19:52 29.07.2019
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ամփոփել է այս տարվա հունվար-մարտ ամիսների լավագույն հեռուստատեսային ծրագրերը: Լրատվական հաղորդումներից ամենաբարձր վարկանիշն ունի «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագիրը, որին հաջորդում են «Արմենիայի» «Ժամը» լրատվականը, Հանրային հեռուստաընկերության «Լուրերը»: Դրանից հետո աղյուսակում «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոնն» է, ապա՝ «Երկիր մեդիայի» «Երկիրն այսօր» ծրագիրը: Հաջորդաբար «ATV» հեռուստաընկերության «Այսօր» լրատվական ծրագիրն է, ապա «5-րդ» ալիքի […]
19:28 29.07.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը hուլիսի 29-ին ընդունել է Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Լոս Անջելեսի Կառավարիչների խորհրդի անդամ Քեթրին Բարգերը, Կոլորադոյի նահանգային սենատոր Դոմինիկ Մորենոն, Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Դանեա Էսգարը, Արիզոնայի նահանգային սենատորներ Փոլ Բոյերը և Օթոնիել Նավարետեն և ԱՄՆ Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախմբի անդամներ: Այցը կազմակերպվել է […]
18:46 29.07.2019
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ստացել է Տոկիո-2020-ին մասնակցելու պաշտոնական հրավերը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Այն ստորագրված է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի կողմից: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Այն կմեկնարկի հուլիսի 24-ին և կեզրափակվի օգոստոսի 9-ին: Մոտ 11 հազար մարզիկներ աշխարհի 206 երկրների կմրցեն 33 մարզաձևերում: Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը. առաջինը […]
18:29 29.07.2019
ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը հուլիսի 28-ին հանդիպել է էմիրաթական Etihad Airways ավիաընկերության գործադիր տնօրեն Թոնի Դուգլասի (Tony Douglas) հետ: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իթիհադ ընկերության միջև ավիափոխադրումների ոլորտում համագործակցության հաստատման հնարավորություններն ու ուղիները: Դեսպանը ներկայացրել է Հայաստանում քաղավիացիայի ոլորտում վերջին շրջանում նկատվող […]
17:55 29.07.2019
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանն ավտովթարների աճը կանխարգելող նոր օրենքի նախագիծ է մշակել, որն աշնանը կներկայացնի ԱԺ: Այս մասին Էնֆիաջյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Դիտավորյալ հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը հանդիսանում է ամենավտանգավոր խախտումներից մեկը, որի արդյունքում մեծ թիվ է կազմում անդառնալի հետևանքներով վիճակագրությունը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ […]
17:48 29.07.2019
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Վարդավառի օրը՝ հուլիսի 28-ին, հովեկների աննախադեպ մեծ հոսք է եղել դեպի Սևան: Օրվա առաջին կեսին Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհով մեկ րոպեում միջինն անցել է 48 մեքենա: Այդ օրը, ըստ նախնական հաշվարկների, նշված ճանապարհով երթևեկել է շուրջ 20 հազար տրանսպորտային միջոց: Քաղաքացիների ու ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունն անցել էր շուրջօրյա ուժեղացված […]
17:45 29.07.2019
Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում այսօր գյուղացիները փակել էին գյուղ մտնող ճանապարհը և պահանջում էին, որ տարածքային կառավարման նախարարությունն ու Արարատի մարզպետարանը վերջապես հստակ պատասխան տան, թե ե՞րբ է լուծվելու գյուղի մանկապարտեզի շահագործման հարցը։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում Քաղցրաշենի համայնքապետ Վալերիկ Գյուլամիրյանը հայտնել է, որ արդեն համագյուղացիների հետ ընդհանուր հայտարարի են եկել և փորձում են համատեղ լուծումներ […]
17:33 29.07.2019
Մոլդովայում վերցրել են խորհրդարանականների և կառավարության անդամների՝ Ռուսաստան մեկնելու արգելքը: Այն գործում էր 2017 թվականի մարտից: Այս մասին հայտնում է Sputnik Молдова-ն: Հիմա հնարավոր է քննարկել երկկողմ գործուղումների հարցերը: Այս մասին տեղեկացրել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Նրա խոսքերով՝ արգելքը դադարել է գործել, երբ Մոլդովայից առաջին պատվիրակությունն է մեկնել Մոսկվա: Նա նաև հիշեցրել է, որ […]
17:10 29.07.2019
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ Գորիի վթարից տուժած 2 անչափահասները դուրս գրվեցին հիվանդանոցից. «Հուլիսի 7-ին Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում վթարի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ ստացած և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 14-ամյա տղան ու նրա 17-ամյա քույրը դուրս գրվեցին հիվանդանոցից: Նրանց ուղեկցում էին առողջապահության նախարարի տեղակալը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրինությունն ու բուժող բժիշկները: Հիշեցնեմ, որ […]
17:06 29.07.2019
