտկոցի մատակարարման ժամկետները

14:38 12.08.2019

Թուրք պաշտոնյան նաև հայտարարել է, որ ամերիկյան կողմը նոր առաջարկ է ներկայացրել Թուրքիային հակաօդային պաշտպանության Patriot համակարգերի ձեռքբերման հարցով: 

̰
Երևանի գրեթե բոլոր վերելակները վաղուց սպառել են շահագործման 25-ամյա ժամկետը

14:37 12.08.2019

Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է տարածել՝ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների հիմնախնդրի և փոխարինման ծրագրի մասին: Տեսանյութում բազմաբնակարան շենքերի բնակիչները վերելակների աշխատանքից իրենց դժգոհություններն են ներկայացնում: Երևանի բազմաբնակարան շենքերն ունեն շուրջ 4 400 վերելակ: Դրանց մեծ մասը փոխարինման կարիք ունի: Այդ վերելակները հիմնականում տեղադրվել են 1956-1993թթ.: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ապամոնտաժվել է «Մոսկվա» կինոթատրոնի շենքի տեսքը այլանդակող գովազդային վահանակը

14:24 12.08.2019

Ապամոնտաժվել է «Մոսկվա» կինոթատրոնի շենքի տեսքը այլանդակող և այս տարածքում խաղացող երեխաների կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող գովազդային վահանակը։ Այս մասին ասված է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։ «Գործընթացը շարունակական է»,- ասված է գրառման մեջ:

̰
Թուրքիան պնդում է Սիրիայում 30-40 կմ լայնությամբ «անվտանգության գոտի» ստեղծելու հարցում

14:20 12.08.2019

Պաշտոնական Անկարան երկրի պաշտպանության նախարարի շուրթերով հայտարարում է, որ Սիրիայում պետք է ստեղծել 30-40 կմ լայնությամբ անվտանգության գոտի, և հենց սրա վերաբերյալ պետք է լինեն բանակցությունները Միացյալ Նահանգների հետ։ «Սիրիայում անվտանգության գոտին պետք է սկսվի Թուրքիայի սահմաններից և 30-40 կմ խորանա սիրիական տարածքում։ Մենք Միացյալ Նահանգներից հենց այս ուղղությամբ քայլերի ենք սպասում»,- հայտարարել է նախարար […]

̰
Մեր ժամանակի հերոսը՝ տակառագործ Արման Ղարիբյան

13:33 12.08.2019

Տակառագործ Արման Ղարիբյանը վստահ է՝ հաջողության գրավականը աշխատանքն է: ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել, որը պատմում է Արման Ղարիբյանի մասին: «Շատ հին ժամանակներում մարդիկ գինի են պատրաստել՝ Ա կետից Բ կետը հասնելու ընթացքում գինու որակը էլի շատ լավանում է էդ տակառի մեջ: Ու այդ ժամանակներից հայտնաբերել են, որ կաղնու ծառատեսակը շատ ավելի օգտակար է գինուն […]

̰
Էդմոն Մարուքյանը՝ նախկին քաղբանտարկյալների գործերի վերանայման մասին

13:29 12.08.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է նախկին քաղբանտարկյալների գործերի վերանայման հարցին: Նրա կարծիքով՝ առանձին մասնագիտացված մարմին, դատարան է պետք, որը կզբաղվի այդ գործերով, որից հետո անցյալի էջը կփակվի: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Իրանը փորձում է խոչընդոտել Իսրայելի մասնակցությունն ԱՄՆ նախաձեռնությամբ ձևավորվող դաշինքին. իրանագետ

13:20 12.08.2019

Իրանը իսլամական համերաշխությամբ փորձում է խոչընդոտել Իսրայելի մասնակցությունը Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ ձևավորվող դաշինքին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը: «Այն բանից հետո, երբ շրջանառության մեջ դրվեց Պարսից ծոցի անվտանգության ապահովմանն ուղղված՝ ԱՄՆ-ի նախաձեռնած դաշինքի ձևավորմանն Իսրայելի հնարավոր մասնակցության հարցը, պաշտոնական Թեհրանը դրան բավական կոպիտ արձագանքեց: Նախօրեին էլ մուսուլմանների «Ղորբանի» տոնի առթիվ […]

