20:57 25.07.2019
Անհայտ անձինք հարձակվել են Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ Պորոշենկոն հարցաքննությունից հետո Հետաքննության պետական բյուրոյի շենքից դուրս գալիս է եղել: Աղբյուրի փոխանցմամբ՝ շենքի մոտ սպասող մի քանի անձինք նրան դիմավորել են «հեռացի՛ր» («вон!»-խմբ.) արտահայտությամբ: Այն պահին, երբ Պորոշենկոն […]
19:49 25.07.2019
Ադրբեջանի իշխանությունները որոշել են առաջ գնալ Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների տրամադրումը հեշտացնելու գործում։ Բաքուն ընդհանրապես չեղարկել է մինչև 30 օրով Ադրբեջան այցերի համար Թուրքիայի քաղաքացիներին տրվող վիզայի անհրաժեշտությունը։ Բաքվի իշխանությունների կողմից այսպիսի որոշման մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Նա իր թվիթերյան էջում հրապարակել է ադրբեջանական գործընկերներից ստացած պաշտոնական նամակը։ Իսկ բուն կարգավորումը ուժի […]
19:22 25.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել: Լուսանկարում իր հետ են նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու նրանց դուստր Շուշան Փաշինյանը: «Աշխարհի ամենագեղեցիկ անկյուններից մեկում. Դիլիջան»,- վարչապետը լուսանկարն այսպես է մակագրել: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը ներառյալ կլինի արձակուրդում: Նրան այս ընթացքում […]
18:40 25.07.2019
Վրացի քաղաքագետ ու հրապարակախոս, «Գրուզինֆորմ »-ի գլխավոր խմբագիր Առնո Հիդիրբեգիշվիլին անդրադարձել է հուլիսի 29-ից օգոստոսի 3-ը Վրաստանի միանգամից 3 տարածքներում կայանալիք «Agile Spirit 2019» միջազգային բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժություններին: Դրանք Վրաստանում արդեն ավանդական բնույթ են կրում: Անց են կացվում 2011 թվականից ի վեր: Միջազգային զորավարժություններին կմասնակցի ավելի քան 3 000 զինվոր՝ 14 գործընկեր ու ՆԱՏՕ-ի անդամ […]
18:13 25.07.2019
Վայոց ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքի ավագանին 2019թ․ ապրիլի 29-ին ընդունել էր որոշում, որով հավանություն էր տվել համայնքի 2152 բնակիչների ստորագրությամբ համայնքի ղեկավարին և ավագանուն ներկայացրած «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը: Հայտարարությունում ասվում է. «Դրանից հետո Վայոց […]
18:00 25.07.2019
ՀՀ ոստիկանությունը հերքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանական պահակակետ տեղակայելու մասին լուրը: Այս մասին Shantnews.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Այսօր մամուլում տեղեկություն էր հրապարակվել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանական պահակակետ է տեղակայվել: «Հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և հորդորում ենք չճշտված լուրերով […]
17:54 25.07.2019
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում է մնացել ՀՀ մոտ 100 քաղաքացի։ Ոստիկանության 6-րդ վարչության բաժնի պետի տեղակալ Ռուբեն Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքացիները կամ կարող են սպասել, կամ դիմել և բողոքել 6-րդ վարչություն. «Հաղորդում պետք է ներկայացվի, որ մենք դրա հիման վրա […]
17:43 25.07.2019
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը Հանրային խորհրդի նիստի ժամանակ նշել է, որ փորձագիտական շրջանակներում Սևանի հարցը կենացային մակարդակներից այն կողմ չի գնում: «Ես կարծում եմ, որ Հանրային խորհուրդը կենացի նման խորհրդատվական փաստաթուղթ չպետք է տա ՀՀ կառավարությանը: Ինչո՞ւ եմ սա ասում, քանի որ մենք ամեն տարի ունեցել ենք հստակ ծավալ, որ պետք […]
17:37 25.07.2019
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով, այս պահի դրությամբ, Հուրգադայում գտնվում է ՀՀ մոտ 100 քաղաքացի։ Երևանի տուրիստական գործակալություններից մեկի ներկայացուցիչ Արուսիկ Ղուկասյանը Shantnews.am-ի հետ զրույցում նշեց, որ տվյալ 100 քաղաքացիների թվում կան իրենց տուրիստական ծառայությունից օգտված մարդիկ, և նրանք ամբողջ գիշեր անցկացրել են ավիաընկերության գրասենյակում. […]
16:50 25.07.2019
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հուլիսի 25-ին այցելել է Լոռու մարզ, որտեղ տեղի է ունեցել հանդիպում մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ։ Այս մասին ասվում է դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում։ Մարզպետը ներկայացրել է մարզի տնտեսական ներուժը, պատմել մարզի հետագա զարգացման առաջնահերթ ոլորտների մասին։ Կողմերը նշել են հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության ակտիվացման կարևորությունը, որը հավելյալ խթան […]
16:32 25.07.2019