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի միջոցների համալրումը շարունակվում է: Նախորդ շաբաթ Երևան է հասել երկու նոր աղբահավաք մեքենա, ինչպես նաև քաղաքապետարանի ձեռքբերած աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ 400 հատ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նոր աղբամանների տեղադրումը կսկսվի Դավթաշեն վարչական շրջանից: «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչը հերթական անգամ, քաղաքապետի հարցմանն ի պատասխան նշել է, որ […]
16:48 29.07.2019
Հուլիսի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Ելենի Կունալակիսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Լոս Անջելեսի Կառավարիչների խորհրդի անդամ Քեթրին Բարգերը, Կոլորադոյի նահանգային սենատոր Դոմինիկ Մորենոն, Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Դանեա Էսգարը, Արիզոնայի նահանգային սենատորներ Փոլ Բոյերը և Օթոնիել Նավարետեն և «Հայ դատի» ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի անդամներ: Այս մասին հայտնում […]
16:30 29.07.2019
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հուլիսի 24-26-ը աշխատանքային այցով գտնվում էր ԱՄՆ Արևմտյան ափում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հուլիսի 24-ին դեսպան Ներսեսյանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի ուղեկցությամբ հանդիպեց Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի թեմի առաջնորդ, գերապայծառ Մայքլ Մուրադյանին և թեմական խորհրդի անդամներին: […]
16:23 29.07.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է արձակուրդ: Նախարարն արձակուրդում է լինելու օգոստոսի 1-9-ը ներառյալ: Այդ ընթացքում Մնացականյանին կփոխարինի նրա տեղակալ Ավետ Ադոնցը:
16:21 29.07.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հետապնդումը չի կարող լուրջ անհանգստություններ չառաջացնել մեր ռազմավարական դաշնակցի մոտ, չի կարող ապօրինի հետապնդումն անհետևանք լինել երկրի համար․ լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Ասուլիսին նա ամփոփել է Քոչարյանի գործով վերջին դատական զարգացումներն ու անցած մեկ տարին: Հենց մեկ տարի առաջ՝ […]
15:35 29.07.2019
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել են սադրիչ գործողություններ, որոնց հետևանքով սպանվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող Արման Բուլղադարյանը, ևս երկու զինծառայող վիրավորվել է: «Ադրբեջանի կողմից հրադադարի միտումնավոր և սադրիչ խախտումները հակասում են հրադադարի պահպանման և ամրապնդման վերաբերյալ ստանձնած պարտավորություններին, որոնք վերջին […]
15:30 29.07.2019
ՀՀ առողջապահության նախարարությունից SHANTNEWS-ի թղթակցին փոխանցեցին, որ հուլիսի 28-ին Տյումենի շրջանի R-24 մայրուղու 525-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարից տուժածներից 3-ը ՀՀ քաղաքացիներ են: Նրանք այս պահին գտնվում են Իշիմի թիվ 4 մարզային հիվանդանոցում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: ՀՀ ԱՆ-ն ռուս գործընկերների հետ մշտական կապի մեջ է:
15:14 29.07.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է ԵՄ-ից դուրս գալու պատրաստությունների շրջանակում գովազդային արշավ իրականացնել: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Արշավը կարժենա ոչ պակաս, քան 120 միլիոն դոլար: Միջոցները կծախսվեն առաջիկա 3 ամիսների ընթացքում: Ջոնսոնն արդեն հայտարարել է, որ վճռականորեն է տրամադրված Մեծ Բրիտանիային ԵՄ-ից դուրս բերելու հարցում, եթե անգամ հնարավոր չլինի Բրյուսելի հետ […]
14:57 29.07.2019
ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որ երեկ Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 33-ամյա պայմանագրային զինծառայող: SHANTNEWS.am-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ զինծառայողն այժմ տեղափոխվում է Երևան: Մեզ հաղորդեցին, որ նրա առողջական վիճակը կայուն է՝ միջին ծանրության, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Զինծառայողը արմնկային շրջանում հրազենային վնասվածք է ստացել: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այդ առիթով ևս […]
14:42 29.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ երեկ Սևանա լճի ափամերձ տարածքներ այցելողների թիվը կազմել է ավելի քան 100 հազար. «ՀՀ պետական մարմինների տվյալներով՝ երեկ Սևանա լճի ափամերձ տարածքների այցելությունների թիվը կազմել է ավելի քան 100 հազար մարդ: ՀՀ քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքը առաջին հերթին ապահովում են Հայաստանի Զինված ուժերը, այդ թվում՝ […]
14:21 29.07.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ՃՈ տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումները կաշխատեն արտակարգ ռեժիմով. «Հարգելի՛ քաղաքացիներ, Վերջին ժամանակահատվածում ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների աննախադեպ աճով և դրա արդյունքում տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունների շեշտակի աճով պայմանավորված՝ քաղաքացիներին ավելի որակյալ և արդյունավետ սպասարկելու, առաջացող հերթերից խուսափելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով 2019 թվականի օգոստոսի 3-ից մինչև 2019 թվականի […]
