16:14 30.07.2019
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է նաև Մ6 Վանաձոր-Վրաստանի սահման ճանապարհահատված, որը վերանորոգվում է «Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի վերանորոգում և բարելավում» ծրագրի շրջանակում՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: Ընդհանուր հիմնանորոգվող հատվածը կազմում է 51.7 կմ: Ներկայումս այստեղ ընթանում են հողային, ենթակառուցվածքների տեղափոխման […]
16:00 30.07.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը խոսել է Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների մասին: Նրա խոսքերով՝ սա զուտ ներռուսաստանյան կոնտեքստ է, և դա կուտակված նեգատիվի գոլորշին հանելու մի փոքրիկ թեստ էր. «Սա առիթ էր, որ նրանք ցույց տային, որ իրենք կան: Դժգոհ զանգվածն էապես ավելի մեծ է, բայց ոչ թե կրիտիկական չափի»: Քաղաքագետի խոսքերով՝ […]
15:54 30.07.2019
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանն այսօր՝ հուլիսի 30-ին, հրամաններ է ստորագրել։ Ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանը նշանակվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ։ Այս տեղեկությունը SHANTNEWS,am-ին հաստատեցին ՀՀ ոստիկանությունից: Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Հ․ Խոստեղյանն ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից։
15:50 30.07.2019
ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից դատախազական ներգործության գործիքակազմի կիրառմամբ շարունակվում է քրեակատարողական հիմնարկներ արգելված իրեր, առարկաներ ներթափանցելուն և դրանց տարատեսակ ձևերով ՔԿՀ-ների աշխատակիցների մասնակցության հանցավոր դրսևորումների դեմ կոշտ քրեաիրավական պայքարը: Մասնավորապես՝ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի կողմից իր դատավարական ղեկավարման ներքո քննվող քրեական գործի և դրանով ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկից առգրավված՝ նշված հիմնարկում 2016-2018թթ. անցկացված […]
15:20 30.07.2019
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ իր «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը կարող էր խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցնել, եթե չլինեին քաղաքական այն ուժերը, որոնք հրաժարվեցին միավորվել իր կուսակցության հետ: Պորոշենկոյի խոսքերով՝ իր կուսակցությունը պատրաստ է եղել կազմել մյուս կուսակցությունների հետ միասնական ցուցակ, նաև համապատասխան հրավերներ է ուղարկել: «Մենք ունեինք բոլոր հնարավորությունները՝ զբաղեցնելու երկրորդ տեղը: […]
14:57 30.07.2019
Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն արդեն երկու ամիս է, ինչ նիստեր է գումարում, որոնք անցնում են հույժ գաղտնի պայմաններում։ Նույնիսկ տեխնիկական միջոցներ են ձեռնարկվել՝ արտահոսքեր թույլ չտալու համար։ Այս մասին «Հորիզոնի» տաղավարում հարցազրույցի ժամանակ հայտարարել է հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։ Պատգամավորի խոսքով՝ ծավալուն նյութեր են ստացել պաշտպանության նախարարությունից, ու առաջին հրավիրված […]
14:53 30.07.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվում է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի և որդու` Արման Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Այս դատական նիստին ևս Մանվել Գրիգորանը ներկա չէ, քանի որ «Նաիրի» ԲԿ-ից տեղեկանք է ստացվել դատարան այն մասին, որ նա, առողջական վիճակով պայմանավորված, չի կարող […]
14:31 30.07.2019
Ամերիկահայ գործարար, աշխարհի ամենահարուստ հայուհի Կարոլին Ռաֆաելյանը դատի է տվել Bank of America-ին ու պահանջում է հատուցել իր ընկերության կորուստները՝ մոտ 1,1 միլիարդ դոլար։ Ամերիկահայ գործարարը բանկին մեղադրում է նաև սեռական խտրականություն դրսևորելու մեջ։ Ռաֆաելյանին պատկանում է «Alex and Ani» զարդերի հայտնի բրենդը, որի շուրջ էլ ընթանում է վեճը։ Գործարարը պնդում է, որ իր դեմ […]
14:01 30.07.2019
Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արտակ Ասատրյանը մրցույթի արդյունքներով նշանակվել է նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար։ Մրցույթին առաջադրված է եղել 3 թեկնածություն։ Այս մասին հայտնում է նախարարության կայքը։ Ասատրյանը 2011-2016 թվականներին եղել է ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ, 2016-2019 թվականներին եղել է արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2019 թվականի ապրիլից մինչև հուլիս՝ նախարարի առաջին տեղակալ։
13:49 30.07.2019
Հայաստանի կառավարական պատվիրակությունն օգոստոսի 10-14-ը Թուրքմենստանում կմասնակցի Կասպյան տնտեսական առաջին համաժողովին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»–ը, պատվիրակությունը կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Պատվիրակության կազմում կլինեն նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը, էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
