TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+21.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հակառակորդի տարածքը դիտարկում ենք մինչև 30-40 կմ խորությամբ․ զորամասի հրամանատար

17:44 10.08.2019

Արցախի պաշտպանության բանակի դիրքերում կան և՛ ցերեկային, և՛ գիշերային օպտիկական սարքավորումներ՝ հակառակորդի տեղաշարժերը ֆիքսելու համար։ Այս մասին լրագրողների Արցախ այցի ժամանակ հայտնեց Պաշտպանության բանակի հյուսիսային զորամասերից մեկի հրամանատար Կարեն Ջալավյանը։ «Ցերեկայինը շուրջ 30-40 կմ խորությամբ դիտարկում է հակառակորդի տարածքը»,- ասաց գնդապետը։ Ընդ որում՝ դիրքերի միջև տարածությունը թեև առաջնագծի այս հատվածում համեմատաբար մեծ է, բայց դիտարկման […]

̰
Դիրքապահները պատրաստվում են ոչ միայն ավանդական, այլև նոր զինատեսակների դեմ գործելուն․ հրամանատար

17:09 10.08.2019

Արցախի պաշտպանության դանակում դիրքային ծառայության պատրաստություն անցնելիս ապագա դիրքապահները սովորում են ոչ միայն ավանդական զինատեսակներով մարտի, այլ անօդաչու թռչող սարքերի և այլ նոր տեխնիկայի դեմ պայքարի հմտություններ։ Այս մասին լրագրողների Արցախ այցի ժամանակ պատմեց Պաշտպանության բանակի հյուսիսային զորամասերից մեկի հրամանատարը։ Հրամանատարը հենց ուսումնական կետում պատմեց, որ զինծառայողներին պատրաստում են իրական պայմաններին նմանեցված տարածքում և իրական […]

̰
Զորամասերում բոլոր տեսակի ԱԹՍ-ներ ունենք․ միավորման հրամանատար

17:00 10.08.2019

Արցախի զորամասեր այցի ժամանակ լրագրողներին ներկայացրին նաև «Կորդ» ռուսական, խոշոր տրամաչափի գնդացիրը, որ վերջին տարիներին է համալրել հայկական բանակի սպառազինությունը։ Միավորման հրամանատար Կարեն Շաքարյանը հայտնեց, որ «Կորդից» գոհ են, բայց ունեն նաև այլ նոր զինատեսակներ։ Գնդապետի խոսքով՝ բոլոր զորամասերում կան անօդաչու թռչող սարքերի բոլոր տեսակներից։

̰
Ինչպե՞ս են Արցախի դիրքերում պայքարում հակառակորդի ԱԹՍ-ների դեմ

16:30 10.08.2019

Գնդապետ Արմեն Գյոզալյանի ղեկավարած զորամասը արցախյան այն զորամասն է, որի դիրքերի վրա իսրայելցի մասնագետները 2017 թվականին ուղարկել էին իրենց մահապարտ անօդաչու թռչող սարքը։ Այդ մասին հայտնի դառնալուց հետո միջազգային սկանդալ եղավ։ Իսկ հայկական կողմից 3 զինծառայող թեթև վիրավորվեց այդ հարձակման ժամանակ։ Գյոզալյանը, որ այն ժամանակից ղեկավարում է զորամասը, մանրամասնեց, թե ինչպես են հիմա պայքարում հակառակորդի […]

̰
Փոքր, բայց կարևոր փոփոխություն մեր ժամկետային զինվորների կյանքում. Փաշինյան

15:52 10.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ժամկետային զինծառայողների կյանքում փոփոխություն է տեղի ունեցել. «Փոքր, բայց կարևոր փոփոխություն մեր ժամկետային զինվորների կյանքում. պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական գումարը կավելանա»:

̰
Մարալիկում Փաշինյանը շրջել է վերագործարկված գործարանի տարածքում, ծանոթացել արտադրական գործընթացին