̰
ՌԴ-ն վերջնագիր է ներկայացրել YouTube-ին՝ կապված ցույցերի տեսանյութերի հետ

13:17 12.08.2019

Ռուսական «Ռոսկոմնադզորը» պաշտոնական վերջնագիր է ուղարկել Google ընկերությանը և պահանջում է YouTube-ի հարթակում ցույցերի մասին տեսանյութերը տարածելիս հետևել Ռուսաստանի իշխանությունների սահմանած կարգին։ Բանն այն է, որ ըստ ռուսական կողմի՝ Մոսկվայում անցկացվող, բայց իշխանությունների կողմից չարտոնված ցույցերի մասին տեսանյութերը տարածվում են գովազդի միջոցով, իսկ դա, ըստ ռուսական կողմի, անթույլատրելի է։ Դրանով, ըստ իշխանությունների, հարթակն աջակցում է […]

̰
«Հասարակության մեջ կոտրվել է կարծրատիպը, որ ոստիկանության զորքերը միայն հատուկ միջոցներ կիրառող ստորաբաժանում են». Օսիպյան

12:57 12.08.2019

Օրերս առաջնագիծ մեկնեց ՀՀ ոստիկանության զորքերի հերթական հերթափոխը, հաղորդում է ոստիկանությունը: Ոստիկան-սահմանապահներին բարի ծառայություն մաղթելու էր եկել ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը։ Ոստիկանության պետն իր խոսքում նշեց, որ մի քանի օրից կլրանա մեկ տարին, ինչ ոստիկանության զորքերն իրականացնում են նաև սահմանապահ գործառույթ։ Վալերիյ Օսիպյանը փաստեց՝ հասարակության մեջ կոտրվել է կարծրատիպը, որ ոստիկանության զորքերը […]

̰
Արագիլներին այս վիճակին հասցրած տնտեսվարողները պետք է հայտնաբերվեն և պատժվեն. ՀԲՃ

12:54 12.08.2019

Հայկական բնապահպանական ճակատը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես լողացած արագիլը չի կարողանում ոտքի վրա կանգնել: Տեսանյութին կից հետևյալ գրառումն է կատարել.  «Կներեք այս դաժան պահը հրապարակելու համար, բայց արագիլներին այս վիճակին հասցրած տնտեսվարողները պետք է հայտնաբերվեն և պատժվեն։ Իրենց պատճառով են աղտոտվել գետերն ու դրենաժային ջրանցքները, որտեղից սնվելու ժամանակ յուղանաման զանգվածն ամբողջովին […]

̰
Ալան Գոգբաշյանը նշանակվել է Հայաստանում Միացյալ Թագավորության նոր դեսպան

12:17 12.08.2019

Ալան Գոգբաշյանը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան, նշված է Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում: 2019 թվականի սեպտեմբերին նոր դեսպանը կփոխարինի Ջուդիթ Ֆարնվորթին, ով կզբաղեցնի դիվանագիտական այլ պաշտոն:

̰
Արարատի մարզում երեխաների համար քաղաք է կառուցվելու

12:10 12.08.2019

Oգոստոսին 8-ին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել «Երեխաների քաղաք» նախագծի իրականացման նպատակով Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով անհատույց հողատարածքներ տրամադրել: Արարատի մարզպետարանը հիշեցնում է՝ նախագծի համաձայն՝ վերոնշյալ համայնքների տարածքներում նախատեսվում է կառուցել քաղաք, որտեղ կիրականացվեն երեխաների խնամքին, առողջության պահպանմանը, դաստիարակությանը և զարգացմանը, կրթական ծառայությունների արդյունավետ կազմակերպմանն ուղղված […]

