TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կանխվել է խոշոր հրդեհի տարածումը Նորքի անտառում. աշխատանքները ղեկավարում է Ֆելիքս Ցոլակյանը

16:34 11.08.2019

Shamshyan-ի հաղորդմամբ՝ արդեն 2 ժամից ավելի է, ինչ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական մի քանի ջոկատներ պայքարում են Նորքում բռնկված խոշոր հրդեհի դեմ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մի քանի մարտական հաշվարկով տարբեր ուղղություններով աշխատում են Նորք Մարաշ վարչական տարածքում բռնկված հրդեհի դեմ։ Կրակն ու ծուխը տեսանելի են անգամ Արաբկիր […]

̰
Երուսաղէմի մէջ բախումներ. կան տասնեակ վիրաւորներ

16:23 11.08.2019

Երուսաղէմի «Ալ  աքսա» մզկիթի  շրջակայքէն ներս բախումներ գրանցուած են։ Այս մասին լուրը  հաղորդեց BBC Arabic կայանը նշելով  նաեւ, որ բախումներ սկսած են այն պահուն, երբ ծայրայեղական հրեաներ փորձած  են  մուտք գործել մզկիթի    ցանկապատէն ներս։ Կը  նշուի նաեւ, որ բախումներուն հետեւանքով գրանցուած են տասնեակ վիրաւորներ, իսկ իսրայէլեան ապահովական մարմիններ ապահովական խիստ միջոցառումներ իրականացուցած են մզկիթի տարածքին […]

̰
Ի՞նչ իրադարձություններ են կանխորոշել Ղրղզստանում տեղի ունեցող զարգացումները

16:00 11.08.2019

Ի՞նչ իրադարձություններ են կանխորոշել Ղրղզստանում տեղի ունեցող զարգացումները: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Աննան ասում է՝ Երևանի մեր տունը վաճառենք ու տուն գնենք Գյումրիում. վարչապետը հիացած է

15:38 11.08.2019

Երեկ Մարալիկում բամբակամանվածքային ֆաբրիկայի բացման արարողությանը մասնակցելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիշերել է Գյումրիում, իսկ այսօր առավոտյան տիկնոջ՝  Աննա Հակոբյանի ուղեկցությամբ, ճանաչողական շրջայց է կատարել քաղաքի պատմական միջուկում, որին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հետևելու հնարավորություն են ունեցել հազարավոր հետևորդներ: Նիկոլ Փաշինյանն իր հայրենաճանաչության մասին կիրակնօրյա շրջայցը Գյումրիում սկսել է Ռիժկովի ճեմափողոցի սրճարաններից մեկում մեկ գավաթ սուրճ […]

̰
Վաշինգտոնը զուր է սպասում Իրանից զանգի. հայտարարել են Թեհրանում

14:45 11.08.2019

Վաշինգտոնը զուր է սպասում Իրանի իշխանություններից զանգի, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբաս Մուսավին, գրում է РИА Новости-ն: Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել էր, որ եթե Իրանի իշխանությունները ցանկանում են բանակցել ԱՄՆ-ի հետ, ապա Դոնալ Թրամփը «սպասում է իրենց զանգին»: «Նրանք վաղուց են դա Իրանից սպասում, սակայն սպասելն անիմաստ […]

̰
Պպզած Հայաստանն արդեն անցյալում է. Նիկոլ Փաշինյան

14:31 11.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին գտնվում է Գյումրիում և պարբերաբար ուղիղ եթերներ մտնում: Այս պահին նա ուղիղ եթերում հանդիպում է ռոք երաժիշտների հետ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ռոք համերգ նվագող տղաներին և նշեց, որ նրանց կատարած գործը շատ կարևոր է. «Պպզած Հայաստանն արդեն անցյալում է, մարդիկ կարող են շորտ հագնել, մորուք ունենալ, ինչպես ես ունեմ […]

̰
Արագիլների աղտոտման գործով սկսվել է քրեական վարույթ. շրջակա միջավայրի նախարարի խորհրդական

13:32 11.08.2019

Շրջակա միջավայրի նախարարի խորհրդական Կարեն Աղաբաբյանը, ով այսօր Արարատի մարզի Հովտաշեն գյուղում ներկա էր արագիլներ լողացնելու արարողությանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է այս ամսվա ընթացքում կատարած աշխատանքների արդյունքների մասին: Հատկապես կարևորել է այն, որ քրեական վարույթ է իրականացվում: «Մենք կարողացանք հայտնաբերել հնարավոր աղտոտող կազմակերպությունը, արդեն սկսվել է քրեական վարույթ, մինչև վերջերս վարչական վարույթ էր: Քանի […]

̰
Բակո Սահակյանը հանդիպել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի կամավորականների հետ

