17:08 08.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և անդրադարձել հասարակության մեջ ընտանիքի մոդելի ընկալումներին. «Բոլորդ գիտեք, թե յուրաքանչյուր հայի համար որքան կարևոր են օջախ և ընտանիք հասկացությունները: Դրանք հասկացություններ են, որոնք ձևակերպում են մեզնից յուրաքանչյուրի ինքնությունը, արժանապատվությունն ու ծագումը: Բայց ցավոք, երկար տարիներ մի իրականություն է ձևավորվել, երբ ընտանիք պահելու, օջախ ունենալու […]
16:56 08.08.2019
Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շարունակում է տոնել իր վերադարձը Ուկրաինա Կիևի «կրակոտ» խրախճավայրերում: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է սոցիալական ցանցերում: Տեսահոլովակում Սաակաշվիլին պարում է ուկրաինական «Kazka» փոփ խմբի «Լաց» երգի ներքո: Պարը գրավել է ներկաների ուշադրությունը: Անգամ պարի ավարտին նրանք բացականչել են. «Կեցցե´»: «Դե, ասեք, որ նա թմրանյութերի ազդեցության տակ […]
16:45 08.08.2019
2018 թվականի ընթացքում Երևանում արձանագրվել է գրպանահատության 518 դեպք, բացահայտվել է 334-ը: Իսկ 2019 թվականի հունվարից մինչ օրս արձանագրվել է 363 դեպք, բացահայտվել՝ 179-ը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության պետի տեղակալ Հարություն Անոյանը: Նա անդրադարձավ նաև վերջին շրջանում աղմուկ բարձրացրած մի քանի դեպքերին: «Նախ` անդրադառնամ լրագրողի կողմից գրպանահատին […]
16:37 08.08.2019
Նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 8-ին հրամանագիր է ստորագրել Արթուր Մկրտչյանին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին: Հրամանագրում մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 2-ի ԲԴԽ-56-Ո-124 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր […]
16:24 08.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Քանի որ մամուլում լայնորեն քննարկվում է, կցանկանայի Քննչական կոմիտեի նախագահ պարոն Գրիգորյանը մեզ տեղեկություններ տար, թե ինչ ընթացքի մեջ է Ամուլսարի հանքի հետ կապված գործը, մեզ տվյալ դեպքում ավելի շատ հետաքրքրում է հրավիրված միջազգային փորձագիտական ընկերության եզրակացությունը: Արդյո՞ք, ի վերջո, այդ եզրակացությունը վերջնականորեն պատրաստ է և կարող է արդյոք կառավարությունը դա […]
16:11 08.08.2019
Գործարարներ Մելիք և Ռոբերտ Մանուկյանների քույրը Մելիք Մանուկյանի դեմ իրականացված մահափորձի և մյուս եղբորը կալանավորելու հետ կապված բաց նամակ է հրապարակել. «Բոլոր այն օգտատերերին, ովքեր այս օրերին փորձեցին իրենց կեղտոտ մտքերն ու անմարդկային դեմքերը ցույց տալ ֆեյսբուքյան հանրությանը։ Երևի շատ քչերը հասկացան, որ Մելիք Մանուկյանի դեմ մահափորձ է կատարվել ու նա փրկվել է հրաշքով։ Պայթեցվել […]
15:55 08.08.2019
ՀՀ ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ և հետաքննության բաժնի պետ Հակոբ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է հանրապետությունում, հատկապես Երևանում գրպանահատության դեպքերի վիճակագրությունը: «ՀՀ-ում 2019 թվականի առաջին կիսամյակում գրանցված ընդհանուր հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների թվի, այդ թվում՝ գողությունների և կոնկրետ գրպանահատությունների վերաբերյալ վիճակագրությունը հետևյալն է. արձանագրված հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների 21986 դեպքերի կոնտեքստում ունենք գրպանահատությունների մասով […]
15:44 08.08.2019
