TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+28.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել են Մ10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները

21:18 26.07.2019

Մեկնարկել են  Մ10  Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 17+000-կմ24+100 և կմ57+000-կմ64+400 հատվածների միջին նորոգման աշխատանքները: «Ճանապարհ» ՍՊ ընկերությունը միջին նորոգման աշխատանքների շրջանակներում իրականացնում է ճանապարհի ֆրեզավորում, հարթեցում, և ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Կմ57+000-կմ64+400 ճանապարհահատվածի աշխատանքները իրականացնում է «ԱՎԱ 2000» ՍՊ ընկերությունը: Տվյալ ճանապարհահատվածում իրականացվելու է ճանապարհի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցման և մանրաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ: […]

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թունիսի նախագահի մահվան կապակցությամբ

21:05 26.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թունիսի Հանրապետության նախագահ Ալ Բաջի Կաիդ Ալ Սիբսիի մահվան կապակցությամբ: Նախագահը մասնավորապես նշել է, որ կիսում է Թունիսի բարեկամ ժողովրդի և նախագահ Ալ Սիբսիի մերձավորների վիշտը:

̰
Իտալիան փախստականներին փրկելու դեպքում սպառնում է 1 մլն եվրո տուգանքով

20:31 26.07.2019

Այն կազմակերպություններին և նավերին, որոնք Միջերկրական ծովում փրկում են փախստականներին, կարող է 1 միլիոն եվրո տուգանք սպառնալ, եթե նրանք առանց իշխանությունների թույլտվության մտնեն Իտալիայի ջրային տարածք, գրում է dpa-ն: Նշվում է, որ առանց իշխանությունների թույլտվության իտալական տարածքային ջրեր մուտք գործելու համար կսահմանվի մոտ 1 միլիոն եվրոյի տուգանք: Համապատասխան օրինագիծը քննարկել է Իտալիայի խորհրդարանը: Ըստ օրինագծի՝ […]

̰
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հորդորում է Հուրգադայում հանգստացողներին ընդհատել հանգիստը և հուլիսի 29-ի չվերթով վերադառնալ Երևան

19:23 26.07.2019

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երևան Orange2fly թիվ  OTF 3701 չվերթը կիրականացվի Եգիպտոսի ժամանակով 03։00-ին։ «Միաժամանակ, հորդորում ենք այն ուղևորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին և 5-ին, ընդհատել հանգիստը և մեկնել Հայաստան վերոհիշյալ չվերթով։ Այդ քաղաքացիներին խնդրում ենք տրամադրել ՀՀ դեսպանություն իրենց անձնական տվյալները (անուն և ազգանուն (լատինատառ), անձնագրի համար)` […]

̰
Վիրուսային հեպատիտներն այսօր համարվում են կանխարգելելի և բուժվող․ ԱՀԿ

19:10 26.07.2019

Հեպատիտի համաշխարհային օրվան ընդառաջ առողջապահության նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ մասնագետները խոսել են հեպատիտների կանխարգելման, ախտորոշման, բուժման, ծրագրային մոտեցումների մասին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը նշել է, որ օրը հնարավորություն է հիվանդության մասին ևս մեկ անգամ մտածելու և վիրուսի փոխանցման ու սպառնալիքների վերաբերյալ առավելագույն տեղեկություններ ձեռք բերելու առումով: ԱՀԿ տվյալներով` աշխարհում 325 […]

̰
Սուրեն Պապիկյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

18:48 26.07.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիար Էրլունին: Հանդիպման նպատակն էր քննարկել «Հյուիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր: Նախարար Սուրեն Պապիկյանը ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել այս ձևաչափով հանդիպումների անցկացումը՝ ընթացիկ հարցերը և լուծման տարբերակները համատեղ քննարկելու առումով: […]

̰
Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փորձագետներին

18:00 26.07.2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի առաքելության ղեկավար, քաղաքական երկխոսության և սահմանադրական գործընթացների մասնագետ Ջեյսոն Գլուկի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Բադասյանը բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի հետ համագործակցությունը և ընդգծել Ծրագրի կարևորությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում: Ռուստամ Բադասյանը ՄԱԿ-ի գործընկերներին ներկայացրել է 2 հիմնական ուղղություններով նախատեսվող բարեփոխումների ծրագրերը՝ ուղղված դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներին, […]

̰
Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհը հատվածաբար երկկողմանի կփակվի

17:46 26.07.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ126+100-կմ131+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են: Տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները իրականացնում է «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հողային աշխատանքներ, կամուրջների նորոգում, անվտանգության էլեմենտների տեղադրում, ջրահեռացման համակարգերի և ճանապարհի նոր պատվածքի իրականացում: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հուլիսի 27-ին՝ […]

