21:17 28.07.2019
Ստամբուլյան կոնվենցիան ՀՀ Սահմանադրության հետ տարընկալում ունի: Այս կարծիքին է փաստաբան Մարինե Ֆարմանյանը: «Շանթ» ՀԸ-ի «Հորիզոնի» տաղավարում նա նշել է, որ այդ կոնվենցիան արդեն իսկ հասարակության շրջանում բացասական է ընկալվել, և նույնիսկ իշխանական մի շարք պատգամավորներ մասնակցում են կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին: Այս կարծիքին ի պատասխան՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշել է, որ իր համար բացարձակ միևնույն […]
20:25 28.07.2019
ArmLur.am-ի տեղեկություններով` Բարձրագույն դատական խորհուրդն օրերս կասեցրել է դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Հիշեցնենք, որ նա այն դատավորն է, որը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատելու որոշում էր կայացրել և ում աշխատասենյակը խուզարկել էին: Տեղեկությունը ճշտելու նպատակով ArmLur.am-ը զրուցել է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի հետ, որը հաստատել է տեղեկությունը: Գլխավոր դատախազի պաշտոնակատարը դիմում է ուղարկել […]
19:54 28.07.2019
Պրոդյուսեր Բալի Ալիբասովն հայտարարել է, որ որդին իր հիվանդության հաշվին 20 մլն ռուբլի է աշխատել: Այս մասին հայտնում է «7 дней»-ը: Նրա խոսքերով՝ որդին գումարը վերցրել և կորել է: Պրոդյուսերը հիասթափված է և նշում է, որ որդին գոնե 100 000 ռուբլի չի թողել՝ դեղեր գնելու համար: Ալիբասովը քննադատել է իր որդուն նաև նրա համար, որ […]
18:27 28.07.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Раптор» մոտորանավակի վրա ողջունել է ռազմական նավերի անձնակազմերին, որոնք պատրաստվում են մասնակցել Նևայում կայանալիք ռազմածովային շքերթին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Պուտինին ուղեկցել են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Ռազմածովային նավատորմի ղեկավար Նիկոլայ Եվմենովը: Շքերթին մասնակցել են ավելի քան 4000 զինվորական, 43 նավեր և սուզանավեր: Առաջին շքերթին մասնակցում […]
16:58 28.07.2019
Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի 27-ամյա բնակիչ Էնթնի Հանիմեն բարձրացել է Աֆրիկայի ամենաբարձր կետը՝ Կիլիմանջարո լեռան գագաթը: Այս մասին հաղորդում է Asbarez-ը: Էնթնին լեռան գագաթ է հասել 8 օրում, բարձրացրել է հայկական դրոշն ու վերադարձել Լոս Անջելես: Հանիմեն նշել է, որ իր քայլով ցանկացել է ոգեշնչել հայ երիտասարդներին, ցույց տալ, որ պետք է ընդլայնել սեփական սահմանները, սխրանքներ […]
15:36 28.07.2019
Թբիլիսիի դատարանի որոշմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Հաղթանակած Վրաստան» նոր կուսակցության առաջնորդ Իրակլի Օքրուաշվիլին կալանավորվել է։ Այս մասին հաղորդում է վրացական «Առաջին ալիքը»: Նա մեղադրվում է Թբիլիսիում հունիսի 20-21-ին տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ անկարգությունների կազմակերպման և դրանց մասնակցելու մեջ։ Դատարանի որոշումը հայտարարելուց հետո դատական նիստը շարունակվել է փակ ռեժիմով։ Նախօրեին Օքրուաշվիլիին մեղադրել էին պետական […]
12:09 28.07.2019
ԱՄՆ-ի հետախույզ-ինքնաթիռները ներխուժել են Վենեսուելայի օդային տարածք։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են Վենեսուելայի զինված ուժերը։ Կարակասում ընդգծել են, որ ԱՄՆ-ն այդպիսով խախտում է միջազգային պայմանագրերը, ինչպես նաև սպառնալիքի է տակ է դնում ավիացիոն անվտանգությունը։ Նմանատիպ մի դեպք եղել է նաև հուլիսի 19-ին։ Այն ժամանակ EP-3 Aries ամերիկյան հետախույզ-ինքնաթիռին հետապնդել է Վենեսուելայի ռազմաօդային ուժերի […]
11:50 28.07.2019