ՌԴ Պետդումայի տրանսպորտի և շինարարության կոմիտեն մշակել է օրենքի նախագիծ, որը կարգավորելու է տաքսիների գործունեությունը: Օրինագծի համաձայն՝ այն մարդիկ, ովքեր չունեն ՌԴ քաղաքացիություն, չեն կարողանա տաքսի վարել: Դրանից բացի, վարորդներն աշխատանքի ընդունվելուց առաջ քաղաքի իմացության ատեստավորում կանցնեն: Նշվում է, որ կվերանայվեն երթևեկությունների սակագները: Շեշտվում է, որ դա օրինագծի նախնական տարբերակն է, որը Պետդուման լիարժեք տեսքի […]
15:35 08.08.2019
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Նորա Հովսեփյանը SHANTNEWS.am-ին մեկնաբանություն է տվել ԱՄՆ-ի կողմից Արցախին ուղղվելիք օժանդակությունը կրճատելու լուրի վերաբերյալ: Ինչո՞ւ է ԱՄՆ-ը մտադիր կրճատել կամ դադարեցնել Արցախին և Հայաստանին տրվող օգնությունը և արդյո՞ք ճիշտ են Ադրբեջանին տրվող օգնության չափը ավելացնու մասին լուրերը, պարզաբանում է ԱՄՆ հայկական լոբբիստական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը` նշելով, որ ամեն դեպքում ԱՄՆ […]
15:20 08.08.2019
2019թ. օգոստոսի 8-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազության անմիջական հսկողությամբ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություններ են կատարել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի տարբեր մասնաշենքերի թվով 6 խցերում: Խուզարկության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են բազմաթիվ արգելված իրեր, մասնավորապես՝ 4 բջջային հեռախոս, 5 լիցքավորիչ, 3 ականջակալ, 2 […]
14:57 08.08.2019
«Երևանի տնտեսագիտական համալսարանի երիտասարդ դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության հիմքում գրագողության, զեղծարարության և կեղծիքների բացահայտ փաստեր կան»,- կարծում է ԵՊՏՀ կառավարման ամբիոնի դոցենտ Գագիկ Ալեքսանյանը: Նա հավաստիացրեց, թե այդ փաստերը բացահայտված են: Պատմեց, որ ատենախոսությունը պաշտպանվել է 2015 թվականին, Ռուբեն Հայրապետյանը հանրապետության ամենաերիտասարդ դոկտոր, պրոֆեսորն է, սակայն բուհում նրա նշանակմամբ անառողջ մթնոլորտ է ձևավորվել: […]
14:50 08.08.2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարությունում խոսել է ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու գործընթացով պայմանավորված ֆինանսական միջոցներ տրամադրելու անհրաժեշտության մասին: Ասել է. «Իրականացվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումը Գյումրի տեղափոխելու հետ, արտաքին տնտեսական սպասարկման կենտրոն է լինելու Գյումրիում, և մաքսատան տեղափոխումը կարելի է համարել արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման մեկնարկ: Նախորդ նիստում մենք որոշում ընդունեցինք նախագծա-հաշվային աշխատանքների […]
14:45 08.08.2019
Ընթացիկ տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ԵԱՏՄ-ում հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշների գծով աճ է գրանցվել, մինչդեռ փոխադարձ և արտաքին առևտրի ծավալները նվազում են արձանագրել։ Դիտարկվող ժամանակահատվածում ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.6 տոկոսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է ԵԱՏՄ անդամ երկրների ընթացիկ տարվա առաջին կիսամյակի հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները։ Այսպես՝ Միության երկրների շարքում […]
14:39 08.08.2019
«Երկրաշարժի հետևանքով անօթևանների համար աշխատանքներ իրականացնելու համար 560 մլն դրամի հաշվի իրականացվելիք միջոցառումների իրականացնելու անհրաժեշտություն կա»,- այսօր կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: «Նախատեսված է այս գումարով լուծել 61 ընտանիքի բնակարանային խնդիրներ: Մնացած 50.5 մլն դրամն ուղղվելու է Լոռու գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակելիների թերությունների վերացմանն ու սեփականության վկայագրերի հաստատմանը»:
14:31 08.08.2019
Կառավարությունը որոշեց 3․3 մլն դրամ հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, հարցը բարձրացրեց նախարար Սուրեն Պապիկյանը: «Արգավանդ-Շիրակ ճանապարհի կառուցման նպատակով նախատեսված է տրամադրել կանխավճար 2.5 մլրդ դրամի չափով, իսկ շինաշխատանքների համար վճարումներ է կատարվելու 2 մլրդ դրամի չափով` հաշվի առնելով, որ վարկային միջոցները բավարար չեն, ուստի անհրաժեշտություն է առաջացել հատկացնել»,- ասաց նա: Նա ընդգծեց, որ […]
14:28 08.08.2019
Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) հետ` այն մակագրելով. «BBC-ի «ինադու». «BBC-ի «ինադու» ԱԱՄ նախագահ, Արցախի հերոս, լեգենդար հրամանատար, գեներալ-մայոր, իմ մարտական ընկեր՝ Սամվել Ջամիլի Կարապետյանի հետ»: Օրեր առաջ BBC-ն անդրադարձել էր Մարտի 1-ի գործին, և հոդվածում մատնանշվում էր, որ ցուցարարներին կրակելու գործողությունը ղեկավարել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի մականվամբ):
14:25 08.08.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարությունում ներկայացրեց Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիային դրամական միջոցներ հատկացնելու մասին հարցը, պարզաբանեց. «2018թ. նոյեմբերին Սոչիում տեղի է ունեցել դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի նիստը, որը որոշում է կայացրել անցկացնել շախմատի առաջին առաջնությունը, իրավունքը տրվել է ՀՀ-ին, սույն նախագծով միջոցները տրամադրվել է մեր ֆեդերացիային, Ծաղկաձորում սեպտեմբերին 15 պետությունների մասնակցություն է ակնկալվում, […]
14:19 08.08.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարությունում ներկայացրել է Կարեն Դեմիրճյանի արձանի տեղադրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրելու հարցը: Նախագծային աշխատանքների համար կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 3 մլն 280 հզր․ դրամ հատկացնելու հարց է բարձրացրել, սա քանդակագործի ներկայացրած գումարի չափն է: Իսկ արձանի կառուցման գումարը կկազմի 54.2 մլն դրամ: «Հարցը քննարկվել է ընտանիքի […]
14:13 08.08.2019
Այսօր դատարանը հաստատել է Ռ.Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Ռ.Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելուն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 38-332-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019 թվականի […]
14:12 08.08.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կառավարության նիստում ներկայացրեց պարտադիր զինծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների դրամական ապահովության չափի ավելացման մասին հարցը: Ըստ նրա՝ հակառակորդի հետ անմիջական հակամարտության մեջ գտնվող զինծառայողի դրամական աջակցության չափը կրկնակի է: Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց. «Խոսքն ամսակա՞ն գումարի մասին է, իհարկե, շատ սիմվոլիկ է, բայց մենք պետք է հենվենք […]
13:43 08.08.2019
Այսօր կառավարությունում քննարկվել է նաև 2008թ. Մարտի 1-ից տուժած անձանց աջակցության մասին կարգը հաստատելու մասին հարցը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է. «Օրենքով կառավարությանը լիազորվել է սահմանել աջակցության ձևը, չափը և տրամադրման կարգը, ինչպես նաև դիմումի ձևը, կցվող փաստաթղթերը և կարգը: Սահմանվում է, որ աջակցությունը իրականացվում է պետբյուջեի միջոցներով: Կարող են ներկայանալ արդարադատության նախարարություն սույն […]