15:27 10.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզի Մարալիկ քաղաք։ Կառավարության ղեկավարը մասնակցել է Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերագործարկման արարողությանը։ 13 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրն իրականացնում է «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ն։ 2018 թ. տարեվերջյան նիստերից մեկում ՀՀ կառավարությունը որոշել է արտոնություն տրամադրել նշված ընկերությանը՝ գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց […]

̰
«Արևն ընկնում է օբյեկտիվի վրա, լավ չի». Նիկոլ Փաշինյանը քաղաքացուն հորդորում է ճիշտ նկարել

14:01 10.08.2019

Մարալիկի բամբակամանվածքային գործարանի բացման արարողությունից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր հեռանալ, քաղաքացիներից մեկը նրան խնդրեց լուսանկարվել իր կնոջ հետ, ով Ռուսաստանից է ժամանել: Փաշինյանը սիրով համաձայնեց: Երբ համապատասխան կեցվածք էին ընդունել, և քաղաքացին պատրաստվում էր նկարել, վարչապետն ասաց. «Արևն ընկնում է օբյեկտիվի վրա, լավ չի»: Նրա խոսքից հետո նկարողը ճիշտ դիրքից լուսանկարեց:

̰
Արցախի ականազերծման ծրագրին հատկացվող ամերիկյան օգնության կրճատման դեմ պայքարողների բանակը մեծանում է

13:36 10.08.2019

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի 22 անդամներ, որոնք ներկայացնում են ԱՄՆ 16 նահանգ, միացել են Ներկայացուցիչների պալատի 89 անդամներին, որոնք հանդես են գալիս ի պաշտպանություն Արցախի Հանրապետությունում ականազերծման ծրագրի ֆինանսավորման շարունակման և ստորագրել էին համապատասխան նամակը, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA): Նամակը ստորագրած սենատորների թվում են Ռոբերտ Մենենդեսը, Չաք Շումերը, 2020 թվականի նախագահական […]

̰
Պուտինի կառավարման 20 տարին. ձեռքբերումներ և ձախողումներ

13:34 10.08.2019

«Շանթ» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: Երեկ լրացել է նրա կառավարման 20 տարին: Ռեպորտաժում ներկայացվում են ինչպես Պետերբուրգից Մոսկվա եկած քաղաքական գործչի կառավարման տարիների հաջողությունները, այնպես էլ այն բացահայտ ձախողումները, որոնք փոխել են իրադարձությունների ընթացքը: 2000-ականներին Պուտինի շնորհիվ ՌԴ տնտեսությունը սկսել է ծաղկել՝ 2000-2018 թթ այն 6 […]

̰
«Աշխարհում հեշտ բան չկա, բդի աշխատիս». Մարալիկի գործարանի բացման համար 4 մլն դոլար է ներդրվել

13:25 10.08.2019

Մարալիկում տեղի է ունենում բամբակամանվածքային գործարանի բացման արարողությունը, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ արարողությունը, լրագրողների հետ զրույցում համասեփականատեր Գևորգ Գասպարյանն անդրադարձել է գործարանի ստեղծման պատմությանը: «Գործարանի խնդիրը թելերի արտադրության նախնական փուլն է, եթե ամբողջ թափով աշխատի, իր շուրջ կհամախմբի շատ ավելի փոքր գործարաններին, որոնք կսկսեն աշխատել ու հսկայական աշխատատեղեր կապահովի: Մեր հիմնական թիրախային […]

̰
Եվրոպայում Հայաստանի վարկանիշը բարձրացել է. գերմանահայ գործիչ

13:17 10.08.2019

Գերմանահայ գործիչ, բժիշկ Րաֆֆի Պետիկյանը Գերմանիայի հայ համայնքի կյանքից մանրամասներ է պատմում SHANTNEWS-ին: Նա մասնավորապես նշում է Գերմանիայից հայերի վերջին արտաքսումների պատճառը՝ հիշեցնելով, որ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը Գերմանիայի կողմից ապահով երկրներ են համարվել, բայց կան հանգամանքներ, որոնց հիման վրա գերմանական կառավարությունն ընդունում է օտարերկրացիների: Իբրև բժիշկ նա խոսում է նաև բժշկական օգնություն ստանալու օտար […]