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է ՀՀ մոտ 100 քաղաքացի։ Դեպքի հետ կապված՝ SHANTNEWS.am-ը զրուցել է Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ Ստեփան Փայաշլյանի հետ, որը նշեց, որ Քաղավիացիայի կոմիտեն ստացել է տեղեկատվություն, որ չվերթը հետաձգվում է 24 ժամով: «Մի […]
16:14 25.07.2019
Արցախի նախկին փոխվարչապետ, «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանի նկատմամբ դեռևս նախորդ տարի հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Քննիչի որոշմամբ Աղաբեկյանի նկատմամբ 2018թ. օգոստոսի 29-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում […]
15:42 25.07.2019
ՌԴ Պետդուման չորեքշաբթի վավերացրել է երկրորդ և երրորդ արձանագրությունները, որոնք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրությունը փոխում են, իսկ ևս մեկը փոփոխություններ է նախատեսում ՀԱՊԿ-ի իրավական կարգավիճակի մասին համաձայնագրում, հայտնում է РИА Новости-ին: Նշվում է, որ երկրորդ արձանագրությունը 2018թ-ի նոյեմբերի 8-ին ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի նախագահների կողմից: Արձանագրության դրույթներով առաջարկվում […]
15:31 25.07.2019
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Կուկիո կոչվող թաղամասում գտնվող Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցու շուրջ կատարվող իրադարձություններին, հայտնում է Armenpress-ը: «Մեզ համար շատ էական է, որ մենք պահպանենք այս հարցի հանգուցալուծումն այնպես, որ մեր երկխոսության շրջանակում թույլ չտանք որևէ զարգացում, որը խնդիրներ ստեղծի, խորացնի կամ բարդություն դառնա մեր ժողովուրդների հարաբերությունների […]
15:17 25.07.2019
Կառավարության որոշմամբ լուծարվեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը ստեղծվել էր 2015 թվականի փետրվարի 19-ին՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Որոշման նախագիծը, որը չքննարկվող հարցերի թվում էր, ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Խորհուրդը ստեղծվել էր որպես կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական մարմին՝ հիմնված կանխարգելիչ ինստիտուցիոնալ մոդելի վրա, հայտնում է Արմենպրեսը:
14:45 25.07.2019
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ուշադրությամբ հետևում է Վերին Լարսի համար այլընտրանքային ճանապարհ գտնելու հարցի վերաբերյալ Ռուսաստանի և Վրաստանի միջև ընթացող բանակցություններին: Այս մասին Վրաստանում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Այլընտրանքային ճանապարհն առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին և Վրաստանին, և վստահ եմ` Դուք էլ հետևել եք, լրատվական հոսքերում տեսել եք, որ […]
13:48 25.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել Կոնգրեսի 3 բանաձևերի վրա, որոնք արգելում են ԱՄՆ-ին տեղական արտադրության սպառազինություն վաճառել արաբական երկրներին՝ առանց օրենսդիր մարմնի հավանության: Թրամփի խոսքերով՝ այս փաստաթղթերը ոչ միայն թուլացնում են ԱՄՆ-ի գլոբալ մրցունակությունը, այլև վնասում Վաշինգտոնի գործընկերային հարաբերություններին: Այս պահին ԱՄՆ-ում գործում է օրենք, որի համաձայն՝ ամերիկյան զենքի արտահանումը կարող է տեղի […]
12:41 25.07.2019
Փարիզի Աստվածամոր տաճարը, որն այժմ գտնվում է վերականգնման փուլում, կարող է անոմալ շոգից փուլ գալ, հայտնում է Euronews-ը: Նշվում է, որ տաճարի պատերում դեռևս պահպանվում է խոնավության բարձր մակարդակ, ինչը հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ մեծ քանակությամբ ջրի կիրառման հետևանք է: Անոմալ շոգի պատճառով ջուրը կարող է պատերի մեջ շատ արագ չորանալ, ինչը կնպաստի կոնստրուկցիայի փլուզմանը: Այս […]
12:37 25.07.2019
Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը պաշտոն է գտել իր կրտսեր եղբոր՝ Ջո Ջոնսոնի համար, գրում է Reuters-ը: Նշվում է, որ նախկինում Ջոնսոնի եղբայրը եղել է տրանսպորտի փոխնախարար: Ջոնսոնը նրան նշանակել է գործարարության, էներգետիկայի և արդյունաբերական մարտավարության գործերով նախարարի տեղակալ: Հիշեցնենք, որ Լոնդոնի նախկին քաղաքապետ և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնն այսուհետ […]
12:17 25.07.2019
Հուլիսի 24-ին Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Վարչապետ Մամուկա Բախտաձեն և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձան հայ-վրացական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ երկուստեք համոզմունք հայտնելով, որ հետագա ակտիվ փոխգործակցությունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև մի շարք ուղղություններով համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը: […]
