TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Գյումրիում իրականացվող փողոցաշինական աշխատանքների ընթացքին

19:23 24.07.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 24-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարը հետևել է մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին: Տուֆաշեն-Հայրենյաց ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո Սուրեն Պապիկյանը հետևել է Գյումրիում իրականացվող փողոցաշինական աշխատանքներին: Նախարարի առաջին կանգառը Գարեգին Նժդեհի հրապարակում էր, որից հետո  նախարարը եղել է  Տիգրան […]

̰
Ո՞ւմ միջոցներով է Քոչարյանը հոգում ծախսերը․ որդին մանրամասնեց

19:00 24.07.2019

«Մենք ֆինանսական խնդիրներ չունենք։ Ինքը ուղղակի ասաց, որ իր միջոցներով կցանկանար ապահովել իր պաշտպանությունը»։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին այսպես մեկնաբանեց այսօր իր հոր արտահայտած միտքը դատարանի դահլիճում, որտեղ քննվում էր Քոչարյանի միջոցները կալանքի տակ պահել-չպահելու հարցը։ Որդին՝ Լևոն Քոչարյանը, ասաց, որ կոնկրետ չգիտի, թե ինչ միջոցներով է հիմա իրականացվում իր հոր պաշտպանությունը, սակայն կարծիք […]

̰
Օրինաչափ որոշում է կայացրել դատարանը․ որդին՝ Ռոբերտ Քոչարյանի միջոցների վրա դրված կալանքը հանելու մասին

18:49 24.07.2019

«Մենք գտնում ենք, որ օրինաչափ որոշում է կայացրել… Եվ նիստի ընթացքում, փաստորեն, պարզ դարձան թույլ տրված ապօրինություններն ու քննիչի փնթի աշխատանքը, որը պետք է վերահսկեին դատախազները, ու նաև դատախազների փնթի վերահսկողությունը»։ Ռոբերտ Քոչարյանի միջոցների կալանքի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կասեցնելու դատական նիստից հետո այս մասին լրագրողներին հայտնեց երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Նրա խոսքերով՝ […]

̰
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ հյուսիսային մաքսակետի կառուցման հավանական վայրը

18:46 24.07.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Հայաստանի հյուսիսային մաքսակետի կառուցման հավանական վայրը: Նախարարն այդ տարածքից լուսանկարներ է տեղարդել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Գյումրիից Վանաձոր տանող ճանապարհին գտնվող այս տարածքը հավակնում է դառնալ Հայաստանի հյուսիսային մաքսակետը»,- գրել է նա:

̰
Բավարարված կլինենք, երբ 1 տարում թույլ տրված բոլոր խախտումները վերացվեն․ Լևոն Քոչարյան

18:28 24.07.2019

«Բավարարված կլինենք էն դեպքում, երբ բոլոր խախտումները, որ թույլ են տրվել էս մի տարվա ընթացքում, վերացվեն։ Էդ ժամանակ կհամարեմ, որ բավարարված ենք»,- այս մասին լրագրողներին այսօր ասաց Լևոն Քոչարյանը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին։ Վերաքննիչ դատարանն այսօր հանեց Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը։ Իսկ նրա որդին լրագրողներին հայտնեց, որ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլ նաև […]

̰
Կաբինետում նստած օգնականիս ասում եմ՝ երրորդ սեռի վարչության պետին կկանչե՞ս. Զարուհի Բաթոյան

17:58 24.07.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն արձագանքել է համացանցում տարածված այն տեղեկությանը, թե նախարարության կազմում երրորդ սեռի հիմնահարցերով զբաղվող վարչություն է բացվում: «Սկսել են լուրեր տարածել, թե ես նախարարությունում երրորդ սեռի վարչություն եմ ստեղծում թաքուն: Մի պահ պատկերացրեցի… Կաբինետում նստած օգնականիս ասում եմ՝ երրորդ սեռի վարչության պետին կկանչե՞ս: Բայց էս ամենը թաքուն, որ […]

̰
Հակոբ Արշակյանը հանդիպել է Իրանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ

17:54 24.07.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են, որ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի նախագահ Նորայր Արամյանի, Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանի, պալատի խորհրդի անդամների, համայնքային մարմինների մի շարք ներկայացուցիչների,  ինչպես նաև […]

̰ ̰
«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է հատուցում նախատեսել երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար

17:23 24.07.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նոր օրենքի նախագիծ է ներկայացրել։ Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նախատեսում է առողջությանը պատճառված վնասի դեպքում հատուցում՝ անձի առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունենալու դեպքում: Հաշվի առնելով հիմնադրամի գործունեության նպատակը, ինչպես նաև մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների […]

̰
Ռոստոմյանին հիշեցրել են` Եվրոպական խաղերում ոսկե մեդալ նվաճած երկու բռնցքամարտիկները ներկայացրել են հենց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան

17:11 24.07.2019

ՀԱՕԿ-ի արտահերթ գլխավոր ասամբլեայի օրակարգային հարցերից մեկը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ ստեղծված իրավիճակն էր: Բաց քվեարկությամբ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այսօր հեռացվեց ՀԱՕԿ-ի կազմից, փոխարենը կառույցի ժամանակավոր անդամ դարձավ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան: Հեռացման պատճառների մասին պարզաբանումներ ներկայացնելուց հետո ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը պատասխանել է լրագրողների հարցերին: Լրագրողները Հրաչյա Ռոստոմյանին նախ հիշեցրել են, որ Եվրոպական խաղերում ոսկե […]

̰
Վերաքննիչը մերժեց Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատախազության բողոքը

16:57 24.07.2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքը։ Դատավորն օրինական ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի՝ հունիսի 7-ի որոշումը:

̰
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետի հետ

16:32 24.07.2019

Թբիլիսիում քիչ առաջ մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան հրապարակմամբ տեղեկացրել է նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Հանդիպման օրակարգի, քննարկվելիք հարցերի մասին տեղեկություններ չեն հրապարակվում։ https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10156048171597434

̰
Մնացականյանն այցելել է Վրաստան, հանդիպել գործընկերոջ հետ

16:28 24.07.2019

Այսօր պաշտոնական այցով Վրաստան է այցելել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Սա, ըստ նախարարի մամուլի խոսնակի հրապարակման, նախարարի առաջին պաշտոնական այցն է հարևան պետություն։ «Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ իր առաջին պաշտոնական այցը Վրաստան ևս մեկ ներդրում կլինի մեր երկու պետությունների և ժողովուրդների բարեկամական հարաբերությունների […]

̰
Նիկոլ Փաշինյանը կարևոր վիճակագրություն է ներկայացրել

16:27 24.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում 2019-ի առաջին կիսամյակի տվյալներով վիճակագրություն է տեղադրել, որը վերաբերում է ընդհանուր սահմանահատումների մուտքերի ու ելքերի տարբերությանը: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2368224830164565/?type=3&theater

̰
Հակոբ Արշակյանն իրանցի գործընկերոջ հետ քննարկել է գործակցության հեռանկարները

15:57 24.07.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է ԻԻՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջիկա ծրագրերին և գործակցության հնարավորություններին: Հակոբ […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Մորգենթաուի մահվան կապակցությամբ

15:54 24.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Մորգենթաուի մահվան կապակցությամբ. «Սիրելի՛ Մորգենթաու ընտանիք, Խոր ցավով տեղեկացա հայ ժողովրդի մեծ բարեկամ, դեսպան Հենրի Մորգենթաուի արժանավոր թոռան` Ռոբերտ Մորգենթաուի մահվան մասին: Որպես մեծ հայրենասեր, պատերազմի վետերան, իրավունքի ոլորտի առաջատար մասնագետ ու մարդու իրավունքների պաշտպան` պարոն Մորգենթաուն մշտապես վայելել է բոլորի սերն ու հարգանքը: Իր աշխատասիրությամբ, […]

̰
Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

15:31 24.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Փարիզում նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ նպատակ ունենալով քաջալերել նրանց այցելել Հայաստան, ծանոթանալ համագործակցության նոր հնարավորություններին և գործնական քայլեր անել ներդրումներ կատարելու ուղղությամբ: Նախատեսվում է նաև նախագահի այցը Փարիզի հարավարևմտյան արվարձան հանդիսացող Սևր, որտեղ Արմեն Սարգսյանը կհյուրընկալվի Մխիթարյան միաբանության Սամուել […]