̰
«Ֆրանկ Մյուլլեր» բրենդի հիմնադիր Վարդան Սրմաքեշը Գյումրիում ծննդատուն կհիմնի

12:33 10.08.2019

«Ֆրանկ Մյուլլեր» բրենդի հիմնադիր Վարդան Սրմաքեշը Մարալիկում մասնակցում է բամբակամանվածքային գործարանի բացման արարողությանը: Նա գործարանի ներդրողն է, նաև համասեփականատերերից մեկը: Լրագրողների հետ զրույցում ասել է. «Մուշի քաղաքապետն ըսած է, որ 120 հազար հոգի կապրի Մուշում, 60 հազարը հայ է, օր մը այս մեր հրաշալի երկիրը պիտի գան չէ՞, ուրեմն մենք տեղերու, շենքերու, գործատեղերու պետք ունինք, […]

̰
Я боксёр, не только киска. Մարիա Զախարովա

12:30 10.08.2019

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա բռնցքամարտի ձեռնոցներով է: Նա լուսանկարը մակագրել է այդպես. «Вы не стойте слишком близко, Я боксёр, не только киска»:

̰
Դատարանն արգելանքի տակ է առել Աթամբաևին պատկանող հեռուստաալիքը և ընկերությունը

11:45 10.08.2019

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին պատկանող «Ապրիլ» հեռուստաալիքի և «Մեդիա ֆորում» ընկերության վրա դատարանn արգելանք է դրել, գրում է rbc-ն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուժայինները կնքել են Բիշքեկում գտնվող «Մեդիա ֆորում»-ի շենքը: Աթամբաևի հեռուստաալիքը նույնպես գտնվում է այդ շենքում: Նշվում է, որ հեռուստաալիքի աշխատողներին 10 րոպե է տրվել իրերը հավաքելու համար, իսկ այս պահին ոչ […]

̰
1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14%. Նիկոլ Փաշինյան

11:17 10.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «2019թ հունվար-հունիսին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 511 մլրդ մուտքեր։ Համեմատության համար նշենք, որ 2018թ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 446 մլրդ մուտքեր։ Այսինքն՝ 1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14%»:

̰
Միխայիլ Գորբաչովը կես տարի է՝ «ապրում» է հիվանդանոցում

11:00 10.08.2019

Միխայիլ Գորբաչովն արդեն կես տարի է՝ «ապրում» է հիվանդանոցում, գրում է lenta-ն: Նշվում է, որ Գորբաչովի ուղեղի աշխատանքը նորմալ է, սակայն նա շատ դժվար է քայլում: Քայլելու դժվարությունն ի հայտ է եկել դեռևս 2 տարի առաջ: «Էխո Մոսկվի» պարբերականի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը նշում է, որ հաճախ է Գորբաչովի հետ գնում գարեջուր խմելու՝ վերջինիս առաջարկով: […]

̰
Կառուցվում է Ռուսաստանը Չինաստանին միացնող ճոպանուղի

10:40 10.08.2019

Պատմության մեջ առաջին միջսահմանային ճոպանուղին կկարողանա րոպեների ընթացքում միացնել Ռուսաստանն ու Չինաստանը: Այս մասին գրում է luxurylaunches.com-ը: Նշվում է, որ ճոպանուղին միացնելու է Բլագովեշչենսկ-Հեյհե քաղաքները և անցնելու է Ամուր գետի վրայով: Ճանապարհորդությունը տևելու է 8 րոպե: Ճոպանուղին կունենա 4 խցիկ, որոնցում կտեղավորվի ընդհանուր 60 մարդ:  

