12:58 09.08.2019
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով օգոստոսի 12-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը։
12:45 09.08.2019
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի փաստաբան Սերգեյ Սլեսարև հայտարարել է, որ Աթամբաևին մինչև օգոստոսի 26-ը տեղափոխել են ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարան: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Փաստաբանը նշել է, որ Աթամբաևին նախնական մեղադրանքներ են առաջադրվել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ապօրինի ազատ արձակման գործով: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Աթամբաևը […]
12:37 09.08.2019
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն այսօր ավագանու նիստում, երբ քննարկվում էր շենքերի սեյսմիկ վիճակին տրված անհամապատասխան եզրակացությունների հարցը, ելույթ ունեցավ և հետևյալ խնդիրը բարձրաձայնեց. «Վարդաշենի 66/1 և 38 շենքերի բնակիչները գտնվում են այժմ քաղաքապետի դիմաց, և իմ մոտ կա մի փաստաթուղթ, որտեղ ասված է ամեն ինչ, որտեղ ասվում է, որ սեյսմոլոգները, որ […]
12:36 09.08.2019
«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը ռոումինգի և իր գործունեության սակագների հետ կապված պարզաբանում- հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Ճշգրտում որոշ հայտարարությունների առնչությամբ Ստեփանակերտ, 9 օգոստոս, 2019թ. 1. «Մինչև հոկտեմբեր–նոյեմբեր 3G ցանց է ներդրվելու…»: «Ղարաբաղ Տելեկոմը» հիշեցնում է, որ Արցախում 3G-ն հասանելի է 2013թ. հունիսից՝ Շուշի, Հադրութ, Մարտունի, Ճարտար, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքներում և հարակից տարածքներում: […]
12:30 09.08.2019
Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում այսօր առավոտյան մեկնարկել է ԵԱՏՄ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։ Քիչ առաջ մամուլի համար համատեղ հայտարարություն են արել Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ խոսելով նիստի օրակարգի և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: «ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի հերթական նիստի օրակարգում 15 հարց էր: Մենք հիմք պատրաստեցինք ԵԱՏՄ տնտեսական խորհրդի առաջիկա հանդիպման […]
12:00 09.08.2019
ՀՀ արդարադատության նախարարությունը անդրադարձել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վերաբերյալ շրջանառվող թյուրըմբռնումներին. «Թյուրըմբռնում N 1. Կոնվենցիայի ընդունման դեպքում ԼԳԲՏ անձանց կողմից երեխա որդեգրելը դառնալու է տեխնիկական հարց: Թյուրըմբռնում N 2` «զուգընկերներ» հասկացության շահարկման թեմայով. «Ընտանեկան միավոր» հասկացության միջոցով փորձ է արվում լեգալացնել միասեռականների միությունը և դա […]
11:51 09.08.2019
Ավագանու նիստին այսօր մասնակցում էր ավագանու 41 անդամ, օրակարգում 3 հարց էր: Առաջինը վերաբերում էր Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանn անհատույց օտարելու մասին հարցին, որը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը: «Առաջարկվում է թույլատրել Երևանի քաղաքապետին քանդման ենթակա Արցախի պողոտա 4-րդ նրբանցքի 5-րդ ուսումնարանի սպորտային դահլիճի մասնաշենքի նախկին թիվ 120 բնակարանի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով […]
11:35 09.08.2019
Այսօր Երևանի ավագանու նիստը վարում է ոչ թե քաղաքապետ Հայկ Մարությանը, այլ նրա առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը․ «Ճիշտ է՝ օրենքով նախատեսված է նիստի Ձեր կողմից վարելը, բայց կարծում եմ՝ ցանկություն կա ավագանու կողմից տեղեկանալու քաղաքապետի բացակայության պատճառների մասին, բայց սա մեզ համար արտառոց դեպք […]
11:23 09.08.2019
Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում ավարտվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, մեկնարկել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։ Աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։
11:12 09.08.2019
Ժուռնալիստների միության նախկին նախագահ (1992-2017 թթ.) Աստղիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին «Արմենպրես»–ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ «Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը` կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը, կամ նույն […]