̰
Ոստիկանությունը բացահայտումների տոկոսը 43-ից հասցրել է 61-ի․ ոստիկանապետ

15:22 24.07.2019

«Չեմ արդարանում, չեմ փորձում, բայց… այո՛, ունենք բացթողումներ, ունենք թերացումներ, ունենք, բայց… »։ Այսօրվա ասուլիսի ժամանակ այս կերպ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը փորձում էր բացատրել, որ թեև ոստիկանությունն ունի թերացումներ, բայց աշխատանքը նաև դրական դինամիկա է գրանցում։ Օսիպյանն օրինակով ասաց, որ տարեսկզբին ունեին հանցագործությունների բացահայտման ընդամենը 43 տոկոս ցուցանիշ, իսկ սրտացավ աշխատելու շնորհիվ հասել են 61 […]

̰
Սեյֆը բացել են՝ տեսել 4 մլրդ չի, 27.000 դոլար է, շոկի մեջ են ընկել. Քոչարյան

15:14 24.07.2019

Այսօր՝ հուլիսի 24–ին, Վերաքննիչ քրեական դատարանում իր գույքի վրա դրված կալանքի հարցով դատախազության ներկայացրած բողոքի քննության ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ մեկ տարի է՝  ոտնահարվում են իր իրավունքները, ոտնահարվում են լկտի ձևով, և ինքն այդ մասին բարձրաձայնելու իրավունք ունի։ ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ իր գրասենյակից առգրավվել են փաստաթղթեր, որոնք վկայում էին […]

̰
Անձամբ ձեռնաշղթաներ կհագցնեմ կաշառքով վարորդական իրավունք տվողներին․ Օսիպյան

15:10 24.07.2019

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մեծ խնդիր է տեսնում նախկինում կաշառքի կամ զարտուղի այլ մեթոդներով ստացված վարորդական վկայականների հարցում։ Այսօրվա ասուլիսին ասաց, որ փաստ չունի, բայց նույնպես Հայաստանի բնակիչ է, և խոսակցությունների մակարդակում գիտի այդ մասին։ Բայց և բացառում է, որ նման բան կարող է հիմա լինել։ «Այսօր, վստահեցնում եմ, եթե ունեք փաստ, ներկայացրեք։ Անձամբ ձեռնաշղթաներ կհագցնեմ […]

̰
Ի՞նչ է մտածում Օսիպյանը Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին

15:09 24.07.2019

ԱԺ իշխող խմբակցության պատգամավորներից Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Վանո Սիրադեղյանը պետք է օր առաջ վերադառնա Հայաստան։ Այսօր այդ մասին լրագրողները ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին հարցրին, թե ի՞նչ է նա մտածում Սիրադեղյանի վերադարձի հնարավորության մասին։ «Ճիշտն ասած՝ չեմ մտածել այդ հարցի շուրջ, կարելի է մտածել՝ գնահատելով արարքը և այլն, և այլն»,- ասաց Օսիպյանը։ Սիրադեղյանը հիմա գտնվում […]

̰
Կապ չունի՝ Սորո՞սն է, ընդդիմադի՞ր է, թե՞ ով․ ահազանգին պարտավոր ենք արձագանքել․ Օսիպյան

14:53 24.07.2019

Կապ չունի՝ ահազանգողն ընդդիմադի՞ր է, Սորո՞սն է, թե՞ այլ հայացքների տեր, ոստիկանությունը պարտավոր է արձագանքել ահազանգերին։ Այսօր այս մասին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ասաց լրագրողների հարցերին պատասխանելիս։ Խոսքը, մասնավորապես, միլիարդատեր Ջորջ Սորոսի հետ կապվող «Բաց հասարակության հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի ապաշրջափակման մասին էր։ Օսիպյանն այդ համատեքստում խոսեց նաև Ամուլսարի հանքի մասին, որտեղ իրենք չեն բացում ակտիվիստների փակած […]

̰
Ձեր մոտ տպավորություն է, որ նախկինում ամեն ինչ էնքան լավ է եղել, որ հիմա բացերը նկատվում են․ Օսիպյան

14:51 24.07.2019

«Բոլորիդ մոտ նենց տպավորություն է, որ նախկինում ամեն ինչ էնքան լավ է եղել, որ հեղափոխությունից հետո էտ բացերը միանգամից դուք նկատում եք։ Միշտ էլ դա եղել է», – ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր այսպես արձագանքեց լրագրողների պնդումներին, որ ոստիկանության, մասնավորապես Ճանապարհային ոստիկանության աշխատողները պատշաճ չեն կատարում իրենց աշխատանքը։ Նա ասաց, որ ամեն խաչմերուկում և ամեն բակում […]