̰
ԱՄՆ նախագահի թեկնածուն դադարեցնում է մրցապայքարը

12:03 12.08.2019

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «ԱՄՆ նախագահի թեկնածուն դադարեցնում է մրցապայքարը` զորահավաքին մասնակցելու նպատակով» խորագրով: «ԱՄՆ նախագահի թեկնածու Թուլսի Գաբբարդը երկու շաբաթով դադարեցնում է նախընտրական պայքարը և մեկնում մասնակցելու զորահավաք/վարժանքին: Նախկին զինվորական և ներկայիս կոնգրեսական Թուլսին շուրջ 20 դեմոկրատ թեկնածուներից մեկն է: Ափսոա նախագահ դառնալու շանս չունի»,- գրել է նա:

̰
Դիտորդների խումբը ողջունում է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարությամբ որդեգրված մոտեցումները

11:55 12.08.2019

Արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 2019 թվականի հուլիսի 25-ից հանրային քննարկման է ներկայացվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքների հիման վրա լրամշակված ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության և դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը: Ռազմավարության նպատակն է պատժողական քաղաքականությունից անցումը վերականգնողական արդարադատության, պատժի նպատակների արդյունավետ իրացումը, կրկնահանցագործության նվազեցումը, քրեական ենթամշակույթի […]

̰
Ռուսաստանի ԱԱԽ քարտուղարը ժամանում է Հայաստան

11:45 12.08.2019

Այսօր երկօրյա այցով Հայաստան է ժամանում Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: Նրա այցը կշարունակվի մինչև վաղը, ինչի մասին հայտնել է ռուսական կողմը։ Երևանում երկու երկրների պաշտոնյաների մասնակցությամբ տեղի են ունենալու անվտանգության ոլորտի հարցերով խորհրդակցություններ։ Դրանց մասնակցելու են երկու երկրների անվտանգության խորհուրդների, ինչպես նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Պատրուշևը Հայաստան է ժամանելու ՀՀ ԱԱԽ քարտուղար […]

̰
Աստվածընկալ եկեղեցում աղոթեցինք նպատակների իրականացման համար. Մարուքյան

11:41 12.08.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Աստվածընկալ եկեղեցի իր այցը: «Երկու օր առաջ սարերով արտաճանապարհային մի հետաքրքիր տրանսպորտով գնացինք Աստվածընկալ եկեղեցի, որտեղ աղոթեցինք մեր երկրի ու մեր ազգի նպատակների իրականացման համար: Իմ լավ ընկեր Արտյոմ Գեղամյանն ահա այսպիսի նկարահանում է արել եկեղեցուց սարեր բարձրանալիս»,- գրել է նա:

̰
Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհը միակողմանի փակ է լինելու

11:39 12.08.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ65+350-կմ77+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Նախարարությունից տեղեկացնում են, որ տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «ԱԱԲ պռոեկտ» ՍՊ ընկերությունը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հողային աշխատանքներ, անվտանգության էլեմենտների տեղադրում, ջրահեռացման համակարգերի և ճանապարհի նոր պատվածքի իրականացում: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ […]

̰
Իջևանցի Հացի Արշոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

11:11 12.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Իջևանցի Հացի Արշոն» վերնագիրը կրող մի տեսանյութ, որին կից՝ հետևյալ գրառումն է արել. «Անցյալ տարի այս տեսանյութով սկսվեց «Մեր ժամանակների հերոսը» շարքը: Գաղափարը ծագեց Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում, երբ չնախատեսված կանգառ կատարեցի Այգեհովիտ գյուղում և գյուղամիջում կանգնած մարդիկ ասում էին, որ աշխատանք չկա, իսկ քիչ […]