12:26 11.08.2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 10-ին հանդիպում է ունեցել Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպչական աշխատանքներին ակտիվորեն մասնակցած երիտասարդ կամավորականների հետ: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը երախտագիտություն է հայտնել նրանց իրականացրած քրտնաջան ու բարեխիղճ աշխատանքի համար եւ մաղթել հաջողություններ ու ամենայն բարիք։

̰
Մենք գնում ենք դեպի ավտորիտար պետություն. Մարգվելաշվիլի

11:47 11.08.2019

«Մենք գնում ենք դեպի ավտորիտար պետություն, և սա փաստ է», – հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Palitranews» հեռուստաալիքի եթերում: Այսպես է արձագանքել Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդդիմադիր «Ռուսթավի 2» ՀԸ-ի  արդեն նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի մեղադրանքին ՝ նշելով, որ պետության համար  այսօր օրենսդրությունն այլևս առաջնահերթություն չէ, քանի որ այն քաղաքական գործիչների […]

̰
Երիտասարդ սպաներին հորդորում ենք գումարն ուղղել բնակարան գնելուն կամ կապիտալի կուտակմանը․ փոխգնդապետ

22:50 10.08.2019

Այս ամռանից զինծառայողների և հատկապես դիրքապահների աշխատավարձերը բարձրացվել են, բայց այնպիսի զորամասերում, ինչպիսիք տեղակայված են Արցախի հյուսիսային լեռնաանտառային հատվածներում, այդ գումարը ծախսելու քիչ հնարավորություն կա։ Արգիշտի Սարգսյանը, որ 18 տարվա ծառայողական փորձ ունի, ծիծաղով հիշում է, որ երբ նոր էր ծառայության անցել այդ վայրերում, զարմացել էր արտահայտությունից, թե «խանութը եկել է, գնանք առևտուր անենք»։ Ինչպես […]

̰
Մոսկվա, և սա իրականություն է. Անժելա Խաչատրյանի գրառումը

22:28 10.08.2019

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում և կատարել հետևյալ գրառումը. «Մոսկվա, և սա իրականություն է …»:

̰
ՌԴ-ում ձերբակալվածների թիվը հասել է 275-ի. ОВД-Инфо

22:22 10.08.2019

աՌուսաստանի տարբեր քաղաքներում, ի աջակցություն, Մոսկվայի քաղաքային Դումայի ընտրություններում ընդդիմադիր գործիչների թեկնածությունների գրանցման անցկացվող բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 275-ի: Այս մասին հայտնել է ОВД-Инфо-ն: Обновили данные по России. pic.twitter.com/G568yqCq3Y — ОВД-Инфо (@OvdInfo) August 10, 2019 Задержание молодого человека с инвалидностью. Видео: Ольга Гладышева / Дождь pic.twitter.com/AbvCFJBp0T — Дождь (@tvrain) August 10, 2019

̰
Ուկրաինան և Թուրքիան հիմնել են բարձր ճշգրտության զենքի ոլորտում ձեռնարկություն

22:14 10.08.2019

Ուկրաինան և Թուրքիան համատեղ ձեռնարկություն են ստեղծել ճշգրիտ զենք և օդատիեզերական տեխնոլոգիաներ արտադրելու նպատակով: Այս մասին հաղորդել են Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի մամուլի ծառայությունից: Ըստ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի` «Ուկրօբորոնպրոմ»-ի մաս կազմող «Ուկրսպերսէքսպորտ» ընկերությանը պատկանող պետական ընկերությունը և անօդաչու սարքեր արտադրող թուրքական «Baykar Defense» ընկերությունը հիմնել են համատեղ ձեռնարկություն, որի հիմնական […]

̰
Challenge accepted. իմը ճապոնական Iaido մարտարվեստն է. Աննա Նաղդալյան

21:55 10.08.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ բռնցքամարտի ձեռնոցներով է: Նա լուսանկարը մակագրել էր այդպես. «Вы не стойте слишком близко, Я боксёр, не только киска»: Ի դեպ, Զախարովայի լուսանկարը մեծ տարածում է գտել համացանցում: Բազմաթիվ օգտատերեր կիսվել են այդ նկարով: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա […]

̰
Դիրքապահը լեռներում․ ինչպե՞ս է անցնում ծառայությունը Արցախի հյուսիսում

21:43 10.08.2019

Սա դիրքերի ճանապարհն է, որտեղ ծառայություն են իրականացնում զինծառայողները: Ինչպե՞ս է անցնում ծառայությունը Արցախի հյուսիսում, պարզել է SHANTNEWS-ի թղթակիցը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Աթեշյանն ընկճված է, սակայն դեռ աջակիցներ ունի. թուրքագետ