̰
Եկեղեցին ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, այդ թվում իրավական փաստաթուղթ` կոչված բացառելու բռնությունը

17:36 26.07.2019

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ վերջին շաբաթներին հանրության կողմից լայնորեն քննարկվում են Հայաստանի Հանրապետության 2018 թ. հունվարին ստորագրած «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի նպատակները, հիմնադրույթներն ու բանաձևումները, ինչպես նաև՝ դրա հետագա վավերացման նպատակահարմարությունը: Եկեղեցին ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, այդ թվում և իրավական փաստաթուղթ` […]

̰
ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի նկատմամբ քրգործ է հարուցվել

16:34 26.07.2019

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը. «Ինչպես ժամանակին տեղեկացրել էի, 2018-2019 թթ.-ի ուստարվա սեպտեմբեր ամսին Երվանդ Սերոբյանը չէր հաճախում դասերին, իսկ նրա դասերն առանց որևէ զեկուցագրերի և օրինական թույլտվության նրա փոխարեն պարապում էին երկու այլ դասախոսներ… Սակայն […]

̰
ԱԱԽ քարտուղարը խոսել է արտագաղթի ցուցանիշների մասին

16:09 26.07.2019

ՀՀ կառավարությունը մեկ տարվա ընթացքում կմշակի ազգային անվտանգության նոր ռազմավարություն: ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ասել է, որ դրանում հիմնական մարտահրավերներից մեկն է լինելու արտագաղթի դեմ պայքարը: «Արտագաղթի ամենամեծ ազդեցությունը բանակի վրա է, և մենք փորձում ենք հասկանալ, թե որն է դրա լուծումը: Բազմաթիվ քննարկումներ են եղել վարչապետի գլխավորությամբ, բայց արտագաղթի կողքին կա մեկ այլ […]

̰
Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-ից կբարձրանա

15:48 26.07.2019

Հանրապետության տարածքում հուլիսի 26-ի ցերեկը, 27-29-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հուլիսի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 30-31-ը նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում հուլիսի […]

̰
Վաղն անձնագրային բոլոր ստորաբաժանումներն աշխատելու են

15:28 26.07.2019

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ վաղն անձնագրային բոլոր ստորաբաժանումներն աշխատելու են:

̰
Եգիպտոսում մնացած հայ զբոսաշրջիկներն այսօր երեկոյան կլինեն Երևանում. ԱԳՆ

14:28 26.07.2019

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորներն այսօր՝ հուլիսի 26-ին՝ Եգիպտոսի ժամով 15։00-ին, Հուրգադա-Երևան թիվ UJ 5600 չվերթով կմեկնեն Հայաստան: Ուղևորներին խնդրվում է օդանավակայան ժամանել թռիչքից 2-3 ժամ շուտ։ Արտաքին գործերի նախարարությունից ևս Shantnews.am-ին տեղեկացրին, որ հայ զբոսաշրջիկները Երևանում կլինեն երեկոյան 20:30-ին: Ավելի վաղ […]

̰
Երևան-Ստեփանակերտ լարվածությունն անցյալում է. ԱԱԽ քարտուղար

14:03 26.07.2019

Մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր անդրադարձել է ՀՀ և Արցախի իշխանությունների միջև եղած անհամաձայնություններին: Նա ասել է, որ Երևան-Ստեփանակարետ հարաբերություններն այժմ շատ լավ վիճակում են, եղել են խնդիրներ, բայց դրանք անցյալում են: Շուտով կլինեն համահայկական խաղեր Ստեփանակերտում, ասել է ԱԱԽ քարտուղարը՝ նշելով, որ ժամանակավրեպ է անդրադառնալ Արցախի և ՀՀ իշխանությունների միջև […]

̰
ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը նոր նշանակում է ստացել

13:50 26.07.2019

ՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Նազարյանը համատեղության կարգով նշանակվել է Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր […]

̰
Ոստիկանությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

13:47 26.07.2019

Ոստիկանությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ հուլիսի 26-ին, մի շարք հրամաններ է ստորագրել: Այս տեղեկությունը Shantnews.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից: «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ է նշանակվել ոստիկանության կապիտան Ժորա Սողոմոնյանը՝ ազատվելով նույն բաժնի ՔՀ բաժանմունքի պետի պաշտոնից։ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀ բաժանմունքի պետ է […]

̰
ՄիԳ-29-ի կործանումից հետո Ադրբեջանի ՌՕՈւ-ն դադարեցրել է ուսումնամարզական թռիչքները