13:35 29.07.2019
Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը սոցհարցումներ իրականացրել է՝ պարզելու, թե ինչ համակիրներ ունի Քոչարյանը ու նաև հակառակը, պարզելու նախագահին շարունակաբար քննադատողների շրջանակը: Այս հարցը տվեց SHANTNEWS.am-ի թղթակիցը Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին: «Առանձին սոցհարցումներ երբեք չենք հրապարակել, բայց, բարեբախտաբար, հնարավորություն եմ ունեցել ծանոթանալ այլ սոցհարցումներին, որոնք կատարվել են տարբեր ընկերությունների պատվերով: Բավականին կանխատեսելի պատկեր ունենք, մեկ […]
11:44 29.07.2019
Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր մամուլի ասուլիս է տվել՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մեկ տարվա մասին: Սողոմոնյանն ասել է, որ չկան կոնկրետ մեղադրյալներ, չկան սպանությունների համար կոնկրետ մեղադրվողներ, չկան փաստեր:Նրա խոսքով՝ հնարավորության դեպքում ՄԻԵԴ դատավորներին կփոխեն:
11:19 29.07.2019
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու անձի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդին: Նախաքննության ընթացքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. հուլիսի 24-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի՝ 1991թ. ծնված բնակիչն իր կողմից վարած «ՎԱԶ 2108» մակնիշի […]
10:14 29.07.2019
«Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների երկրորդ խմբի ինքնաթիռը: SHANTNEWS.am-ի թղթակիցը գտնվում է օդանավակայանում և շուտով կզրուցի զբոսաշրջիկների հետ, ովքեր մանրամասներ կհաղորդեն վերջին օրերի իրենց զգացողություններից: Հիշեցնենք՝ Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում էին մնացել 100-ից ավելի ՀՀ քաղաքացիներ: Նրանց առաջին խումբը Հայաստան էր տեղափոխվել հուլիսի 26-ին:
09:22 29.07.2019
Վրաստանի խորհրդարանական «Հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցությունը Բաթումի կենտրոնում երեկ՝ հուլիս 28-ին, հանրահավաք է անցկացրել: Ցուցարարներն իշխանություններից պահանջել են հրաժարվել Ռուսաստանի դեմ ռազմատենչ հռետորաբանությունից, ոուս-վրացական հարաբերությունները վերադարձնել նախաճգնաժամային մակարդակին, և ընտրել Վրաստանի ռազմական բլոկներում չմասնակցելու ուղղություն: «Շատ դժվար է, բայց մենք պետք էՄոսկվայի հետ երկխոսություն սկսենք: Ստիպված ենք ծանր, դժվար զրույց սկսել նաև աբխազների և օսերի […]
08:27 29.07.2019
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հուլիսի 29-ին՝ ժամը 09։00-ից մինչև ժամը 19։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարյան-Ամիրյան-Մաշտոց-Իսրայելյան-Պարոնյան-Կոնդ-Լեո փողոցներով պարփակված թաղամասի, ժամը 10։00-ից մինչև ժամը 12։00-ն՝ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի մի մասի (ձախ հատված) գազամատակարարումը: Հուլիսի 31-ին՝ ժամը 11։00-17։00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեվազ համայնքների, ժամը 11։00-ից […]
08:15 29.07.2019
Fox News հեռուստաալիքի լրագրող Քրիս Ուոլեսի հարցազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջադրվել է «Էմմի» հեռուստատեսային մրցանակաբաշխության։ Ուոլեսի հարցազրույցն առաջադրվել է «Կենդանի հարցազրույց» անվանակարգում։ Հեռուստաալիքի պատմության մեջ սա առաջին առաջադրումն էր երկրի գլխավոր մրցանակաբաշխությանը։ Պուտինի հետ հարցազրույցը կայացել է Հելսինկիում 2018-ին ՝ ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ավարտից հետո, երբ Պուտինը հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ […]
22:57 28.07.2019
Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի դեպարտամենտի աշխատակիցները, պետական անվտանգության ծառայության հակահետախուզական դեպարտամնետի աշխատակիցների հետ համատեղ անցկացրած միջոցառումների արդյունքում Ախալքալաքում Ինտերպոլի կողմից փնտրվող անձի են ձերբակալել: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։ Ինչպես հայտնել են Վրաստանի ՆԳ նախարարությունից, 1989 թվականին ծնված Ադրբեջանի քաղաքացի Թ. Գ.-ն կանխամտածված սպանության համար Ինտերպոլի կողմից փնտրվում էր 2015 թվականից: Գերատեսչության տեղեկատվությամբ՝ այժմ […]
22:25 28.07.2019
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը գտնվում է վարչական կալանքի տակ, հոսպիտալացվել է։ Այդ մասին հաղորդում է 112 Telegram-ալիքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ բլոգերի մոտ ալերգիկ սրացում է եղել։ Մոսկվայի Սիմոնովկսի դատարանը հուլիսի 24-ին 30 օրով ազատազրկել էր ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Ավելի վաղ Նավալնին կոչ էր արել հուլիսի 27-ին Մոսկվայում սկսել անժամկետ բողոքի ակցիաներ։ Նա նաև ասել […]