21:34 10.08.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Պոլսո պատրիարքության տեղապահ Սահակ եպս. Մաշալյանը հանդիպել են: Հանդիպումը կայացել է ասորական եկեղեցու հիմնարկեքի ժամանակ: Թուրքագետ Անահիտ Վեզիրյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ քրիստոնեական եկեղեցի է կառուցվելու, իսկ նախագահի և հայ կրոնավորի հանդիպման մասին՝ տեսանյութում:

̰
2019-ի առաջին կիսամյակի բյուջեի ծախսերն ավելի պակաս են, քան 2017-ին. Բագրատյան

21:29 10.08.2019

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ 2019թ. առաջին կիսամյակի բյուջեի ծախսերն ավելի պակաս են, քան 2017-ին: Ստորև ներկայացնենք գրառումն ամբողջությամբ: «Շարունակենք 2019-ի առաջին կիսամյակի պետական բյուջեի վերլուծությունը։ Այսօր խոսենք ծախսերից։ Ինչպես տեսանք եկամուտների պարագայում դրանց ավելացում կա, սակայն ոչ այնչափ, որչափ փողում են կառավարության անդամները։ Շարքային աճ […]

̰
Ղազախստանի նախագահը քրեական պատիժները խստացնելու է

21:14 10.08.2019

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նախատեսում է ծանր հանցագործություններ կատարածներին ավելի խիստ պատիժ սահամնել: Այս մասին նա հայտնել է իր Twitter-ի միկրոբլոգում: «Ժողովրդին ուղղված ելույթումս, որը ծրագրված է սեպտեմբերին, ես պատրաստվում եմ խորհրդարանին հորդորել ավելի խստացնել թմրանյութերի վաճառք իրականացնողների, մանկապիղծների, սեռական բռնություն գործադրածների պատիժը»,- ասել է Ղազախստանի նախագահը:  

̰
Պակիստանը դադարեցնում է դեպի Հնդկաստան ավտոբուսային երթևեկությունը

21:00 10.08.2019

Պակիստանի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են Պակիստանի Լահորին և Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիին միացնող երթուղով գործող ավտոբուսների երթևեկությունը. այս մասին հայտնել է Պակիստանի կապի և փոստային ծառայությունների նախարար Մուրադ Սաիդը: «Ազգային անվտանգության հանձնաժողովի որոշման համաձայն` Հնդկաստանի և Պակիստանի միջև ավտոբուսային սպասարկումը դադարեցվել է»,- գրել է նախարարը Twitter-ի իր պաշտոնական էջում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հնդկական […]

̰
Զուրաբիշվիլիին մտահոգել են Սաակաշվիլիի հայտարարությունները

20:46 10.08.2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի մեկնաբանությանը` կապված օգոստոսյան պատերազմի 11-ամյակի հետ: «Նախագահ ընտրվելուց հետո ես ասացի, որ երբեք չեմ մեկնաբանելու Սաակաշվիլիի հայտարարությունները: Բայց նրա վերջին հարցազրույցը, կապված 2008-ին պատերազմի ժամանակ Արևմուտքի հետ հարաբերությունների հետ, անցել է  բոլոր սահմանները և Վրաստանին կարող է վնասել»,- ասել է Զուրաբիշվիլին: Վրաստանի նախագահը նաև […]

̰
Ապօրինի ծառահատում Լոռիում

20:39 10.08.2019

Հուլիսի 30-ին Բերդավան բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերվել էր «ԶԻԼ» մեքենա՝ բեռնված փայտանյութով: Նյութերի նախապատրաստման ընթացքում Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածքում գտնվող նշված մեքենայի զննությամբ, բեռնաթափքում հայտնաբերվել է մոտ 3,5 խմ շինափայտ, ինչը չի համապատասխանում ներկայացված, մեկ այլ քաղաքացու անվամբ անտառպետության կողմից դուրս գրված փայտանյութի համար տրված փաստաթղթին: Նշված քաղաքացին բացատրություն է տվել, որ շինափայտը պատկանում […]

̰
ՌԴ-ում բողոքի ակցիաների մասնակիցների թիվը 20 հազար է. ոստիկանություն

20:33 10.08.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Ռուսաստանի տարբեր քաղաքներում անցկացվում են բողոքի ցույցեր` ի աջակցություն, Մոսկվայի Քաղաքային դումայի ընտրություններում ընդդիմադիր գործիչների թեկնածությունների գրանցման: Համաձայն ոստիկանության տվյալների՝ ակցիային մասնակցում է 20 հազար մարդ: Ըստ Белый счетчик-ի` բողոքի  ակցիայի մասնակիցների թիվը շուրջ 50 հազար է: #БелыйСчётчик считал поток через ряд из 49 рамок и доп. проходы (1-2) слева […]

̰
Գյումրիի ռազմական ոստիկանության բաժնի պետը կասկածվում է հետախուզվողից 6 մլն ռուբլի ստանալու մեջ