10:13 09.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանի Հանրապետությունում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ Օգոստոսի 9-ի առավոտյան Հայաստանի վարչապետը հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։ Ղրղզստանի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետին Ղրղզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում և նշել. «Հարգելի Նիկոլ Վովայի, Բարի գալուստ Իսիկ Կուլ։ Շատ ուրախ ենք, որ […]
23:52 08.08.2019
Ստեփանակերտում տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ասամբլեան: Օրակարգում եղել են հինգ հիմնական հարցեր. Համահայկական ամառային 7- րդ խաղերի ընթացքը, կոմիտեի կազմի ընտրությունները, Համահայկական ձմեռային 2- րդ խաղերի կազմակերպումը, կանոնադրական փոփոխություններ և կազմակերպչական հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեից, միաձայն Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ է վերընտրվել Իշխան Զաքարյանը: Որպես փոխնախագահ կշարունակեն պաշտոնավարել […]
23:36 08.08.2019
Ալյասկայի բնակիչ Թայլեր Իվանոֆը գտել է ԽՍՀՄ ժամանակներից մնացած շիշ, որի մեջ եղել է ուղերձ, գրում է Korrespondent-ը: Շշի լուսանկարը տղամարդը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: Ուղերձը գրված է եղել 1969 թ-ի հունիսի 20-ին: Այն գրողը ծառայել է ռուսական նավատորմում՝ ծովային «Սուլակ» բազայում: Նամակի հեղինակն այն գտնողին ողջույններ է հղել և խնդրել գտածոյի մասին հայտնել նավի […]
23:04 08.08.2019
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել Գյումրիի Վարպետաց, Աբովյան և Ղորղանյան փողոցներում: Տեսուչները խախտումներ են արձանագրել լուսավորության հենասյուների էլեկտրամոնտաժման աշխատանքներում: Դրանք տեղակայվել են տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության պահանջների խախտումներով, բացակայում են հենասյուների հողանցումները: Նաև պարզվել է, որ էլեկտրամոնտաժման աշխատանքներն իրականացվել են առանց նախագծային փաստաթղթերի: Գյումրիի պատմական միջուկում, գրեթե բոլոր փողոցներում շինարարությունն […]
20:48 08.08.2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին: Ողջունելով դեսպանին՝ նախարարը նշել է, որ տեղեկացված է Հայաստանի և Իտալիայի միջև արդարադատության ոլորտում առկա արդյունավետ համագործակցության մասին և իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու փոխգործակցության զարգացմանը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, շնորհավորել Ռուստամ Բադասյանին բարեփոխումների փուլում գտնվող […]
19:31 08.08.2019
Սիմեոնովն արդեն երրորդ անգամ է այցելում Լեռնային Ղարաբաղ և ներառված է ադրբեջանական «սև ցուցակում»:
19:30 08.08.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը, որը հայտարարել էր Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու անկարելիության մասին, հիասթափեցնում է և վկայում Ուկրաինայի հետ «խաղալու» մասին: Այս մասին հայտարարել է թերակղզու խորհրդարանի պատգամավոր Վլադիսլավ Գանժարը: Նախօրեին Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ «Ղրիմի բռնակցումը Թուրքիան չի ընդունել և չի ընդունելու»: «Էրդողանի հայտարարության […]
19:06 08.08.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը BBC-ի ռուսական ծառայությանը Մարտի 1-ի գործի հետ կապված որևէ տեղեկություն չի տրամադրել։ NEWS.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից։ «Դեռևս 04.07.2019-ին նրանք հարցում էին ուղարկել ՀՔԾ Մարտի 1-ի գործով որոշ տեղեկություններ ճշտելու նպատակով, սակայն 09.07.2019-ին ՀՔԾ-ից նրանց պատասխանել են, որ նրանց հարցերի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրվել՝ նախաքննության […]
18:50 08.08.2019
Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի օգոստոսի 8-ին անցկացված նիստը նախագահել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Օրակարգում Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի տոնական միջոցառումների ծրագրի հստակեցումն էր: Ինչպես հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, զեկույցներով հանդես են եկել ոլորտային պատասխանատուները, տեղի է ունեցել […]
18:45 08.08.2019