Ակուստիկ գրոհը, որից 2017-ին դժգոհում էին Կուբայում Ամերիկայի դեսպանատան աշխատակիցները, փոփոխություններ է առաջացրել նրանց ուղեղներում։ Այս մասին գրում է The New York Post-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտին։ Փենսիլվանիայի համալսարանում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ ուսումնասիրել են Կուբայից վերադարձած դիվանագետների ուղեղները և համեմատել հետազոտությանը մասնակից 48 անձանց ուղեղների հետ։ Արդյունքում ահռելի տարբերություն է նկատվել։ Դիվանագետների գլխուղեղի կառուցվածքում և ֆունկցիոնալ կապերում […]
23:04 27.07.2019
Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են հատուկ ջոկատայինների գործողությունները։ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության տվյալներով` ձերբակալվածների թիվը գերազանցել է 1000-ը։ Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքապետարանի շենքի մոտ և քաղաքի այլ հատվածներում բողոքի զանգվածային ակցիաներ են։ Ցուցարարները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում չխոչընդոտել անկախ թեկնածուների գրանցումը:
22:17 27.07.2019
Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշել են օտարերկրացիների համար սահմանափակել զբոսաշրջային ոլորտի կարևոր և առանցքային պաշտոններում աշխատելու հնարավորությունները։ Խոսքը մասնավոր ընկերություններում որոշակի պաշտոնների մասին է։ Երեք և ավելի աստղեր ունեցող հյուրանոցներում օտարերկրացիներն այլևս չեն կարողանա զբաղեցնել ամրագրման մասնագետի, մարկետինգի, վաճառքների պատասխանատուների, հյուրանոցի փոխտնօրենի և այլ պաշտոններ։ Սրանք հատկապես բարձր վարձատրվող պաշտոններն են, որոնց «մենաշնորհը» կտրվի Սաուդյան Արաբիայի […]
21:25 27.07.2019
Հայ ականավոր գրող Կոստան Զարյանի ժառանգները Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին են նվիրել գրողի ձեռագրերի արխիվը։ Այս մասին նշված է Մատենադարանի ֆեյսբուքյան էջում։ «Հուլիսի 24-ին Կոստան Զարյանի ժառանգները Մաշտոցյան Մատենադարանին նվիրաբերեցին հայ ականավոր գրողի, բանաստեղծի, վիպասանի և արվեստաբանի ձեռագրերի արխիվը, ինչպես նաև իրենց հոր՝ ճարտարապետ Արմեն Զարյանի ճարտարապետության, քաղաքաշինության, արվեստի մասին տարբեր լեզուներով գրված, անտիպ ու […]
20:00 27.07.2019
Մոսկվայի քաղաքապետարանի շենքի մոտ նախատեսված բողոքի ցույցին ընդառաջ բերման ենթարկվածների թիվը հասել է 638-ի։ Բողոքի ցույցի մասնակիցների թիվը շուրջ 3500-ի է հասնում: Միաժամանակ համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես են ոստիկանության աշխատակիցները ներխուժում «Навальный Live» հեռուստաալիքի ստուդիա, որի լրագրողն ուղիղ եթերով Մոսկվայի կենտրոնից լուսաբանում էր ակցիան։ Հեռարձակումն ընդհատվել է, սակայն քիչ անց վերականգնվել […]
17:03 27.07.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը խորհուրդ է տալիս արտերկրից մեքենաները Հայաստան բերել և մաքսազերծել մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը: Խորհուրդը պայմանավորված է նրանով, որ 2020 թվականի հունվարի 1-ից տեղի է ունենալու ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն՝ ԵԱՏՄ կարգավորումներին համապատասխան, այսինքն՝ երրորդ երկրներից ներկրվող […]
16:33 27.07.2019
Միացյալ Նահանգների 2020 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու, Դեմոկրատական կուսակցության անդամ Բերնի Սանդերսը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին նա հայտարարել է հայաշատ Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։ Նա դա պատկերացնում է ապրիլի 24-ի ուղերձի ընթացքում «ցեղասպանություն» բառն օգտագործելու ձևով։ Հայկական Massis Post-ի հարցին պատասխանելիս Սանդերսն ասել է, որ Թուրքիային դեմ […]