19:50 10.08.2019

SHAMSHYAN-ի տեղեկություններով` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օրեր առաջ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 24-ամյա Վլադիսլավ Մ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հետախուզման մեջ է եղել Ռուսաստանի Դաշնության […]

̰
Ռուսաստանի քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերը, կան ձերբակալվածներ

19:46 10.08.2019

Ռուսաստանի տարբեր քաղաքներում արդեն 5-րդ անգամ անցկացվում են բողոքի ցույցեր` ի աջակցություն Մոսկվայի Քաղաքային Դումայի ընտրություններում ընդդիմադիր գործիչների թեկնածությունների գրանցման: Այս մասին հայտնում է TV Rain-ը: Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ և պահանջում են Դումայի ազատ և ժողովրդավարական ընտրություններ: Սա առաջին նման ակցիան է, որը արտոնվել է  քաղաքային իշխանությունների կողմից: Ակցիաներն անցկացվում են Մոսկվայում, […]

̰
Թրամփը «դրական նամակ» է ստացել Կիմ Չեն Ինից

19:40 10.08.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը իրեն ուղղված նամակում հայտնել է բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին: Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ  «դրական նամակ» է ստացել Կիմ Չեն Ինից: «Կիմ Չեն Ինը նամակում հայտնել է, որ ցանկանում է հանդիպել և բանակցություններ սկսել»,- գրել է ԱՄՆ նախագահը Twitter-ի իր միկրոբլոգում: […]

̰
Առավոտյան աշխատող հոսքագիծը տեսա, չդիմացա, ուղիղ եթեր մտա. Փաշինյան

19:08 10.08.2019

Առավոտյան աշխատող հոսքագիծը տեսա, չդիմացա, ուղիղ եթեր մտա: Հայաստան՝ արդյունաբերության երկիր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ Մարալիկի ֆաբրիկայի վերաբերյալ:

̰
Ես կգնամ ամենուր, որտեղ թաղում են Իվանիշվիլիին. Նիկա Գվարամիա

18:57 10.08.2019

«Ես կմտնեմ քաղաքականություն, կգնամ ամենուր, որտեղ Բիձինա Իվանիշվիլին պարտություն կկրի: Ես կլինեմ նրա գլխավոր թշնամին և կընդունեմ նրա կապիտուլյացիան: Ես դա խոստանում եմ»,- հայտարարել է «Ռուսթավի-2»ՀԸ նախկին տնօրեն Նիկա Գվարամիան: Նրա խոսքով` ինքը երբեք չի ների Իվանիշվիլիին իրեն կոռուպցիայի և գողության մեջ մեղադրելու համար և կպայքարի մինչև վերջ իր ճշմարտությունն ապացուցելու համար: «Ես չեմ պատրաստվում […]

̰
Գորբաչովի մամուլի բաժնից մեկնաբանել են նրա առողջության վատթարացման մասին լուրերը

18:45 10.08.2019

Նախկին ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին մամուլում տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարել է Գորբաչովի մամուլի քարտուղար Պավել Պալաժչենկոն: Ավելի վաղ ռուսական մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Գորբաչովի առողջական վիճակը կտրուկ վատացել է: «Լրագրողի նման հայտարարություններն առնվազն զարմանք են առաջացնում»,- հայտարարել է Պալաժչենկոն: Նա նաև ասել է, […]

̰
Դիրքեր մեկնելուց առաջ զինծառայողները ծանոթանում են պաշտպանված կրակակետի հետ

18:30 10.08.2019

Հայկական զինված ուժերի զինծառայողները Արցախի հյուսիսային և հյուսիսարևելյան դիրքեր բարձրանալուց առաջ հենց զորամասի ուսումնական կետում ծանոթանում են դիրքային ծառայության հետ՝ այնպիսին, ինչպիսին այն կա։ Արցախի հյուսիսային զորամասերից մեկի հրամանատար Արմեն Գյոզալյանը վստահեցրեց, որ այդ կրակակետերը դրված են բոլոր դիրքերում։

̰
Էրդողանը Թուրքիայի նոր՝ պատմական հաղթանակի հույս ունի

18:00 10.08.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ օգոստոսին Սիրիայի հյուսիսում քրդական զորքերի դեմ թուրքական գործողությունների մասին լուրերի համաձայն՝ ակնկալում է Անկարայի հերթական պատմական հաղթանակը: Այս մասին հայտնում է РИА Новости»-ն: «Օգոստոսը Թուրքիայի պատմության մեջ հաղթանակների ամիս է եղել … Վերջին իրադարձությունների թվում կարելի է հիշատակել Թուրքիայի կողմից օգոստոսին (2016թ.) Սիրիայում սկսված «Եփրատի վահան» գործողությունը, […]

̰
BACK_TO_TOP