«2008-ից հետո Ռուսաստանի գործողությունները Ղրիմում և Ուկրաինայի արևելքում ցույց տվեցին, որ այն, ինչ տեղի է ունեցել Վրաստանում 11 տարի առաջ, այսօր փոխել է աշխարհառազմավարական իրողությունը»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի պետքարտուղարի` Կովկասի և Արևելյան Եվրոպայի հարցերով երկրորդ տեղակալ Ջորջ Քենթը` խոսելով 2008-ի օգոստոսին տեղի ունեցած պատերազմի իրադարձությունների մասին: «2008 թվականին Ռուսաստանի` Վրաստան ներխուժումը ոչնչացրեց պատրանքը, թե 21-րդ […]
18:35 08.08.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ամերիկյան զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիսային հատվածից: Հայտնի է, որ Թուրքիան առաջիկայում այս տարածքում նախատեսում է ռազմական նոր գործողություններ սկսել քրդերի դեմ: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուին: Աղբյուրը հայտնում է, որ այն բանից հետո, երբ լուրեր են տարածվել Թուրքիայի կողմից […]
18:30 08.08.2019
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ այս տարվա սեպտեմբերի 11-ին Անկարայում տեղի կունենա Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի մասնակցությամբ գագաթնաժողով, գրում է Gazeta.ru-ն: Այս տեղեկությունը Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտնել է լրագրողների հետ զրույցի ժամանակ:
18:25 08.08.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում, խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք է բացահայտվել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Մրգաշեն համայնքի նախկին ղեկավարը, […]
18:20 08.08.2019
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը: Ուսումնասիրությունները կատարվել են նշված հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառները և պայմանները, ճանապարհատրանսպորտային պատահարների, հանցագործությունների կանխման շրջանակներում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունների իրականացմանը խոչընդոտող խնդիրները պարզելու, վերացնելու ուղղությամբ դատախազական ներգործության […]
18:10 08.08.2019
Օգոստոսի 7-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում գտնվող Անիի հրշեջ-փրկարարական ջոկատ: Նախարարը ծանոթացավ հրշեջ-փրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանը, ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաև զրուցեց ծառայություն մեջ գտնվող անձնակազմի հետ: Նախարարը կարևորեց կարգապահությունը, հրշեջ-փրկարարների մասնագիտական կարողությունների և հմտությունների կատարելագործումը, որի արդյունքում անընդհատ պետք է բարձրանա փրկարարական տարբեր աշխատանքների որակը: Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրեց նաև, […]
17:56 08.08.2019
Ղրղըզստանի նախկին նախագահը ձերբակալվել է: Հատուկ ջոկատայինների հատուկ մեքենաները կոտրել են առանձնատան դարպասները, կրակոցներ են լսվել: Գործողությունների վայր է բերվել ՆԳՆ-ի հատուկ տեխնիկա, ջրցան մեքենաներ: Իրավապահներին հաջողվել է առանձնատան տարածքից դուրս մղել Ալմազբեկ Աթամբաևի համախոհներին: Կոյ Տաշ գյուղ է մեկնել նաև շտապ օգնության 11 անձնակազմ: Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ղրղըզստանի հատուկջոկատայինները կրկին գրոհել են […]
17:47 08.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Սևանից այս տարի 45 միլիոն խորանարդ մետր ավելի քիչ ջուր է բաց թողնվել. «Այս տարվա օգոստոսի 2-ի դրությամբ Սևանից բաց է թողնվել 82 միլիոն 640 հազար խորանարդ մետր ջուր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 45 միլիոն խորանարդ […]
17:40 08.08.2019
Աթամբաևի շտաբից հայտնել են, որ նախկին նախագահը գտնվում է իր առանձնատանը՝ թիկնապահների հետ:
17:21 08.08.2019
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Մոսկվա-Երևան (NWS377) չվերթի օդանավի թռիչքն ընդհատվել է շարժիչում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով. «Հարգելի հետևորդներ Տեղեկացնում ենք, որ երեկ՝ օգոստոսի 7-ին, Մոսկվա-Երևան (NWS377) չվերթի ժամանակ, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից մեկնող «Nordwind Airlines» ավիաընկերության կողմից շահագործվող Airbus A 321 տեսակի օդանավի թռիչքը ընդհատվել է օդանավի հրամանատարի կողմից՝ թափավազքի ժամանակ շարժիչում […]