̰
Լյաշկոն Զելենսկիին կոչել է բռնապետի կրկնօրինակ

14:30 24.07.2019

Ուկրաինայի «Արմատական կուսակցության» առաջնորդ Օլեգ Լյաշկոն կիրակի անցկացված Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններն անվանել է խայտառակություն, գրում է Izvestia-ն: Հուլիսի 21-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով՝ նրա կուսակցությունը չի կարողացել անցնել Ռադա: «Ի՛մ ժողովուրդ, ի՞նչ ես դու արել: Բռնապետի կրկնօրինակը եկել է իշխանության, սակայն դրա համար շուտով պատասխան կտա»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում: Լյաշկոն նշել […]

̰
Բռնաբարությունների մասով նվազում ունենք․ Օսիպյան

13:58 24.07.2019

Հայաստանում բռնաբարությունների քանակի նվազում կա։ Այս մասին այսօր հայտարարեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը՝ պատասխանելով բռնաբարությունների և կանանց նկատմամբ բռնությունների թեմայով լրագրողներից մեկի հարցին։ «Բռնաբարությունների մասով մենք նվազում ունենք»,- ասաց Օսիպյանը։ Ինչ վերաբերում է Լյուսի Քոչարյանի հրապարակումներին, որոնք ներկայացնում էին կանանց նկատմամբ սեռական բռնության անանուն պատմություններ, Օսիպյանն ասաց, որ արդեն իսկ պարզաբանում ներկայացրել են այդ թեմայով։ […]

̰
60-70-ականների մեքենաներ կան, որ տեխզննում չեն անցնում, տեխզննման համակարգը պետք է փոխվի. Օսիպյան

13:57 24.07.2019

Հայաստանում կան 1960-1970-1980-ական թվականների մեքենաներ, որոնք հնամաշ դետալներով երթևեկում են ճանապարհներին ու չեն անցնում տեխնիկական զննություններ: Սրա վերաբերյալ այսօր իր դժգոհությունը հայտնեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ այս խնդրին վերագրելով նաև պատահարների մեծ թիվը: Օսիպյանը լրագրողներին ասաց, որ պատահարների միակ մեղավորն իրենք չեն, քանի որ դրանց մեծ մասը լինում է մեքենաների անսարքության և ճանապարհների խնդիրների պատճառով: Օսիպյանն […]

̰
Մենք շարունակում ենք ասֆալտին փռելը, պարտադիր չէ վարչապետի հանձնարարականը․ Օսիպյան

13:46 24.07.2019

«Ասֆալտին փռելու գործընթացը … Ոստիկանությունն ունի հստակ գործառութային պարտականություններ, և այստեղ պարտադիր չէ, որ լինի վարչապետի հանձնարարականը։ Մենք շարունակում ենք ասֆալտին փռելը»,- այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս տեղեկացրեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։ Նա վստահեցրեց, որ իրենց մոտեցումները խստացնելուց հետո հանցագործների ու իրավախախտների շրջանում կան մարդիկ, որ ավելի օրինապաշտ են դարձել։ Նիվաների «ճռռիկների» մասին էլ […]

̰
Զոհված զինվորը կրակ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ. մանրամասներ

12:49 24.07.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու, ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ.Գալոյանի հանցագործությունն ավարտին […]

̰
Ո՞ր հանցագործություններն են աճել երկրում տարվա առաջին կիսամյակում

11:33 24.07.2019

ՀՀ ոստիկանությունում ընթանում է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի կիսամյակային ամփոփիչ ասուլիսը: Մինչ լրագրողների հարցերին պատասխանելը, ներկայացվել է հանցագործությունների ու դրանց բացահայտման վիճակագրությունը: Ըստ այդմ, 9 տոկոսով աճել է հանցագործությունների թիվը՝ պայմանավորված գողությունների աճով, մոտ 95 տոկոսը բաժին է ընկնում մանր գողությունների թվի աճին: Դա պայմանավորված է նաև ոստիկանություն դիմումների աճով: Առաջին անգամ թիվը գերազանցել է […]

̰
Թրամփը սենատորների հետ քննարկել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների հարցը

10:35 24.07.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փակ հանդիպում է ունեցել Սենատի՝ երկրի խորհրդարանի վերին պալատի Հանրապետական անդամների հետ։ Քննարկման թեման եղել է Թուրքիան, որի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարց կա օրակարգում։ Հանդիպմանը ներկա են եղել Թրամփի ոչ բոլոր համակուսակից սենատորները։ Իսկ քննարկման մեխը եղել է ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի գնումից հետո իրենց քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ։ […]

̰
BACK_TO_TOP