11:59 25.07.2019
Հուլիսի 24-ին վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում տեղի ունեցավ նախարար Մնացականյանի հանդիպումը վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանն ամփոփեց այցի առաջին օրվա ընթացքում ունեցած հանդիպումները՝ վերահաստատելով Վրաստանի հետ դարերի խորքից եկող եղբայրական հարաբերություններն առավել ամրապնդելու Հայաստանի պատրաստակամությունը: Նախարարն իր խոսքում նշեց, որ թեև Հայաստանն ու Վրաստանը տարածաշրջանում ունեն տարբեր խնդիրներ, այնուամենայնիվ, […]
11:49 25.07.2019
Եթե 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին եղել է 1395 հրդեհ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում հրդեհների քանակը եղել է կրկնակի շատ՝ 2920 ահազանգ։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նրա խոսքով՝ հրդեհների շատանալու պատճառով հաճախ ջոկատները ստիպված են հարևան տարածքներում նույնպես իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ։ Ցոլակյանն ասաց, որ այդ պատճառով շատացել է վառելիքի ծախսը։ […]
11:36 25.07.2019
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշվեց հանրակացարանային տարածքներ նվիրել այն բնակիչներին, որոնք մինչև 2017 թվականը գրանցված են եղել այդ հանրակացարաններում։ Խոսքը 106 սենյակի մասին է, որ 100 ընտանիքի է տրվելու՝ ավելի քան 230 բնակչով։ Կան, սակայն, բացառություններ, որոնք վերաբերում են նրան, որ հանրակացարանային այդպիսի տարածք չեն կարող նվեր ստանալ նրանք, ովքեր երբևէ այլ բնակարան են ստացել։ […]
11:27 25.07.2019
Կառավարության նիստում այսօր զեկուցման ենթակա հարցերի մեծ մասը վերաբերում էր մասնավոր ընկերություններին արտոնություններ տալուն։ Խոսքը ներդրումային ծրագրերի մասին է, որոնք իրականացվում են գերակա ոլորտներում։ Արտոնություն տրվեց կպչուն սպեղանիներ արտադրող ընկերությանը։ Մեկ այլ որոշմամբ՝ արտոնություն տրվեց հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությանը, որն իր ներդրումների արդյունքում պատրաստվում է 60 աշխատատեղ բացել։ Արտոնություն տրվեց նաև հավելյալ 20 աշխատատեղ բացող […]
11:19 25.07.2019
Կառավարության շենքում մեկնարկեց գործադիրի նիստը, որը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Պատճառն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է արձակուրդում և նրա պարտականությունները կատարում է հենց Ավինյանը։ Նիստի սկզբում կառավարությունը միանգամից ընդունեց 25 նախագիծ, որոնք չզեկուցվողների թվում էին։
10:42 25.07.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղը ջերմաստիճանը 3-4 աստիճանով նվազում է։ Մեծ բան չէ, բայց դե սրտահովանք է»։
10:14 25.07.2019
Հուլիսի 24-ին Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզեր կատարած այցի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես, նա կանգ է առել Հ81- Թալին- Ցամաքասար- Նոր Արթիկ- Հ75, Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83, Մ7- Մեծ Պարնի- Ծաղկաբեր ճանապարհահատվածներում, որոնք վերականգնվում են «Կենսական նշանակության ճանապարհացանցի […]
10:00 25.07.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի շրջանակներում ծավալված իրադարձությունները քննելու նպատակով Ազգային ժողովում ստեղծված քննիչ հանձնաժողովը երեկ գումարել է իր անդրանիկ նիստը: Նիստին հրավիրվել է առաջին պաշտոնատար անձը, որի անունը գաղտնի է պահվում: Հանձնաժողովի լիազորությունները վերապահված է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովին»:
08:38 25.07.2019
«Հրապարակ» թերթը գրում է. Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես են հարաբերությունները նույն մարզից «Իմ քայլի» պատգամավոր ընտրված Սասուն Միքայելյանի հետ: Հայտնի է, որ Աբովյանի ընտրություններից հետո նրանց հարաբերություններն այնքան էին սրվել, որ այլեւս չէին թաքցնում 7 անգամ հարցազրույցներում էին բացահայտ խոսում։ «Եկեք չանցնենք, էլի, էդ դաշտ․ շատ լավ, շատ գործընկերային հարաբերություններ։ Կուսակցական գործունեության […]
08:27 25.07.2019
Երկրագնդի արբանյակ Լուսնի և Մերկուրի մոլորակի համեմատական ուսումնասիրության արդյունքում Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները եկել են եզրակացության, որ Լուսնի վրա շատ ավելի շատ ջուր կա, քան նախկինում ենթադրվում էր։ Գիտնականները նախ ուսումնասիրել են Մերկուրիի վրայի խառնարանները և նկատել են, որ դրանց խորխորատներում կա ջրի նմանվող նյութ։ Հատկապես հետաքրքիր են եղել այն խառնարանները, որոնց հատակն ուղղակի չի երևում […]