14:37 27.07.2019
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 27-ին՝ ժամը 20:00-ից մինչև հուլիսի 28-ի ժամը 07:00-ն, փակ կլինի մայրաքաղաքի Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցը: Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցվում է քաղաքացիների ներողամտությունը:
14:26 27.07.2019
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է՝ Եգիպտոսում ՀՀ դեսպանատան հայտարարությունն այն մասին, որ դեսպանատունը Եգիպտոսում հանգստացող ՀՀ քաղաքացիներին հորդորում է ընդհատել հանգիստն ու Երևան վերադառնալ հուլիսի 29-ի չվերթով, վերաբերում է միայն այն զբոսաշրջիկներին, որոնք Եգիպտոս են մեկնել A&R Tour տուր օպերատորի փաթեթներով. «Սույն հայտարարությունը վերաբերում է միայն A&R տուրօպերատորի ուղևորներին։ Բոլոր […]
13:56 27.07.2019
Բանակում ինքնասպանություններ և նման դեպքեր լինում են այնպես, ինչպես լինում են քաղաքացիական կյանքում։ Բայց զինվորականներն ամեն ինչ անում են, որպեսզի բանակում նման դեպքերը կանխեն։ Այս մասին այսօր զինվորական հավաքակայանում լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը։ Նրա խոսքով՝ այդպիսի դեպքերը չնչին թիվ են կազմում և կապված են նաև սոցիալական և այլ խնդիրների հետ […]
13:47 27.07.2019
Նախկինում «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության մեկնողները սպայական ծառայություն պետք է անցնեին 3 տարի։ Այժմ այդ ժամկետը կրճատվել է, և բուհեր ավարտած ու այս ծրագրին դիմած նորակոչիկները ծառայելու են 2 տարի 3 ամիս։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը։ Խոսքը ծառայության այն տեսակի մասին է, երբ բարձրագույն կրթություն […]
13:45 27.07.2019
Այս զորակոչին բանակ մեկնողներն արդեն կստանան բանակի նոր ճտկակոշիկներ։ Այս մասին Կենտրոնական զինվորական հավաքակայանում լրագրողներին հայտնեց ՀՀ գլխավոր զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը։ Նա խոսեց նաև հագուստի մաշվելու հետ կապված խնդիրների մասին։ «Քաղաքացիական կյանքում էլ ունենք։ Մարդ կա համազգեստը, հագուստը պահում է, մարդ կա՝ շատ շուտ փչացնում է: Նմանատիպ դեպքերում (զինծառայողները) կարող են դիմել իրենց […]
13:30 27.07.2019
ՌԴ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մեղադրում Թուրքիային ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համար: Այս մասին գրում է Reuters գործակալությունը: «Սա բարդ իրավիճակ է, և ես չեմ մեղադրում Թուրքիային, քանի որ շատ հանգամանքներ ու խնդիրներ կան, որոնք ծագել են Բարաք Օբամայի վարչակազմի ժամանակ»,- ասել է Թրամփը: ԱՄՆ առաջնորդը, սակայն, չի մանրամասնել, թե երբ […]
13:14 27.07.2019
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն դրսևորում է նախկինների պես, մասնավորապես՝ Յանուկովիչի: Կլիչկոյի խոսքերով՝ Զելենսկին խախտում է օրենքը և ցանկանում է իրեն հանել քաղաքապետի պաշտոնից: Ավելի վաղ ուկրաինական Обозреватель հանդեսը գրել էր, որ Զելենսկու թիմը ցանկանում է Կլիչկոյին հանել պաշտոնից և արդեն կառավարությանը խնդրել է համապատասխան քայլեր ձեռնարկել: «Յուրաքանչյուր […]
13:13 27.07.2019
Ոստիկանության փոխգնդապետ Ջիվան Ղահրամանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնին: Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունն իր ֆեյսբուքյան էջում. «Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի սույն թվականի հուլիսի 26-ին ստորագրած հրամանի համաձայն՝ ոստիկանության պետական պահպանության վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Ջիվան Ղահրամանյանը ազատվել է զբաղեցրած […]