13:14 30.07.2019
«Բարձրագույն դատական խորհուրդ է դիմել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ հայտնելով նկատառումներ իր աշխատասենյակում իրականացված առգրավման, խուզարկության, ինչպես նաև աշխատասենյակի դուռը կնքելու և աշխատասենյակ մուտք գործելու հնարավորությունը սահմանափակելու իրավաչափության վերաբերյալ: Նշված հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Խորհուրդը 23.07.2019 թ. դիմել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարին և 26.07.2019 թ. ստացել ՀՀ […]
13:09 30.07.2019
Ստամբուլի կոնվենցիայի մեջ օգտագործվում են գենդեր, գենդերային դեր, ընտանեկան միավոր, զուգընկեր բառերը, և այս ամենը կարող է թույլ տալ, որ կոնվենցիայի ընդունումից հետո զուգընկերներ լինեն նույն սեռի մարդիկ ու նրանք էլ ընտանիքներ կազմեն։ Այս մտահոգությունը «Հորիզոնի» տաղավարում կազմակերպված բանավեճի ժամանակ հայտնեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը, որը դեմ է կոնվենցիայի վավերացմանը։ «Մարդը բարձրագույն արժեք է՝ ամրագրված Սահմանադրությամբ։ […]
12:48 30.07.2019
Ստամբուլի կոնվենցիայում նշվում է, որ պետությունները պարտավոր են արմատախիլ անել տղամարդկանց և կանանց նկատմամբ նախապաշարմունքները և սեռերի կարծրատիպային դերաբաշխումները։ Ստամբուլի կոնվենցիայի վերաբերյալ «Հորիզոնի» տաղավարում կազմակերպված բանավեճի ընթացքում սա թերևս միակ կետն է, որի շուրջ կողմերը համաձայնության եկան։ Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը բացատրեց, որ դա վերաբերում է նրան, որ չպետք է անբարոյական համարել կնոջը, եթե նա […]
12:20 30.07.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը խոսել է Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների մասին: Քաղաքագետը նշեց, որ իր կարծիքով՝ ՌԴ գործող իշխանությունը հակված չի եղել որևէ մեկին թողնել կամ չթողնել, սակայն մի քանի ծայրահեղական պատգամավորներ կարող էին վիճակ փոխել. «Ռուսաստանում իշխանությունն ուժեղ է, բրգաձև: Այդ պետությունը դարեր շարունակ ապրել է այդ մեխանիզմով: Եթե հասարակությունը […]
12:12 30.07.2019
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը՝ շուրջ 23.000 ԱՄՆ դոլար, նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին. ««Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ աշնանը Գյումրիում կմեկնարկի սոցիալական բնակարանաշինության նոր ծրագիր։ Նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը՝ շուրջ 23.000 ԱՄՆ դոլար՝ նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին»:
12:11 30.07.2019
Ստամբուլի կոնվենցիայում ընտանիքի փոխարեն գրվում է ընտանեկան միավոր, որովհետև այդ կոնվենցիան ստորագրած որոշ երկրներում թույլատրվում են նույնասեռ ամուսնությունները։ Իսկ քանի որ Հայաստանի Սահմանադրությամբ ընտանիքը կնոջ և տղամարդու միությունն է, ապա այստեղ որևէ վտանգ չկա։ Կոնվենցիայի վերաբերյալ «Հորիզոնի» տաղավարում տեղի ունեցած բանավեճի ժամանակ հայտարարեց քաղաքական, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը։ Նրան հակադարձեց փաստաբան Մարինե Ֆարմանյանն ու ասաց, որ […]
12:01 30.07.2019
Հանրության շրջանում, սոցցանցերում Ստամբուլի կոնվենցիայի նկատմամբ վերաբերմունքը բացասական է, և նույնիսկ իշխանության ներկայացուցիչ պատգամավորներ են միացել դրա դեմ ստորագրահավաքներին։ Այս մասին «Հորիզոնի» տաղավարում բանավեճի ընթացքում հայտարարեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ Նա այս կոնվենցիայում Սահմանադրության հետ հակասություն է տեսնում առնվազն այն կետով, որ եթե կոնվենցիան տարբեր կերպ է մեկնաբանվում իրավաբանների կողմից, ապա այն չունի իրավական որոշակիություն, ինչը […]
11:44 30.07.2019
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «խելահեղություն» է անվանել Կիևի մտադրությունը՝ ստեղծելու ռուսալեզու համաշխարհային հեռուստաընկերություն: Նրա կարծիքով՝ այս պատմությունն ավելի շատ հիշեցնում է բիբլիական առակ, քան մերօրյա իրավիճակ: Նա քննադատել է Կիևի պլանները, քանի որ այն ցանկանում է միջոցներ հատկացնել ռուսալեզու լայն լսարանի հովանավորելու համար, մինչդեռ երկրում ռուսերենը, համաձայն լեզվի մասին նոր օրենքի, թույլատրվում է […]
11:38 30.07.2019
ՀՀ դատախազությունը պարզաբանում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի կողմից բավարարված՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության վերաբերյալ. «Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող՝ դատավորի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննական մարմնի և դատախազության […]
11:30 30.07.2019
