13:53 23.07.2019
«Իդլիբում մղձավանջն ավելի է սրվում». այս խոսքերով է այսօր իր հաղորդագրությունը սկսել ՄԱԿ տարածաշրջանային հումանիտար ծրագրերի համակարգողի՝ Սիրիայի գծով տեղակալ Մարկ Քաթսը։ Նա հայտնել է, որ հենց այսօր Իդլիբն ավիահարվածների է ենթարկվել. զոհվել է առնվազն 59 մարդ։ Քաթսը վերջնական թիվ չի հայտնել, քանի որ նրա պնդմամբ՝ փլատակների տակից դեռևս դիեր են հայտնաբերվում: Իսկ վիրավորների թիվն […]
13:31 23.07.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ ոստիկանությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը. պետությանը պատճառված վնասը մասամբ վերականգնվել է։ Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ […]
13:19 23.07.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ներկայացրել է 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ծառայության կողմից կատարած հիմնական աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն: Կատարած հիմնական աշխատանքները՝ 1. ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկումներ և ուսումնասիրություն է իրականացվել հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման ոլորտում։ Կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի մի շարք խախտումներ։ Արդյունքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից […]
12:31 23.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ: «Ջերմությամբ եմ հիշում Ձեր այցը Հայաստան, ինչպես նաև մեր հանդիպումներն Իտալիայում: Մեր գործնական և անձնական շփումների ընթացքում մշտապես տպավորվել եմ Ձեր իմաստությամբ, տեսլականով և քաղաքական մեծ փորձով: Պատրաստակամ ենք իրականացնել նոր ծրագրեր, որոնք առավել կընդլայնեն և կամրապնդեն մեր […]
12:12 23.07.2019
Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվետվություններում, հաշվարկում, հայտարարագրում կամ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ մի շարք ապահովագրական ընկերությունների վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր: Քննված և քննվող քրեական […]
11:44 23.07.2019
Արարատի մարզում կվերականգնվի կենսական նշանակության ևս 4.8 կմ երկարությամբ երկու ճանապարհահատված։ Այդ մասին կնքվել է պայմանագիր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և շինարարական աշխատանքների մրցույթը շահած կազմակերպության՝ «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի միջև։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժնից: Կվերականգնվեն Տ-2-30-Նորաշեն-Դվին 2.7 կմ և […]
09:06 23.07.2019
«Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» լուծարման գործընթացը խնդիրներ է առաջացրել 2016 թ. Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների համար, քանի որ նրանց ուսման վարձի 20 տոկոսը հիմնադրամն էր վճարում «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել մի քանի ուսանողներ, որոնց պատմելով՝ հիմնադրամը 2018-19 ուսումնական տարվա իրենց վարձի խոստացած 20 տոկոսը չի փոխհատուցել, և պատճառաբանել են, որ գտնվում են լուծարման գործընթացում: «Ժողովուրդ» օրաթերթին […]
23:20 22.07.2019
Հուլիսի 23-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավային, վայրկյանում 3-8 մետր արագությամբ։ Կսկսվի օդի ջերմաստիճանի աստիճանական նվազում։ «Հայպետհիդրոմետից» տեղեկացնում են, որ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին օդի ջերմաստիճանի անկման պատճառով օդերեւութաբանները կանխատեսում են քամու արագացում մինչեւ վայրկյանը 18-20 մետր։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +25+27, վաղը ցերեկը՝ +38+40։ Օդի ջերմաստիճանը մարզերում. […]
22:53 22.07.2019
Վլադիմիր Զելենսկին կլինի Ուկրաինայի վերջին նախագահը, քանի որ առաջիկա տարիներին այդ երկիրը կդադարի գոյություն ունենալ։ Այս մասին ռուսական հեռուստաեթերում հայտարարել է սկանդալային քաղաքական գործիչ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին։ «Սրանք վերջին ընտրություններն էին։ 2024 թվականին դուք այլևս ընտրություններ չեք անցկացնի։ Չի լինի Ուկրաինա անվանումով պետություն»,- հայտարարել է նա։ Ժիրինովսկին իր դատողություններում հիմնվել է իր առաջադրած […]
21:49 22.07.2019
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դարձել է երկրի պատմության մեջ ամենաերկար կառավարած ղեկավարը։ 69-ամյա վարչապետն իր մրցակցին՝ նախորդ ռեկորդակրին, կառավարած օրերի քանակով անցել է շաբաթ օրը։ Մինչ այս, ռեկորդը պատկանում էր Իսրայելի առաջին վարչապետ Դավիդ բեն Գուրիոնին, որը երկրի վարչապետի պաշտոնում անցկացրել է 4875 օր՝ երկու ժամկետով․ 1948-ի մայիսից (երկրի հիմնադրման օրվանից) մինչև 1954 թվականի սկիզբը, […]
21:38 22.07.2019