̰
Թրամփը խոստովանել է, որ վախենում է ալկոհոլային կախվածությունից

19:20 09.08.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ չի օգտագործում ալկոհոլ, քանի որ վախենում է ալկոհոլային կախվածությունից: Այս մասին Թրամփը պատմել է The Washington Post թերթին տված հարցազրույցում: Թրամփի խոսքերով` իր որոշման վրա ազդել է մահացած ավագ եղբոր` Ֆրեդի ալկոհոլային կախվածության փաստը:  ԱՄՆ նախագահը կարծում է, որ ալկոհոլային հակումը իր գենետիկայի մեջ է: «Նա շատ գեղեցիկ […]

̰
Նոր չարաշահումներ Տավուշի մարզի միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների իրականացման գործընթացում

19:13 09.08.2019

Ճանապարհաշինության ոլորտում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված հերթական լայնածավալ ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու և առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքեր: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. մայիսի 30-ին ՀՀ տրանսպորտի նախարարության և կապալառու 2 առևտրային կազմակերպության կոնսորցիումի միջև կնքվել է Մ-16, […]

̰
Դատական համակարգում բարեփոխումների մասին օրինագծերը դրվել են հանրային քննարկման

19:10 09.08.2019

Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում արդարադատության նախարարությունը  հանրային քննարկման է ներկայացրել Դատական օրենսգիրք և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին տեղեկանում ենք արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ֆեյսբուքյան էջից: «Դրա ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ, որը մի կողմից թույլ կտա […]

̰
Ահաբեկչությունների արտահանում է տեղի ունենում. Շահան Գանտահարյան

19:00 09.08.2019

Լիբանանահայ վերլուծաբան, «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է տարածաշրջանային զարգացումների և սպասվող իրողությունների մասին: Գանտահարյանի խոսքերով` Մերձավոր Արևելքում տեղի է ունենում ահաբեկչությունների արտահանում: «Հակամարտությունները խորանում են, դրանք դարձել են հարափոփոխ, Սիրիայում էլ ելքը անհասկանալի է, և հաճախ ահաբեկիչները այլ վայրեր են տեղափոխվում, հատկապես դեպի Եվրոպա»,- ասել է լիբանանահայ վերլուծաբանը: Սիրիայում […]

̰
Հայտնաբերվել են ուղետոմսերի ապօրինի վաճառքով զբաղվող կազմակերպություններ

18:57 09.08.2019

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից՝ միջպետական ավտոբուսային ուղետոմսերի վաճառքի գործընթացի նկատմամբ կատարված ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում միջպետական ուղետոմսերի ապօրինի վաճառքով զբաղվում են 130-ից ավելի կազմակերպություններ և անհատներ: Ինչպես  հայտնում են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից, տեսչական մարմինը նախազգուշացնող ծանուցումներ է ուղարկել վերոնշյալ կազմակերպություններին և […]

̰
Ովքե՞ր կարող են օգտվել անպտղություն ունեցող անզավակ զույգերի աջակցության պետական ծրագրից. պարզաբանում

18:53 09.08.2019

ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է 2019թ. օգոստոսի 8-ին ՀՀ կառավարության ընդունած որոշումը, որով սահմանվել են անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները:  Շահառուներին ներկայացվող հիմնական  և լրացուցիչ պահանջներն են.  Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց […]

̰
Արմեն Սարգսյանը դեսպաններ է նշանակել

18:48 09.08.2019

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ավստրիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանը, համատեղության կարգով, նշանակվել է Սլովակիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Վիեննա): «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)»: Նախագահի […]