13:16 26.07.2019

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը դադարեցրել են ուսումնական թռիչքները Միգ-29 ինքնաթիռի կործանումից հետո, հայտնում է РИА Новости-ն: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի հայտարարել էր, որ ուսումնական վարժանքի ընթացքում ռազմական ինքնաթիռը կորել էր ռադարների տեսադաշտից և ընկել Կասպից ծովը: «Միգ-29-ի կործանման հետ կապված Ադրբեջանի օդային ուժերը կանգնեցրել են Ադրբեջանի ողջ ավիացիոն զինատեսակների ուսումնական թռիչքները»,- ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության […]

̰
Արտագնա տուրիզմը ոչ մի կերպ չի կարգավորվում, Էկոնոմիկայի նախարարությունում այսպիսի բաժին չկա

12:13 26.07.2019

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում է գտնվում ՀՀ մոտ 100 քաղաքացի։ Էկոնոմիկայի նախարարությունից SHANTNEWS.am-ին ասեցին, որ արտագնա տուրիզմը ոչ մի կերպ չի կարգավորվում, նախարարությունում էդպիսի բաժին չկա, որը զբաղվի արտագնա տուրիզմի հարցերով: Դա ԱԳՆ տիրույթում է. ՀՀ քաղաքացիների իրավունքներ է կանոնակարգվում: […]

̰
ՄԱԳԱՏԷ-ի նոր ղեկավարը ռումինացի քաղաքական գործիչ է

11:41 26.07.2019

Միջուկային էներգետիկայի միջազգային գործակալությունում (ՄԱԳԱՏԷ) Ռումինիայի նախկին մշտական ներկայացուցիչ Կորնել Ֆերուտցեն ընտրվել է կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Իսկ նոր գլխավոր տնօրենի ընտրության համար կպահանջվի առնվազն կես տարի: Այս մասին տեղեկացրել է ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնական կայքը:  Ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություններում Ֆերուցեի մրցակիցը կառույցում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ռաֆաել Գրոսսին էր: Դիվանագետ Կորնել Ֆերուցեն ՄԱԳԱՏԷ-ի առաքելության անդամ է 2000 […]

̰
Գավառի մանկատանը մատակարարված անորակ սնունդը փոխարինվել է. Մանկատան տնօրեն

11:00 26.07.2019

«Այսօր «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ը՝ իր կողմից կազմված արձանագրության համաձայն, ստացել է «Ֆոտոն» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի տեխնիկական պահանջներին համապատասխանող սնունդը: Մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում մեր հաստատությանը մատակարարվող սննդի և մյուս ապրանքների որակական հատկանիշները և արձանագրում անգամ աննշան թերությունները: Այս անգամ ևս հենց մատակարարման պահին նկատել և արձանագրել ենք թերությունները և հրաժարվել ընդունել մատակարարված […]

̰
Քննարկման առարկա դարձնենք խնդիրները, այլ ոչ թե անձերին. Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել

09:52 26.07.2019

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձ է հղել երկրի ներքին զարգացումների հետ կապված: Ուղերձը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Սիրելի հայրենակիցներ, ամառային այս օրերին, երբ աշխարհի շատ երկրներում պետական և քաղաքական կյանքը հիմնականում մտել է հանդարտ փուլ, մեր երկրում դեռևս ակտիվ են հանրային բանավեճերը և փնտրտուքները: Անշուշտ, բոլորիս նպատակը շարունակում է մնալ նույնը. երկրում ամրապնդել ժողովրդավարությունը, ապահովել տնտեսական […]

̰
Ովքեր են ամենաշատ բացակայած պատգամավորները և որքան գումար է պահվել նրանց աշխատավարձից․ «Ժողովուրդ»

09:43 26.07.2019

«Ժողո­վուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավոր­ներից պահումներ են կատարվում ԱԺ լիա­գումար, արտահերթ և հանձնաժողովների նիստերից բացակայելու համար։ «Ժողո­վուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով հուն­վարի 14-ից հունիսի 30-ը ընկած ժամանա­կահատվածում պատգամավորների բացակայությունների ցանկը, պարզեց, որ լի­ագումար նիստերից ամենաշատը՝ 11 ան­գամ, բացակայել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, և նրա աշխատավարձից կատարվել է 357 հազար դրամի պահում։ Նրան […]

̰
ՀՀ կառավարությունը և իշխանությունները պետք է քաղաքական որոշումներ կայացնեն, որ ՄԻԵԴ-ի խայտառակ վճռի կատարումը չընկնի շարքային հարկատուներիս վրա․ Ս․ Սաֆարյան