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանից իրենց գնած հակաօդային պաշտպանության C-400 զենիթահրթիռային համակարգերն ավելի լավն են, քան նույնատիպ ամերիկյան Patriot համակարգերը։ Տեղին է նշել, որ թուրքական կողմը այսպիսի հայտարարություններ է անում այն բանից հետո, երբ չկարողացավ իրենց ցանկալի պայմաններով գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ ու ստիպված եղավ գնել հենց ռուսական հրթիռային համակարգը։ Իսկ […]
21:23 22.07.2019
Հուլիսի 22-ին՝ ժամը 19:17-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, տուժածը երթևեկելի գոտում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ա.Ա.-ը (ծնված 1990թ.) թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսով վրաերթի է ենթարկել […]
20:41 22.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 5-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: Նախարարությունից հայտնում են, որ այդ ընթացքում Արայիկ Հարությունյանին կփոխարինի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:
20:33 22.07.2019
Հուլիսի 22-ին Միավորված ազգերի կազմակերպության Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի (Michelle Bachelet) հետ։ Զրուցակիցներն անդրադարձան վերջերս Ժնևում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի միջև կայացած հանդիպմանը, քննարկեցին հանդիպման ընթացքում արծարծված հարցերի իրագործման ընթացքը։ Դեսպան Հովհաննիսյանը բարձր գնահատեց ՄԱԿ մարդու իրավունքների […]
20:28 22.07.2019
Հուլիսի 22-ին կայացել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հանդիպումը։ Այն տեղի է ունեցել Զարեհ Սինանյանի` Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում: Հանդիպմանը ներկա էր ՌԴ-ում ՀՀ-ի դեսպան Վարդան Տողանյանը: Հանդիպման սկզբում Գրիգորի Կարասինը նշեց, որ Ռուսաստանը բազմազգ պետություն է, բնակվում են տարբեր ազգեր և ապրում են […]
20:13 22.07.2019
Այսօր՝ հուլիսի 22-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել, հայտնում է SHAMSHYAN.com-ը։ Վ․ Օսիպյանի հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը ազատվել է Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից։ Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Ա․ Գասպարյանը նշանակվել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ։ Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի […]
19:56 22.07.2019
ՌԴ նախագահի նախկին խորհրդական Անդրեյ Իլարիոնովը, Վրաստանի Առաջին ՀԸ-ին տված բացառիկ հարցազրույցում գնահատել է «Ռուսթավի 2» ՀԸ-ի «Պոստ Սկրիպտում» հաղորդման վարող Գիորգի Գաբունիայի՝ Պուտինի հասցեին հնչեցրած վարկաբեկիչ մենախոսությունը: Իլարիոնովի կարծիքով՝ այն աշխատել է Պուտինի օգտին: Ըստ նրա՝ ՌԴ նախագահի հասցեին հնչած վիրավորական արտահայտությունների շնորհիվ Պուտինն առավելություն է ստացել, ինչը նրան հնարավորություն տվեց Վրաստանին անվանել բռնազավթիչ: […]
19:50 22.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի մահվան մասին: Որպես փորձառու ղեկավար՝ գլխավոր տնօրեն պարոն Ամանոն ունեցավ բազմաթիվ նվաճումներ՝ մարտահրավերներով լի այս ժամանակներում առաջնորդելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը մեծ իմաստությամբ […]
19:46 22.07.2019
Ղազախստանի նախագահի պաշտոնի առաջարկ ստանալուց հետո Կասիմ-Ժոմարտ Տոկաևը միանգամից չի համաձայնել, խուսափել է այդ պարտականությունը ստանձնելուց։ Այս մասին ռուսական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է ինքը՝ Տոկաևը։ «Դե, ի՞նչ թաքցնեմ։ Առաջին անգամ ես, իհարկե, եթե չհրաժարվեցի, ապա խույս տվեցի»,- հայտարարել է Տոկաևը։ Այդ զրույցները, ըստ նրա, շարունակվել են օրեր, շաբաթներ, ամիսներ ու նույնիսկ տարիներ։ Այդքան […]
19:33 22.07.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին ընդունել է Ռուսաստանի պարի միության նախագահ, պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ` նախագահը ողջունել է մշակութային հայտնի գործիչների այցելություններն Արցախ՝ կարևորելով դրանք մեր երկրի մշակութային կյանքի զարգացման տեսանկյունից:
19:21 22.07.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նյութերի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի որոշմամբ, խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լ. Կ-ն ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից: Քրեական գործով առերևույթ տվյալներ են ձեռք բերվել այն […]
19:06 22.07.2019