Հուլիսի 30-ին առավոտյան 4:40 րոպեին նախատեսված Երևան-Վիեննա թռիչքը չի կայացել տեխնիկական խնդիրների պատճառով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից: Մեզ հետ զրույցում ասացին, որ ուղևորներն ապահովվել են սննդով և ջրով: Քաղավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ ուղևորների մի մասին առաջարկվել է փոխել տոմսերը, և նրանք արդեն վերադառնում են, իսկ մյուս մասը վերադառնալու է ավելի ուշ: […]
10:48 30.07.2019
ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսակետում հուլիսի 29-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ ի պատասխան Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցների ՀՀ ներմուծած մոտ 1 տոննա միրգը մաքսազերծելու օրինական պահանջի՝ քաղաքացին փորձել է խուսափել բեռի որոշ մասը ձևակերպելուց` ինքնավնասման դիմելու միջոցով: Մաքսային մարմինների աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց, որտեղ, […]
10:00 30.07.2019
Հուլիսի 29-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկին (Bedřich Kopecký): Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Չեխիան Հայաստանի վստահելի գործընկերներից է։ Փոխվարչապետը հավելել է, որ հաստատված բարձր մակարդակի քաղաքական կապերը ամուր հիմք են ստեղծում տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման համար։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բեդրիխ Կոպեցկին […]
00:00 30.07.2019
Թուրքական Սվաս (Սեբաստիա) նահանգի Գյուրուն բնակավայրում գտնվող XIX դարի հայկական եկեղեցին, վերականգնումից հետո կգործի որպես թանգարան: «Գյուրունի քաղաքապետ Նամի Չեֆթչինը հայտարարել է, որ հայկական եկեղեցին կբացվի որպես թանգարան և կնպաստի տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը»,- հայտնել է Ermenihaber լրատվականը: Վերակառուցման համար հատկացվել է 3 միլիոն 684 հազար թուրքական լիրա: Աշխատանքներն արդեն մեկնարկել են: XX դարի սկզբին Գյուրունում […]
23:40 29.07.2019
Ցխինվալին դիմել է Իտալիայի իշխանություններին` Հարավային Օսիան որպես անկախ հանրապետություն ճանաչելու խնդրանքով: Այս մասին հայտարարել է Իտալիայում Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի ներկայացուցիչը: «Կարծում ենք եկել է ժամանակը, որ Իտալիան այժմյան իշխանությունների անունից Հարավային Օսիան ճանաչի որպես անկախ հանրապետություն»,- ասել է Մաուրո Մուրջան: Նրա խոսքերով՝ Իտալիայի կողմից Հարավային Օսիայի անկախության ճանաչումը կվերականգնի խաղաղ համակեցության ավանդույթը […]
23:25 29.07.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի լույս 24-ի գիշերը՝ ժամը 4։50-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հրաչյա Ներսիսյան փողոցում գտնվող բանկոմատներից մեկը պայթեցրել են։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ բանկոմատը պայթեցնելով՝ փորձել են թղթադրամներ գողանալ, սակայն հանցագործությունն, իրենց կամքից անկախ, ավարտին չեն հասցրել։ Ներկանյութը թափվել է թղթադրամների վրա՝ փչացնելով […]
22:28 29.07.2019
Թումանյան կայարանում մասնագետները դեռ վթարի հետևանքների վերացման աշխատանքներ են կատարում: Նախատեսվում էր մինչ երեկոյան ժամը 20։00-ն վերականգնել գծի վնասված հատվածը, դատարկել դեռևս վառելիքով լցված գլանատակառները, որպեսզի Երևան -Բաթում գնացքի անցման համար խոչընդոտ չլիներ, սակայն աշխատանքները դեռ չեն ավարտվել:
21:21 29.07.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ հուլիսի 29-ին անցկացվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019»-ի (WCIT 2019) կազմակերպչական աշխատանքների իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Այս մասին տեղեկացնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից: Սկսելով նիստը՝ փոխվարչապետը ընդգծել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով: Նիստի մասնակիցները քննարկել են համաժողովի օրակարգին, արձանագրված նախնական արդյունքներին և […]
21:11 29.07.2019
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ամփոփել է այս տարվա հունվար-մարտ ամիսների լավագույն հեռուստատեսային ծրագրերը: «Շանթի» «Մերժվածը» վերջին ամիսներին ամենաշատ դիտված սերիալն է: Դրան հաջորդում է «Արմենիա» հեռուստաընկերության «Նռան հատիկ» և «Պատվից առավել» սերիալները, ապա՝ «Շանթ»-ի «Հարսիկը», «Արմենիայի» «Սև հանքեր», «Թունավոր սեր» հեռուստասերիալները: Հաջորդաբար կրկին «Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը» սերիալն է, ապա՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Վերջին գործարքը», «ATV» […]
20:42 29.07.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ հանրապետության ողջ տարածքում ճանապարհային մեծածավալ աշխատանքներ են իրականացվում: Արդեն իսկ վերանորոգվել է 19 կմ ճանապարհ, 164,56 կմ այժմ գտնվում է շինարարության փուլում: 75,5 կմ երկարությամբ ճանապարհների միջին նորոգման և 31,04 կմ երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների պայմանագրերն արդեն կնքված են, փոքր մասը կնքման փուլում է: Ընթանում են […]