12:46 27.07.2019
Հայաստանում ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգում անցկացվում են այրվածքների և ջերմային հարվածների կանխարգելման միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում միջոցառումներն իրականացվում են մոտոհրաձգային վաշտերի հերթական պատրաստության շրջանակներում: Տեղակայված են արևից պաշտպանվելու հարմարանքներ, որոնք կահավորված են հանգստի համար նախատեսված պայմաններով, առկա է դեղորայքի և եռացրած ջրի անհրաժեշտ պաշար: Ծառայության ժամերում […]
10:20 27.07.2019
Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքի գիշերային ակումբներից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Փլուզվել է ակումբի երկրորդ հարկի հատակը: Զոհվել է 2, վիրավորվել՝ 17 մարդ: Վիրավորների թվում կան Լողի աշխարհի առաջնության մասնակիցներ: Դեպքի պահին ակումբում եղել է մոտ 370 մարդ: Դեպքից այլ մանրամասներ չեն հաղորդվում:
09:22 27.07.2019
Հուլիսի 27-ին՝ ժամը 06:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Գողթ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:50-ին:
23:59 26.07.2019
Մեծ Բրիտանայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է Դաունինգ փողոցի առանձնատանը շուն պահել, որպեսզի վերջինս ընկերակցի իրեն: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը: Լրատվականը փոխանցում է, որ Ջոնսոնը նշանակվելուց հետո այդ հարցով դիմել է աշխատակազմին: Հայտնի է, որ վարչապետի առանձնատանը դեռևս շուն չկա: Դեռևս չեն մեկնաբանում, թե ինչպես է շունը հարմարվելու առանձնատանը 2011-ից արդեն իսկ […]
23:44 26.07.2019
Հայտնի ռուս հեռուստահաղորդավար Միխայիլ Շիրվինդտը հայտարարել է, որ ամուսնալուծվել է կնոջից՝ Տատյանա Մորոզովայից: Նրանք համատեղ ապրել են 30 տարի: Ամուսնալուծությունից հետո նա Մոսկվայից եկել է Հայաստան: Երևանից Շիրվինդտը Instagram-ում հրապարակել է տեսանյութ՝ «Մայր Հայաստան» հայտնի հուշարձանի մոտից, որը գտնվում է «Հաղթանակ» զբոսայգում: Իր հրապարակած տեսանյությում նա նաև պատմել է այդ տարածքի մասին. «Երևան: «Մայր Հայաստան» […]
22:17 26.07.2019
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է նաև «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ՝ մատակարարված մսի հետ կապված խնդրին տեղում ծանոթանալու նպատակով: Աշխատակիցները Պաշտպանին պարզաբանել են, որ այդ մսից երեխաները չեն կերել: Ըստ մանկատան փոխտնօրենի՝ մսի արտաքին տեսքից խնդիրն արդեն ակնհայտ է դարձել, իրենց հայտնաբերած փաստն արձանագրելու համար ահազանգել են Սննդի […]
21:46 26.07.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կվերանայի ԱՄՆ դիրքորոշումը՝ կապված Վաշինգտոնի կողմից հնարավոր պատժամիջոցների սահմանման հետ: Պատժամիջոցները կապված են ռուսական զենիթահրթիռային համակարգի՝ Անկարա ներմուծման հետ: Այս մասին հայտնում է NTV-ն: «Մենք C-400-ները կկարողանանք ակտիվ օգտագործել 2020 թվականի ապրիլին՝ դասընթացների և մասնագիտացման գործընթացից հետո: Ես հույս եմ դնում ԱՄՆ առողջ դիրքորոշման վրա»,- ասել է […]
21:32 26.07.2019
2019թ. հուլիսի 22-ին լրագրողներին ասուլիսի հրավիրած ֆերմեր Տիգրան Եղոյանը բարձրաձայնել և իբրև իրականություն է ներկայացրել «փաստեր», որոնք չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Այսպես՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Վայոց Ձորի մարզում բրուցելոզով հիվանդ կենդանիներ հայտնաբերվել են հիմնականում Քարագլուխ բնակավայրում և Գնիշիկ […]