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հուլիսի 22-ին այցելեց Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալություն և հանդիպեց գործակալության ղեկավարի տեղակալ Միխայիլ Միշինի հետ։ Հանդիպմանը ներկա էր ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ռուսաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունների ու համայնքային կառույցների գործունեությունը, նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և գործակալության միջև համագործակցության հնարավորությունները: Անդրադարձ կատարվեց […]
18:52 22.07.2019
Բարձրագույն դատական խորհուրդը հրաժարականի դիմում ներկայացրած ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշում է կայացրել: Այսպիսով, հիմք ընդունելով նրա հրաժարականի դիմումը՝ ԲԴԽ-ն որոշել է Նախշուն Տավարացյանի կողմից ներկայացված հրաժարականի դիմումի հիման վրա վերջինիս լիազորությունները` որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ, 22.07.2019 թվականից դադարեցնել:
18:50 22.07.2019
Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման կմ 24+860-կմ 27+000 ձախակողմյան հատվածի միջին նորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Աշխատանքներն իրականացվում են «Ճանապարհ» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, հարթեցում և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված […]
17:47 22.07.2019
«Դինգո թիմ» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունը սոցիալական ցանցերից մեկում տեղեկատվություն է հրապարակել, ըստ որի՝ օրեր առաջ Էջմիածին քաղաքում անհայտ անձինք թափառող շների սպանդ են իրականացրել։ Կատարվածի վերաբերյալ «Դինգո թիմ» կազմակերպության ներկայացուցչից ոստիկանության Վաղարշապատի բաժնում դիմում էր ստացվել։ Բաժնի ծառայողների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների ակտիվ համագործակցության ու տարված բացատրական աշխատանքի արդյունքում՝ հուլիսի 22-ին ոստիկանության Վաղարշապատի […]
17:26 22.07.2019
«Մենք այս պահին գերազանց հարաբերություն ունենք ՀՀ-ի հետ, և բոլոր գործոնները, որոնք սովորաբար հաշվի են առնվում հարաբերությունների մակարդակը գնահատելու համար, հուշում են, որ հարաբերությունները կշիռ ունեն: Մենք ունենք բավական ակտիվ բարեկամական քաղաքական երկխոսություն, նախագահ Տուսկի այցելությունը չափազանց կարևոր էր Հայաստանի համար, խոսքը նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելությանն է վերաբերում»,- այսօր հրավիրված ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ […]
17:16 22.07.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ոլորտային քննարկում է ունեցել Հայաստանի կոնյակագործության և գինեգործության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են շրջանառու միջոցներին առնչվող խնդիրները, պետական աջակցության ծրագրերի վերակառուցման հնարավորությունները` ըստ ընկերությունների պահանջների: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել արտահանման խնդիրներին, մասնավորապես` ռուսական շուկայում արտահանման խթանման հնարավորություններին: Ընկերություններն առաջարկներ են ներկայացրել արտաքին շուկաներում հայկական ոգելից խմիչքների առաջմղման […]
16:16 22.07.2019
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից հերթական հսկողական աշխատանքներն իրականացնելիս` Թուրքիայից ՀՀ Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժին ժամանած Երևան-Ստամբուլ-Երևան միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի ուղևորները չեն ենթարկվել մաքսային ծառայողների օրինական պահանջներին, դրսևորել են ագրեսիվ պահվածք և փորձել են խուսափել մաքսային հսկողությունից` բռնություն գործադրելով Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների նկատմամբ` պատճառելով մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվական և հասարակայնության […]
15:39 22.07.2019
ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները, 2019թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են մոտ 25%-ով։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա հունվար-հունիսին պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների և պետական տուրքի ծավալները, որոնք այդ ժամանակահատվածի համար կազմել են 713.3 մլրդ ՀՀ դրամ՝ 2018թ. 572.9 մլրդ ՀՀ դրամի փոխարեն: Առաջին եռամսյակում հավաքագրված […]
15:31 22.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում ուկրաիներենով շնորհավորել է Ուկրաինայի նախագահին և նրա ղեկավարած կուսակցությանը երկրի խորհրդարանական ընտրություններում վստահ հաղթանակ տանելու կապակցությամբ։ «Վստահ եմ, որ նոր խորհրդարանը և կառավարությունը կշարունակեն բարեփոխումներն էլ ավելի մեծ ջանքերով և հայ-ուկրաինական համագործակցության համար նոր հնարավորություններով»,- գրել է Փաշինյանը։ Вітаю Президента України @ZelenskyyUa та партію Слуга народу із значною […]