̰
Թրամփը կրկին ոչ ադեկվատ է համարել Բայդենին

23:59 11.08.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ կասկած է հայտնել Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենի ադեկվատության աստիճանի առնչությամբ: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում. «Ջո Բայդենը հենց նոր ասել է. «Մենք հավատում ենք փաստերին, ոչ թե ճշմարտությանը»: Ինչ-որ մեկը կարծում է, որ ինտելեկտի առումով նա համապատասխանո՞ւմ է նախագահի աշխատանքին»: Թրամփը արդեն […]

̰
Մենք մեզ չենք համարում ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի և ՊԱԿ-ի իրավահաջորդը. ԱԱԾ պատասխանը Լևոն Բարսեղյանի հարցադրումներին

21:43 11.08.2019

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում հայտնում է, որ ստացել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հղած իր մի քանի հարցի պատասխանը: ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հանձնարարությամբ Լևոն Բարսեղյանի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ  պարզաբանում է ներկայացրել ԱԱԾ տնօրենի օգնական Վահագն Բոյաջյանը: Լևոն Բարսեղյանի հարցերից մեկը մասնավորապես վերաբերել է Ազգային անվտանգության […]

̰
Պենտագոնի զեկույցը ոչ թե պարտադիր իրավական փաստաթուղթ է, այլ զեկույց. վերլուծաբան

21:30 11.08.2019

Վերլուծաբան, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը «Շանթ» ՀԸ «Հորիզոն»-ի տաղավարում խոսել է Մերձավոր արևելքում ռուս-ամերիկյան մրցակցության ժամանակակից փուլի մասին: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում էր դուրս գալ Սիրիայից և Աֆղանստանից, սակայն գեներալները Թրամփին խորհուրդ տվեցին դեռևս սպասել և ասվեց այն, որ ամերիկյան զորքերը դեռևս Սիրայում են և դուրս չեն եկել: Միջազգայնագետի խոսքով՝  այս պահին Սիրիայում ներկայացված […]

̰
Սիրում եմ քեզ. Քիմ Քարդաշյանի յուրօրինակ շնորհավորանքը քրոջը

19:44 11.08.2019

Քիմ Քարդաշյանը իր ինստագրամյան էջում գրառում է կատարել, որտեղ շնորհավորել է իր քրոջը՝ Քայլի Ջեններին, որը օգոստոսի 10-ին դարձել է 22 տարեկան: Քարդաշյանը գրառման մեջ նշել է, որ իր քրոջը համարում է «զարմանալի որոշումներ կայացնող իմաստուն հոգի» և ընդգծել, որ հաճելի է տեսնել, որ Քայլին վարում է լիարժեք կյանք՝ վայելելով ամեն օրը, ինչպես վերջինը: «Դու […]

̰
Կիևը դատապարտել է Պուտինի այցը Ղրիմ

19:16 11.08.2019

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը վճռականորեն դեմ է արտահայտվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ղրիմ կատարած այցին, գրում է korrespondent-ը: «Ուկրաինայի ԱԳՆ-ն իր վճռականորեն դեմ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հետ չհամաձայնեցված եղանակով օգոստոսի 10-ին Ղրիմ կատարած այցին»,- ասված է հաղորդագրության մեջ: Պաշտոնական Կիևի խոսքով՝ այդ և նախորդ այցերը համաձայնեցված չեն եղել ուկրաինական կողմի հետ և […]

̰
Բորիս Ջոնսոնը 10 հազար տեղով կընդլայնի բրիտանական բանտերը

18:44 11.08.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ցանկանում է բանտերում ստեղծել 10 հազար  նոր տեղ՝ ավելացնելով ֆինանսավորումը, ինչպես նաև խստացնել սեռական բռնություն գործադրած հանցագործների պատժաչափը: Այս մասին Ջոնսոնը գրել է The Mail պարբերականի իր սյունակում: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը այդ նպատակով պատրաստ է հատկացնել 2,5  միլիարդ ֆունտ սթեռլինգ: Ջոնսոնը նաև կոչ է արել ոստիկանությանը հանցագործությունների […]

̰
BACK_TO_TOP