̰
Հիմնանորոգվում են Գյումրի-Կապս-Ամասիա և Գյումրի-Բավրա ճանապարհները

18:08 09.08.2019

Պետբյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում են Գյումրի-Կապս-Ամասիա և Գյումրի-Բավրա ճանապարհների առանձին հատվածներ: Այս ճանապարհահատվածները վերջին մոտ 20 տարիներին միայն ընթացիկ նորոգումների են ենթարկվել, մի քանի անգամ էլ հիմնանորոգման ծրագրերում ընդգրկվել են, հետո ֆինանսավորման բացակայության պատճառով դուրս մնացել: Մեկը հանրապետական, մյուսը միջպետական նշանակության ճանապարհ է: Երկու ճանապարհներին հիմնանորոգման աշխատանքները միաժամանակ են մեկնարկել ու ավարտի ժամկետներն էլ նույնն են: […]

̰
Ուկրաինայում հիշել են, թե ինչպես էր Զելենսկին Էրդողանին «усатый таракан» անվանել

18:00 09.08.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրերս հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Անկարայում երկու նախագահները քննարկել էին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր,  իսկ Ուկրաինայում այդ ընթացքում հիշել են  Զելենսկու՝ նախագահ չեղած ժամանակվա արտահայտությունները Էրդողանի հասցեին: Իր հումորային ելույթներից մեկի ժամանակ Զելենսկին Էրդողանին անվանել էր «բեղավոր խավարասեր» (усатый таракан), նաև ասել, թե հույս ունի, որ իրեն ոչինչ […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Տիգրան Սարգսյանը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ

17:40 09.08.2019

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղրղըզստանի Հանրապետություն։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար համատեղ հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Հարգելի Տիգրան Սուրենի, Ավարտվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: […]

̰
Գործարկվել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի համատեղ միջուկային ծրագիրը

17:36 09.08.2019

Վաշինգտոնում գործարկվել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի համատեղ միջուկային ծրագիրը: Այն ուղղված է միջուկային ինժեներիայի ոլորտում հետազոտություններին: Այս մասին հաղորդել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատունը: Բացելով նոր ծրագրին նվիրված ժողովը` ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալին դիմել է ուկրաինական և ամերիկյան համալսարանների առաջատար գիտնականներին և նշել այս ոլորտում երկու երկրների համագործակցության մեծ ներուժի մասին: Դեսպանի խոսքերով` Ուկրաինան միջուկային […]

̰
Զախարովան մեկնաբանել է Ղրղըզստանում իրավիճակը

17:30 09.08.2019

«Ռուսաստանի արտգործնախարարությունը հետևում է Ղրղըզստանում ծավալվող իրադարձությունների զարգացմանը»,- РИА Новости-ին ասել է պաշտոնական խոսնակ Մարիա Զախարովան: Նրա խոսքերով` Մոսկվան ակնկալում է, որ հակասությունները Ղրղըզստանում կլուծվեն Սահմանադրության շրջանակում: Զախարովան նշել է, որ Ղրղըզստանի ներքին կայունությունը հիմնականում հանրապետության ժողովրդի շահերից է բխում: Ավելի վաղ Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հրաժարվել էր համագործակցել հետաքննող մարմինների հետ և հայտնել […]

̰
Նիկոլ Փաշինյանը մի շարք անձանց պարգևատրել է հուշամեդալներով և շնորհակալագրերով

17:15 09.08.2019

Շինարարի տոնի կապակցությամբ, շինարարության զարգացման գործում ներդրած ավանդի համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուշամեդալներով է պարգևատրել հետևյալ անձանց. Դավիթ Հրաչիկի Կլեկչյանին («Բետոն» արտադրական կոոպերատիվի նախագահ), Աշոտ Հրաչիկի Վարդանյանին («ՀԱԷԿ-ի շինարարություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն), Աշոտ Ալեքսանի Կիրակոսյանին (Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն), Սուրեն Հովհաննեսի Սահակյանին («Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն): Շինարարի տոնի կապակցությամբ, արդյունավետ և […]

̰
BACK_TO_TOP