13:30 08.08.2019
«Վարչապետի ելույթը Արցախում կրկին տեղիք է տվել թյուր մտքերի: Մեր փորձագետների որոշակի շրջանակներ վարչապետի մեսիջները ճիշտ չեն ընկալել»,- օգոստոսի 8-ին, անդրադառնալով Արցախում կայանալիք առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրություններին, լրագրողներին ասաց ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Մեկնաբանելով վարչապետի ելույթի այն հատվածը, որտեղ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ Հայաստանը պետք է լինի Արցախում լեգիտիմ ընտրությունների երաշխավորը, Արմեն Գրիգորյանը […]
13:22 08.08.2019
«Մենք ամեն ինչ անում ենք, որ որևիցե արտահոսք չլինի, դրա համար մեխանիզմներ ու օրենքներ կան, որ բացառեն դա, բայց աշխարհում չկա երկիր, որտեղ այդ հարցը ընդհանրապես լուծված է»,- օգոստոսի 8-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով BBC-ի ձեռքի տակ հայտնված գաղտնի փաստաթղթերին, ասաց ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Գաղտնի փաստաթղթերի արտահոսքին վերաբերող հարցերով Արմեն Գրիգորյանը հորդորեց […]
13:11 08.08.2019
Որն է Սևանա լճում ճահճակալման երևույթների պատճառը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը: Ըստ նրա՝ հիմնական խնդիրը ստեղծում են ավազան թափվող գետերը, որոնցով լիճ է լցվում զանազան տեսակի աղբ: Շահազիզյանի համոզմամբ՝ գոնե 4-5 խոշոր գետերի վրա պետք է դրվեն մաքրման կայաններ: «Առաջին հերթին պետք է Սևան […]
12:57 08.08.2019
Այսօր կառտավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրել է հանգստի կազմակերպման նպատակով 30 վետերանների առողջարանային անվճար ուղեգիր հատկացնելու հարցը: «2019թ-ի պետբյուջեով պետբյուջեի պահուստային ֆոնդից կազմակերպությանը կհատկացվի 4 մլն 300 հզր դրամ»,-զեկուցել է նա: Հարցին դեմ արտահայտվողներ չեն եղել: Որոշումն ընդունվել է:
12:47 08.08.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր հանդիպել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պաշտպանության գործառույթների համակարգող Ինսկե Վանդորմաելին։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Փոխնախարարը գոհունակություն է հայտնել հումանիտար ոլորտում կոմիտեի կողմից Հայաստանին ցուցաբերած անգնահատելի աջակցության համար՝ ընդգծելով սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիական անվտանգության բաղադրիչի բարձրացման և այլընտրանքային տնտեսական ակտիվության խթանմանն ուղղված ծրագրերը։ […]
12:28 08.08.2019
«Բնապահպանի տուն» հասարակական կազմակերպությունը Դիլիջանի անտառների մասին ֆիլմ է նկարահանել: Ֆիլմը հրապարակվել է ֆեյսբուքյան էջում և մակագրվել. «Այս ֆիլմում կբացենք մեր գաղտնիքներից մի քանիսը, և ֆիլմի վերջում էլ դուք կհասկանաք, թե ինչու մենք դա արեցինք։ Երեկվա ամբողջ ցերեկը, հաջորդող գիշերն ու այսօրվա մեծ մասը մենք անցկացրեցինք Դիլիջանի անտառներում, հսկեցինք ու դիտարկեցինք միայն մի փոքրիկ մասը, […]
12:14 08.08.2019
Միջազգային փորձագիտական ընկերությունն ամփոփել է Ամուլսարի հետ կապված քրեական գործով ուսումնասիրությունները, տվել վերջնական եզրակացությունը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Նիստը վարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցով հետաքրքրվել է մինչ օրակարգին անցնելը: «Ես կուզենայի, որ Քննչական կոմիտեի նախագահ Գրիգորյանը տեղեկություններ տար, թե ինչ ընթացքում է Ամուլսարի հետ կապված գործը, հետաքրքրում […]