08:57 26.07.2019

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի վճռին։ «Ու հանկարծ չկարծեք, թե մեր վրա ՄԻԵԴ-ից եկած հաշիվը սոսկ 1.6 միլիոն եվրոն է։ Որպես կանոն (փաստաբանները կուղղեն, եթե սխալ եմ), նման որոշումներով ժամանակային պատուհան է բացվում նաև համանման գործերով, երբ լիքը մարդ, որ ժամանակին չի դիմել ՄԻԵԴ, ժամկետ է ուշացրել կամ բաց […]

̰
«Բորիս Ջոնսոնի պապը պայքարեց, որ ցեղասպանության մեղավորները դատարանի առջև կանգնեն»․ Կարո Փայլան

08:18 26.07.2019

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը «Twitter»-ի միկրոբլոգում ուշագրավ գրառում է կատարել Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնի մասին։ «Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը Օսմանյան կայսրությունում գործունեություն ծավալած Ալի Քեմալի թոռն է։ Ալի Քեմալը լրագրող էր և քաղաքական գործիչ, որը ընդդիմանում էր Աբդուլ Համիդ 2-րդի բռնակալության և երիտթուրքերի քաղաքականության […]

̰
Ֆրանսիան ռուսական արբանյակը լրտեսական է անվանել

23:58 25.07.2019

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլին հայտարարել է, որ ռուսական «Луч-Олимп» արբանյակը կարող էր օգտագործվել մի շարք երկրների՝ թվով 8 սարքեր լրտեսելու նպատակով: Նա տեսակետ է հայտնել, որ հենց դա էլ կարող էր այդ երկրներում գրանցված խափանումների պատճառ դառնալ, հայտնում է ռուսական TASS գործակալությունը: Նախարարը նաև հայտարարել է, որ պետք է պատրաստ լինել այն պարագայում, երբ […]

̰
Turning Point կազմակերպության ներկայացուցիչները Թրամփի ելույթի ընթացքում «կատակել» են նրա հետ

23:47 25.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թիմակիցների առաջ ելույթ է ունեցել երկգլխանի արծվի պատկերի ֆոնին: Ինչպես հայտնում է The Washington Post-ը, Turning Point կազմակերպության միջոցառման շրջանակում ԱՄՆ նախագահի ելույթի ժամանակ հետին պլանում պատկերված է եղել նախագահական կնիքը, բայց ի տարբերություն իրականի, այստեղ դրանում պատկերված արծիվը երկու գլուխ է ունեցել, իսկ սրի փոխարեն այն գոլֆի մական է […]

̰
«Գահերի խաղը» հեռուստասերիալից Գորշ Ուորդը բացատրել է, թե ինչու չի սպանել Ջոն Սնոուին

23:18 25.07.2019

Ջեյկոբ Անդերսենը պատմել է այն մասին, թե ինչու իր կերտած հերոսը՝ Գորշ Ուորդը, չի սպանել Ջոն Սնոուին՝ «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին էպիզոդում: Այս մասին գրում է Paris Match-ը:   «Կարծում եմ, որ ավարտին Գորշ Ուորդն ասել է իրեն՝ այստեղ չափից շատ բռնություն կա, այլևս չեմ ցանկանում այդպես ապրել: Նա չի սպանել Ջոն Սնոուին, բայց նաև […]

̰
Բեռնատարով Զելենսկուն հարվածած տեսանյութի տարածողին 5 տարվա ազատազրկում է սպառնում

23:01 25.07.2019

Ուկրաինայի նախագահական ընտրություններից առաջ Վլադիմիր Զելենսկուն ինքնաթափով հարվածած տեսանյութի տարածողին կձերբակալեն։ Այս մասին հայտնում է Украинские новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Զելենսկու աշխատակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ տեսանյութը տարածողին մինչև 5 տարվա ազատազրկում կարող է սպառնալ: «Հեղինակի ճակատագիրը քաղցր չի լինի. մինչև 5 տարի ազատության սահմանափակում կամ միևնույն տևողությամբ ազատազրկում»,- հայտնել են նախագահի աշխատակազմից:

̰
6-ամյա տղան դարձել է Քադիրովի թիկնապահը

22:34 25.07.2019

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը 6-ամյա Մուհամեդ-Էմի Գազիևին իր թիկնապահն է նշանակել: Газета-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել Instagram-ի իր էջում: Հաղորդվում է, որ այս ամենը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 6-ամյա տղայի ծնողները համացանցում տեսանյութ են հրապարակել, որտեղ տղան հայտնում է Քադիրովին պաշտպանելու իր երազանքի մասին: Քադիրովը տղային իր աշխատավայր է […]

̰
BACK_TO_TOP